Լրահոս
2022-09-12
-
Սպորտ«Չելսին» ակումբ է, որտեղ ես ինձ զգում էի ինչպես տանը․ ՏուխելԹոմաս Տուխելը խոսել է «Չելսիից» հեռանալու մասին: Լոնդոնյան ակումբը գերմանացի մարզչի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին հայտարարել է սեպտեմբերի 7-ին։ Դրանից հետո թիմը գլխավորեց Գրեմ Փոթերը, գրում է armsport.am-ը։ «Սա ամենադժվար հաղորդագրություններից մեկն է, որը ես երբևէ ստիպված եմ եղել գրել, և ես հույս ունեի, որ դեռ երկար տարիներ ստիպված չեմ լինի դա անել: Սա մի ակումբ է, որտեղ ես ինձ զգում էի ինչպես տանը՝ և՛ պրոֆեսիոնալ, և՛ անձնական առումով: Մեծ շնորհակալություն եմ հայտնում ողջ անձնակազմին, խաղացողներին և երկրպագուներին, որ ինձ ստիպեցին զգալ ողջունված հենց սկզբից: Հպարտությունն ու ուրախությունը, որ ես զգացի՝ օգնել եմ թիմին հաղթել Չեմպիոնների լիգան և Աշխարհի ակումբային առաջնությունը, հավերժ կմնան ինձ հետ: Ինձ համար պատիվ է լինել այս ակումբի պատմության մի մասը, և անցյալ 19 ամիսների հիշողությունները միշտ առանձնահատուկ տեղ կունենան իմ սրտում»,- գրել է Տուխելը:Ավելին10:5212.09.22 -
ԱրցախՊԲ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը. ԱՀ ՊԲԱդրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11֊ին գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս֊արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:Ավելին10:4612.09.22 -
ԱշխարհՊրիմորիեում թայֆունի հետևանքով կան զոհեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹՊրիմորիեում «Հիննամնոր» թայֆունի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնել է շրջանի ղեկավար Օլեգ Կոժեմյակոն։ Նրա խոսքով՝ մեկ տղամարդ խեղդվել է, տարբեր շրջաններից երկու կանանց հոսանքը քշել է։ Մեծ ցամաքից կտրված են 13 բնակավայրեր։ Նաև, Պրիմորիեի երկրամասի ղեկավարի խոսքերով, այժմ ճանապարհների հետ կապված իրավիճակը շատ բարդ է. միայն Լազովսկի շրջանում 100 կմ ճանապարհներից 70-ը դարձել են անօգտագործելի։ Այժմ այն վայրերում, որտեղ ջուրը իջել է, վերանորոգման աշխատանքներ են ընթանում՝ միջքաղաքային ավտոբուսային 18 երթուղիներից 14-ն արդեն վերականգնվել են։Ավելին10:4512.09.22 -
ԱրցախՌուբեն Վարդանյանի որոշումը լրացուցիչ հնարավորություն է Արցախի ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարման համար. ԲեգլարյանԱրցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը վերջին օրերին երկու անգամ հանդիպել է Ռուբեն Վարդանյանին՝ քննարկելու համագործակցության եզրերն ու ողջունելու նրա որոշումը Արցախ տեղափոխվելու վերաբերյալ: «Մեծ հարգանք ունենալով Ռուբեն Վարդանյանի հայրենանվեր գործունեության նկատմամբ՝ շատ ուրախ եմ նրա որոշման առթիվ՝ այն համարելով լրացուցիչ հնարավորություն Արցախի ներքին ու արտաքին բազում մարտահրավերների հաղթահարման համար: Կարծում եմ՝ դա օրինակելի քայլ է, և հատկապես մասնագիտական դաշտում կայացած յուրաքանչյուր հայ պետք է դիտարկի ու իրացնի Արցախին շարունակաբար աջակցելու բոլոր ձևերի, այդ թվում՝ Արցախում ապրելու և գործելու հնարավորությունը: Իսկ մենք պարտավոր ենք նպաստելու այդպիսի քայլերին և առկա ներուժի պատշաճ իրացմանը: Նախքան Ռուբենի տեղափոխվելն այստեղ՝ նրա հետ որոշ ծրագրեր էինք իրականացնում Արցախում, իսկ տեղափոխումից հետո, համոզված եմ, ծրագրերի ծավալն ու արդյունքները բազմապատկվելու են: Ռուբենի ներուժն ունեցող մարդը շատ բան ունի Հայրենիքին ծառայեցնելու, հատկապես՝ նման դժվարին պայմաններում: Կյանքն առաքելության ու ծառայության հնարավորություն ու պարտավորություն է, և ուրախ եմ, որ Ռուբենը չի անտեսում իր բաժին առաքելությունը», - Facebook-ում գրել է Բեգլարյանը:Ավելին10:3712.09.22 -
ՀասարակականՓարաքար գյուղում այրվել է ավտոմեքենաՍեպտեմբերի 12-ին, ժամը 01:16-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «MAN» (վարորդ՝ Ի․ Գ․) և «Mercedes-Benz C320» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 2001 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz C320» մակնիշի ավտոմեքենայում, առկա է գազի արտահոսք․ տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:38-ին, մարվել՝ 01:49-ին: Այրվել է «Mercedes-Benz C320» մակնիշի ավտոմեքենան: Փրկարարները փակել են «Mercedes-Benz C320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դադարեցրել գազի արտահոսքը:Ավելին10:3012.09.22 -
Հասարակական«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ժայռաբեկորինՍեպտեմբերի 11-ին, ժամը 23:09-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1990 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ժայռաբեկորին։ Փրկարարները վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Քաջարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։Ավելին10:2212.09.22 -
Արտաքին քաղաքականությունԲայդենը կմասնակցի Եղիսաբեթ Բ-ի հուղարկավորությանըԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը տիկնոջ՝ Ջիլ Բայդենի հետ սեպտեմբերի 17-ին մեկնում Է Մեծ Բրիտանիա Եղիսաբեթ Բ թագուհու հուղարկավորությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է պետության ղեկավարի՝ սեպտեմբերի 11-ին Սպիտակ տան կողմից տարածված աշխատանքային գրաֆիկում: «Շաբաթ օր՝ 2022 թվականի սեպտեմբերի 17: Նախագահը եւ առաջին տիկինը կմեկնեն Մեծ Բրիտանիա Նորին Մեծություն Եղիսաբեթ Բ թագուհու պետական հուղարկավորությանը»,- ասված Է փաստաթղթում: Սեպտեմբերի 11-ին Բայդենն ընդունել Է թագուհու հուղարկավորություն այցելելու պաշտոնական հրավերը: Ավելի վաղ նա հայտարարել Էր հուղարկավորությանն անձամբ ներկա լինելու մտադրության մասին: CNN հեռուստաընկերությունը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներ, ճշտել Է, որ հուղարկավորություն այցելելու հրավերը տարածվել Է բացառապես ԱՄՆ-ի նախագահի եւ նրա տիկիոջ վրա: Այսպիսով, Բայդենը Մեծ Բրիտանա կմեկնի առանց պաշտոնական պատվիրակության ուղեկցության: CNN-ն ընդգծում Է, որ «նախկինում պետական հուղարկավորություններին գործող նախագահին թույլատրվում Էր հետը տանել պետական պաշտոնյանների պատվիրակություն»: Հուղարկավորությունը կկայանա սեպտեմբերի 19-ին: Հրաժեշտը տեղի կունենա Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում, իսկ միապետի հանգչելու վերջին տեղը կդառնա XVI դարում կառուցված՝ Սուրբ Գեւորգի մատուռը Լոնդոնի մերձակայքի Վինձորի դղյակի տարածքում: Թաղման ստույգ տեղը կլինի եկեղեցու տարածքում գտնվող՝ Գեւորգ VI-ի հուշամատուռում: Եղիսաբեթ Բ-ն, որը մահացել Է սեպտեմբերի 8-ին 96 տարեկան հասակում, կառավարել Է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ բոլորից երկարատեւ՝ 70 տարի եւ յոթ ամիս: Նոր տիրակալ Է դարձել նրա ավագ որդին՝ 73-ամյա Չառլզը, որը վերցրել Է Կառլոս III անունը: Մեծ Բրիտանիայում հայտարարված ազգային սուգը կտեւի մինչեւ Նորին Մեծության հուղարկավորությունը: Կառլոս III-ի թագադրությունը տեղի կունենա մի քանի ամիս հետո, օրն առայժմ հայտարարված չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին10:1512.09.22 -
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:Ավելին10:1212.09.22 -
ՏարածաշրջանՍտամբուլի առևտրի կենտրոններից մեկում ադրբեջանցիների մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել․ կան տուժածներՍտամբուլի առևտրի կենտրեններից մեկում ադրբեջանցիների մասնակցությամբ զինված բախում է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է վեց մարդ, այդ թվում՝ Իրանի քաղաքացի։ Ինչպես գրում է Sabah թերթը, միջադեպը ֆիքսել են անվտանգության տեսախցիկները։ Պարբերականի հաղորդմամբ՝ երկու խմբի միջև անհայտ պատճառներով վիճաբանություն է սկսվել, որը որոշ ժամանակ անց վերածվել է ծեծկռտուքի։ Կողմերն ատրճանակներից կրակ են բացել միմյանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել է վեց մարդ։ Վիրավորներից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի սրճարաններից մեկում։ Այցելուները խուճապի մեջ փորձել են փախչել դեպքի վայրից։ «Նախաքննության ընթացքում պարզվել է, որ միջադեպի ժամանակ արձակվել է 12 փամփուշտ։ Անվտանգության տեսախցիկների տեսագրություններում հայտնված միջադեպի հետևանքով տուժել է վես մարդ, այդ թվում չորս ադրբեջանց, Իրանի մեկ քաղաքացի և մեկ թուրք», - գրում է թերթը։ Հաղորդվում է, որ Իրանի քաղաքացին վիճաբանության հետ առնչություն չի ունեցել և պատահաբար է վիրավորվել։Ավելին10:1012.09.22 -
ՔաղաքականԵկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ ՀՀ նախագահը շնորհավորել է Արամ Ա կաթողիկոսինՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին։ «Վեհափառ Տեր, Ընդունեք խնդրեմ, իմ անկեղծ եւ ջերմ շնորհավորանքը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Բարձր եմ գնահատում Ձեր բազմամյա անձնվեր գործունեությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում՝ ի նպաստ միջեկեղեցական համերաշխության։ Դուք մեծ հեղինակություն եք վայելում Ձեր էկումենիկ ծառայության շնորհիվ՝ հանդիսանալով մի շարք աստվածաբանական եւ միջեկեղեցական կազմակերպությունների ու հանձնախմբերի անդամ։ Առանձնահատուկ արժեւորում եմ Ձեր հետեւողական ջանքերը՝ ուղղված հոգեւոր արժեքների, ազգային ավանդույթների, լեզվի եւ մշակույթի պահպանման սուրբ գործին։ Ձեր ընտրությունը պայմանավորված է նաեւ Հայ եկեղեցու միջազգային ճանաչելիությանը միտված Ձեր տեսլականով։ Հետաքրքրությամբ ընթերցեցի ինձ ուղարկված Ձեր գրքերը, որտեղ ամփոփված են անձնական հուշեր եւ կարեւոր ուղերձներ։ Լիովին համակարծիք եմ Ձեզ հետ, որ եկեղեցին հայ մշակույթի ծննդավայրն է՝ առանցքային դերակատարումով հայ մշակույթի բոլոր դրսեւորումները խթանելու, հարստացնելու եւ պաշտպանելու գործում։ Մաղթում եմ Ձեզ, Վեհափառ Տեր, քաջառողջություն եւ արեւշատություն Ձեր նվիրական առաքելության իրականացման ճանապարհին», - ասվում է ուղերձում։Ավելին10:0712.09.22 -
ՀասարակականՄահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր ՀարությունյանըԿյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։ Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից։ «Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, հարազատներին, խաղընկերներին ու գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին և երկրպագուներին», - ասված է հաղորդագրության մեջ։Ավելին10:0312.09.22 -
ԱրցախԱՄՆ-ն 2 մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման համարԱՄՆ-ն 2 մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման համար, հայտարարել է Պետդեպը։ «Տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանն աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները ուրախ է հայտարարել 2020 թ. աշնանը Հարավային Կովկասում հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ ինտենսիվ մարտերից տուժած տարածքներում հումանիտար ականազերծման գործողությունների համար 2.000.000 դոլարի հատկացման մասին։ Հակամարտության գոտում ականները եւ չպայթած զինամթերքը շարունակում են սպանել եւ խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը եւ խոչընդոտել տեղահանվածների անվտանգ վերադարձը: Հաշվի առնելով 2021 թ. նոյեմբերին տրամադրված 500.000 դոլարը՝ ԱՄՆ նոր ֆինանսավորումը կշարունակի ամրապնդել ականազերծող կազմակերպությունների տեխնիկական ներուժը՝ մահաբեր ականների եւ չպայթած զինամթերքի վնասազերծման համար: Այդ ջանքերը չափազանց կարեւոր դեր են խաղում մարդու անվտանգության ամրապնդման համար եւ տեղահանվածներին թույլ են տալիս վերադառնալ իրենց տները եւ անվտանգ կերպով վերականգնել իրենց կյանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։Ավելին10:0012.09.22 -
ՔաղաքականՀՀ-ն ապրում է պատմության ամենաօրհասական փուլերից, և իր ճակատագիրը տնօրինողն ունի 16 % վստահություն. ԶաքարյանՀայաստանն այսօր ապրում է իր պատմության ամենաօրհասական փուլերից մեկում և իր ճակատագիրը տնօրինողն ունի 16 % վստահություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ «Ճակատագիրդ վստահել ես մեկին, ով ունի 16% վստահություն, իսկ մյուս 84%-ը թքած ունի Նիկոլի վրա: Բայց դա չէ ամբողջ ողբերգությունը: Ողբերգություն է նաև այն, որ 16% -ոց զանգված կա, որոնք վստահում են Արցախը ծախած և Հայաստանի հողերը թուրքին նվիրած, իսկ պետությունը քայքայող դավաճանին: Փաստորեն Հայաստանում պետական դավաճանության տեսակ կա, որը հասարակության 16%-ի վստահությունն ունի»,- գրել է նա:Ավելին09:5312.09.22 -
Արտաքին քաղաքականությունՉեխիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դեր չի կարող ստանձնելՉեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ իր երկիրը, 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ԵՄ նախագահության պարտականությունները կատարելով, չի կարող նախաձեռնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների կազմակերպումը։ «Մենք հաստատ չենք կարող, քանի որ մենք մասնակից երկիր ենք Ուկրաինային ակտիվ օգնություն ցուցաբերելու հարցում», – ասել է նա,- կարելի է մտածել Չինաստանի, Իսրայելի, Թուրքիայի և, հավանաբար, որոշ այլ երկրների մասին, որոնք հավասարակշռված դիրքորոշում ունեն հակամարտության առնչությամբ և չեն ընկալվի որպես շահագրգռված կողմ: Զեմանը պնդում է, որ ուկրաինական հակամարտությունը, որի համար նա մեղադրում էր Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կապիտուլյացիայի արդյունքն էր։ Այս մասին նա խոսել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ, ով օրեր առաջ այցելել էր Չեխիա։ Ամերիկյան իշխանությունները, նախագահի խոսքով, սխալ չեն համարում Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների դուրսբերումը։Ավելին00:0012.09.22
2022-09-11
-
ՍպորտԳևորգ Հարությունյանը` միջազգային մրցաշարի հաղթողՉելյաբինսկում անցկացված Իգոր Կուռնոսովի հիշատակին նվիրված արագ շախմատի մրցաշարում գերազանց ելույթ ունեցավ Գևորգ Հարությունյանը՝ 11 պարտիաներում վաստակած 9,5 միավորով արժանանալով գլխավոր մրցանակին: Հայ գրոսմայստերը պարգևատրվեց 160 հազար ռուբլով: Հարությունյանը մրցաշարում 8 անընդմեջ հաղթանակ տարավ, այնուհետ նա ոչ-ոքի ավարտեց պարտիաները ռուսաստանցի Ալեքսեյ Պրիդորոժնու, ղազախ Առուստանբեկ Ուրազաևի և ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցևի հետ: Նշված 3 շախմատիստները 8,5-ական միավորով բաժանեցին 2-4-րդ տեղերը: Մրցաշարին մասնակցած Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Էրիկ Գասպարյանը 6,5 միավորով մրցաշարի 205 մասնակիցների մեջ զբաղեցրեց 58-րդ տեղը: Էրիկ Չաքրյանը 6 միավորով 84-րդն էր, նույնպիսի արդյունքով Սարգիս Մանուկյանը զբաղեցրեց 87-րդ հորիզոնականը: Հայկ Երիցյանի հաշվին գրանցվեց 5,5 միավոր: Նա զբաղեցրեց 123-րդ տեղը:Ավելին23:4511.09.22 -
ԱշխարհԳիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է սառեցնել քաղցկեղային բջիջները սովի միջոցովԳերմանիայում քաղցկեղի ուսումնասիրման Գեյդելբերգի կենտրոնի գիտնականները հայտնաբերել են մինչ այս անհայտ LYSET գենը, որը թույլ է տալիս սննդարար նյութերով, ոչ այնքան հարուստ միջավայրում, քաղցկեղային բջիջներին սնվել մարդու օրգանիզմի սպիտակուցներով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։ Քաղցկեղային բջիջները կարող են գոյատևել անգամ ոչ բավարար սնուցում ունեցող միջավայրերում։ Դրանք, որպես այլընտրանքային սնուցման աղբյուր օգտագործում են մարդու օրգանիզմի սպիտակուցները։ Գիտնականները քաղցկեղային ուռուցքում ամինաթթուների քաղցի իմիտացիա են ստեղծել, որից հետո օգտագործել են, այսպես կոչված, գենետիկական մկրատը՝ CRISPR-Cas9, որպեսզի հաջորդականությամբ կարողանան անջատել տարբեր գեներ։ Պարզվել է, որ առանց մինչ այս անհայտ LYSET գենի քաղցկեղային բջիջները ի վիճակի չեն դիմանալ ամինաթթուների պակասին։ Այս գենը անհրաժեշտ է լիզոսոմների նորմալ աշխատանքի համար։ Լիզոսոմներն իրենցից ներկայացնում են բջիջներ, որոնք սպիտակուցը վերածում են ամինաթթուների։ Գիտնականները փորձարկումներ են իրականացրել մկների վրա և ապացուցել են, որ LYSE գենի կորուստը կասեցնում է մի քանի տեսակի քաղցկեղների զարգացումը, անգամ եթե ուռուցքը սնուցման պակաս չի զգում։Ավելին23:3011.09.22 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցելԹուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կիրակի օրը՝ սեպտեմբերի 11-ին, հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ։ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ զրույցի մասնակիցները մտքեր են փոխանակել հումանիտար օգնության և հացահատիկի մատակարարումների վերաբերյալ, ինչպես նաև իրենց գոհունակությունն են հայտնել Ստամբուլում Համատեղ համակարգման կենտրոնի աշխատանքից։ «Բացի դրանից, ընդգծվել է, որ ուկրաինացի ժողովրդին տրամադրվող մարդասիրական օգնությունը կշարունակվի»,- ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։Ավելին23:1511.09.22 -
ՔաղաքականՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանըՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման բանալին է։ Այս մասին Twitter սոցիալական ցանցում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ «Սա լավ նորություն է, և կարևոր է, որ սա երկկողմանի ջանքերի արդյունք էր՝ առանց միջնորդների (նկատի ունի Բաքվից հինգ հայ ռազմագերիների վերադարձը)։ ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման բանալին է»,- գրել է պաշտոնյան:Ավելին23:0011.09.22 -
ՀասարակականԽաչվերացի թափորը` Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՍեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը: Տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջը։ Այդ առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս էր բերվել Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփոխ մասունքարանը։ Կատարվեց նաև Անդաստանի կարգ, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն օրհնեց խաչը զարդարող ռեհանը և աշխարհի չորս կողմերը։Ավելին22:4511.09.22 -
ՍպորտՄալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մալխաս Ամոյանը մրցեց աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր սերբ Վիկտոր Նեմեշի հետ: Ամոյանն առավելության հասավ 7:1 հաշվով և դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր իր համար նոր քաշային կարգում: Մալխաս Ամոնյանն աշխարհի այս առաջնության մեկնարկում պարտվել էր հունգարացի Զոլտան Լեւային: Սակայն հետագա պայքարի իրավունք էր սատցել, քանի որ հունգարը հասել էր ԱԱ-ի եզրափակիչ: Սփոփիչ երեք գոտեմարտերում Ամոյանը հաջորդաբար հաղթել էր Վրաստանի, Շվեդիայի և Ղազախստանի ներկայացուցիչներին: Մալխաս Ամոյանը ըմբշմարտի աշխարհի և Եվրոպայի առաջնության չեմպիոն է:Ավելին22:3011.09.22