Լրահոս
2022-09-11
-
ԱշխարհԻրաքում ավտոբուս է պայթեցվելԻրաքի Բաբիլ նահանգում պայթյուն է որոտացել մարդատար ավտոբուսում: Պայթյունը տեղի է ունեցել Շմոուլի քաղաքի բենզալցակայանում։ Ավտոբուսում եղել է 30 ուղևոր։ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիրհուսեյն Քոլիվանդը հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 19-ը։ Նա հավելել է, որ զոհվածների և վիրավորների թվում իրանցիներ կան։Ավելին22:1511.09.22 -
ԱշխարհԱշխարհում արեգակնային էներգիան սինթեզ-գազի վերածող առաջին գործարանը կառուցման փուլում էՇվեյցարական Synhelion ընկերությունը հայտարարել է արևային էներգիայից սինթեզ- գազի արտադրության համար աշխարհում առաջին արդյունաբերական գործարանի կառուցման մեկնարկի մասին։ DAWN կայանը էներգիա կհավաքի հելիոստատների միջոցով և այն կվերածի սինթեզ գազի: Առայժմ նախտեսվում է փոքր հզորության գործարանկառուցել՝ տարեկան 150 տոննա վառելիքի արտադրանքով։ Մինչև 2030 թվականը շվեյցարացիները հույս ունեն կառուցել նման կայանների ցանց: Այդ ժամանակ նրանք կկարողանան տարեկան արտադրել 875 հազար տոննա վառելիք։Ավելին22:0011.09.22 -
ՍպորտԱրթուր Ալեքսանյանը հաղթեց իրանցի ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչԲելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կպայքարի Աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար։ Կիսաեզրափակիչում գյումրեցի ըմբիշը գոտեմարտել է իրանցի Մոհամադհադի Աբդոլլահ Սարավիի հետ և 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել։ Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 9-0 հաշվով հաղթել էր ղրղզ Բեկսուլթան Մախմուդովին, իսկ 1/8 եզրափակիչում առավելության էր հասել Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարի նկատմամբ։ Արթուրի առաջին մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտել։Ավելին21:4511.09.22 -
ՏարածաշրջանԱնթալիայում անտառային հրդեհ է բռնկվելԹուրքական Անթալիայում անտառային հրդեհ է բռնկվել, հայտնում է Dünya թերթը։ Նշվում է, որ հրդեհը սկսել է տարածվել Թաշլըչայ թաղամասի Օրթաքյոյի անտառային տարածքում։ Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն։ Անթալիայի տարածաշրջանային անտառտնտեսության խմբերը տարածք են հասել ծուխ տեսած տարածքի ականատեսներիահազանգից հետո ։ Փրկարարները հրդեհաշիջում են իրականացնում նաև օդից՝ փորձելով հսկողության տակ առնել։Ավելին21:3011.09.22 -
ՀասարակականԶովաշենում բախվել են Volkswagen Passat-ն և Opel-ը, կա 6 վիրավորԱյսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Լանջազարդ (Զովաշեն)-Երևան ավտոճանապարհի՝ Լանջազարդ գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Passat և Opel մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/11/1221938/Ավելին21:1511.09.22 -
Արտաքին քաղաքականությունՀունաստանը Ս-300 համակարգեր չի ուղարկի ՈւկրաինաՀունաստանը չի պատրաստվում ռուսական արտադրության С-300 զենիթահրթիռային համակարգեր և այլ զինատեսակներ, որոնք իրեն անհրաժեշտ են սեփական պաշտպանության համար, ուղարկել Ուկրաինա, Սալոնիկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Լրագրողը հարցրել է, թե Հունաստանը ԲՄՊ-1-ներ կուղարկի՞ Ուկրաինա, ինչպես նախատեսել էր, և հույն հրահանգիչներ՝ ուկրաինացի զինվորականներին պատրաստելու համար: Նա նաև խնդրել է մեկնաբանել Ուկրաինա С-300 ՀՕՊ համակարգեր ուղարկելու պլանների մասին հրապարակումները։ Ինչ վերաբերում է ԲՄՊ-1-ներ մատակարարմանը, ապա, ըստ վարչապետի, իրենք նախապես պայմանավորվել էին ուղարկել հին հունական հետևակի մարտական մեքենաների մի շարք՝ պայմանով, որ դրանք անմիջապես փոխարինվեն ավելի ժամանակակից գերմանական մեքենաներով. «Մեր այս որոշման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Ավելի նոր բան չեմ կարող ավելացնել, բացի այն, ինչ ընդհանուր առմամբ հայտնի է»,- հավելել է Հունաստանի վարչապետը։ Հիշեցնենք, Ռուսաստանը նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինան Արևմուտքից զինելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։Ավելին21:0011.09.22 -
ՍպորտՍարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ «Քյոլն»-ի կազմումՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ «Քյոլն»-ի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բուդեսլիգայի 6-րդ տուրում «Քյոլն»-ը տանն ընդունել էր «Ունիոն Բեռլին»-ին: Հյուրերին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը «Քյոլն»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ խաղավարտին մոտ` 85-րդ րոպեին: Այս տուրից հետո «Քյոլն»-ը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում 7-րդն է:Ավելին20:4511.09.22 -
ՍպորտՎահան Բիչախչյանը փոխարինման է դուրս եկել «Պոգոն»-ի կազմումՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանը մասնակցեց ակումբի հերթական խաղին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Պոգոն»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Լեխ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոն»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ 63-րդ րոպեին: Այս տուրից հետո «Պոգոն»-ը մրցաշարային աղյուսակում կիսում 1-3 տեղերը 17-ական միավորով: Հաջորդ հանդիպումը Լեհաստանի առաջնության շրջանակներում թիմը կանցկանցի սեպտեմբերի 18-ին:Ավելին20:3011.09.22 -
ՍպորտՄաքս Ֆերստապենը հաղթեց «Ֆորմուլա 1»-ի իտալական Գրան Պրիում«Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթեց Իտալիայի Գրան Պրիում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆորմուլա-1»-ի՝ իտալական Մոնցայում կայացած Գրան Պրիում «Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենն առաջինը հասավ եզրափագծին: Երկրորդ տեղում «Ֆերարի»-ից Շառլ Լեկրեն է, իսկ եռյակը եզրափակում է «Մերսեդես»-ի ներկայացուցիչ Ջորջ Ռասլը: Աշխարհի բազմի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը 5-րդն է:Ավելին20:1511.09.22 -
Սպորտ«Ռեալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Մալյորկա»-ինԻսպանիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Մալյորկա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում կայացած խաղում «արքայական ակումբ»-ին հաջողվեց հաղթանակ տոնել երկրորդ կեսում խփած երեք գնդակների շնորհիվ: «Մալյորկա»-ն առաջինը բացեց խաղի հաշիվը 35-րդ րոպեին, իսկ «Ռեալ»-ը հավասարեցրեց այն միայն առաջին կեսի ավելացված րոպեին: Երկրորդ կեսում «արքայական ակումբ»-ին հաղթանակի հասնել օգնեցին Վինիսիուսի, Ռոդրիգոյի և Ռուդգերի գոլերը: «Ռեալ»-«Մալյորկա»` 4:1: Այժմ «Ռեալ»-ը Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է 15 միավորով:Ավելին20:0011.09.22 -
ՀասարակականՀրազդանի կիրճում դի է հայտնաբերվելShamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 15։30-ի սահմաններում ոստիկանություն է ահազանգել Լոռու մարզի բնակիչ՝ 67-ամյա Եսթերիա Հ-ն և հայտնել , որ նույն օրը, ժամ 14։10-ի սահմաններում 38-ամյա դուստրը տանից՝ Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բնակարանից դուրս է եկել՝ թողնելով իր կողմից գրված նամակ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքներ էին կատարում Լիաննա Հ-ին հայտնաբերելու ուղղությամբ, ժամը 18։50-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվում, որ Կիևյան փողոցի 2/9 հասցեում կնոջ դի կա։ Արաբկիրի ոստիկանները և քննիչները պարզել են, որ հայտնաբերվածը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որոնվող Լիաննա Հ-ն է։ Նրա դին հայտնաբերվում է Հրազդանի կրճում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայնէ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դիակի հայտնաբերման փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ անհայտ կորելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Մալաթիայի քննչական բաժնում։Ավելին19:5511.09.22 -
ԱշխարհԱստղագետները գտել են առասպելական Սոլարիս մոլորակը, որը նկարագրված է Ստանիսլավ Լեմի լեգենդար վեպումTOI-1452b… Այս անվանումը տրվել է մոլորակին, որի գոյությունը հաստատել են մեծ միջազգային թիմի աստղագետները՝ վերստուգելով TESS (NASA Transiting Exoplanet Survey Satellite) տիեզերական աստղադիտակի կողմից հավաքված տվյալները: TESS-ը փնտրում է մոլորակներ, որոնք գտնվում են Արեգակնային համակարգից շատ հեռու՝ ֆիքսելով աստղերի լույսի փոփոխությունը, որոնց ուժգնությունը նվազում է այն պահերին, երբ մոլորակները անցնում են իրենց սկավառակներով։ Գիտնականները ուշադիր վերլուծում են պարամետրերը՝ արդեն աշխատելով իրենց աստղադիտարաններում, և եթե հաստատում են «հայտնագործությունը», ապա փորձում են հասկանալ, թե ինչ տեսք ունի հայտնաբերված մոլորակը։ Ներկայիս հաստատումը գալիս է Կանադայի Mont Mégantic աստղադիտարանի սարքավորումներից ստացված տվյալներից: Սարքավորման հեղինակները Մոնրեալի համալսարանի գիտաշխատողներն են: Հին ու նոր տվյալներից հետևում է, որ TOI-1452b մոլորակը գտնվում է Երկրից հարյուր լուսնային տարի հեռավորության վրա, պտտվում է TOI-1452 երկուական համակարգի աստղերից մեկի շուրջը: Երկու աստղերն էլ կարմիր «թզուկներ» են։ Մոլորակի տրամագիծը 1,672 անգամ մեծ է Երկրից, զանգվածը՝ գրեթե հինգ անգամ։ Աստղագիտական տերմինաբանությամբ՝ այսպես կոչված՝ «սուպերԵրկիր» է։: Փաստորեն, այդ սուպերԵրկիրը առաջինն է, որի գոյությունը գիտականորեն հաստատված է: Դա պայմանավորված է նրանով, որ մոլորակը շատ մոտ է գտնվում իր բավականին աղոտ և ոչ շատ տաք «գաճաճ» աստղին: «Թզուկից» ստացվող ջերմությունն ու լույսը շատ չէ, բայց բավական է հարմարավետ պայմաններ պահպանելու համար։ Մոլորակի վրա ջուրը հեղուկ վիճակում է։ TOI-1452b-ի խտությունը 5,6 գրամ է՝ մեկ խորանարդ սանտիմետրում, ինչը մի փոքր ավելին է, քան Երկրի 5,5 գրամ/խորանարդ սանտիմետրը: Այսինքն՝ մոլորակի ներսն ակնհայտ քարքարոտ է։ Բայց այն ավելի մեծ է և ծանր, քան Երկիրը: Այսպիսով, ջուրը շատ է՝ մոլորակի զանգվածի մոտ մեկ երրորդը: Դա կարող է տեղի ունենալ միայն մեկ դեպքում՝ եթե TOI-1452b-ն ամբողջությամբ ծածկված է ջրով՝ Սոլարիսի նման։ Ըստ հաշվարկների՝ պարզվում է, որ տեղական օվկիանոսի խորությունը հարյուր կիլոմետրից ավելի է։ Կանադացի աստղագետները անհամբերությամբ սպասում են, որպեսզօ ՆԱՍԱ-ի Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակը հետազոտի մոլորակի օվկիանոսը և տեղեկացնի, թե արդյոք Սոլարիսը մթնոլորտ ունի և ինչպիսին է այն: Ի դեպ վերջերս Ուեբի միջոցով գիտնականները «տեսան» Երկրից 700 լուսատարի հեռավորության վրա գտնվող WASP-39 b մոլորակի շուրջ մթնոլորտը և այնտեղ ածխաթթու գազ գտան։ Իսկ այն, որ կյանքը հնարավոր է TOI-1452b մոլորակի օվկիանոսում, գիտնականները չեն կասկածում։ Ի դեպ, նրանք հույս ունեն այն գտնել նույնիսկ Արեգակնային համակարգում՝ այն օվկիանոսներում, որոնք գտնվում են Յուպիտերի և Սատուրնի արբանյակների սառույցի շերտի տակ:Ավելին19:4511.09.22 -
ՏարածաշրջանԴիտորդները միայն 6 խախտում են հայտնաբերել Ռուսաստանում անցկացվող ընտրություններում«Անկախ հասարակական մոնիթորինգ» (ԱՀՄ) ասոցիացիայի փորձագիտական կենտրոնը ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) մոնիթորինգային խմբի հետ համատեղ 24 հազար հաղորդագրություններից միայն վեցի դեպքում է խախտում հայտնաբերել, հայտարարել է ՄԻԽ անդամ Ալեքսանդր Բրոդը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այս պահին ԱՀՄ-ի քարտեզին ստացվել է շուրջ 24 հազար հաղորդագրություն։ Տեղեկատվությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ընտրական գործընթացներն ընթանում են առանց կոպիտ խախտումների և խափանումների... Քվեարկության ընդամենը երեք օրվա ընթացքում հայտնաբերվել է վեց խախտում, որոնք այս պահին հաստատված են»,- ասել է Բրոդը ԱՀՄ-ի փորձագիտական կենտրոնի ճեպազրույցի ժամանակ։ Ռուսաստանում տարբեր մակարդակների ընտրություններ են անցկացվում սեպտեմբերի 9-11-ը միասնական քվեարկության օրվա շրջանակներում, ընդամենը 4,7 հազար ընտրարշավ 82 տարածաշրջաններում: Ուղիղ քվեարկությամբ ընտրվում են 14 մարզպետներ, վեց օրենսդիր ժողովի և 12 վարչական կենտրոնների քաղաքային դումաների պատգամավորներ:Ավելին19:3011.09.22 -
ՔաղաքականԻրականությունից բավականին հեռու հարցման տվյալներն այլ նպատակ ունեն. Սևակ ՀակոբյանYerevan.Today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Միջազգային հանրապետական ինստիտուտի անունից այս տարվա հունիսին հարցում է անցկացվել Հայաստանում, որի հրապարակված թվերը, մեղմ ասած, անհասկանալի են։ Այսպես, «Ձեր կարծիքով Հայաստանն ընդհանուր առմամբ ճի՞շտ ուղղությամբ է գնում, թե՞ սխալ» հարցին 31 տոկոսը պատասխանել է, որ ճիշտ ուղղությամբ է գնում, 42 տոկոսը պատասխանել է, որ սխալ է գնում, 27 տոկոսը դժվարացել է պատասխանել կամ հրաժարվել է։ 2021 թվականի ապրիլ-մայիսին էլ են նույն հարցը տվել, ու ժողովրդի 43 տոկոսը պատասխանել է, որ ճիշտ ուղղությամբ է գնում, 20 տոկոսը պատասխանել է, որ սխալ ուղղությամբ է գնում, 37 տոկոսը չի պատասխանել։ Ստացվում է, որ մեկ տարում ավելի քան կրկնապատկվել է այն անձանց թիվը, ովքեր կարծում են, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է գնում։ Այն մարդիկ, որոնք դժվարանում էին պատասխանել, հիմա վստահաբար ասում են, որ սխալ է գնում, նրանք, ովքեր կարծում էին, որ ճիշտ է գնում, հիմա փոշմանել են։ Հասկանալի է ու տրամաբանական։ Հարցին, թե «Ո՞րն է մեր երկրի առջև այսօր կանգնած ամենակարևոր խնդիրը», 54 տոկոսն ասել է՝ ազգային անվտանգություն ու սահմանային հարցեր։ Այսինքն, ժողովրդի ճնշող մեծամասնությունը անվտանգության առումով խնդիր է տեսնում։ Երկրորդ տեղում քաղաքական անկայությունն է, բայց արդեն՝ 10 տոկոս, երրորդում տնտեսությունը, գործազրկությունը։ Սարսափելի գնաճը ժողովուրդը, արդեն, չորրորդական խնդիր է համարում, քանի որ առաջնահերթը մնում է անվտանգությունը։ Սա էլ է տրամաբանական, ժողովուրդն ասում է՝ ոչինչ, թող վատ ապրենք, բայց անվտանգ լինենք։ Անտրամաբանականը արդեն ցուցադրվող թվերն են անձերի ռեյտինգների վերաբերյալ։ Ըստ այդ արդունքների, հարցվածնեռրի 53 տոկոսը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ունի դրական կարծիք և միայն 33 տոկոսը՝ բացասական։ Այսինքն ստացվում է, որ դուրս գանք փողոց ու հարցնենք, 10 մարդուց առնվազն 5-ը կասեն գոհ են Նիկոլի՞ց։ Լու՞րջ, տղերք, էդ որտե՞ղ եք արել այդ հարցումը, ՔՊ գրասենյակու՞մ։ Ես, որպես խմբագիր, որը տարին 12 ամիս, շաբաթը մի քանի անգամ հարցումներ է անում փողոցային, տեսախցիկի առջև, կարող եմ ասել, որ սա սուտ է․ ցանկացած թեմայով էլ որ հարց տաս Նիկոլից, գոհ մարդիկ գրեթե չեն հանդիպում, էլ բա ու՞ր են այդ 54%-ը, էդ, 10-ից 5-ը։ Ու ասեմ՝ որտեղ են «ծակվում», որ իրականությունից կտրված թվեր են և այլ նպատակ ունեն։ Գրած է, որ Ալեն Սիմոնյանի ռեյտինգն այնքան է բարձր, որ երկրորդ տեղում է, Նիկոլից հետո։ Լուրջ ե՞ք ասում։ Ախր, ինքը վերջին տարիներին որևէ դրական լույսի տակ, որևէ բանով աչքի չի ընկել, միմիայն հայհոյանքաբեր սկանդալներ։ Սկսած «Աղդամը իմ հայրենիքն է» դեմագոգիայից, որը հետո իրենք հանձնեցին, պատերազմի ժամանակ սուտ դուրս եկած գրառումներից, թե՝ հեսա լավ լուր կլսենք, շարունակած սկանդալից, թե՝ «Ինձ համար գերիները գոյություն չունեն». մոր պահվածքից, որ միջնամատ էր ցույց տվել ու թքել ժողովրդի վրա, միկոնոսյան և բալիական «կայֆերով», թոփ թազա 200 հազար դոլարանոց պադավատով, վերջացրած եղբոր ասֆալտի բիզնեսով. ընդամենը վերջերս էլ, գրեցին որ թքել էր քաղաքացու վրա։ Էս են եղել Ալեն Սիմոնյանի հետ կապված հրապարակային թեմաները։ Ուզում եք ասել, որ մեր երկրում ամենաբացասական կերպարներից մեկը ունի դրական երկրորդ վարկանի՞շը։ Ուզում եք ասել, որ ժողովրդի 54%-ը, որը ամենից շատ մտահոգված է անվտանգության և սահմանների պրոբլեմով, Ալենի նկատմամբ ունի դրական կարծի՞ք։ Էդ բա ոո՞ւր են էդ դրական կարծիք ունեցողները։ Մյուս գրաֆիկում էլ նայում ենք, պարզվում է՝ ում են ամենից շատ վստահում, նշում են որ տարբերակների առաջարկներ չեն նշել, այսինքն մարդ ինքն է ասել, 16% տվել է Փաշինյանի անունը և ընդամենը 3% նշել է Ռոբերտ Քոչարյանի անունը։ Մնացած տարբերակները 2% չեն կազմել, որ ընդգրկվեին սանդղակում, մնացել են «Այլ» տարբերակների մեջ։ Տղերք, բա ու՞ր մնացին Ալենը, նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, նրանք Քոչարյանից բարձր դրական վարկանիշ ունեն, ըստ ձեր թվերի։ Օրինակ, ինչպե՞ս կարող է նույն հարցման մեջ, հանրության 59 տոկոսը բսցասական վերաբերվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց ռեյտինգային գործիչների ցանկում հայտնվեն Թուրքերի հետ գլխավոր բանակցող Ռուբեն Ռուբինյանը կամ էնպիսի գործիչներ, ինչպիսիք Հերիքնազ Տիգրանյանն ու Նազելի Բաղդասարյանն են, ում որ ո՛չ անունով, ո՛չ դեմքով չեն ճանաչի 10-ից 10-ը։ Սկի ես, որ առավոտից իրիկուն լրահոսի մեջ եմ, նրանց կարող է փողոցում տեսնեմ, տեղը չբերեմ, թե որ մեկն էր։ Ուզում եք ասել՝ ժողովուրդը նրանց ճանաչում է, հիշում է ու անգամ դրական կարծիք ունի՞։ Իմ կարծիքով, իրականությունից բավականին հեռու հարցման տվյալներն այլ նպատակ ունեն, ինչ-որ մարդկանց ինչ-որ բան են ուզում համոզեն, որը, մեղմ ասած, չի կպնում։Ավելին19:1511.09.22 -
ՍպորտԱրթուր Ալեքսանյանը փայլուն հաղթանակ տարավ և դուրս եկավ 1/2 եզրափակիչԲելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն և փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Իր երրորդ գոտեմարտում Արթուրը փայլուն հաղթանակ է տարել ղրղզ Բեկսուլթան Մախմուդովի նկատմամբ: Գյումրեցի ըմբիշը առավելության է հասել 9-0 հաշվով: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Օլիմպիական չեմպիոնը հաղթել էր Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արթուրը կմրցի իրանցի Մոհամադհադի Աբդոլլահ Սարավիի հետ:Ավելին19:0011.09.22 -
ՀասարակականՍեպտեմբերի 12-ին մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Նորաշեն թաղ. 29, 30, 31, 32, 33, 34 շենքեր, Դավիթաշեն թաղ. 2, 3, 4, 5, 6, 9, 10 փողոցներ, Միկոյան փ. 4/3 շենք, ԱԻՆ-ի հանրակացարան, թիվ 93 դպրոց, Լենինգրադյան փ. 10, 16, 14 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից հանրային բաժանորդներ, Հալաբյան փ. 9/1 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից հանրային բաժանորդներ, 11:00-16:00 Գաջեգործների 1փ. 74/1, 74/2, 40, 74ա շենքեր, 11:00-17:00 Իսրայելյան փ. 30-43 շենքեր, Պարոնյան փ. 7-13 շենքեր, Ձորագյուղ 17, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 42–50 շենքեր, Մամիկոնյանց փ. 52 սեփական տուն, Կիևյան փ. 5, 1-ին նրբ․ 3 շենք, Սեպուհի փ. 14 շենք, Սևաստոպոլյան փ. 39 շենքեր, Սևաստոպոլյան փ. 8-51 սեփական տներ, Սեպուհի փ. 20-29 սեփական տներ, , Վ․ Փափազյան փ. 21, 23, 23/1, 23/2 շենքեր, Կոմիտասի պող. 37, Վրացական փ. 15, 17, Ա․Խաչատրյան 20, 24/1, 26/1, 26/2, 26/3 շենքեր, Փարպեցի փ. 12, 14, 16, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքերի բնակիչ բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, «Ծով Աստղ» ՍՊԸ, «Դեկորա Գրուպ», ԱՁ «Ֆ․Մովսիսյան», «Տոր» ՍՊԸ, Արարատյան փ․ 90 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզի` 11:00-17:00 Արուճ, Շամիրամ և Դպրեվանք գյուղեր, Արարատի մարզի` 10:00-12:00 Սիսավան և Վանաշեն գյուղեր, 10:00-15:00 Դարակերտ գյուղ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի, 10:00-16:00 Շաղափ գյուղ մասնակի, 10:30-13:00 Այգեզարդ գյուղ մասնակի, 10:30-14:30 Հնաբերդ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 10:30-14:00 Կեչուտ գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 10:30-16:30 Նուռնուս գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շինարար» ՍՊԸ, «Տնաշինարար» ՍՊԸ, «Արա Լեռ» Ա/Ը, «Ուրց» Ա/Ը, «Գարուն» Ա/Ը, «Վարատ» ՍՊԸ, Նուռնուս Տ-1 և Նուռնուս Տ-2 թաղամասեր, Նոր Թաղամաս, «Նուռնուս ԲԲԸ» 1, «Նուռնուս ԲԲԸ» 2, «Ատոմ Նախագիծ» ՍՊԸ, «Առողջ սունկ» ՍՊԸ, 11:00-14:00 Ջրաբերի ավազի հանքեր, 11:00-16:00 Բյուրեղավան քաղաքն անբողջությամբ, Քանաքեռավան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի գյուղ՝ Ե-2 թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ, «Նորմա Կաթ» ՍՊԸ, սեփականատեր «Հ․ Շահինյան», «ՌԷԴ Գրուպ» ՍՊԸ, «ՆՆ Միաձույլ» ՍՊԸ, Զովունի այգեգործական ընկերություն, Գինու գործարան, սեփականատեր «Ա․ Մանուկյան», «Կվադրա «Քոնսթրաքշն» ՍՊԸ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 11։00–13։00 Լիճք համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի մարզի՝ 10:00-16:00 Դիլիջան քաղաք՝ Պարզ լճի փողոց և Թբիլիսյան խճուղի մասնակի, Թեղուտ գյուղ, 12:00-14:30 Լուսաձոր, Դիտավան, Աչաջուր, Լուսահովիտ, Ազատամուտ, Այգեհովիտ, Վազաշեն, Սարիգյուղ, Բերքաբեր, Ակնաղբյուր, Կիրանց, Ծաղկավան, Սևքար, Աճարկուտ, Խաշթառակ, Լուսաձոր գյուղեր, «Իջևան» ՓՀԷԿ, Հեռուստակայան, Գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան` Ցողամարգ գյուղի կենտրոնական մաս, Անիի տարածաշրջան` Ջրափի գյուղ` Դպրոցի թաղամաս, 11:00-17:00 Աշոցքի տարածաշրջան` Բավրա, Սարագյուղ գյուղեր և Բավրայի մաքսակետ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին18:4511.09.22 -
ՍպորտԿարապետ Չալյանը համառ պայքարում պարտվեց իրանցի ըմբիշինԲելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում ԵԱ մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը 1/8 եզրափակիչում, նվազագույն 1-2 հաշվով զիջեց իրանցի Փեջման Սոլտանմուրադ Փոշտամին: Հիշեցնենք, որ մեկնարկաին գոտեմարտում Չալյանը հաղթել էր խորվաթ Ֆիլիպ Սաչիչին: Հիշեցնենք, որ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյան մեկնարկային գոտեմարտում 7-7 հաշվով պարտվել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Պառվիզ Նասիբովին: Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ: Ալեքսանյանի առաջին մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտել: Իսկ երկրորդ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը հաղթել էր թուրք մարզիկին:Ավելին18:3011.09.22 -
Արտաքին քաղաքականությունՌԴ-ն չի հրաժարվում Կիևի հետ բանակցություններից, բայց դրանց ձգձգումը բարդացնում է գործընթացը. ԼավրովՌուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, սակայն դրանց հետագա ձգձգումը Կիևի կողմից կբարդացնի Մոսկվայի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը։ Այս մասին «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Լավրովը հիշեցրել է, որ Մոսկվայի դիրքորոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներկայացվել է Պետդումայի ղեկավարության և խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը: «Դիմելով նիստի մասնակիցներին՝ նախագահն ասաց ուկրաինական «պատմության» մասին առա այն, որ մենք չենք հրաժարվում բանակցություններից, բայց նրանք, ովքեր հրաժարվում են, պետք է հասկանան, որ որքան երկար են ձգձգում այդ գործընթացը, այնքան նրանց ավելի դժվար կլինի մեզ հետ պայմանավորվել», - ընդգծել է նախարարը ՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին:Ավելին18:1511.09.22 -
ԱռողջապահականՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 52 829 դեպք է հայտնաբերվելՌուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 52 829-ով, կովիդի պատճառով մահերը՝ 86-ով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, այս մասին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում: Մեկ օր առաջ երկրում գրանցվել է վարակման 53 486 դեպք և 97 մահ, ընդամենը, համավարակի սկսվելուց հետո, համապատասխանաբար, 20 066 610 և 385 348 դեպք: Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 37 288-ով՝ մեկ օր առաջվա 46 023-ի դիմաց, և հասել 19 061 006-ի։ Քովիդով հիվանդացած 2 185 մարդ հոսպիտալացվել է՝ մեկ օր առաջվա 3 977-ի դիմաց (45,1 տոկոս նվազում): Հոսպիտալացումների թիվն ավելացել է 13 տարածաշրջաններում և նվազել 70-ում, ևս երկուսում իրավիճակը չի փոխվել:Ավելին18:0011.09.22 -
Գյումրիում տրանսպորտի երթուղիների թիվը կնվազիԳյումրիում երթուղիների թիվը կնվազի՝ գործող 9 երթուղու փոխարեն կլինի 7-ը։ Սակայն, սա չի նշանակում, որ քաղաքի որոշ թաղամասեր դուրս կմնան սպասարկումից. դրանք կսպասարկվեն որոշ ուղղություններ երկարացնելու հաշվին: Այս մասին Գյումրու «Երկխոսություն» մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ Արամ Սարուխանյանը՝ տեղեկացնելով, որ Գյումրիում այս պահին շահագործվում են սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված 66 միկրոավտոբուսներից 13-ը։ Դրանք սպասարկում են ամենածանրաբեռնված երթուղիներից մեկը, որը Գյումրու ծայրամասային «Մուշ» թաղամասը կենտրոնին կապող թիվ 25/5 երթուղին է։ Հաջորդը, ամենանայն հավանականությամբ, կլինեն 12 և 24 համարի երթուղիները: «Այս պահին նոր միկրոավտոբուսներով այն երթուղները կսպասարկվեն, որի փողոցները համեմատաբար բարվոք վիճակում են: Բնականաբար, 66 մեքենան մեր բոլոր երթուղները սպասարկելու համար քիչ է: Գյումրու համայնքապետարանը դիմել է ՀՀ կառավարությանը ևս 25 նոր միկրոավտոբուսներ ստանալու խնդրով»,- նշեց Արամ Սարուխանյանը՝ հավելելով, որ «Կայուն կանաչ զարգացում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է Գյումրի բերել նաև 5 էլեկտրաավտոբուս: Նոր միկրոավտբուսների աշխատանքը համակարգելու ու քաղաքի նոր երթուղիները սպասարկելու համար Գյումրու քաղաքապետարանին կից ստեղծվել է «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն։Ավելին17:4511.09.22