Լրահոս

2022-09-14
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Բաքվին և Երևանին կոչ է արել՝ շուտափույթ դադարեցնել կրակը
    ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները սեպտեմբերի 14-ին կայացած նիստում Բաքվին և Երևանին կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Բոլորը միաձայն հանդես եկան կրակի անհապաղ դադարեցման և իրավիճակը քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին։ Այժմ քննարկվում են «մամուլի համար տարրերը»»,- ասել է Նեբենզյան։ Նրա խոսքով ՝ Մոսկվան պնդում է, որ այդ տարրերում անպայման հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների 2020 եւ 2021 թվականների եռակողմ հայտարարություններին, որոնք երկու երկրների հարաբերությունների կարգավորման հիմքն են, կրակի դադարեցման պարտավորություններ են պարունակում եւ մի շարք նախագծեր, որոնք կողմերը պետք է ձեռնարկեն:
    23:16
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վախեցել են ԱԺ-ի մոտ հավաքվող հազարավոր մարդկանցից․ Կարեն Վրթանեսյան
    Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, թե չի հավատում իշխանությունների հերքմանը, թե որևէ փաստաթուղթ չեն ստորագրել Ադրբեջանի հետ։ «Ես չեմ հավատում նիկոլենց հերքմանը, թե ոչ մի բան չեն ստորագրել ու չեն էլ պատրաստվում ստորագրել, բայց վստահ եմ, որ վախեցել են ԱԺ-ի մոտ իրենց համար շատ անսպասելի ինքնաբուխ հավաքվող հազարավոր մարդկանցից»,– գրել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ասել էր, թե իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ ստորագրելու մի փաստաթուղթ, որը խաղաղություն կերաշխավորի։ Ավելի ուշ նա ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման։ «Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,– գրել է նա:
    23:10
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական պատգամավորներ, մի կորցրեք պահը․ ուժ գտեք ձեր մեջ, հավաքվեք, գնացեք դրան ասեք հեռանա․ Նազարյան
    ՔՊ ական պատգամավորներ, մի կորցրեք պահը։ Ձեզնից շատերը, գիտեմ, մեր երկիրը սիրում եք։ Բոլորս էլ սխալական ենք։ Ուժ գտեք ձեր մեջ, հավաքվեք, գնացեք դրան ասեք հեռանա։ Հանուն երկրի, ապագայի, Աստծո։ Միասնական հայտարարություն արեք, դիմեք նրան։ Էս պահին մի կողմ դրեք ամեն ինչ բացի հայրենիքից։ Սա մեր բոլորիս երկիրն է։ Սա համարեք պահանջ, խնդրանք, ինչ ուզում եք։ Մենք ժամանակ չունենք։
    23:00
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադամ Շիֆը Ադրբեջանի չհրահրված հարձակումը դատապարտող բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում
    Կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի ղեկավարության հետ միասին շրջանառության մեջ է դրել երկկուսակցական օրինագիծ, որը դատապարտում է Հայաստանի և Արցախի հանրապետությունների վրա Ադրբեջանի չհրահրված հարձակումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը՝ նշելով, որ Ներկայացուցիչների պալատում ներկայացված բանաձևը «անհապաղ և անվերապահ հրադադարի» և «Ադրբեջանին հատկացվող բոլոր տեսակի օգնությունները անհապաղ դադարեցնելու» կոչ է անում: «Մենք ծափահարում ենք նախագահող Շիֆին և հանձնախմբի ղեկավարությանը Ադրբեջանին բոլոր օգնությունները դադարեցնելու կոչ անող այս պատեհաժամ բանաձևը ներկայացնելու համար», - ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը և Դեյվիդ Վալադաոն իրենց հայտարարության մեջ ասել են. «Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական զինված ուժերի մահաբեր հարձակումները ինքնիշխան Հայաստանի տարածքում: Ադրբեջանական բռնության այս աղաղակող էսկալացիան ցույց է տալիս, թե որքան սանձարձակ է դառնում Ալիևի ռեժիմը, երբ նրա չհրահրված ագրեսիան հանդիպում է միջազգային հանրության խուլ լռությանն ու անտարբերությանը՝ խրախուսելով Ադրբեջանին շարունակելու և ընդլայնելու իր հարձակումները: Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին և Պետդեպարտամենտին միանշանակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները և անհապաղ դադարեցնել բոլոր տեսակի օգնությունը Ալիևի ռեժիմին: Եվ մենք ամուր կանգնած ենք Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց տարածքային ամբողջականությանը և խաղաղության ու ազատության նրանց իրավունքին»: Բանաձևն ընդգծում է «Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի չհրահրված հարձակումը» 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ինտենսիվ հրետակոծություններով և անօդաչու սարքերով հարվածներ հասցնելով Հայաստանի Հանրապետության Վարդենիս, Ջերմուկ, Գորիս և Տաթև բնակավայրերին, ինչպես նաև՝ Արցախի Կարմիր, Շուկա և Թաղավարդ գյուղերին: Նշվում է, որ տվյալ պահի դրությամբ ադրբեջանական հարձակումները հանգեցրել է առնվազն 105 հայ զինվորի և խաղաղ բնակիչների մահվան, ինչպես նաև բազմաթիվ վիրավորների:
    22:50
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վերահաստատում ենք, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել․ ԱԱԾ
    ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է, հայտարարել է ԱԱԾ-ն։ «Սույն հաղորդագրությամբ ՀՀ ազգաբնակչությանը կոչ ենք անում տուրք չտալ մանիպուլատիվ հայտարարություններին, և հիմնավորապես վերահաստատում ենք, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել։ Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը և կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման պատրաստակամությանը, որին պետք է ձգտել»,- նշված է ԱԱԾ հայտարարությունում:
    22:49
    14.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու գործընթացի ֆոնին՝ Հայաստանն սպասում է ՀԱՊԿ-ին
    «Ո՞վ է մեր դաշնակիցը և ինչու՞ ենք մենք այսօր միայնակ», այսօր խորհրդարանում մի ՔՊ-ական է ուղիղ ձևակերպել այս հարցն ու ուղղել Նիկոլ Փաշինյանին: Ճիշտ է՝ Փաշինյանը հստակ ասել է, որ մեր դաշնակիցներն են Ռուսաստանի Դաշնությունն ու ՀԱՊԿ-ը, բայց, ըստ էության, անտեսել է հարցը, թե «ինչու՞ ենք մենք այսօր միայնակ»: Փորձագետների համոզմամբ՝ լուրջ աշխարհաքաղաքական զարգացումներ են անցնում Հայաստանի գլխով՝ 2-րդ օրը շարունակվող արյունոտ էսկալացիային զուգահեռ:
    22:42
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սոթքում թիրախավորել են հայ և արտասահմանցի լրագրողների
    Հակառակորդը սեպտեմբերի 14-ին կրակ է բացել Սոթքի ուղղությամբ, որտեղ այդ պահին իրենց մասնագիտական գործունեությունն էին իրականացնում հայ և արտասահմանցի լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նրանց թվում էին նաև «Արմենպրես»-ի թղթակից Կարեն Խաչատրյանը, լուսանկարիչ Հայկ Մանուկյանն ու օպերատոր Հովհաննես Մկրտչյանը: Կարեն Խաչատրյանը նշեց, որ լրագրողների ուղղությամբ երկու արկ է ընկել: «Տուժածներ չկան»,-նշել է նա:
    22:40
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան, այլընտրանք չկա․ ռազմական փորձագետ
    Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․ Քանի որ նույնիսկ Նիկոլին ատող շատ ընկերներս չեն հասկանում, թե ինչ է նա հիմա անում, փորձեմ բացատրել։ Նախ՝ այսօրվա իր հայտարարությունը... Շատերն այն ընկալեցին այնպես, թե Նիկոլը հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել (բայց դեռ չի ստորագրել) մի թուղթ, որով Հայաստանը մեկընդմիշտ կընդունի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, բայց ՀՀ-ից ոչ մի բան չի հանձնի։ Իբր ՀՀ-ն իր համար կարմիր գիծ է։ Այսինքն իր ասածի անուղղակի ուղերձը սա է. «Ես որոշել եմ վերջնականապես հանձնել Արցախը, որ գոնե պահենք ՀՀ-ն»։ ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ. Նա, ամենայն հավանականությամբ կամ ԱՐԴԵՆ ստորագրել է գաղտնի մի բան Արցախը հանձնելու մասին, կամ տվել է բանավոր երաշխիքներ։ Սա իր ոճն է. մինչև վերջ տպավորություն էին ստեղծում, թե Բերձորի և Աղավնոյի ճակատագիրը դեռ որոշված չէ, այնինչ շատ լավ էլ գիտեին, որ ամեն ինչ որոշված է։ Նույնը՝ Իրանի հետ մեր ճանապարհը ադրբեջանցիներին հանձնելը և այլն։ Ավելին՝ ՀՀ-ն իր համար կարմիր գիծ չէ մի պարզ պատճառով. նա արդեն հանձնել է Գորիս–Կապան ճանապարհը, Շուռնուխի կեսը, մի տարուց ավելի է՝ հանդուրժում է ՀՀ տարածք մտած թշնամու ներկայությունը Սյունիքում ու Գեղարքունիքում, նախապատրաստություններ է տեսնում Տավուշում հող հանձնելու և այլն, և այլն։ Հիշեցնեմ, որ հայ-ադրբեջանական սահմանը դեռ ՈՐՈՇՎԵԼՈւ է սահմանազատման ընթացքում, և ինչի վրա ադրբեջանցիները մատները դնեն, այդտեղ էլ սահմանը կանցնի, քանի որ ՀՀ-ն ներկայացնողն իրենց կամակատարն է։ Այսինքն այդ «կարմիր գիծ» սիրուն բառը որ ասում է, իրականում էդ գիծը դեռ գծվելու է ըստ Բաքվի քմահաճույքի։ Եւս մեկ կուտ, թե իբր պատրաստ է ստորագրելուց հետո հեռանալ։ Եթե այդ մարդը հեռացողը լիներ, ստորագրելուց առաջ կհեռանար, ինչո՞ւ է ստորագրում ու վերցնում իր վրա մեղքը, նոր հեռանում։ Հիշեք, որ սա այն մարդն է, որը չհեռացավ պատերազմը կապիտուլյացիայի տանելուց հետո, բազմաթիվ կորուստներից հետո, մարդ է, որը երբեք իր վրա որևէ բանի պատասխանատվությունը չի վերցնում, միշտ գցում է ուրիշների գրպանը։ Նա ընդամենը օգտագործում է աշխարհի բոլոր պոպուլիստների ու բռնապետների սիրած հնարքը՝ հղում առ ժողովրդին. «նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի»... ԻՐԱԿԱՆՈւՄ սա նշանակում է, որ նա ատամներով պահելու է իշխանությունը ու, ինչպես արդեն գիտենք 44-օրյա պատերազմի փորձից, հազարների կկոտորի, բայց իշխանությունը կպահի։ Նիկոլը խոստանում էր խաղաղություն, բերեց (ինչպես և զգուշացնում էինք), նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր մահեր։ Որևէ պայմանագիր ստորագրելով այս պատերազմը չի կանգնելու, նույնիսկ եթե Նիկոլն իսկապես հավատար իր փուչ խոստումներին, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան չեն պատրաստվում մեզ ապրելու շանս տալ։ Ադրբեջանական զորքը կամրանա նոր գրաված դիրքերում ու կանցնի ագրեսիայի հաջորդ փուլին։ Ինչպես արեցին 44-օրյայի ժամանակ, հետո Սև լճի մոտ ու Գեղարքունիքում և այլն, և այլն։ Ադրբեջանը ՉՈւՆԻ որևէ կարմիր գիծ Հայաստանի նկատմամբ, ու քանի դեռ Նիկոլն է նստած Հանրապետության հրապարակում, մենք շարունակելու ենք կորցնել Հայաստանը։ Քանի ամիս է ասում եմ. մենք ապրում ենք փետրվարի 23-ի Մարիուպոլում, ուր մարդիկ պլանավորում էին հաջորդ օրը համերգ գնալ, երեխայի ծնունդը տոնել ևն, բայց փետրվարի 24-ին սկսվեց պատերազմը, իսկ 2 ամիս անց Մարիուպոլ ուղղակի չկար։ Երբ ասում էի, որ մենք «փետրվարի 23-ի Մարիուպոլում ենք», մարդիկ լսում էին, գլխով անում, բայց համարում սա գեղարվեստական խոսք։ 3 օր առաջ՝ սեպտեմբերի 11-ին ջերմուկցիներին եթե նույնը ասեի, կծաղրեին ինձ։ Ինչպես և Մարիուպոլի ժողովուրդը, իրենք ինչ-որ առօրյա գործեր էին պլանավորում. ծնունդ, կնունք, քեֆ և այլն։ Այսօր Ջերմուկի մատույցներում մարտեր են։ Թերևս այսքանը... Կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան, այլընտրանք չկա։
    22:30
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․ Արայիկ Հարությունյան
    Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև․ Սիրելի՛ հայրենակիցներ Ոչ մի հանգամանք չի կարող մեզ շեղել մեր ընտրած ճանապարհից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ու անսակարկելի հիմքով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումից: Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ չունենք: Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից, հարկ է բոլորս գիտակցենք, որ այս դժվարին իրավիճակում մեր պայքարի ուղին երկար է և լի մարտահրավերներով, սակայն, վստահ եմ, համազգային ջանքերով մենք ի վերջո հասնելու ենք մեր նպատակներին:
    22:30
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոչ մի նոր բան չեմ ասել․ Փաշինյանը ուղիղ եթերում պարզաբանում է ինքն իրեն
    Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթեր է մտել և պարզաբանում է Ազգային Ժողովում արած իր հայտարարությունը։
    22:26
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այգեստան գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր
    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 15։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի Չարենցի փողոցի տներից մեկ բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ 17:07-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր:
    22:20
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքները պետք է ուղղել իրական հասցեատերերին․ ԱԱԾ պահեստազորի սպաներ
    ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Երկրի համար այս օրհասական պահին վարչապետի կողմից «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության հասցեին նման հայտարարությամբ հանդեսը գալն առնվազն զարմանքի տեղիք է տալիս։ Պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքները պետք է ուղղել իրական հասցեատերերին։
    22:10
    14.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Վիրավորված զինվորների հարազատներին թույլատրել են տեսակցություն. ՊՆ-ն վիրավորների թիվ չի հայտնում
    Սյունիքից գերեվարված մեկ անձ է նույնականացվել: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է «Հայլուր»-ի հետ զրույցում հաստատել տեղեկությունը: Գերու իրավունքների պաշտպանության նպատակով արդեն դիմում է ներկայացվել Եվրադատարան: Դրանով հայկական կողմը պահանջում է ապահովել մեր հայրենակցի ֆիզիկական անձեռնմխելիությունը՝ մինչև նրա հայրենադարձումը: Ռազմական բախման երկրորդ օրն է, բայց հստակ տեղեկություն չկա նաև վիրավոր զինծառայողների քանակի վերաբերյալ:
    22:06
    14.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Լարված իրավիճակ՝ սահմանին. Բաքուն Գեղարքունիքում հարվածել է նաև ՌԴ ԱԴԾ մեքենային
    Ժամը 18-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում էր լարված մնալ: Պաշտպանության նախարարությունն է հայտնել, որ Սոթքից Գորիս՝ ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռակոծումն ու հրետակոծումը: Հարվածներ են հասցվել նաև Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, հրդեհ է բռնկվել, ավելի ուշ՝ մարվել: Նախարարության խոսնակը նաև հաստատել է սկանդալային տեղեկությունը, որ Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման կետին:
    22:05
    14.09.22
    Ավելին
  • Հայաստան
    105 զոհ, ևս 10 քառակուսի կմ օկուպացված տարածք. Փաշինյանը պատրաստ է «ծանր որոշումների»
    Հայկական կողմը 105 զոհ ունի Ադրբեջանի զինված հարձակման պատճառով: Ռազմական բախումների երկրորդ օրը պաշտոնական այս տվյալը խորհրդարանի ամբիոնից հայտնել է Նիկոլ Փաշինյանը: Դրանից մոտ մեկ ժամ առաջ ադրբեջանական լրատվամիջոցներից էինք իմացել, որ զոհված 100 զինծառայողի մարմին կա Ադրբեջանում: Մարմինները, ըստ «Սպուտնիկ Ադրբեջանի», Բաքուն պատրաստ է միակողմանիորեն վերադարձնել հայկական կողմին:
    22:04
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Վարդենիս համայնքի տարբեր բնակավայրերում հակառակորդի գործողությունների հետևանքով մոտ 60 շինություն է ավերվել
    Հակառակորդի ռմբակոծության հետևանքով Սոթքում 40-ից 50, Կութում 10-ից 12, Նորաբակում 5-ից 7 բնակարան է վնասվել` ներառյալ Սոթքի համայնքապետարանը: Այս մասին Վարդենիսում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ հավելելով, որ քաղաքացիական ենթակառուցվածքները վնասվել են կամ լրիվ, կամ մասնակի: «Ամսի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդի կողմից հերթական կրակոցների պատճառով մի քանի գյուղեր տուժել են: Բնակիչները տարհանվել են, տեղափոխվել ապաստարաններ, որտեղ ապահովվում են ամեն ինչով»,-ասաց նա: Ահարոն Խաչատրյանը նշեց նաև, որ քաղաքացիական անձանց շրջանում կա երեք վիրավոր: «Նրանք արդեն ապաքինվում են, ծանր վնասվածքներ չեն ստացել: Հոսպիտալից հետո նրանց տեղափոխել ենք Վարդենիսի բժշկական կենտրոն»,-հավելեց նա:
    22:00
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
    Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են, հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։ «Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով» , - տեղեկացնում է խոսնակը։
    21:58
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, անկախ նրանից, թե ով և ինչպես է դա ցանկանում. Դավիթ Բաբայան
    Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, անկախ նրանից, թե ով և ինչպես է դա ցանկանում», սոցցանցի իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարարը։
    21:57
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման․ Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ նշելով, թե «որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման»։ «Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,- գրել է նա:
    21:54
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևին խոստանում են մեծ Ադրբեջան, իսկ մենք միայն կորցնում ենք․ Ստեփան Դանիելյան
    Քաղաքագետ Ստեփանի Դանիելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Կարծում եմ, որ պետք է պարզ լինի, թե ինչ է կատարվում։ -Իրանը հայտարարում է, որ վերջին դեպքերն իր դեմ է ուղղված: - Ռուսաստանն ասում է, որ իրեն Հարավային Կովկասից ուզում են դուրս մղել։ - Բլինքենը շատ մեղմ է բնութագրում Ադրբեջանի ագրեսիան ու ասում է, որ պետք է երկարատեւ խաղաղություն հաստատվի, այսինքն` Հայաստանն ընդունի Արցախը Ադրբեջանի կազմում եւ, բնականաբար ամբողջ Սյունիքը դարձնի թյուրքական միջանցք։ Բոլորը բաց խաղաքարտերով են խաղում։ ԱՄՆ-Բրիտանիա-Իսրայելը Ալիեւին դրդում են պատերազմ սկսել, կամ էլ Հայաստանը հրաժարվում է Իրանի սահմանից (բրյուսելյան բանակցությունների բուն նպատակը), հաջորդ քայլով Հյուսիսային Իրանում ադրբեջանցիների ապստամբություն բարձրացնեն։ Իրանին ներքաշում են Ադրբեջանի հետ պատերազմի ու որպես ագրեսոր հարվածում են բոլոր կողմերից, միջուկային ծրագրի հարցն էլ փակվում է։ Ալիեւին դրա դիմաց մեծ Ադրբեջան են խոստանում, եթե Իրան-Ռուսաստան միացյալ ճակատով չոչնչացնեն Ադրբեջանը (Ուկրաինայում Ադրբեջանին ցույց են տալիս, որ կարող է մարսել դա), մենք ոչինչ չենք ստանում, միայն կորցնում ենք։ Պարզ է, ԱՄՆ, Բրիտանիա զույգը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւը տապալում են, կամ ոչինչ չասող հայտարարություն են ընդունում։ Հ.Գ. Եթե Իրանը փլուզեն, Թուրքիան իր սահմանին 10 միլիոնանոց իրանական Քրդստան է ստանում, որը հենց Թուրքիան հետագայում կփլուզի, բայց դա արդեն մեր հետ կապ չունի»։
    21:50
    14.09.22
    Ավելին