Լրահոս

2022-09-15
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
    Սեպտեմբերի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
    10:18
    15.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխան Սաղաթելյանն ու Կաթողիկոսը հանդիպել են
    «Նախօրեին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ազդեցիկ, փորձ ու ներուժ ունեցող մարդիկ՝ ՀՀ նախկին նախագահները, ԱԳ, պաշտպանության նախարարները, Վեհափառ հայրապետը պետք է հանդիպեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, և «միմյանց աչքերի մեջ նայելով, ստեղծված իրավիճակը գնահատելով՝ գտնեն լուծումներ»:
    10:09
    15.09.22
    Ավելին
  • Միջազգային
    Թեհրանը համոզված է՝ «հանուն Սյունիքի» հավանական պատերազմը լինելու է Իրանի դեմ
    Լուրջ պատերազմը, որը կարող է սկսվել Հարավային Կովկասում, լինելու է պատերազմ Իրանի դեմ։ Այսպիսի հայտարարություն է տարածել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ շեշտելով, որ «3-րդ երկրից Իրանի վրա հարձակումը շատ լուրջ հետևանքներ կունենա սիոնիստների համար»:
    10:00
    15.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարության նիստը հետաձգվել է
    Հիշեցնենք, որ կառավարության նիստերը տեղի են ունենում հինգշաբթի օրերին, ժամը՝ 11։00-ին։ 
    09:55
    15.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
    Սեպտեմբերի 14-ին, ժամը 22։32-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցում այրվում է ավտոմեքենա:
    09:50
    15.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Առավոտից ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված ԱԺ-ի շենքի մոտ:
    09:45
    15.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների հետևանքով Հայաստանում քաղաքացիական անձանց վիրավորումների դեպքերի առնչությամբ
    Միացյալ Նահանգները շարունակում է խիստ մտահոգիչ համարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։
    09:40
    15.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն․ ԱԽ քարտուղար
    Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն․ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հույս ունի, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել հրադադարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
    09:30
    15.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
    Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։
    09:10
    15.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է Կիև իր ժամանման մասին
    Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել Է Կիեւ՝ իր ժամանման մասին՝ տնտեսական մերձեցման եւ ԵՄ-ի անդամակցման շուրջ բանակցությունների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 15-ին նա գրել Է Twitter -ում:
    05:10
    15.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամը դատապարտել է Ադրբեջանի չհրահրված հարձակումը
    Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Նիտհյա Ռամանը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի խաղաղ բնակավայրերի ռմբակոծման վերաբերյալ՝ դատապարտելով Ադրբեջանի չհրահրված ռազմական հարձակումը խաղաղ հայ բնակչության դեմ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան հայաշատ բնակավայրի քաղաքային խորհրդի անդամի հայտարարությունը: «Ես կանգնած եմ Լոս Անջելեսի հայ համայնքի և առհասարակ ամբողջ աշխարհի հայերի կողքին՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի չհրահրված հարձակումները խաղաղ բնակչության դեմ: Ես պատիվ ունեմ ներկայացնելու ընդարձակ ու հզոր հայկական համայնքը Չորրորդ շրջանում, որոնցից շատերը գրկաբաց ընդունեցին ինձ որպես իրենց ներկայացուցչի, և ես խորապես կիսում եմ նրանց տխրությունն ու զայրույթը: Այս անիմաստ բռնությանը պետք է վերջ տրվի, և ես միանում եմ Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը դադարեցնելու՝ Կոնգրեսին ուղղված բարձրաձայն կոչին», - հայտարարել է Նիտհյա Ռամանը:
    00:15
    15.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ևս ինքնաբուխ հավաք է
    «Արցախում ժողովուրդը դուրս է եկել իր բողոքը հայտնելու Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, որի տողատակերը բոլորս էլ հասկանում ենք: Ժողովուրդը դուրս է եկել փաստելու, որ Նիկոլ Փաշինյանը լումա չունի ներդրած Արցախի անկախության մեջ և չի կարող Արցախի ճակատագիրը որոշել»,- 168.am-ի հետ զրույցում էլ ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը: «Նույնը ես կուզեի տեսնել Հայաստանում՝ համազգային համախմբում, և Նիկոլին թույլ չտալ իր ապիկար պաշտոնավարման ժամանակ թույլ տված սխալների պատճառով ազգին կանգնեցնի այս իրավիճակի առաջ: Ես միանշանակ համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ այս պարտության շղթան կկտրվի»,- շեշտել է նա: Դավիթ Գալստյանի հետ զրույցի պահին մոտ 5-6 հազարից ավել մարդ կար Ստեփանակերտի հրապարակում: Նա շեշտել է, որ մարդիկ շարունակում են միանալ, հոսքը չի դադարում, ժողովուրդը համախմբվում է: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերին, որով նա փորձեց սրբագրել ԱԺ-ում արած այն հայտարարությունը, որ պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել, Դավիթ Գալստյանը հետևյալն ասաց. «Նիկոլ Փաշինյանը մշտապես ասում է այն, թե ինչ պետք է անի, ստուգում է ժողովրդի տրամադրությունը, եթե տեսնում է, որ ժողովուրդը ըմբոստանում է, հետ է կանգնում իր ասածից»։
    00:08
    15.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սյունիքի մարզպետարանից վստահեցնում են, որ թշնամու վերահսկողության տակ բնակավայր չի անցել
    Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել․ «Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզից որեւէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել, ու այդ առնչությամբ համացանցում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ կոչ ենք անում զերծ մնալ կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածումից»:
    00:07
    15.09.22
    Ավելին
2022-09-14
  • Img default alt hy
    Քաղաքական
    Freedom House-ը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա
    Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն իրենց մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի վրա և հավատարիմ մնան ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից աջակցվող խաղաղ գործընթացին։ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները պետք է ընթանան դիվանագիտական և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիչը: «Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և անվտանգության։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը, ժողովրդավար երկրներին և միջազգային կազմակերպություններին անհապաղ հրադադարի կոչ անել: Մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկումներ անցկացնելու հանձնառությունը»,-ասել է նա՝ կոչ անելով երկրներին լրացուցիչ քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։
    23:59
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Գյումրեցիներն այս պահին փակել են Գյումրու Սայաթ-Նովա փողոցի միջնամասը․ Hraparak.am
    Hraparak.am-ը գրում է․ «Գյումրեցիներն այս պահին փակել են Գյումրու Սայաթ_Նովա փողոցի միջնամասը և կոչ են անում հասարակությանը դուրս գալ փողոց և միանալ իրենց պայքարին` հանուն Հայաստանի պետականության»։
    23:51
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Րոպե առաջ պետք է սրանց հեռացնել միասնաբար՝ ազգովի․ Արսեն Ջուլֆալակյան
    Արսեն Ջուլֆալակյանը գրում է․ Երկրի «դարպասները» ներսից են բացված․ թշնամին «տանից» է: Ինչքան ուզում եք մեղադրեք դաշնակից/գործընկեր/թշնամի պետություններին, քանի մենք չենք «մաքրվել», անհնար է որևէ հաջողություն: Իսկ այն կլասիկ/տխմար հայտարարությունները, թե պատերազմի ժամանակ համախմբվում են, այլ ոչ ներքին պայքար սկսում, վերաբերում է նորմալ իրավիճակներին, երբ գերագույն հրամանատարդ և մյուս քաղաքական ղեկավարներդ պատրաստ են կենաց մահու կռիվ տալ հաղթանակի համար, պետության համար: Րոպե առաջ պետք է սրանց հեռացնել միասնաբար՝ ազգովի: Միայն դրանից հետո խնդիրները հնարավոր կլինի լուծել: Իսկ մինչ այդ ամեն ինչ զիջելու ենք: Չլինի հիմա, կզիջի վաղը: հ.գ. հուսամ այս օրհասական պահին մեր պետական գործիչները ուժ կգտնեն միավորվելու և առաջնորդելու հանրությանը: Շարքային քաղաքացիներն ինքնուրույն ոչինչ չեն կարող անել: Առաջնորդել է պետք: Քաղաքացիներն առաջնորդ են փնտրում: Իրական առաջնորդ
    23:50
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի
    Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 14-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 406.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.02 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 407.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 5.92 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.81 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.04 դրամով։
    23:40
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի Արտաշատի խճուղում այրվել են լոլիկի տնկիներ
    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 15/1 հասցեում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը: Պարզվել է, որ մոտ 5000 քմ տարածքում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ (Ա)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:13-ին, մարվել՝ սեպտեմբերի 14-ին ժամը 18։05-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 4 ջրատար։ Փրկարարներն իրականացնում են հերթապահություն։
    23:30
    14.09.22
    Ավելին
  • Հասարակական
    «Պրոֆիլակտիկ տագնապ». բուհերից և դպրոցից մարդկանց տարհանել են
    Հայ-ռուսական համալսարանում, Չեխովի անվան 55 դպրոցում , Ֆրանսիական համալսարանում, Բժշկականում այսօր առավոտյան ուսումնական տագնապ է հայտարարվել, մարդկանց տարհանել են: Տեղեկությունը «Հայլուրին» հայտնել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։ Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե տարբեր համալսարաններում ռումբի մասին ահազանգ է եղել։
    23:28
    14.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Լավ ենք անում». ինչպե՞ս է ՔՊ-ն հաղթահարում «սթրեսային իրավիճակը»
    ՔՊ-ականները խորհրդարանում այսօր միաձայն ընդունել են նախորդ օրը քննարկած բոլոր նախագծերը՝ հարկային, մաքսային օրենսդրության փոփոխությունները, նաև աշխահագրական նշումների, սերմերի և տնկանյութերի մասին օրենքներում փոփոխությունները: ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը ամբիոնից հայտարարել է, թե ճիշտ են անում, որ սթրեսային իրավիճակում այդպիսի հարցեր են քննարկում։
    23:20
    14.09.22
    Ավելին