Լրահոս

2022-09-17
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի անվտանգությունն այսօր մեկ նախապայման ունի․ ձեր հեռանալը․ Լիլիթ Գալստյան՝ ՔՊ-ականներին
    Խաղաղության ճարտարապետներից Ալեն Սիմոնյանն՝ ի պատասխան Պետրոսի այն հարցի, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը, պատասխանում է․ «Նրանք/հավանաբար Թուրքիային էլ նկատի ունի/ ուզում են, որ Հայաստանը չլինի, հայերը չլինեն․․․»։
    11:35
    17.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բայդենը սպառնացել է Ռուսաստանին
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ եթե Ուկրաինայում քիմիական կամ մարտավարական միջուկային զենք օգտագործվի, Ռուսաստանը կկանգնի միջազգային հետևանքների առջև։ Համապատասխան հայտարարությամբ CBS հեռուստաընկերությանը տված նրա հարցազրույցից հատվածներ են հրապարակվել ուրբաթ օրը, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
    11:12
    17.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ԱԳ նախարարն այցելել է ԱՄՆ
    Սեպտեմբերի 15-ից մեկնարկել է Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ)։
    11:05
    17.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել ՀՀ-ի վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ
    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ։
    11:03
    17.09.22
    Ավելին
  • Հայաստան
    Օրագիր. Կարեն Վրթանեսյան
    Կարեն Վրթանեսյան. Ռազմական փորձագետ
    11:00
    17.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերից առաջինը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է
    «Ես ավելի քան համոզված եմ, որ այն, ինչ անում է ադրբեջանա-թուրքական դաշինքը, չի վերաբերում բացառապես Հայաստանին, ՀՀ-ի հաշվին իրենց տարածքների ընդլայնմանը: Սա աշխարհաքաղաքական մեծ պրոյեկտի մի մաս է, որի նպատակը նոր ձևավորվող աշխարհակարգում սեփական աշխարհաքաղաքական բևեռ ստեղծելն է: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնամասշտաբ ռազմական գործողություններին՝ ՀՀ ինքնիշխան տարածքների ուղղությամբ:
    10:52
    17.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին
    Սեպտեմբերի 14-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
    10:40
    17.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական ԶՈւ թիրախավորման հետևանքով խախտվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. ՄԻՊ
    Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում ադրբեջանական զինված ուժերի չտարբերակված թիրախավորմամբ զուգորդված ռազմական գործողությունների և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառվող հարձակման հետևանքով խախտվել են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի, անվտանգության և առողջության:
    10:33
    17.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխող թիմում նորից հանրաքվեի կամ ԱԺ արտահերթ ընտրությունների թեման է քննարկվում
    «Իշխանական թիմում հանրաքվեի կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ խոսակցություններ են սկսել ծավալվել։
    10:30
    17.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Փելոսին կարծում է, որ Ռուսաստանը պետք է «ցավ» զգա
    Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ չի ավարտվել Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 16-ին՝ ուրբաթ օրը, Բեռլինում G7-ի խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսում։
    10:22
    17.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
    Սեպտեմբերի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
    10:11
    17.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սոթքի տներում գողություններ են կատարվել
    «Սեպտեբերի 13-ին հակառակորդի կողմից սկսված լայնածավալ պատերազմական գործողություններից հետո Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի սահմանամերձ համայնքների բնակիչները կամ մազապուրծ էին եղել արկերի պայթյուններից կամ տարհանվել էին՝ իրավիճակով պայմանավորված: Տարհանումից հետո նրանց բնակարանների մոտ վերահսկողություն էր իրականացնում ոստիկանությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ սակայն, որ որոշ բնակիչների բնակարաններում գողություն է կատարվել: Խոսքը հատկապես վերաբերում է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչների բնակարաններին:
    10:00
    17.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ցավում եմ, որ զրկված եմ այս օրերին մեր Զինված ուժերին օգտակար լինելու հնարավորությունից․ հայտարարություն
    1.Ցավում եմ, որ զրկված եմ այս օրերին մեր Զինված ուժերին օգտակար լինելու հնարավորությունից: Խոնարհվում եմ կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած և Հայոց բանակի պատիվը բարձր պահած զինծառայողների ծնողների առջև։
    09:55
    17.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փակ դռների վերաբերյալ 20 ահազանգ է ստացվել
    Սեպտեմբերի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
    09:50
    17.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ մոտավորապես ասվել է, որ ՀԱՊԿ օպերատիվ խումբն ընդամենը «գալոչկայի» համար է ժամանել Երևան:
    09:45
    17.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չնայած սահմանին հարաբերական հանգիստ է, իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված
    «Չնայած մի քանի օր է՝ հումանիտար հրադադար է հաստատվել, սակայն չեն դադարում լուրերը, որ ՀՀ սահմանի երկայնքով, նաև Նախիջևանի մասում, հակառակորդը զորք է կուտակում, և հրադադարը կարող է ամեն պահի խախտվել։ Այդ լուրերը չի հերքում նաև Փաշինյանը, ով երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ և բոլորին ասել է․ «Չնայած սահմանին հարաբերական հանգիստ է, իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված»։
    09:40
    17.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 9։00-ի դրությամբ
    Սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
    09:36
    17.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իրավապահ համակարգում կյանքը կանգ է առել
    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ իրավապահ համակարգը կանգնեցրել է քրեական վարույթներով սպասվող որոշակի գործողություններ:
    09:30
    17.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուն հրաժարվել է լուսանկարվել երկրպագուհու հետ
    Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆի» դեմ Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպման ժամանակ հրաժարվել է լուսանկարվել երկրպագուհու հետ: Մոլդովայում կայացած հանդիպման ընդմիջմանը հանդերձարան տանող ճանապարհին երկրպագուհին մոտեցել է Ռոնալդուին, որպեսզի լուսանկարվի, սակայն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը մերժել է նրան։ Հիշեցնենք, որ անգլիական ակումբը հաղթել էր 2-0 հաշվով, իսկ 37-ամյա Ռոնալդուն առաջին գոլն էր խփել ընթացիկ մրցաշրջանում և Եվրոպա լիգայում:
    00:00
    17.09.22
    Ավելին
2022-09-16
  • Img default alt hy
    Հասարակական
    Հարթագյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
    Սեպտեմբերի 16-ին` ժամը 16։53-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում այրվում է տուն և մոտակայքում կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 19։33-ին։ Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։
    23:57
    16.09.22
    Ավելին