Լրահոս
2022-09-19
-
ՍպորտԱրոնյանը մեկնարկել է Julius Baer Generation Cup-ումՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը մեկնարկել է Julius Baer Generation Cup մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի մրցաշարի մեկնարկային 4 տուրերում Արոնյանը տոնել է երկու հաղթանակ և երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի: Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում 6-րդն է: Առաջատարը 12 հնարավորից 10 միավոր հավաքած աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Julius Baer Generation Cup-ը բաղկացած է հիմնական փուլից, որն էլ իր հերթին ունի 15 ենթափուլ: Julius Baer Generation Cup-ին մասնակցում է 16 շախմատիստ ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Վիետնամից, Հնդկաստանից, Գերմանիայից, Չեխիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Իսրայելից: Մրցաշարին մասնակցում են տարբեր տարիքի շախմատիստներ, ինչպես օրինակ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, 53-ամյա Վասիլի Իվանչուկը, 54-ամյա Բորիս Գելֆանդը և 15-ամյա Քրիստոֆ Յուն:Ավելին17:0719.09.22 -
ՔաղաքականՀասկանու՞մ եք՝ ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքում փախստական են դարձել. քաղաքագետԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեկնեց Հայաստանից։ Մենք նորից միայնակ մնացինք։ Ու սա ամենևին էլ հեգնանք չէ։ Գիտե՞ք այս ամենը շատ նման է սգավոր մարդկանց ընտանիքում տիրող տրամադրություններին։ Երբ հարազատիդ հոգեհանգստին ու հուղարկավորությանը բազում ընկերներ են հավաքվում, մխիթարանքի խոսքեր ասում, գոտեպնդում, բայց վերջիվերջո նրանք միևնույն է գնում են ու դու միայնակ ես մնում քո ցավի ու քո ապրումների հետ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Հայաստանն էլ է միայնակ։ Որքան էլ մեզ օգնեն, աջակցության խոսքեր ասեն, միևնույն է կան դժվարություններ, որ մենք ինքնուրույն պիտի հաղթահարենք։ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և մնացած բոլորի վարքագծի հետ կապված վերջին օրերի հանրային քննարկումները չափազանց էմոցիոնալ էին և ակնհայտ ոչ ռացիոնալ։ Այս օրերին ես փորձեցի մաքսիմալ զուսպ լինել և փորձել քիչ խոսել մեր ժողովրդի տրամադրություններում առկա՝ ոչինչով չհիմնավորված հիասթափությունների և ոգևորության մասին։ Բայց հիմա ուզում եմ ասել՝ սիրելիներս, մեր խնդիրները մենք պետք է լուծենք։ Գոնե թե առաջին քայլերը մենք պետք է անենք։ Ուղիղ եմ ուզում ասել՝ մինչ մենք չորոշենք կռիվ տալ մեր երկրի համար, ոչ ոք դա չի անելու մեր փոխարեն։ Նույնիսկ ամենամոտ դաշնակիցները։ Եվ սա շատ ռացիոնալ է։ Մենք հիմա այլ խնդիր պետք է լուծենք՝ արթնացնենք մեր ժողովրդին։ Մարդիկ չեն գիտակցում ստեղծված իրավիճակի խորությունն ու հնարավոր հետևանքները։ Խնդրում եմ բարձրաձայն ինքներդ ձեզ համար ասեք՝ Ջերմուկի, Սիսիանի բնակիչները լքել են իրենց քաղաքները։ Հասկանու՞մ եք՝ ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքում փախստական են դարձել։ Սարսափելի է։ Բայց արդյո՞ք դա պարտադրված որոշում է եղել։ Կամ ի՞նչ աստիճանի է պարտադրված եղել… Նորից եմ կրկնում, մենք՝ որպես ժողովուրդ, պետք է որոշում կայացնենք՝ մե՞նք ենք մեր երկրի տերը, թե՞ ՀԱՊԿ-ը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն»,- գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։Ավելին17:0719.09.22 -
ԻրավականԳրանցվել է 620 դեպք, որից 336-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփել է շաբաթըՍեպտեմբերի 12-18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 620 դեպք, որից 336-ը արտակարգ, այդ թվում՝ 236 հրդեհի, 1 փլուզման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 65 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 172 կենցաղային կանչ. տուժել է 109 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ: Արձանագրվել է թունավորման 9 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 5 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:Ավելին17:0019.09.22 -
Քաղաքական207 զոհ և անհետ կորած, 293 վիրավոր, 20 գերի ունենք․ ՀՀ ԱԽՍեպտեմբերի 19-ին վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ընդունվել է հետեւյալ հայտարարությունը. 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետեւանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա: Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Հայաստանի Զինված ուժերի համառ եւ հերոսական դիմադրության եւ միջազգային հանրության ներգրավման շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվել է, սակայն ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը վիժեցնելու եւ Հայաստանի Հանրապետությանն ուժային լուծումներ պարտադրելու նպատակ ունեն: Հայաստանի Հանրապետությունը որդեգրած լինելով խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգ՝ անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից վարվող սպառնալիքի եւ հարկադրանքի քաղաքականությունը: Անվտանգության խորհուրդը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից: Միջազգային հանրությանը կոչ ենք անում Ադրբեջանի վրա շարունակաբար ճնշումներ գործադրել՝ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային վերջ դնելու եւ զորքերը ետ քաշելու ուղղությամբ եւ ողջունում ենք բոլոր այն երկրներին եւ կազմակերպություններին, որոնք հանդես են եկել հստակ դիրքորոշմամբ: Միեւնույն ժամանակ վերահաստատում ենք միջազգային հանրության պատասխանատու անդամի պարտավորությանը հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը:Ավելին16:5619.09.22 -
Արտաքին քաղաքականությունՍիրիայում ԱՄՆ-ի ռազմակայանը ենթարկվել Է հրթիռակոծությանՍիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Green Village ռազմակայանը, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, հրթիռակոծության են ենթարկվել սեպտեմբերի 18-ի երեկոյան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին հաղորդել Է Axios նորությունների պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM): Հաղորդագրության մեջ ասվում Է, որ գրոհն անհաջող Է եղել, քանի որ, ըստ CENTCOM-ի հայտարարության, «հրթիռները չեն կարողացել խոցել կենդանի ուժին եւ ԱՄՆ-ի կամ կոալիցիայի սարքավորմանը»: Առայժմ չի պարզվել, թե ով Է կրում պատասխանատվությունը հարձակման համար, բայց օգոստոսին ԱՄՆ-ի զինվորականները հայտարարել են, որ նման ձեւով «ռազմակայանի վրա գրոհել են Իրանի կողմից աջակցվող զինյալները», գրում Է պորտալը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին16:5219.09.22 -
ՄիջազգայինԵՄ-ն կքննարկի արտադրության և մատակարարումների շղթաների կարգավորման հարցըԵվրահանձնաժողովը կարող Է ստանալ արտակարգ լիազորություններ, որոնք նրան թույլ կտան կարգավորել Եվրամիությունում (ԵՄ) կարեւոր արտադրանքի մատակարարումների շղթաները եւ արտադրությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը: Գործակալության տվյալներով՝ նոր կանոնների ընդունման դեպքում Եվրահանձնաժողովը կարող Է ԵՄ-ի պետություններից պահանջել ամենակարճ ժամկետներում առաջնահերթային ապրանքների մատակարարումների ավելացում, որոնք անհրաժեշտ են ճգնաժամի իրադրությունում, այդ թվում գոյություն ունեցող կարողությունների ընդլայնման կամ վերապրոֆիլավորման, կամ Էլ նորերի ստեղծման հաշվին: Նշվում Է, որ անհավաստի տեղեկատվություն ներկայացնող ձեռնարկություններին կսպառնա տուգանք մինչեւ 300 հազար եվրոյի չափով: Առաջնահերթային արտադրանքների մասին պահանջների չկատարման համար ընկերությունները կարող են ենթարկվել ամենօրյա տուգանքների օրական միջին շրջանառության 1,5 տոկոսի չափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:4519.09.22 -
ՔաղաքականՈւզում ենք ապագա ունենալ, չթուրքանալ, ուրեմն պետք է տեր կանգնել երկրին. Վահե Հովհաննիսյան«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մենք չենք նկատում, բայց երկիրը լրիվ անտեր է։ Բոլոր պրոցեսները թողնված են ինքնահոսի։ Հանրային տրամադրություններն անտեր են։ Մի ամբողջ պետություն չունի որևէ նպատակ, ձևակերպված խնդիրներ։ Արտաքին, ներքին, տնտեսական որևէ քաղաքականություն չկա։ Հակաիշխանական տրամադրություններն էլ են անտեր։ Մտահոգությունն ու գրագետ միտքը՝ առավել ևս։ Նույնիսկ Էրդողանի հետ հեռախոսազրույցն է անտեր։ Հանրային, զանգվածային սոցիալական օրակարգերն անտեր են. ոչ ոք չի սպասարկում դրանք։ Նիկոլն ապրում է միայն իրեն հայտնի օրակարգով։ Մեր մասին, մեր հաշվին, բայց՝ առանց մեզ։ Իշխանությունը վայելում է կյանքը՝ քեֆեր, համերգներ, շրջագայություններ՝ մոռացության տալով իրենց օրոք կատարվածը, տարածքները, սահմանները, պետության մյուս խնդիրները։ Հենց հակառակվում ես, ասում են՝ ժողովուրդը մեզ է ձայն տվել։ Բիզնես էլիտան քեֆերի մեջ է՝ միլիոնավոր դոլարներ ծախսելով։ Հենց առարկում ես, ասում են՝ հարկ ենք տալիս, բիզնես ենք անում, մնացածը ինչ կուզենք կանենք։ Ու չկա իշխանություն, որը կասի, որ, հարկերից բացի, Հայաստանի նման պետություններն ունենում են չգրված օրենքներ, բարոյական նորմեր, համակեցության կանոններ։ Որ տասնյակ հազարավոր ընտանիքներ ունեն ապրելու սուր խնդիր, կա Եռաբլուր, որ կան թանկ բուժման կարիք ունեցող հարյուրավոր տղերք։ Երկրում լիներ ուրիշ մթնոլորտ՝ նրանց վարքագիծն էլ ուրիշ կլիներ։ Զուգահեռ կյանքում դեռևս կա դիահերձարաններում տղա, եղբայր ու ամուսին փնտրող մեր հայրենակիցների մի մեծ թիվ, կա անհետ կորածների մի մեծ անվանացանկ, կան մինչ օրս Բաքվի բանտերում պահվող տղերք. ի՞նչ եք ուզում ասել ձեր ցուցադրական ճոխություններով, որ թքա՞ծ ունեք մեր բոլորի վրա, այդ մարդկանց վրա։ Երևանյան թանկ համերգների առաջին շարքերում իշխանության դեմքերն են կամ տոմսի համար մի քանի հարյուր հազար վճարածները։ Առարկես՝ կասեն՝ կյանքը շարունակվում է, լավ ենք անում։ Իհարկե, կյանքը պետք է շարունակվի, բայց ցուցադրաբար թռվռացողներից քանի՞սն է մտածել, թե այս պահին կոմայի մեջ գտնվող քանի´ զինվոր ունենք, քանի՝ ապրելու- չապրելու սահմանին վիրավոր, քանի հազար՝ հետպատերազմյան մարդկային աջակցության կարիք ունեցող ընտանիքներ։ Թռվռալուց առաջ կազմակերպե՞լ եք պատերազմի մասնակիցների, վիրավորների, նրանց ընտանիքների անվճար մասնակցությունն այդ համերգներին, թե՞ անցավ-գնաց։ Ամառային Երևանը հեղեղված է մոտիկ ու հեռավոր սփյուռքի հայերով, որոնց համար Հայաստանը ուրախ-համով ռեստորանային հարթակ է։ Ամբողջական հանրային շերտեր անտարբեր են Արցախի կորստի, Սյունիքի, պետականության, բոլոր կորուստների, իշխանության, ընդդիմության հանդեպ։ Ամեն ընդհանուրի, հանրայինի, համապետականի հանդեպ անտարբեր են։ Առարկես՝ կասեն՝ մենք քաղաքականությամբ չենք «զբաղվում», մեզ քաղաքականությունը հետաքրքիր չէ։ Ու իրենք վստահ են, որ իրենք են ճիշտ։ Ստացվում է, որ բոլորը ճիշտ են, բայց պետությունը մեռնում է։ Վերջը ո՞վ է տերը այս երկրի։ Այս հարցի պատասխանն իրականում բարդ չէ. շատ ժողովուրդներ են անցել սրա միջով։ Երկրի տերը որևէ անհատ չէ, փնտրվող լիդեր կամ քաղաքական թիմ չէ։ Երկրի տերը հավաքական գիտակցությունն է՝ այլ արժեքների, այլ պատկերացումների, այլ խաղի կանոնի գերիշխումը։ Մի օր, երբ կզտվի սոլիդ մի միավոր, հանրային հոսանք, որը կդնի նոր գաղափարներ, համակեցության նոր կանոններ, խաղի կանոններ, կպարզվի, որ շատ-շատերն են սիրում երկիրը ու շատ-շատերն են լավ քաղաքացի, լավ սփյուռքահայ, լավ մեծահարուստ։ Իսկ առայժմ ինքնահոս է՝ ինքնահոս դեգրադացիա։ Մենք հիմա անտեր ֆուտբոլի գնդակի նման ենք՝ հարևան պետությունների դաշտում՝ սպասելով մեր մասին վերջնական որոշմանը։ Եթե մենք տեր չկանգնեցինք մեր երկրին, նոր տերը գալու է դրսից։ Սա չափազանցություն չէ. սա Հայաստանի հավանական սցենարներից մեկն է։ Բայց սրա հակադիր գաղափարը պարզունակ հակաթուրքականությունը չէ, «դեմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը» իրականությունից կտրված ֆրազը չէ, հարևանների հետ երկխոսության բացառումը չէ։ Ուզում ենք ապագա ունենալ, չթուրքանալ և չգետտոյանալ, չվերածվել անհեռանկար կենցաղային զանգվածի, ուրեմն պետք է տեր կանգնել երկրին՝ իր բոլոր աղետներով, իրողություններով, դժվարություններով հանդերձ։ Պետք է տիրոջ գիտակցումով ընդունել իրականությունը և սկսել կառուցել ժամանակակից պետություն։ Դրա համար անհրաժեշտ հիմնական ռեսուրսները կան։ Ինչպես նաև՝ խանգարող»։Ավելին16:4519.09.22 -
ՔաղաքականՆյու Յորքում այսօր տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումԱմերիկյան կողմի նախաձեռնությամբ՝ այսօր Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։Ավելին16:4419.09.22 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական սահմանին արած ուսումնասիրությունները ՀՀ ՊՆ ղեկավարը ներկայացրել է ՀԱՊԿ-ինՀայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արած ուսումնասիրությունների արյունքները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ներկայացրել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։Ավելին16:3819.09.22 -
ՔաղաքականՔանի՞ հայ զինվորի մարմին կա Ադրբեջանում. ՊՆ-ն փորձում է ճշտելԱդրբեջանում հնարավոր է՝ դեռ մնացած լինի 68 հայ զինվորի մարմին, «Հայլուր»-ի ասել է պաշտպանության նախարարի խոսնակը՝ հաստատելով լուրը, որ շաբաթ երեկոյան Ադրբեջանը 32 հայ զինվորի մարմին է փոխանցել հայկական կողմին: Համացանցում ակցիա է սկսվել՝ զոհված զինծառայողների անունները հրապարակելու պահանջով:Ավելին16:3719.09.22 -
ՄիջազգայինԻրանում չեն բացառում ՄԱԿ-ի ԳԱ-ի հարթակներում ԳՀՀՊ-ի շուրջ իրադրության քննարկման հնարավորությունըԻրանը չի բացառում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի հարթակներում իր միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀՊ) վերաբերյալ քննարկման հավանականությունը: Սեպտեմբերի 19-ին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նյու Յորքում (Իրանի պատվիրակության) ուղեւորության ժամանակ միջուկային բանակցությունների քննարկման որոշակի ծրագիր չկա: (…) Բայց բացառված չԷ, որ Գլխավոր ասամբլեայի հարթակներում կարող Է հանդիպում տեղի ունենալ այդ հարցի շուրջ»,- մեջբերում Է դիվանագետի խոսքը IRNA գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:3019.09.22 -
ՔաղաքականԻնչու է Նիկոլ Փաշինյանը հակառուսական ու ամերիկամետ հիստերիա առաջացրել7or.am-ը գրում է. Արցախի գլխին պատերազմ բերելուց, Արցախի պետականությունը փլուզելուց, հազարավոր զոհերի պատճառ դառնալուց ու վերջում 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարություն ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը երկու գործով է զբաղված (չհաշված պետական բյուջեի մեջ ձեռքերը մտցնելն ու իր շրջապատի կապիտալի կուտակմանը նպաստելը)՝ –սեփական կաշին փրկելը, –սեփական մեղավորոթյունն այլոց վրա գցելը։ 44–օրյա պատերազմի մեղքը նա գցեց նախկինների, գեներալների, զինվորների, հայ ժողովրդի վրա։ Ոմանք այդ կուտը կերան։ Հետո Նիկոլն աթոռին մնաց ու վերարտադրվեց՝ «Խաղաղություն եմ բերելու» բլեֆի միջոցով։ Ոմանք կրկին կուտը կերան։ Դա ամենալկտի սուտն էր, որը հրամցվել էր Նիկոլի կողմից։ Խաղաղություն չեղավ։ Թշնամին հարձակվեց Հայաստանի վրա։ Կրակի տակ հայտնվեցին Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի բնակավայրերը։ Ջերմուկը դատարկվել է։ Նիկոլը հիմա քարոզչական ամբողջ գործիքակազմով այս ամենի մեղավոր է նշանակում ՌԴ–ին ու ՀԱՊԿ–ին։ Ինքը ձախողել է խաղաղության օրակարգն ու «պոդստավկա» է անում Մոսկվային ու անձամբ ՌԴ նախագահ Պուտինին։ Հայաստանում հակառուսական հիստերիան հասել է վտանգավոր սահմանագծին։ Եվ ահա այս պայմաններում Երևան է ժամանում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Նրա այցին նիկոլական թիմն ու քարոզչագործիքները տալիս են Հիսուսի երկրորդ գալստյան կարգավիճակ։ Տիկինը հակառուսական, հակաչինական, հակաիրանական մեսիջներ է տալիս ու գովերգում «դեմոքըրըսին»։ Զուգահեռաբար ընթանում են հակառուսական ակցիաներ։ Նիկոլականները խրախուսում են հակառուսական հիստերիան ու ՀՀ քաղաքացիների մոտ առաջացնում ԱՄՆ–ից չափազանցված սպասումներ։ Վախեցած ու մոլորված մեր ժողովուրդն էլ տեր է ման գալիս ու նիկոլենց պասով հիմա գտնում է նոր տեր՝ ի դեմս ԱՄՆ–ի (Արցախում ու Հայաստանի սահմանին ռուսական զորքն է կանգնած, բայց ոմանք հայհոյում են Ռուսաստանին ու անվտանգություն մուրում ԱՄՆ–ից, որը անկեղծորեն ասել է, որ այդ հարցում ինքը ոչինչ չի խոստանում)։ Հարց կարող է առաջանալ, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը չի՞ հասկանում, որ ԱՄՆ–ից ու ՆԱՏՕ–ից անվտանգային աջակցություն չի կարող ստանալ ՀՀ–ն (հատկապես, որ ԱՄՆ–ը հայտարարում է, որ ոչինչ չի կարող տալ, բացի «դեմոքըրըիսիի» մասին հայտարարություններից ու Ծիծեռնակաբերդում հոլիվուդյան արցունքներից)։ Շատ լավ էլ հասկանում է, բայց փորձում է իր ապագա ձախողումների համար «էս գլխից» նոր մեղավոր նշանակել։ Նիկոլը խոստումներ է տվել Ալիևին ու մեր թշնամիների մոտ առաջացրել ստանալիքների սպասումներ, բայց գիտի, որ եթե այդ սպասումները թղթով բավարարի, ապա ներքին ռեակցիայի է արժանանալու։ Ուստի գնում է արյունով հանձնելու ճանապարհով, բայց որպեսզի մեղավոր չդառնա, հիմա էլ «պոդստավկա» է անում ամերիկացիներին՝ «Ժողովու՛րդ ջան, հրե՛ն, ես ամեն ինչ արեցի, որ ամերիկացիներին բերեմ, բայց նրանք մեզ չօգտեցին, ես՝ խեղճս, ի՞նչ կարող եմ անել» թեմայով։ Ասել է թե՝ ամերիկամետ հիստերիա հրահրելով՝ Նիկոլն իր բերելիք աղետների համար պատրաստվում է ԱՄՆ–ին մեղավոր նշանակել ու կաշին այդպես փրկել։ Հետևաբար՝ ամերիկամետ հիստերիան իրականում թշնամացնելու է մեզ ԱՄՆ–ի հետ, ինչը նույնքան վտանգավոր է, որքան հակառուսական հիստերիան։ Նիկոլը զգում է, որ միայն Հայաստանի կործանմամբ կա իրեն փրկություն։ Դրա համար էլ ամբողջ աշխարհի հետ կռվեցնում է մեզ, որ հետագայում իրենից «ատչոտ» պահանջող սուբյեկտը չլինի։ Մարազմն այն է, որ նրա կողմնամիցներն այս ամենից հետո էլ կասեն, թե բա՝ խեղճ Նիկոլն ի՞նչ կարող էր անել, ամբողջ աշխարհն էր մեր դեմ․․․Ավելին16:2919.09.22 -
ՀասարակականԱյս պահին սահմանում կուտակումներ կան․ նորագույն տեխնիկա է կուտակվում. Սերոբ ԳասպարյանՍեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ հայկական կողմն ունի 135 զոհ, և այդ թիվը վերջնական չէ։ Սեպտեմբերի 17-ին էլ ադրբեջանական կողմը Հայաստանին էր փոխանցել զոհված զինծառայողների 32 դի։ Թեպետ արդեն 4 օր է, թշնամին չի կրակում, սակայն բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ սա չի նշանակում, որ թշնամին կրկին չի հարձակվի։ Ավելին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 15-ի նիստում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարել էր. «Կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի կյանքի կոչի Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու անօրինական իր նկրտումները»: 168.am-ի հետ զրույցում «Սև հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանն ասաց, որ եթե թշնամին կուտակումներ է անում, ապա դա ձևական բնույթ չի կրում, այլ նշանակում է, որ պատերազմը վերսկսելու է։ «Արցախի 44-օրյա պատերազմից անցել է 2 տարի, բայց իշխանությունը որևէ բան չարեց բանակը վերազինելու, վերակազմավորելու համար, հակառակը՝ սկսեցին նույնիսկ օրենքով քանդել բանակը ու բանակի գույքը հանել վաճառքի։ Բան չարեցին, կարծում եմ՝ այս ամենը միտում էր, որովհետև պատերազմ անցած բոլոր տղաները պատերազմի էին սպասում, իրավիճակի ուսումնասիրությունից հետո դրան էինք հանգել։ Երկու տարի շարունակ ասում էինք, որ պատերազմ է լինելու, թշնամին չի բավարարվելու, նենգ է, արնախում, հարյուրամյակներով դրանց քաղաքականությունը եղել է հայությանը բնաջնջելը»,- նշեց Սերոբ Գասպարյանը։ Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի Հանրային հեռուստաեթերով արած հայտարարությանը, թե ադրբեջանական խումբ է ներթափանցել Հայաստան, որով նաև որոշ չափով խուճապ առաջացրեց, Սերոբ Գասպարյանը հակադարձեց՝ նոր չէ, որ այդ խմբերը ներթափանցել են Հայաստան, այդ մասին ինքը բազմիցս ասել է։ «Ես այս մասին խոսել եմ այն ժամանակ, երբ հրապարակում էի։ Այս պահին սահմանում կուտակումներ կան, ու գիտե՞ք՝ սա ինչի նման է, որ հարևանը մտնում է տունդ, ծեծի է ենթարկում քեզ և նստում է տանդ մեջ։ Ի փառս մեր տղաների և նաև «Սև հովազ» ջոկատի տղաների՝ Ջերմուկում հատվածներ կան, որ թշնամին մեկ սանտիմետր առաջ չի եկել։ Մեր զինվորը հզոր է, ուժեղ է, ուղղակի քաղաքական իշխանությունները պետք է տեր կանգնեն այդ զինվորին»,- հավելեց Սերոբ Գասպարյանը։ Նա դժվարացավ ասել, թե ինչով է զբաղված Ազգային անվտանգության ծառայությունը, որ թշնամին հեշտ կարողանում է ներթափանցել երկրի սահմաններից ներս։ «Ես չգիտեմ՝ այդ մարդուն ինչ ասեմ, այդ Նիկոլին, նա ԱԱԾ-ին հորդորում էր խանութներում ՀԴՄ կտրոն ստուգեն, սատանաների բռնեն։ Այսինքն՝ նա այդ ԱԱԾ-ին պետք է աշխատեցնելու կարողություն ունենա, բայց սրանք չեն կարողանում։ Առանց ամաչելու էլ պատերազմը որակում են սահմանային միջադեպ, սադրանք և այլն։ Թշնամին 10 կմ ներխուժել է Հայաստանի տարածք, մեր տարածքի մեջ պատերազմ է վարում, սրանք ասում են՝ սահմանային միջադեպեր են։ Չգիտեմ, սրանով երևի ամբողջ աշխարհին ուզում են ասել, որ Ադրբեջանն ագրեսոր չէ։ Կանգնել, ժողովրդին ասում է՝ ով ուզում է, թող գնա սահման, այսինք՝ սա ի՞նչ միտում է։ Ազգասեր այն մարդիկ, որոնք պատրաստ են կյանքը տալու հայրենիքին, էլի կգնան, իսկ ովքեր իրենց են սատարում՝ չգան։ Այսպես են անում, որ այս ազգասերերների գլուխն էլ ուտեն, իրենք հանգիստ ապրեն»,- շեշտեց մեր զրուցակիցը։ Միաժամանակ նա ընդգծեց՝ այն, ինչ տեղի է ունենում, դեռ սկիզբն է։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:Ավելին16:2619.09.22 -
ՀասարակականԶոհվել է Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտ, լեյտենատ Էրիկ ԳեղամյանըՍրտի խորը ցավով տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվել է Հայ-Ռուսական համալսարանի «Քաղաքագիտություն» ուղղության շրջանավարտ, ՀՌՀ Ուսանողական խորհրդի ակտիվ անդամ, Կապանի զորամասի 2-րդ գումարտակի դիպուկահարների դասակի հրամանատար, լեյտենատ Էրիկ Գեղամյանը, հայտնում են ՀՌՀ-ից։ Հայ-Ռուսական համալսարանը ցավակցում է հերոսի ընտանիքին, նրա ընկերներին և հարազատներին։Ավելին16:2419.09.22 -
ՄիջազգայինԻրանը վերահաստատում է, որ չի ընդունելու որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանումԻրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Քանանին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած ռազմական գործողություններին, որոնք սկսվել էին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով: Իրանը կարծում է, որ բանակցություններ սկսելու երկու երկրների քաղաքական կամքը, տարածաշրջանային շրջանակը և հարևանների համատեղ ջանքերը կօգնեն լուծել հակամարտությունները Կովկասում: «Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է իր անկեղծ դիրքորոշումը Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Ցավոք սրտի, մենք կրկին ականատես եղանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության նոր փուլին, որը երկու կողմից էլ հանգեցրեց զոհերի և վիրավորների։ Իրանը, հիմնվելով իր բարիդրացիական քաղաքականության և տարածաշրջանային ճգնաժամերի արագ կարգավորմանը կառուցողականորեն նպաստելուն ուղղված սկզբունքային քաղաքականության վրա, քաղաքական ջանքեր է գործադրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Քանանին: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը կարծում է, որ անհրաժեշտ է օգտագործել քաղաքական մոտեցումներ և լուծումներ՝ հակամարտությունները դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու և երկու երկրների միջև սահմանային վեճերը լուծելու քաղաքական երկխոսության մեջ մտնելու համար։ «Իրանը նաև չի ընդունի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում»,- հավելել է նա:Ավելին16:2219.09.22 -
ԻրավականՀՀ գլխավոր դատախազություն են հրավիրվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրն ու փեսանՌոզա Ծառուկյայնն ու Կոտայքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանը հրավիրվել են գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am հարթակում։Ավելին16:2119.09.22 -
ՀասարակականԳործարկվելու է Արտենի բնակավայրի շչակըՍեպտեմբերի 20-ին՝ ժամը 11:30-ին, Արագածոտնի մարզի Արտենի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը, տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից և խնդրում չանհանգստանալ:Ավելին16:1519.09.22 -
ՀայաստանՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԵրևանում և մարզերում սեպտեմբերի19-ի ցերեկը, սեպտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, սեպտեմբրի 21-ին, 22-ին կնվազի 2-4 աստիճանով: Սեպտեմբերի 21-23-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Արցախում սեպտեմբերի 19-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Ավելին16:0719.09.22 -
ՔաղաքականԿրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը ԵրևանՌԴ նախագահի մամուլի խսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երեւան, նշել է, որ Ռուսաստանը կողջունի բոլոր այն քայլերը, որոնք կնպաստեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակը կարգավորելուն։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։ «Ամեն բան, որը ոչ թե խոսքով, այլ գործովկարվի, ոչ թե կլինի բարձրաձայն ևպոպուլիստական, այլ իրականում գործնականում կնպաստի հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այդ ամենը կարող է ողջունվել ։ Կարո՞ղ են արդյոք նման բարձրագոչ գործողություններն ու հայտարարությունները նպաստել այդ կարգավորմանը։ Տեսնենք, ժամանակի ընթացքում այդ ամենը հասկանալի կլինի»,- նշել է Պեսկովը։Ավելին16:0019.09.22 -
ՔաղաքականՆենսի Փելոսին և «Վարդանանք». ԱՄՆ «հակաիրանական ուղերձը»՝ Երևանից«Ո՞ւմ խիստ «ճաճանչափայլ» մտքով է անցել Նենսի Փելոսիին այս ճակատագրական պահին Գաֆեսջյան կենտրոնում կանգնեցնել կամ թույլ տալ կանգնել Ավարայրի նկարի առջև ելույթի»,- իրանագետ Վարդան Ոսկանյանն է այսպես արձագանքել Նենսի Փելոսիի՝ Կասկադ այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպել է այն սրահում, որտեղ փակցված է Գրիգոր Խանջյանի «Վարդանանց» կտավը: Փելոսին ելութի պահին նկատել է, որ իր հետևում պարսիկների դեմ քրիստոնյա Հայաստանի պայքարի դրվագն է:Ավելին15:5419.09.22