Լրահոս
2022-09-19
-
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:Ավելին22:0619.09.22 -
ՀասարակականԻրեն փայլուն է դրսևորել կրտսեր սերժանտ Եսայի Յանեսի Արզիևը, որը շարունակում է փառքով ծառայել Հայրենիքին․ ՊՆՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը գրում է․ «2022թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 00:10-ի սահմաններում, տանկային և հրետանային ինտենսիվ կրակի աջակցությամբ, թշնամին, ավելի քան 50 հատուկջոկատայինների ուժերով, գրոհ է կազմակերպել N զորամասի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկի վրա՝ հարձակվելով միանգամից երկու ուղղությամբ: Հակառակորդին մի քանի ժամ դիմադրելուց հետո, մարտի անհավասար պայմանները գնահատելով, մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Եսայի Յանեսի Արզիևը որոշում է կայացրել ճեղքում իրականացնել և դիրքի անձնակազմի հետ տեղակայվել հարևան դիրքի մատույցներում՝ առավել արդյունավետ կրակ վարելու և հակառակորդին ետ մղելու նպատակով: Սակայն ճեղքումն իրականացնելուց հետո հայտնաբերել է, որ նշված մարտական դիրքն արդեն հայտնվել է թշնամու վերահսկողության տակ և այնտեղ մեծաքանակ ուժեր կան։ Կրտսեր սերժանտ Արզիևը խելամտորեն իրականացրել է խուսավարում և վերադաս հրամանատարությանը փոխանցել ադրբեջանական զինծառայողների կուտակումների կոորդինատները։ Քիչ անց հրետանային միջոցներով նշանառու հարված է հասցվել թշնամուն, ինչի շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Նշված գործողության ընթացքում իրեն փայլուն է դրսևորել կրտսեր սերժանտ Եսայի Յանեսի Արզիևը, որը շարունակում է փառքով ծառայել Հայրենիքին, ինչպես նաև զորամասի հրետանային ստորաբաժանումը»։Ավելին22:0019.09.22 -
ՔաղաքականՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում կնշանակվի Լուսինե ՄարտիրոսյանըԼուսինե Մարտիրոսյանը ազատվել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խորհրդականի պաշտոնում նշանակվելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից։ «Այսօր իմ դիմումի համաձայն ազատվել եմ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում նշանակվելու նպատակով»,-գրել է նա։Ավելին21:5019.09.22 -
ՔաղաքականԱդրբեջանը զենքով է զատում և գծում սահմանը. «թշնամու ձեռքբերումները ռազմավարական են»Ադրբեջանը վերջին հարձակումից հետո ամբողջությամբ վերահսկում է Իշխանասարի ռազմավարական բարձունքները, պնդում է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը: Նա քարտեզի վրա ցույց է տվել, որ Հայաստան ներխուժած ադրբեջանական զինուժը նոր զբաղեցրած դիրքերից դիտարկում է Իրանի սահման գնացող միջպետական ճանապարհը, Վարդենիսը, Ջերմուկը:Ավելին21:4019.09.22 -
ՔաղաքականՀՀ ԱԳ նախարարը Հունաստանի ու Կիպրոսի իր գործընկերներին է ներկայացրել ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակըՆյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասին և Արևելյան Միջերկրականին վերաբերող անվտանգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նախարար Դենդիասն անդրադարձել է Հունաստանի դեմ Թուրքիայի թշնամական հռետորաբանության ուժգնացմանը: Նախարար Կասուլիդեսն իր գործընկերներին ներկայացրել է Արևելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակը և Կիպրոսի վերամիավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները: Նախարարներ Կասուլիդեսը և Դենդիասն իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին։ ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ շփումները եռակողմ ձևաչափի շրջանակներում` այն որակապես նոր մակարդակի հասցնելու և համագործակցության շրջանակն ընդլայնելու համար: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր:Ավելին21:3719.09.22 -
ԱրցախՆոր ու աղետալի պատերազմի շեմին ենք. Արցախի նախագահը բաց է խոսումՆոր ու աղետալի պատերազմի շեմին է հայոց պետականությունը, ասել է Արցախի նախագահը հեռուստաուղերձի ժամանակ: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նոր պատերազմը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան՝ 44-օրյա պատերազմը:Ավելին21:3019.09.22 -
ՍպորտԷդգար Բաբայանը չի միանա ընտրանունՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Բաբայանը չի միանա ընտրանուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Էդգար Բաբայանը չի միանա ազգային հավաքականին` «Սիլկեբորգի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը: ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը հավաքին կմիանան այսօր, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը՝ սեպտեմբերի 20-ին: Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո ընտրանին սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա, որտեղ կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության իր վերջին հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին։Ավելին21:2019.09.22 -
ՔաղաքականՎլադիմիր Պուտինը սեպտեմբերի 20-ին կընդունի ՌԴ-ում Հայաստանի դեսպանի հավատարմագիրըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 20-ին կընդունի 24 նոր ժամանած օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Պուտինն ընդունելու է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանի հավատարմագիրը: Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 20-ին հավատարմագրեր կընդունի օտար երկրների 24 դեսպանից: Ավանդույթի համաձայն՝ միջոցառումը կանցկացվի Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդրովյան դահլիճում»:Ավելին21:1019.09.22 -
Արտաքին քաղաքականությունԻսրայելը նշանակել է Թուրքիայում իր դեսպանինԻսրայելի արտաքին գործերի նախարարության նշանակումների հանձնաժողովը որոշել է Թուրքիայում դեսպան նշանակել դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Իրիտ Լիլիանին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նշանակումը հաստատվել է կառավարության կողմից։Ավելին21:0019.09.22 -
Քաղաքական«Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից»․ ո՞ւմ է ուղղված այդ «պետք»-ը․ Կարեն ՎրթանեսյանԿարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Բնական է, որ անվտանգության խորհրդի հայտարարությունից միանգամից աչքի է զարնում զոհերի, անհետ կորածների, գերիների թիվը, ավերածությունների մասին թվերը... Բայց ես կուզեի 3 այլ հանգամանքի վրա ձեր ուշադրությունը դարձնել... 1. «Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից» — նույնիսկ ոչ թե «Պահանջում ենք անհապաղ դուրսբերում», այլ «պետք է» (ռուսերեն տարբերակում՝ «должны»)։ Ազիզ, кому должны? Քե՞զ, միջազգային հանրությանը՞, տիեզերքի՞ն։ Ո՞ւմ է ուղղված այդ «պետք»-ը։ Ե՞րբ պետք է դուրս գան։ 2. Լացակումած այս հայտարարությունը հրապարակվում է Պելոսիի այցի անմիջապես հաջորդ օրը։ Այստեղ կարելի էր, իհարկե, գրել, որ սա նշանակում է, որ Նիկոլը չի կարողացել Հայաստանի համար որևէ օգուտ քաղել Պելոսիի այցից, բայց դե ինչո՞ւ պետք է Հայաստանում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը ներկայացնող վարչակարգի ղեկավարը Հայաստանի համար օգուտ քաղի։ Պելոսին եկել էր նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Իր այցի շուրջ ստեղծած էյֆորիկ աժիոտաժը Հայաստանում կոնկրետ շրջանակների իրագործած քարոզչական արշավ էր, հայերի համաժողովրդական ցնծության անհրաժեշտ կադրերը ստացան, որ տանեն հետո ԱՄՆ-ի հայ ընտրողներին ցույց տան, վերջ, այլ բան իրենց չի հետաքրքրում։ 3. Հայտարարության ամենավերջին նախադասությունն է ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ, ըստ իս. «Միեւնույն ժամանակ, վերահաստատում ենք միջազգային հանրության պատասխանատու անդամի պարտավորությանը հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը»։ Սա ի՞նչ է։ Ո՞ւմ հանդեպ և կոնկրետ ո՞ր պարտավորության մասին է խոսքը (քանզի գրած է եզակի թվով)։ Ո՞ր երկրներն են կասկածի տակ դրել Հայաստանի՝ միջազգային հանրության պատասխանատու անդամ լինելը, որ ամենաբարձր մակարդակով այսպիսի հայտարարություն է արվում։Ավելին20:5019.09.22 -
ՔաղաքականՉափազանց կարևոր է դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը. Սամվել Կարապետյան«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունը. Հայաստանի համար պատմական այս բարդ ժամանակաշրջանում կարևոր է կանխել քաղաքական մանիպուլյացիաները, որոնք մեծապես ապակայունացնում են իրավիճակը երկրում։ Այսօր մենք տեսնում ենք տարբեր ուժերի կողմից հրահրվող բազմաթիվ նման օրինակներ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ինչը անխուսափելիորեն հանգեցնում է էլ ավելի մեծ էսկալացիայի։ Կարևոր է գնահատել այս կրիտիկական ռիսկերը և կանխել հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հետագա թշնամական հռետորաբանությունը: Հայաստանում ստեղծված իրավիճակի կայունացմանը կարելի է օգնել ոչ թե պոպուլիստական հայտարարություններով, այլ պետության ամրապնդմանն ուղղված համակարգված աշխատանքով՝ հիմնված իրական աշխարհաքաղաքական դաշնակիցների վրա, որոնցից գլխավորը Ռուսաստանն է։ Այսօր շատերը ցանկանում են օգուտ քաղել Հայաստանում իրավիճակի ապակայունացումից, բայց մենք պետք է ամուր լինենք մեր համոզմունքներում։ Չի կարելի անտեսել այն փաստը, որ վերջին տարիներին Ռուսաստանը և Հայաստանը զարգացրել են կայուն գործընկերային և դաշնակցային հարաբերություններ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական, տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում։ Ռուսաստանում այսօր մի քանի միլիոն հայ է ապրում, որոնք սերտ կապեր ունեն իրենց պատմական հայրենիքի հետ։ Պետք է լրջորեն կշռադատել այն չմտածված հայտարարությունները, որոնք այսօր արվում են երկու դաշնակից պետությունների միջև պառակտում մտցնելու միակ նպատակով։ Հայաստանին այսօր խաղաղություն է պետք։ Ուստի ես չափազանց կարևոր եմ համարում դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը և համախմբել Ռուսաստանում հայկական համայնքի ուժերը Հայաստանի շուրջ։Ավելին20:4119.09.22 -
ՀասարակականԶոհված Գրիգոր Կիրակոսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել էր տունը Քաշաթաղի Ծաղկաբերդ գյուղումNews.am-ը գրում է․ Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկի ուղղությամբ մղված մարտերում զոհվել է 43-ամյա պայմանագրային զինծառայող Գրիգոր Կիրակոսյանը: Գրիգոր Կիրակոսյանն ութ տարի առաջ էր անցել Զինված ուժեր ծառայության: Մինչ այդ նա զբաղվում էր հրուշակագործությամբ: Նա ամուսնացած էր: Ուներ երկու որդի եւ մեկ դուստր: Մեկ որդին անչափահաս է: «Գրիգորը սեպտեմբերի 11-ին վերադարձել էր հերթապահությունից, սակայն հաջորդ գիշերը տագնապով նորից բարձրանում է դիրքեր, իսկ սեպտեմբերի 13-ին էլ զոհվում ԱԹՍ-ի հարվածից: Չորս ընկերների հետ է լինում, որոնցից միայն մեկն է փրկվում: Մենք իրեն հաճախ խնդրում էինք, որ վերադառնա նախկին աշխատանքին, սակայն ինքն ասում էր, որ չի կարող մենակ թողնել իր 18 տարեկան զինվորներին: Ասում էր, որ ավելի լավ է ինքը մահանա, քան իր տղաների մահը տեսնի»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Գրիգոր Կիրակոսյանի հորեղբոր դուստրը՝ Աղավնի Կիրակոսյանը: Գրիգոր Կիրակոսյանը մասնակցել էր նաեւ 44-օրյա պատերազմին, կռվել էր Քարվաճառում: Պատերազմից տարիներ առաջ նա ընտանիքի հետ Երեւանից տեղափոխվել էր Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ բերդ: «Շատ գեղեցիկ սեփական տուն էին կառուցել, եղբայրս ծառայությանը զուգահեռ զբաղվում էր անասնապահությամբ եւ մեղվաբուծությամբ: Սիրում էր եւ իր աշխատանքը, եւ գյուղի կյանքը: Սակայն պատերազմի ընթացքում ընտանիքը լքում է գյուղը՝ իրենց հետ ոչինչ չվերցնելով: Բայց եղբայրս ուժեղ մարդ էր, դիմանում էր կորստին: Ասում էր մի անհանգստացեք՝ տուն է, նորից կստեղծենք... «Եռաբլուրում» է անդառնալին»,- ասաց Աղավնի Կիրակոսյանը: Գրիգոր Կիրակոսյանը հուղարկավորվել է սեպտեմբերի 16-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Վերջին տվյալով՝ զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։Ավելին20:4019.09.22 -
ԻրավականԸստ դատավորի՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը օժտված չէ բավարար իրավագիտակցությամբ․ Արմեն Գևորգյանի փաստաբանական թիմՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է. «Արմեն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի հասցեին հնչեցրած պատվին և արժանապատվությանը արատավորող արտահայտությունների վերաբերյալ քաղաքացիական գործի շրջանակում 18.07.2022 թվականին կայացրել է վճիռ և Արմեն Գևորգյանի հայցն մերժվել է: Մեր դիտարկմամբ նշված դատական ակտը կայացվել է նյութաիրավական և դատավարական օրենքի կոպիտ խախտմամբ: Հանրության ուշադրությունն ենք դարձնում այն հանգամանքի վրա, որ նշված դատական վեճը չի սպառվել և առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Հայտնում ենք նաև, որ դատավարության ընթացքում դատավորի կողմից դրսևորած վարքագծով պայմանավորված մեզ համար արդեն իսկ կանխատեսելի էր հօգուտ Խաչատուր Սուքիասյանի քաղաքացիական գործի լուծումը: Նշվածի առնչությամբ մեր կողմից բացարկ է հայտնվել դատավոր Սերգեյ Սահակյանին, որը մերժվել է նրա կողմից: Ազգային ժողովի՝ 25.08.2021 թվականի նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից ամբիոնից ելույթի ընթացքում Արմեն Գևորգյանի վերաբերյալ ներկայացված իրականությանը չհամապատասխանող փաստական տվյալների վերաբերյալ այդպես էլ դատարանում Խաչատուր Սուքիասյանի կողմից որևէ ապացույց չներկայացվեց: Հատկանշական է նաև, որ դատարանը հայցադիմումը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, չլինելով իրավաբան, պարտավոր չէր գիտակցել հնչեցված արտահայտությունների իրավական բովանդակությունը։ Այսինքն՝ ըստ դատավոր Սերգեյ Սահակյանի ստացվում է, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, ով իրականացնում է օրինաստեղծ գործունեություն, օժտված չէ բավարար իրավագիտակցությամբ: Ընդ որում, պատգամավորի իրավաբան չլինելու հանգամանքը պարզելուն ուղղված գործողություններն իրականացվել են դատարանի կողմից ինքնուրուն՝ վճիռ կայացնելիս, ինչը մեր դիտարկմամբ դատավարական կանոնների կոպիտ խախտում է: Նշվածը նկատի ունենալով դատավորի վարքագծի կապակցությամբ արդեն իսկ ներկայացվել է համապատասխան հաղորդում վերջինիս կարգապահական պատասխանատվության հարցը լուծելու համար, իսկ վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով: Փաստաբաններ՝ Արսեն Միխաելի Հարությունյան, Ալեքսանդր Կոչուբաև, Արթուր Տալանյան»:Ավելին20:3019.09.22 -
ՔաղաքականՓելոսին ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին վստահեցրել է՝ ԱՄՆ-ը կվերանայի աջակցությունն ԱդրբեջանինԱդրբեջանին ամերիկյան ռազմական օգնության դադարեցման անհրաժեշտության մասին է հիշեցրել Նենսի Փելոսիին Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 6 պատգամավորներ հանդիպել են Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ: Հանդիպման առաջարկը ընդդիմադիր գործիչները ստացել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:Ավելին20:2019.09.22 -
ՀասարակականԱդրբեջանական զինված խմբերի ներթափանցումը Հայաստան անհանգստացնո՞ւմ է երևանցիներինՀայաստան ներթափանցած ադրբեջանական զինված մեկ-երկու խմբի մասին խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունից 3 օր անց պաշտոնական որևէ տեղեկություն չկա՝ թշնամուն, ըստ էության, դիվերսիոն խմբին հայտնաբերելու մասին: ԱԱԾ-ից են պարզաբանում սպասում մեր հայրենակիցները: Այդ մասին նրանք ասել են «Հայլուրի» տեսախցիկի առաջ: Շատ անհագիստ են և հույս ունեն, որ իրավապահները կհայտնաբերեն ադրբեջանական խմբերին:Ավելին20:1019.09.22 -
ՔաղաքականՆիկոլիստական ռեժիմը նույնիսկ արտաքին քաղաքականությունն է վերածել քաոսի ու աջափ-սանդալի․ Շարմազանով«Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ ոչ մի երկրի հետ։ Մեր պետական շահերից է բխում դրական հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի հետ։ Բայց, միեւնույն ժամանակ, անթույլատրելի են արեւմտյան պաշտոնյայի այցի ֆոնին հակառուսականության քարոզն ու բարեկամ Իրանի դեմ ուղղված ակնարկները»-, սոցցանցի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Նիկոլիստական ռեժիմը նույնիսկ արտաքին քաղաքականությունն է վերածել քաոսի ու աջափ-սանդալի։ Այս պայմաններում տեսնում եմ հետեւյալ քայլերի անհրաժեշտությունը. Նիկոլիզմի անհապաղ հեռացում։ Փորձառու, արհեստավարժ ու հուզական գործողություններից զերծ ազգային ու պետական գործիչներից կազմված հակաճգնաժամային կառավարության ձեւավորում։ Միջազգային ուժային կենտրոնների հետ հստակ ու առանց «խաղեր տալու» հարաբերությունների հստակեցում։ Արցախի անվտանգության երաշխավորի ու ինքնորոշման իրավունքի սկզբունքի պաշտպանի գծի արմատավորում։ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հստակեցում ու ամրապնդում։ Իրանի հետ ռազմավարական երկխոսության արմատավորում։ Բանակի վերազինում եւ անվտանգային նոր կոնցեպտի մշակում։ Ատելության ու երկպառակության քարոզի անթույլատրելիություն։ Դժվար է, բայց անհնար չէ»,- ամփոփել է Էդուարդ Շարմազանովը։Ավելին20:0219.09.22 -
ԱռողջապահականԻնչպե՞ս հացահատիկային բատոն ընտրելՀացահատիկային բատոններ ընտրելիս ավելի լավ է ընտրել այնպիսիք, որոնց մեջ կան չորացրած մրգեր և ամբողջահատիկ ցորեն։ Վերջինը օրգանիզմի համար անհրաժեշտ բջջանյութ է պարունակում։ Մասնագետների խոսքով՝ միայն այդ դեպքում է կարելի հացահատիկային բատոնը համարել օգտակար սնունդ։ Այս քաղցրավենիքը գնելիս պետք է ուշադիր լինել, որպեսզի փաթեթի վրա նշված լինի «ամբողջահատիկային մթերք»։ Գնորդին պետք է զգաստացնեն բաղադրության մեջ առկա այնպիսի նյութերը, ինչպիսիք են մալտոզան, գլյուկոզան, ֆրուկտոզան, դեկստրոզան, սախարոզան։ Սրանք բոլորը պարզ շաքարներ են, որոնց շարունակական կիրառությունը կարող է հանգեցել ավելորդ քաշի, դիաբետի և սրտանոթային հիվանդությունների։ Շաքար կա նաև չորացրած մրգերի մեջ։ Մասնավորապես, ծիրանաչրի և արմավի մեջ կարող է մինչև 50-65 գրամ շաքար լինել։ Բացի այդ՝ չրերը հաճախ ցողում են քաղցրաջրով, որը ստանում են օսլայից։ Ամեն դեպքում, իդեալական ընդմիջում կարող է լինել բուտերբրոդը ամբողջահատիկային ալյուրից պատրաստված հացով, թռչնամսով կամ այլ մսատեսակով․ հարմար են նաև ձկնեղենով և բանջարեղենով բուտերբրոդները։ Նման սնունդը հարուստ է սպիտակուցով, ածխաջրերով և բջջանքով։Ավելին20:0019.09.22 -
ՄիջազգայինԲեռլինում սպասում են ԱՄԷ-ում ՀԲԳ-ի գնման շուրջ պարտավորագրի ստորագրմանըԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԱՄԷ առաջիկա այցի ընթացքում, ինչպես սպասվում Է, հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) Գերմանիա ներմուծման պարտավորագիր կստորագրի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը: Նրա խոսքը մեջբերում Է Bloomberg գործակալությունը: «Գազի մատակարարումներն աստիճանաբար աճում են, եւ կառավարությունը մշտապես բանակցություններ Է վարում այդ թեմայով, այդ թվում՝ Արաբական թերակղզու երկրների հետ: Կանցլերը կուղեւորվի ԱՄԷ եւ, իհարկե, նա հնարավորություն կունենա այնտեղ ՀԲԳ-ի պարտավորագրեր ստորագրել»,-ասել Է Հաբեքը: Հանդես գալով Լուբմինում կառուցվող ՀԲԳ-թերմինալ այցելելուց հետո՝ նախարարը նշել Է, որ բանակցություններ են ընթանում նաեւ աֆրիկյան երկրների հետ, եւ որ Բեռլինն այդպիսով կփոխարինի ռուսական գազի անբավարարությունը: Նրա խոսքով՝ ԳԴՀ-ն պահեստարանները գազով լցրել Է 90 տոկոսով. սակայն այն, ամենայն հավանականությամբ, ձմեռվա ավարտից հետո չի մնա: Սեպտեմբերի 24-ին Շոլցը կուղեւորվի Սաուդյան Արաբիա, սեպտեմբերի 25-ին նա կայցելի ԱՄԷ եւ Քատար: Bloomberg-ը նշում Է, որ փետրվար ամսից ԳԴՀ-ն եւ Քատարը՝ ՀԲԳ-ի խոշոր համաշխարհային մատակարարը, բանակցություններ կանցկացնեն Բեռլինին գազի մատակարարումների շուրջ, սակայն կոնսուլտացիաները դեռ հաջողությամբ չեն պսակվել: Բեռլինում պնդել են, որ Քատարը կոշտ դիրք Է զբաղեցրել գազի գների եւ հնարավոր պարտավորագրերի գործողությունների ժամկետների նկատմամբ: ԳԴՀ-ն ոչ դյուրին բանակցություններ Է վարել նաեւ Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում գազի հնարավոր մատակարարների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին19:5019.09.22 -
ԻրավականԱմուսինների վեճն ավարտվել էր դանակահարությամբՍեպտեմբերի 16-ին՝ կեսօրին մոտ, Նոյեմբերյանում դանակահարություն էր եղել։ 35-ամյա մի տղամարդ գնացել էր կնոջ աշխատավայր՝ խանութ։ Անձնական հարցերի շուրջ վիճել էր նրա հետ ու դանակով հարվածներ հասցրել: Րոպեներ անց բաժնում հաղորդում էր ստացվել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից. տուժած կինը հոսպիտալացվել էր։ Ախտորոշվել էր «որովայնի կտրած-ծակած վերք»: Դեպքի վայր և բուժհաստատություն մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում 35-ամյա տղամարդը ներկայացել է տեղի իրավապահներին՝ հետը բերելով հանցագործության գործիք դանակը։ Նա ձերբակալվել է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:4019.09.22