Լրահոս

2022-09-19
  • Img default alt hy
    Առողջապահական
    Արագածոտնում խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը վիրահատվում է. ԱՆ
    Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժած քաղաքացիները տեղափոխվել են «Ապարանի», «Արմենիա», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նրանցից մեկը վիրահատվում է, 3-ը հետազոտությունների փուլում են, իսկ մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածները բժշկական կենտրոններ են տեղափոխվել մարմնական տարբեր աստիճակի վնասվածքներով:
    15:52
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Այս պահին ՄԻՊ գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում․ Քրիստիննե Գրիգորյան
    «Այս պահին մեր գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում», «Ազատություն» TV-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։ Օգտատերերը հետաքրքրվել էին` ի՞նչ գործողություններ են կատարվում հայ ռազմագերիներին վերադարձնելու համար, և արդյոք ՄԻՊ-ը վստա՞հ է, որ պաշտոնական հաստատված ռազմագերիների կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում: «Անկասկած է, որ որևէ մեկը չի կարող նման վստահություն ունենալ, առնվազն ենթադրություն էլ չենք կարող ունենալ: Ցավալիորեն, մենք տեսանք նաև զինծառայողներ, որոնք վիրավոր էին, և վստահ չենք կարող լինել, որ այդ վիրավորում ստացած անձանց տրամադրվում է բժշկական օգնություն: Մեր գրասենյակ նույնպես հարազատները դիմել են, նույնականացրել ենք ռազմագերիներ, այս մասով տեղեկություններն անմիջապես Կարմիր խաչին ենք ուղարկել, միջազգային իրավական ներկայացուցչի գրասենյակի հետ ենք կիսվել մեր տվյալներով, որպեսզի այդ հրատապ միջոցների համար ՄԻԵԴ դիմի ներկայացուցիչը, այդ տվյալները ներկայացրել ենք ամեն օրվա կտրվածքով: Այս պահին մեր գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում, բայց այս թվերը կարող են շատ արագ փոփոխվել», - ասել է Քրիստիննե Գրիգորյանը։
    15:50
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ-ն եւ ՉԺՀ-ն պայմանավորվել են համատեղ վարժանքների շուրջ ԱՄՆ-ի գործողությունների անհանգստության ֆոնին
    Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչին անհանգստություն են հայտնել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողությունների պատճառով լարվածության աճի կապակցությամբ, պայմանավորվել են ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման շուրջ (ՌՏՀ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ՌԴ ԱԽ-ի մամուլի ծառայությունում: «Քննարկվել Է աֆղանական պրոբլեմատիկան, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ Կորեական թերակղզու եւ Թայվանի շուրջ ստեղծված իրադրությունը: Զրուցակիցներն անհանգստություն են հայտնել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից տարածաշրջանում լարվածության Էսկալացման կապակցությամբ»,-ասվում Է ռազմավարական անվտանգության շուրջ ռուս-չինական կոնսուլտացիաների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, որը տեղի Է ունեցել ՉԺՀ-ի Ֆուցզյանի նահանգի Նանպին քաղաքում: Նաեւ Պատրուշեւը եւ Յան Ցզեչին արծարծել են Ուկրաինայի թեման, նշել են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    15:47
    19.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը հանդիպել է Փելոսիի հետ
    «Մենք գնահատում ենք ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նենսի Փելոսիի հետ հանդիպման ժամանակ։ Փաշինյանը շեշտել է, որ իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում և այս հարցում հայկական կողմն ապավինում է ԱՄՆ աջակցությանը։ Փելոսին անդրադարձել է անցած տարի տեղի ունեցած ընտրություններին, որոնք, ըստ նրա, գնահատվել են ազատ և արդար:
    15:40
    19.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փելոսին Երևան է եկել՝ հասկանալու, թե ինչ է ուզում Հայաստանը
    ՄԱԿ-ի անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումից հետո արդյո՞ք Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կսահմանի Բաքվի, նախագահ Իլհամ Ալիևի դեմ: Հայաստանի խորհրդարանում լրագրողների ուղիղ հարցին չի պատասխանել Նենսի Փելոսին, միայն նշել է՝ Վաշինգտոնն ընդունել է փաստը, որ Ադրբեջանն է հարձակվող կողմը:
    15:30
    19.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փելոսին գիշերն այցելել է Հայաստանի պաշտպանության նախարարություն
    Գիշերը Նենսի Փելոսին այցելել է պաշտպանության նախարարություն, հանդիպել նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Պապիկյանը Փելոսիին շնորհակալություն է հայտնել իրավիճակին արագ արձագանքելու, Հայաստան այցելելու, սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար:
    15:22
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ջերմուկից» Ջերմուկ Հայաստան. Անդրանիկ Թևանյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Ջերմուկից» Ջերմուկ Հայաստան Հայաստանի անկախացման առաջին օրերին ոմանք մեզ համոզում էին, որ հայերը կարող են «Ջերմուկ» հանքային ջուրը (նաև՝ մոլիբդենը) վաճառել ու լավ ապրել։ Հետագա տարիները ցույց տվեցին, որ «Ջերմուկն», իրոք, լավ վաճառվում է, բայց դրա արդյունքում լավ են ապրում ոչ թե հայերը, այլ մի քանի հոգի։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ Ջերմուկն ադրբեջանցիների կողմից հարձակման է ենթարկվել ու վերածվել ուրվական քաղաքի այն փուլում, երբ «Ջերմուկում ապագա կա» կարգախոսի ներքո քաղաքապետ է դարձել քաղաքական ճամբարափոխություն իրականացրած «Ջերմուկ» վաճառողի ընտանիքի անդամը»:
    15:15
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՊՆ-ն չգիտի՝ Հայաստանին հանձնված 32 դիերը մտնո՞ւմ են Փաշինյանի հայտարարած 135 զոհի մեջ, թե՞ ոչ
    ախօրենին տեղեկություն ստացանք այն մասին, որ Բաքուն Երևանին է հանձնել սեպտեմբերի 12-14-ը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 32 հայ զինվորների դի։ Մինչ դա այս ուրբաթ էլ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի հաստատված զոհերի թիվը հասել է 135-ի: Yerevan.Today-ը փորձեց պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանից ճշտել՝ նոր վերադարձված դիերը մտնում են 135-ի մեջ, թե՞ ևս 32 զոհ, սակայն այս պահի դրությամբ դեռ հստակ ճշտված չէ. «Այդ հարցումը ես էլ եմ ուղարկել համապատասխան վարչություն, կարծում եմ մինչև երեկո պարզ կլինի»: Վիրավորների թվի մասին ևս նախարարությունից հայտնել չեն շտապում, Արամ Թորոսյանը նշում է, որ այդ թիվը նույնպես ճշտվում է, սակայն ծնողներն ու հարազատները կարող են զանգահարել 1-28 հեռախոսահամարով և վիրավորներիառողջականի վերաբերյալ ստանալ տեղեկություն նաև, նաև իմանալ որ բուժհաստատությունում է բուժվում: Ինչ վերաբերում է զոհերի ու վիրավորների թվի ու անունների հրապարակմանը, պաշտպանությն նախարարությունը դեռ չի շտապում հրապարակում անելուց. Թվերը դեռ ճշգրտվում են. «Այդ մասին մի քանի անգամ հայտնել ենք, որ նախարարությունը կհրապարակի միայն գերճշգրիտ տեղեկատվություն՝ վերջնական ճշտումներն իրականացնելուց հետո»:
    15:07
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Օպելի» և «ԳԱԶել»-ի բախման հետևանքով 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
    Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 70-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաներ: Վարորդները և 8 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
    15:00
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական տիրույթում ստեղծվել են հայ զինծառայողների խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարների Sticker-ներ․ Թաթոյան
    Տելեգրամ» սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթում չաթ բոթերի միջոցով ստեղծվել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարների Sticker-ներ։ Ստիկերները ստեղծվել են 2022 սեպտեմբերի 14-ին, բայց մենք այն հայտնաբերել ենք սեպտեմբերի 18-ին։ Ստեղծվելուց անմիջապես հետո դրանք դարձել են լայն հասանելի՝ ցանկացած անձի հնարավորություն տալով բեռնել և օգտագործել հաղորդակցության ժամանակ։ Մենք արձանագրել ենք 119 լուսանկար, այսինքն՝ 119 sticker, որը 5 օրում ունեցել է առավել, քան 20,000 ներբեռնում: Այսինքն՝ 20,000 ադրբեջանական օգտատեր ընդամենը 5 օրվա ընթացքում ներբեռնել է լուսանկարները Տելեգրամի իր հաշվին: Մեզ աջակցող մասնագետի ջանքերով՝ այդ հնարավորությունը Տելեգրամը փակել է, բայց ակնհայտ է, որ այս նոր գործիքն ադրբեջանական հարթակներն օգտագործելու են հայ հասարակությանն ահաբեկելու, ծաղրելու նպատակով: Sticker-ներում օգտագործվել են վայրագությունների լուսանկարներ, որոնք տեղի են ունեցել ինչպես արցախյան 44-օրյա պատերազմ, այնպես էլ 2022թ. սեպտեմբերի 13-15-ը Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ժամանակ: Մեր ուսումնասիրությունը վկայում է, որ ադրբեջանական օգտատերերը, որոնք ներբեռնել են այդ լուսանկարները, մեծ ցնծությամբ են ընդունել հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգումների, մարմինների մասնատումների լուսանկարները՝ դրանք առօրյա հաղորդակցության, տարբեր քննարկումների ժամանակ օգտագործելու հնարավորության համար: Այս հանցավոր արարքը ևս մեկ ապացույց է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից տասնամյակներով հովանավորվող հայատյացության քաղաքականությունը խորն արմատավորվել է ադրբեջանական հասարակությունում և ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրության կոչերն ուղղակի շղարշ են միջազգային հանրության աչքերի համար, որով թաքցնում են իրենց իրական մտադրությունները։
    14:54
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրականացվելու են չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ․ ԱԻՆ
    Սույն թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ից մինչև ժամը 18:00-ն Սյունիքի մարզի Սիսիան-Վաղատին հատվածում իրականացվելու են չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ:
    14:52
    19.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանը 32 հայ զինվորի մարմին է փոխանցել Հայաստանին
    32 հայ զինվորի մարմին է շաբաթ ուշ երեկոյան Ադրբեջանը փոխանցել հայկական կողմին: Պաշտոնական տվյալով՝ զոհերի թիվը 135 է: Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը «Հայլուր»-ին հայտնել է՝ զինվորների 68 մարմիններ դեռ գտնվում են ադրբեջանական կողմում:
    14:45
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հռոմի Պապն Ադրբեջանին ու Հայաստանին երկխոսության ու խաղաղության կոչ է արել
    Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա իր ուղերձի ընթացքում աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած մարտերի զոհերի համար՝ երկխոսության և խաղաղության կոչ անելով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Vatican News-ը: Նա նաև խնդրել է բոլորին շարունակել աղոթել Ուկրաինայի և աշխարհի բոլոր մասերի համար, որոնք պատերազմի մեջ են: Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր հոգևոր մտերմությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին կռիվների հետևանքով զոհերի ընտանիքներին: Նա կոչ է արել երկու կողմերին հարգել հրադադարը: Հռոմի պապը խոսել է Սուրբ Պետրոսի մոտ հավաքված ուխտավորների հետ՝ ընդգծելով, որ խաղաղությունը հնարավոր է, երբ զենքերը լռեցվեն և սկսվի երկխոսությունը:
    14:39
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արեգ Հովհաննիսյանը Նոր Զելանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել
    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արեգ Հովհաննիսյանին Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)», - ասված է նախագահի հրամանագրում:
    14:37
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ
    Այս պահին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում ընթանում է օրերս Ազգային Ժողովի դիմաց կայացած ինքնաբուխ հավաքի մասնակիցների պահանջով հանդիպումը ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
    14:32
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՌԴ ԱԳՆ-ում է
    Հայկական տելեգրամյան ալիքների հաղորդմամբ՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարություննյանն այս պահին գտնվում է ՌԴ ԱԳՆ-ում: «Փաստինֆո»-ն տեղեկությունը փորձել է ճշտել ՀՀ ԱԳՆ-ից, սակայն ԱԳՆ-ից չեն արձագանքել:
    14:30
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԿԽՄԿ-ն ներգրավված չի եղել 32 հայ զինծառայողների մարմինները հայկական կողմին փոխանցելու գործընթացին
    32 հայ զինծառայողների մարմինները հայկական կողմին փոխանցելու գործընթացին Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը ներգրավված չի եղել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «32 մարմինների փոխանցումն արվել է առանց ԿԽՄԿ-ի։ Մենք աշխատել ու շարունակում ենք աշխատել դատաբժշկական փորձաքննության ընթացքում, այդ թվում խորհրդատվություն են տրամադրում այն իրականացնողներին։ Աշխատում ենք գործընթացը կազմակերպող կառույցների հետ և սպասում ենք, որ նրանց կողմից հետագա քայլերը հստակեցվեն», - ասել է Ամատունին՝ նշելով, որ պատրաստ են մասնակցել նաեւ մարմինների արտահանձնմանը։ Ավելի վաղ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը հաստատել էր, որ Ադրբեջանը հայտնել է 100 զինծառայողի դի հայկական կողմին վերադարձնելու մտադրության մասին։ Արդեն իսկ արտահանձնված 32 մարմիններն արդյո՞ք այդ թվի մեջ մտնում են, թե՞ ոչ՝ ԿԽՄԿ-ն տեղյակ չէ։ Պաշտպանության նախարարությունը այս պահի դրությամբ հաստատել է միայն 32 հայ զինծառայողների մարմինների փոխանցման մասին։
    14:28
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թլիկ բնակավայրում շչակ է գործարկվելու
    Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Թլիկ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից հորդորում են չանհանգստանալ:
    14:22
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ղրղզստանը շարունակում Է ջանքեր գործադրել Տաջիկստանի հետ հարցի խաղաղ լուծման համար. Ժապարով
    Ղրղզստանը շարունակում Է ջանքեր գործադրել Տաջիկստանի հետ սահմանային հարցի խաղաղ ճանապարհով լուծման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին հայտարարել Է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը՝ ժողովրդին հղած ուղերձում: «Աստիճանաբար լուծվում են մեր պետւթյան սահմանների հետ կապված վիճելի հարցերը: Ինչպես հայտնի Է, Ուզբեկստանի Հանրապետության հետ սահմանների բոլոր հատվածները կարգավորված են եւ մնում Է միայն պաշտոնապես փաստաթղթերով հիմնավորել դրանք: Այսօր սոսկ Տաջիկստանի Հանրապետության հետ սահմանակից տարածքներն են, որ կոնկրետացված չեն եւ խնդիրներ են հարուցում: Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել ղրղզա-տաջիկական սահմանին վիճելի հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ»,- ասել Է նա: Ժապարովը նշել Է, որ սահմանների խնդիրների չլուծվածությունը հանգեցնում Է տխուր հետեւանքների: Ժապարովի խոսքով՝ Ղրղզստանն ունի անհրաժեշտ միջոցներ Տաջիկստանի հետ սահմանային բախման ժամանակ տուժածների օգնության եւ ուժեր սեփական պաշտպանության համար: «Փառք աստծու, մեր գանձարանը դատարկ չԷ,- ասել Է նա:- Պետությունը բավականաչափ ուժեր ունի զինծառայողների եւ այն քաղաքացիների կարիքների լիովին ապահովման համար, ովքեր հարկադրված Էին վերաբնակվելու ստեղծված իրադրության պատճառով»: «Երկիրն ունի միջոցներ բախման ընթացքում ավերված եւ այրված տների անհապաղ վերականգնման համար: Կարճ ժամակամիջոցում մենք զգալիորեն ամրապնդվել ենք, եւ դա խիստ անհանգստացնում Է ինչպես ներքին, այնպես Էլ արտաքին թշնամիներին»,- հավելել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    14:15
    19.09.22
    Ավելին