Լրահոս
2022-09-19
-
ՀասարակականԱնորոշ ժամանակով հետաձգվել է Հայաստանի Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներըԿառավարությունն անորոշ ժամանակով հետաձգել է սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումները։ Պատճառը ադրբեջանական վերջին ագրեսիան է։ Այդ մասին Sputnik Армения-ին հայտնել է կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։Ավելին19:3619.09.22 -
ՄիջազգայինԵվրամիությունում կտրուկ թանկացել է հացըՀացը Եվրամիությունում դեռ երբեք այդքան թանկ չի եղել, ինչպես 2022 թվականի աշնանը. օգոստոսին աճն անցյալ տարվա համեմատությամբ միջին հաշվով կազմել Է 18 տոկոս: Այն ամենից շատ թանկացել Է Հունգարիայում (պլյուս 60 տոկոս), արձանագրել են «Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հաղորդվում Է, որ ԵՄ-ում հացի թանկացումը գերազանցել Է գնաճը, որն օգոստոսին հասել Է 10 տոկոսի: Հացի թանկացումն ամենաքիչն զգացել են Ֆրանսիայում. այնտեղ գները բարձրացել են 10 տոկոսով, Բելգիայում թանկացումը կազմել Է 13 տոկոս: «Եվրոստատ»-ում հացի գների աճը բացատրում են Ուկրաինայի իրադրությամբ, ուկրաինական հացահատիկի հետ կապված ճգնաժամով, ինչպես նաեւ Էներգետիկ ճգնաժամով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին19:3019.09.22 -
ԻրավականԱյսօր ՀՀ դատախազությունում իմ վերջին աշխատանքային օրն էր․ Գոռ ԱբրահամյանԱյսօր ՀՀ դատախազությունում իմ վերջին աշխատանքային օրն էր․ դիմումիս համաձայն՝ ազատվել եմ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գոռ Աբրահամյանը։ «Անցած 5 գերհագեցած, լարված ու հակասական տարիների ժամանակահատվածում ամեն ինչ արել եմ դատախազության և հանրության միջև հաղորդակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար՝ հիմնվելով առաջին հերթին օպերատիվության, հավասար մատչելիության սկզբունքների վրա, առաջնորդվելով «լրագրողների հետ՝ որպես պաշտոնատար, պաշտոնատարների հետ՝ որպես լրագրող» գործելաոճով։ Հուսով եմ՝ ինչ-որ բան ստացվել է։ Շնորհակալ եմ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ անձնապես չճանաչելով այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու, անցած տարիներին ազատ ինքնադրսևորման, մասնագիտական համեստ կարողություններս ու ներուժս պետությանս ու հայրենիքիս ծառայեցնելու հնարավորություն տալու համար։ Շնորհակալ եմ գործընկեր լրագրողներին, որոնց հետ անցանք այս ճանապարհը՝ շատերի հետ ընկերացանք, ոմանց հետ բանավիճեցինք, բայց երբեք չհասկացվածության պատ միմյանց համար չստեղծեցինք։ Շնորհակալ եմ նաև դատախազության իմ գործընկերներին, որոնք իրենց մասնագիտական խորհրդատվությամբ, ընդհանուր աշխատանք կատարելու հոգատարությամբ օգնել են ինձ ավելի հղկվելու, դատախազությունն ավելի պաշաճ ու արժանապատիվ ներկայացնելու հարցում։ Ինձ փոխարինողին մաղթում եմ էլ ավելի բեղուն ու արդյունարար գործունեություն։ Դուք բոլորդ մնում եք իմ սրտում։ Աստված օգնական բոլորիս»,- գրել է նա։Ավելին19:2319.09.22 -
ՏնտեսականՍևանա լճի մակարդակը սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ովՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 12-18-ը. «Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել 1900.48մ (18.09.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 5սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 3.181մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ՝ 165.063մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ՝ 154.272մլն. մ³»: Возможно, это изображение текст «ultunp 1900.70 Uhunm иuyupnuyp, 2012-2022pp. utwutuptph 18-h mpnipjunlp 1900.65 1900.60 1900.55 1900.50 1900.45 1900.40 1900.35 1900.30 1900.25 1900.20 1900.15 1900.10 2012 1900.26 2013 1900.33 2014 1900.25 2015 1900.29 2016 1900.59 2017 1900.57 2018 1900.58 2019 1900.61 2020 1900.66 2021 1900.57 2022 1900.48» Возможно, это изображение текст Возможно, это изображение текст Возможно, это изображение текстԱվելին19:2019.09.22 -
ՏարածաշրջանՎրաստանում անօդաչու թռչող սարքեր կարտադրվենՎրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքով՝ լեհական «Դելտա» ընկերության հետ բոլոր պաշտոնական գործընթացներն ավարտվել են, և մինչև տարեվերջ Վրաստանում կսկսվի անօդաչու հետախուզական և մարտական ինքնաթիռների արտադրությունը, փոխանցում է Aliq.ge-ն։ «Այս ընկերության արտադրանքը ակտիվորեն օգտագործվում է գործնականում, այն արդարացված մասնավոր ձեռնարկություն է: «Դելտա» ընկերության հետ միասին հիմնել ենք մասնավոր ձեռնարկություն և մինչև տարեվերջ կսկսենք արտադրությունը»,- ասել է Բուրճուլաձեն։ Նշենք, որ ավելի վաղ, Վրաստանի պաշտպանության նախարարը, խոսելով ՊՆ նախարարության առաջնահերթությունների մասին, ասել էր, որ Վրաստանում արտադրվում են ՆԱՏՕ-ի չափորոշիչներով հրացաններ, իսկ լեհերի հետ ստեղծված ձեռնարկությունը կաշխատի անօդաչու սարքերի վրա։Ավելին19:1019.09.22 -
ՄիջազգայինԱստանայի կենտրոնական զբոսայգում պուրակներից մեկը կանվանեն Եղիսաբեթ Երկրորդի պատվինՂազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւի որոշմամբ Աստանայի կենտրոնական զբոսայգու պուրակներից մեկը կանվանեն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պատվին. Ղազախստանի սենատի խոսնակ Մաուլեն Աշիմբաեւն այդ մասին Չառլզ Երրորդ թագավորին հայտնել է Բուքինգհեմյան պալատում սգո ընդունելության ժամանակ, հաղորդել է սենատի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Աշիմբաեւը նաեւ ցավակցություն է հայտնել թագավորին Տոկաեւի անունից: Չառլզ Երրորդը երախտագիտություն Է հայտնել հանգուցյալի նկատմամբ նման բարի վերաբերմունքի եւ ուշադրության համար՝ ամենալավ մաղթանքներ ու շնորհակալություն հայտնելով հանրապետության ղեկավարությանն ու ժողովրդին»,-նշել են մամուլի ծառայությունում: Եղիսաբեթ Երկրորդի պետական հուղարկավորությունը կանցկացվի սեպտեմբերի 19-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին19:0019.09.22 -
Արտաքին քաղաքականությունՏաջիկստանի ԱԳՆ-ն հավաստել է 41 մարդու մահը Ղրղզստանի հետ սահմանին բախման ժամանակՏաջիկստանի արտաքին գործերի փոխնախարար Սոդիք Իմոմին հայտնել Է 41 մարդու մահվան մասին Ղրղզստանի հետ սահմանին զինված բախման ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ղրղզստանի գործողությունների հետեւանքով այս պահին մենք կարող ենք հավաստել 41 մարդու մահը»,- ասել Է նա սեպտեմբերի 19-ին կայացած ճեպազրույցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին18:5019.09.22 -
Արտաքին քաղաքականությունՂազախստանը ժամանակավորապես արգելել է ածխի արտահանումն ավտոմոբիլային տրանսպորտովՂազախստանում ժամանակավոր արգելք Է սահմանվել ավտոմոբիլային տրանսպորտով ածխի արտահանման վրա՝ ի շահ տեղական սպառողների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է հանրապետության արդյունաբերության եւ ենթակառուցվածքի զարգացման նախարարությունը: «Ժամանակավոր արգելքը սահմանվում է պինդ վառելիքի արտահանման փաստերի հայտնաբերման կապակցությամբ, որը նախատեսված է բնակչության, կոմունալ եւ սոցիալական օբյեկտների համար, Ղազախստանի սահմանամերձ տարածաշրջաններից հարեւան երկրներում վերավաճառելու համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Որոշումն ընդունվել Է տարածաշրջանների ածխի բաց հանքարանների եւ վարչակազմերի հետ միասին՝ առաջիկա ջեռուցման սեզոնի ապահովման եւ ձմռանը ածխի դեֆիցիտ թույլ չտալու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին18:4019.09.22 -
ՔաղաքականՄեր տղերքին անուն-ազգանունով տանում եք բանակ, անանուն բերում դնում եք հողի տա՞կ. Սևակ ՀակոբյանYerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է. Մեր տղերքին անուն-ազգանունով տանում եք բանակ, անանուն բերում դնում եք հողի տա՞կ Պաշտպանության նախարարությունը թքած ունի հանրության պահանջի վրա ու չի հրապարակում զոհված զինծառայողների՝ մեր հերոսների անունները։ Չի հրապարակում վիրավորների անունները ու թիվը․ խաբում են, ֆռացնում են, թե՝ պետք է ճշտենք, անընդհատ թարմացվում են թվերը և այլն։ Սուտ է, մինչև հիմա չեն հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները, վիրավորների թիվն ու անունները։ 44-օրյայից մինչև հիմա չե՞ն թարմացրել։ Չեն հարգում որովհետև մեր հերոսներին։ Հարց ունեմ Նիկոլին ու Պապիկյան Սուրենին․ դուք զորակոչի ենթակա տղերքին մի քանի ամիս առաջ արդեն «повестка» եք ուղարկում, գրում եք, չէ՞, այսինչ այսինչի այսինչյան, այսինչ օրը պետք է գաս գնաս երկու տարի հանուն հայրենիքի ծառայես։ Էդ բանակ տանելիս մարդիկ անուն ազգանուն ունեն, որ զորահավաքակայանում հայտարարում եք, թե ով որ զորամասում պետք է ծառայի, էդ ժամանակ անուն ունեն, էն որ տրուսիկ ու կլուբնիկ եք տալիս, նկարում ու Զինուժով ցույց եք տալիս, թե նախկինում անտռուսիկ էին, հիմա հազիվ հագան, էդ ժամանակ անուն էլ ունեն, ազգանուն էլ, հայրանուն էլ։ Բա էդ ո՞նց եղավ, որ ձեր պարտության տարած պատերազմներում զոհվեցին ու դարձան անանուն։ 2 ամսվա ծառայողին տանում եք սահման, անուն ունի էդ ժամանակ, զոհվեց անունը կորում է՞։ Անանուն հերոս էր, զոհվեց, բերիք դրիք հողի տա՞կ, այ պիղծ շանորդիք։Ավելին18:3019.09.22 -
Շոու բիզնես«Հայերի կյանքն արժեք ունի». ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլն իր աջակցությունն է հայտնել ՀայաստանինՈւկրաինացի երգչուհի Թինա Կարոլը, որին հանրության լայն շրջանակը ճանաչում է «Եվրատեսիլ 2006» երգի մրցույթից, իր աջակցությունն է հայտնել Հայաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել, որում ասվում է «Հայերի կյանքն արժեք ունի» (Armenian Lives Matter): Ադրբեջանական աղբյուրներն էլ հայտնում են, որ Թինա Կարոլը չեղարկել է Բաքվում նախատեսված համերգը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 15-ին:Ավելին18:2019.09.22 -
ԱԻ նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզՇարունակվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շրջայցերն ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր: Գերատեսչության ղեկավարը սեպտեմբերի 19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ: ԱԻ նախարար Ա. Փամբուխչյանի առաջին կանգառը մարզային փրկարարական վարչությունն էր: Նա տեղում ծանոթացել է իրավիճակին, զրուցել փրկարար ծառայության մարզային կառույցի ղեկավարության և աշխատակիցների հետ, տվել համապատասխան հանձնարարականներ: Այնուհետև նախարար Փամբուխչյանն այցելել է Վարդենիս խոշորացված համայնք։ ԱԻ ղեկավարը հանդիպում է անցկացրել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ: Կողմերը քննարկել են վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր: Նախարար Ա. Փամբուխչյանը վերահաստատել և վստահեցրել է, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը նախորդ շաբաթ այցելել էր նաև Վայոց ձորի և Սյունիքի մարզեր: Возможно, это изображение 5 человек, люди сидят, люди стоят и в помещении Возможно, это изображение 3 человека, люди сидят, люди стоят и в помещении Возможно, это изображение 4 человека, люди стоят и на открытом воздухе Возможно, это изображение 6 человек, люди стоят и на открытом воздухе Возможно, это изображение 8 человек и люди стоятԱվելին18:1019.09.22 -
ՔաղաքականԱմենայն հայոց կաթողիկոսը գնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի տունՀանդիպել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Հանդիպումը տեղի է ունեցել կիրակի Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդն ու Վեհափառը քննարկել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը և դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը:Ավելին18:1019.09.22 -
Քաղաքական«Մի շարք կարևոր հանդիպումներ են եղել այս ընթացքում». Իշխան ՍաղաթելյանԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ մի շարք կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր ձևաչափերով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելու համար: Ըստ Սաղաթելյանի՝ սա իրավիճակից դուրս գալու լավագույն, գուցե և միակ ելքն է, և նա հույս ունի, որ շուտով տեսանելի արդյունքներ կլինեն:Ավելին18:0519.09.22 -
ՔաղաքականՍերգեյ Լավրովը փակ հանդիպում է անցկացրել ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փակ հանդիպում է անցկացրել ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Լավրովը ներկայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանում Ռուսաստանի գերակայությունները: «Հուսով եմ, որ մեր զրույցը կլինի ինտերակտիվ։ Այն հատկապես կարևոր է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախօրեին, որն արդեն բացել է իր 77-րդ նստաշրջանը Նյու Յորքում։ Այս շաբաթ սկսվում են բարձր մակարդակի միջոցառումներ, որոնց ընթացքում, իհարկե, անպայման հնչելու են տարբեր պետությունների այս կամ այն գործողությունների կոշտ գնահատականներ։ Հավանաբար, դրանից ոչ մի տեղ չես փախչի», - նշել է նա: ՌԴ ԱԳ նախարարը ասել է, որ բարդ իրավիճակը միջազգային հարթակում պահանջում է լրացուցիչ շփումներ և միմյանց դիրքորոշումների պարզաբանում:Ավելին18:0019.09.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն ու Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Վերջինս գլխավորում է ՌԴ պատվիրակությունը, որը Երևանում մասնակցում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին, Հայ-ռուսական գործարար երկխոսությանը և Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպմանը: Վարչապետը նշել է, որ չնայած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանին լարվածության պահպանմանը՝ որոշում է կայացվել չհետաձգել միջոցառումները, որոնք ուղղված են Հայաստանի և ՌԴ-ի միջև տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող համատեղ միջոցառումները կնպաստեն հետագա փոխգործակցության ընդլայնմանը: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:Ավելին17:5119.09.22 -
ՄիջազգայինԵՄ-ի ԱԳՆ ղեկավարները Նյու Յորքում ոչ ֆորմալ հանդիպում կացկացնեն ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներումԵվրամիության (ԵՄ) արտաքին գործերի նախարարները Նյու Յորքում կանցկացնեն ոչ ֆորմալ հանդիպում ՄԱԿ-ի առաջիկա Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իսպանիայի արտաքին գործերի նախարարության՝ սեպտեմբերի 19-ին տարածված մամուլի տեղեկագրում: «Եվրամիության խորհուրդն ԱԳՆ ղեկավարների մակարդակով Նյու Յորքում կանցկացնի ոչ ֆորմալ հանդիպում՝ Իսպանիայի մասնակցությամբ՝ գլոբալ տնտեսական իրադրության եւ անվտանգության բնագավառի իրավիճակի վերլուծության համար»,- ասված Է պաշտոնական հաղորդագրության մեջ: Ինչպես ճշտել են Իսպանիայի գերատեսչությունում, արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը կմասնակցի 20 միջոցառումների՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Մասավորապես, թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավարը կանցկացնի ավելի քան 10 երկկողմ հանդիպումեր, այդ թվում ԱՄՆ-ի պետքատուղար Էնթոնի Բլինքենի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին17:5019.09.22 -
Կրթություն և գիտությունԳեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մի շարք դպրոցներ կանցնեն հեռավար ուսուցմանԱյսօրվանից Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի դպրոցները, որոնք Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված՝ դադարեցրել են ուսումնական գործընթացը, կվերսկսեն աշխատանքը։ Տրամադրված արձակուրդն ավարտվել է։ Այս մասին սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա պարզաբանել է, որ այն դպրոցներում, որտեղ անվտանգության հետ կապված խնդիրներ չկան, կկազմակերպվի սովորական, իսկ որոշ դպրոցներում՝ հեռավար ուսուցում։ «Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցմամբ դասեր տեղի կունենան 12 դպրոցներում։ Խոսքը հիմնականում Վարդենիսի դպրոցների մասին է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի երեք դպրոցներում ուսուցումը կկազմակերպվի հեռավար, մյուսներում՝ սովորական ձեւով։ Սյունիքի մարզում միայն 5 դպրոցներում (հիմնականում Քաջարանում եւ մեկ դպրոց Կապանում) ուսուցումը կվերսկսվի սովորական ձեւով, այսինքն՝ առկա ուսուցում։ Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերում մինչդպրոցական կրթության հաստատություններ չեն գործում։ Սյունիքի մարզում նման հաստատություններ գործում են»,- ընդգծել է փոխնախարարը։ Նրա խոսքով՝ լրացուցիչ որոշումներ կընդունվեն ամեն օր՝ ելնելով իրավիճակից։Ավելին17:4019.09.22 -
ԱրցախԱրցախի նախագահն այսօր ժամը 19:00-ին հանդես կգա տեսաուղերձովԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդես կգա տեսաուղերձով. «Հարգելի՛ հայրենակիցներ Ինչպես արդեն հայտարարվել էր, այսօր` սեպտեմբերի 19-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով, որը կհեռարձակվի ժամը 19:00-ին Արցախի հանրային հեռուստատեսությամբ, Արցախի հանրային ռադիոյով և ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջով»,-հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:Ավելին17:3919.09.22 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը պայքարի մեջ է․ առաջիկայում շատ կոնկրետ քայլեր են ներկայացվելու․ «Հայաստան» դաշինքԱռաջիկայում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Նախագահի հետ հանդիպմանն արձանագրվել է, որ նա պայքարի մեջ է, և առաջիկայում, հստակ գնահատականներ ստանալուց հետո, շատ կոնկրետ քայլեր են ներկայացվելուԱվելին17:3219.09.22