Լրահոս
2022-09-19
-
ՀասարակականԽոտածածկ տարածքներն այրելու հետևանքով տուժում է բուսական ու կենդանական աշխարհը. ՇՄՆԽոտածածկ տարածքներն այրելու հետևանքով տուժում է բուսական ու կենդանական աշխարհը, հիշեցնում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ հայտնելով, որ շարունակում է ահազանգեր ստանալ հանրապետության տարածքում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ։ Եվս մեկ անգամ նախարարությունը հորդորում է զերծ մնալ նման գործելաոճից և հիշեցնում․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ հողերում այրելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով: Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի (300.000 ՀՀ դրամ) չափով:Ավելին13:2219.09.22 -
ԱռողջապահականՍեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 էԱռողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը՝ 1 148 535, ամբողջական պատվաստվածներինը` 1 024 035: Խթանիչ պատվաստումների թիվը 74634 է:Ավելին13:1519.09.22 -
ՔաղաքականՌԴ-ի և Հայաստանի միջև երկկողմ կապերը հասցվել են դաշնակցային բարձր մակարդակի. Վլադիմիր ՊուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է հայ-ռուսական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ՝ նշելով, որ ՌԴ-ն և Հայաստանը համագործակցության մեծ փորձ են կուտակել տարբեր ուղղություններով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ուղերձը հրապարակել է Կրեմլի կայքէջը: «Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Կարևոր է, որ անցած ժամանակահատվածում Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական համագործակցության մեծ փորձ է կուտակվել ամենատարբեր ուղղություններով, իսկ երկկողմ կապերը հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի», - ասված է հաղորդագրության մեջ։Ավելին13:0719.09.22 -
ՍպորտՀայ լրագրողները` Լիտվայի ֆուտբոլային մրցաշարի հաղթողՀայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ հաղթել է Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած ավանդական միջազգային մրցաշարում, որն այս տարի անցկացվել է արդեն 17-րդ անգամ։ Հայաստանի թիմը վաստակել է 18 միավոր՝ հաղթելով 6 խաղում եւ պարտվելով մեկում։ Երկրորդ տեղը 16 միավորով զբաղեցրել է Լիտվայի թիմը, երրորդը՝ 14 միավորով՝ Կաունասի։ Միջոցառմանն այս տարի մասնակցել են 8 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Գերմանիայից, Լիտվայից, Լատվիայից, Բելառուսից, Լեհաստանից եւ Ուկրաինայից։ Նախորդ 2019թ․ եւ 2021թ․ կայացած մրցաշարում Հայաստանի լրագրողները զբաղեցրել էին 2-րդ տեղը, իսկ մինչ այդ երեք անգամ անընդմեջ 3-րդն էին։ Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։Ավելին13:0019.09.22 -
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի հավաքականը սկսել է մարզական հավաքըՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները․ Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս) Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս) Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա) Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան) Ժորդի Արարատ - «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա) Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա) Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ» Հրայր Մկոյան - «Արարատ» Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա» Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա» Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ» Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա» Սերոբ Գալստյան - «Արարատ» Համապատասխանաբար «Փյունիկը» և «Ուրարտուն» ներկայացնող Դավիթ Յուրչենկոն, Ստանիսլավ Բուչնևը, Արտակ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը, Արսեն Բեգլարյանը, Ժիրայր Մարգարյանը և Սերգեյ Մկրտչյանը հավաքին կմիանան Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ այսօր կայանալիք «Ուրարտու»-«Փյունիկ» հանդիպումից հետո։ Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը հավաքին կմիանան այօսր, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը և Էդգար Բաբայանը՝ սեպտեմբերի 20-ին: Այսօր երեկոյան մեր թիմը կանցկացնի առաջին մարզումը: Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո մեր ընտրանին սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա, որտեղ կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության իր վերջին հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին։Ավելին12:5319.09.22 -
ԱռողջապահականՖրանսիացի պաշտոնյաներն այցելել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով բուժում ստացող անձանցՖրանսիացի պաշտոնյաներն այցելել են Երևանի բժշկական կենտրոններից մեկում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով բուժում ստացող անձանց, մաղթել շուտափույթ ապաքինում, հայտնում են առողջապահության նախարարությունից։ Արտակ Ջումայանը շնորհակալություն է հայտնել դեսպան Անն Լույոյին և ֆրանսիացի գործընկերներին իրենց հանձնառության և գործադրած ջանքերի համար։Ավելին12:4719.09.22 -
Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Դավիթ Մալյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հովնաթանի և Վեգների փողոցներ, Բաշինջաղյան փ. 169, 171 շենքեր և Ջամբուլի փողոցի բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Ազատամարտիկների նրբանցքի սեփական տներ, Դավիթ Բեկի փ. 27-97 սեփական տներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 37 և Վրացական փ. 15, 17 շենքեր, Սարմենի 30, 32, 36, 38, 40, 42, 48, 50 շենքեր, Բաղրամյան պող. 18, 20, 22 շենքեր, Զարոբյան փ. 7-62, 38, 38/1 շենքեր, Ուլնեցու փ. 72, 74, 76 շենքեր, Մ․Ավետիսյան 1, 3 փողոցների սեփական տներ, Մ․Ավետիսյան 2փ. 20-22 սեփական տներ, Ուլնեցու փ. 76/2 սեփական տուն, Ա. Խաչատրյան փ. 20 շենք, Վ․Փափազյան փ. 21, 23, 23/2 շենքեր, Արաբկիր 39 փողոցի սեփական տներ, Արաբկիր 45փ. 1-8; 47փ. 2-47 սեփական տներ, Մաշտոցի պող. 2, 4 շենքեր, Գր․ Լուսավորչի փ. 17 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, թիվ 149 դպրոց, Շիրակի փ․ 16, 18 շենքեր, Շիրակի փ․ 2-րդ նրբ․ 1 շենք, Արարատյան փ․ 62/1, 62/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի` 10:00-12:00 Մասիս քաղաք` 5-րդ և 6-րդ փողոցներ մասնակի, 10:00-14:00 Մասիս քաղաք` 4-րդ փողոց մասնակի, Վեդի քաղաք՝ «Տելեկոմ Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ», «Յուքոմ» և «Արմենիա Թի-ՎԻ» ոչ բնակիչ-բաժանորդներ, Սիսավան, Նոր Ուղի, Գինեվետ գյուղեր, «Վեդու Գինու գործարանի» Բանավան, 10:00-16:00 Այնթափ և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի, 10:00-16:00 Զանգակատուն գյուղ մասնակի, 10:30-16:00 Քաղցրաշեն գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 11:00-15:00 Քարագլուխ գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10։30-16։30 Սևանի «Արևիկ» առողջարան, «Արթ Բիլդ» ՍՊԸ-ի, «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի, «Ֆիզիկայի Ինստիտուտ»-ի, «Հովիկ Աբրահամյան» և «Արմեն Եսայան» ԱՁ-երի հանգստյան գոտիներ, Սևանա լճի Ծովագյուղ–Ճամբարակ մայրուղու հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-13։00 Աստղաձոր բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լոռու մարզի՝ 11։00-17։00 Կաթնառատ, Բլագոդորնոյե, Մեղվահովիտ, Նորամուտ, Կաթնաղբյուր, Ուրասար և Արմանիս գյուղեր, 12։00-16։00 Նորաշեն, Պետրովկա, Ձորամուտ և Գոգավան գյուղեր, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Բաշգյուղ գյուղ, 10:00-16:00 Անիի տարածաշրջան՝ Ջրափի գյուղի Նոր Ավան թաղամաս, Ամասիաի տարածաշրջան՝ Հովտուն, Ջրաձոր, Հողմիկ, Բանդիվան գյուղեր, «Բանդիվան-կաթ» կաթի գործարան և բջջային կապի օպերատորների կայաններ:Ավելին12:4019.09.22 -
ՔաղաքականԻրանի խորհրդարանում կքննարկվի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակըՀայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածությունը կքննարկվի Իրանի խորհրդարանի արտահերթ նիստում։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի՝ Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն, փոխանցում են իրանական լրատվամիջոցները։ Արտահերթ նիստը տեղի կունենա չորեքշաբթի։ Ջալալզադեի խոսքով ՝ իրենք լրջորեն մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով։Ավելին12:3019.09.22 -
Ադրբեջանական ագրեսիայի և ծայրահեղ լարված վերջին օրերի սահմանային իրադարձություններըՀՀ ՊՆ-ն ներկայացրել է «Զինուժ մեդիա»-ի պատրաստած տեսանյութը, որտեղ ներկայացվում են ադրբեջանական ագրեսիայի և ծայրահեղ լարված վերջին օրերի սահմանային իրադարձությունները։Ավելին12:2219.09.22 -
ԱրցախԱրցախում շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 9 տարբեր տեսակի ռազմամթերքՍեպտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 761 ահազանգ, որից 701-ը ճանաչողական բնույթի: Ահազանգերի թվում գրանցվել է տեխնածին 7, բնածին 18 և սոցիալ-կենցաղային բնույթի 15 կանչ: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 18 դեպք, որոնք հիմնականում արձանագրվել են չոր խոտատարածքներում: Հրդեհի 1 դեպք արձանագրվել է մթերային խանութում՝ բռնկումն առաջացել է էլեկտրալարերի կարճ միացման պատճառով, մեկ դեպք արձանագրվել է ավտոմեքենայում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները, հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Բարեբախտաբար արձանագրված հրդեհներից տուժած անձինք չկան: Բոլոր դեպքերի առիթվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 5 դռան և 1 վերելակի բացում, առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 4 ելք: 4 դեպքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի կանչերի: Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ շարունակում են իրականացնել չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է ընդհանուր առմամբ 9 տարբեր տեսակի ռազմամթերք: ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն: Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:Ավելին12:1519.09.22 -
ԱռողջապահականՀայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում սեպտեմբերի 12-18-ը: Ըստ այնմ՝ գրանցվել է հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ, առողջացել է 2528 քաղաքացի: Պատվաստումային գործընթացը ևս շարունակվում է: Մինչ այժմ ամբողջովին պատվաստվել է1 մլն 24 հազար քաղաքացի, առաջին դեղաչափ ստացել է ավելի քան 1 մլն 148 հազարը, ընդհանուր թիվը կազմում է 2 252 516 անձ: Բուստեր դեղաչափ ստացել է 74 634 անձ:Ավելին12:0719.09.22 -
ԱռողջապահականԱդրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավոր քաղաքացիական անձանցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկություն է տարածել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավոր քաղաքացիական անձանց առողջական վիճակի մասին: «Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը սեպտեմբերի 19-ի ժամը 10:00 դրությամբ շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է` վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:Ավելին12:0019.09.22 -
ՔաղաքականԱդրբեջանն այս պահին ունի բոլոր միջոցները Սյունիքը ՀՀ-ից գործնականում կտրելու համար. Կարեն ՎրթանեսյանԿարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այն «անպետք» Իշխանասարը և Սև լիճը, որտեղ ադրբեջանական զորքը Նիկոլի անմիջական աջակցությամբ 2 փուլով (2021-ի մայիսին և նոյեմբերին) առաջ եկավ, ամրացավ ու տնավորվեց, վերահսկում է Սյունիքը մնացած Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ (Նույն ինքը՝ ՀՀ–Իրան մայրուղին)։ Այսօր Իշխանասարի ադրբեջանական հրետանին հնարավորություն ունի հանգիստ կրակի տակ պահելու այդ ճանապարհը։ Այսինքն երբ ասում են՝ Սյունիքը վտանգված է, իրականում դա էլ է արդեն անցած էտապ։ Վտանգված-պրծած է. Ադրբեջանն այս պահին ունի բոլոր միջոցները Սյունիքը ՀՀ-ից գործնականում կտրելու համար։ Ու կապ չունի, թե ադրբեջանցիների դեմ տված ինչ թուղթ է ստորագրելու Հայաստանում իրենց գլխավոր կամակատար Նիկոլը, հենց զգան, որ աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ է տալիս դա անել, այդ թուղթը ոչ մի բան չի նշանակելու... Կամ գուցե նույնիսկ չսպասեն որևէ բան ստորագրելուն։ Սյունիքի Հայաստանից կտրելու իրական ու մոտալուտ սպառնալիքը հնարավոր է վերացնել միայն ադրբեջանցիներին Իշխանասարից գցելով։Ավելին11:5219.09.22 -
ՀասարակականԲախվել են Արթիկ-Երևան մարդատար Gazel-ն ու Opel-ը․ կա 10 վիրավորԱյսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 70 կմ հատվածում բախվել են Opel և Երևան-Արթիկ երթուղին սպասարկող մարդատար Gazel մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/19/1222534/Ավելին11:4519.09.22 -
Շոու բիզնեսԲրայան Մեյը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված հարձակման մասինԲրիտանացի երաժիշտ, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն աշխարհի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին հարձակումների վրա։ «Ես խախտում եմ իմ լռությունն այստեղ, քանի որ կարծես թե մի նոր ողբերգություն է ծավալվում, ու կա վտանգ, որ ինչպես միշտ այս օրերին, մեդիան այս մասին ճշմարտացի կերպով չի հաղորդի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Մեյը Instagram-ի իր էջում։ Նա ընդգծել է, որ Հայաստանը փոքր երկիր է, որը չունի նավթի կամ գազի պաշարներ, քրիստոնեության և ժողովրդավարության կղզյակ է՝ շրջապատված բռնապետական երկրների կողմից։ «Սա աշխարհի ամենախաղաղասեր երկրներից մեկն է՝ խորը ամբարված տխրությամբ՝ իր ողբերգական պատմության պատճառով․ Առաջին աշխարհամարտի տարիներին 1,2 մլն հայեր սպանվեցինք Օսմանյան կայսրությունում՝ վայրագ էթնիկ զտման գործողություն, որը մինչ օրս հերքվում է Թուրքիայի կողմից։ Այսօր Հայաստանը կրկին սպառնալիքի տակ է՝ դավադրություն, որի նպատակն է աշխարհի երեսից ջնջելու այդ երկիրը։ Երկու օր առաջ Հայաստանի սահմանի խաղաղ գյուղերը հրետակոծվեցին Ադրբեջանի կողմից, հարձակում, որի նպատակն էր ահաբեկելու հայ ժողովրդին ու ապակայունացնելու իրավիճակը»,- նշել է Մեյը՝ ընդգծելով, որ Հայաստանը մնացել է միայնակ բռնապետությունների դեմ և կարիք ունի լիակատար աջակցության Արևմուտքի կողմից։ Բրիտանացի լեգենդար կիթառահարը կիսվել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման մասին System Of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի գրառմամբ։ «Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում․ խնդրում եմ տարածեք սա՝ հակադրվելով կեղծ ինֆորմացիային, որը ակտիվորեն տարածում են Ադրբեջանն ու նրա դաշնակիցները՝ փորձելով Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր՝ ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը փորձեց անմեղ ուկարինացիներին ներակայացնել ագրեսոր։ Աշխարհում, որտեղ գերիշխում է սուտը, մենք բոլորս պետք է սատար կանգնենք ճշամտրությանն ու արդարությանը»,- նշել է Մեյը։Ավելին11:3719.09.22 -
Մինչև 8 ժամ ջրանջատումներ կլինեն Երևանում և մարզերում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբեի 19-ին -ժամը 09:40-17:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Գր.Նարեկացի, Զ.Անդրանիկ, Մոմիկ, Միկոյան, Պ.Սևակ, Չալաբյան, Զորավար Վարդան փողոցների, Կամո 0-40 տների, Արսենյան 9, Երևանյան 13 շենքերի ջրամատակարարումը, -ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գ.Հասրաթյան, Հասմիկ, Սպորտի փողոցների, Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը, -ժամը 10:15-20:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի 19/4-30 շենքերի, 1, 22-29/14 տների ջրամատակարարումը, -ժամը 10:15-20:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արգավանդ գյուղի ջրամատակարարումը, -ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Դավիթ Բեկ, Անկախություն փողոցի, Մ.Մաշտոց, Օրբելյաններ, Մակիչ փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը, -ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սայաթ-Նովա 17-19 կենտ համարների շենքերի, Սարգիս Սևանցու 2-4Ա զույգ համարների շենքերի, Գրիբայեդով 1-2 շենքերի, Բաբաջանյան 1 շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:3019.09.22 -
ԱրցախԱրցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Վաշինգտոնում գտնվող հայկական եկեղեցիներԱրցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 18-ին այցելել է Վաշինգտոնում գտնվող Սուրբ Մարիամ և Սուրբ Խաչ եկեղեցիներ, մասնակցել հոգևոր արարողություններին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել Արցախի ներկային ու ապագային, համահայկական միասնականությանը վերաբերող հարցերի շուրջ։ Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։Ավելին11:2219.09.22 -
Արտաքին քաղաքականությունԲայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կօգնի որքան պահանջվիՄիացյալ Նահանգները մտադիր Է Ուկրաինային օգնություն ցույց տալ այնքան, որքան դա կպահանջվի Կիեւին, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: «Մենք նրանց հետ կմնանք այնքան երկար, որքան նրանց անհրաժեշտ կլինի մեր օգնությունը»,- ասել Է նա CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը եթեր Է դուրս եկել սեպտեմբերի 18-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի կարծիքով՝ Ուկրաինայում իրադրության զարգացումը ցույց տվեց, որ «Ռուսաստանը չունի այն գիտելիքներն ու փորձը եւ հնարավորությունները, ինչպես կարծում Էին շատերը», սակայն վնասը, որը հասցվում Է Ուկրաինայի շուրջ իրադրությունից, «հազիվ թե կարելի Է համարել» Կիեւի «հաղթանակը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին11:1519.09.22 -
ԻրավականԴավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունԱդրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հայտնված տեսանյութից հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող, 2002թ․-ին ծնված Դավիթ Գիշյանին։ Տեսանյութից պարզ էր դարձել, որ վերջինս վիրավորում է ստացել ուսի շրջանում և հայտնվել գերության մեջ։ Երեկ, սակայն, հայտնի դարձավ, որ Դավիթ Գիշյանը սպանվել է։ Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնեց, որ Դավիթ Գիշյանը, փաստացի, սպանվել է գերության մեջ։ «Այսօր տեղեկացրել ենք Եվրոպական դատարան, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը։ Դիմել ենք նաև 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից։ Պահանջում ենք Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառել հրատապ միջոց, ոչ թե ժամանակ խնդրել պատասխանի համար»,-հայտնեց Հասմիկ Սամվելյանը։ Նշենք նաև, որ այս նույն տեղեկությունը ուղարկվելու է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։Ավելին11:0719.09.22