Լրահոս
2022-09-21
-
ՔաղաքականԳնահատում ենք տարածաշրջանում ավելի մեծ կայունության ապահովման ջանքերին աջակցելու ձեր պատրաստակամությունը. ԲլինքենԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Խորհրդային Միությունից իր անկախությունը հռչակելուց հետո՝ ավելի քան 30 տարի, մենք տեսել ենք Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև՝ երկրում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, տնտեսության և արդարադատության ոլորտի զարգացման և ամրապնդման հարցերում։ Հպարտ ենք գործակցել Հայաստանի հետ այս ոլորտներում, որոնք մարմնավորում են մեր ընդհանուր արժեքները։ Մենք կշարունակենք աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Մենք գնահատում ենք տարածաշրջանում ավելի մեծ կայունության ապահովման ջանքերին աջակցելու ձեր պատրաստակամությունը։ Ցավակցում ենք վերջին հարձակումներում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ և փաստում, որ մենք հանձնառու ենք աշխատել ձեր և մյուս կողմերի հետ հակամարտության խաղաղ կարգավորման խթանման նպատակով։ Լիահույս ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները և տնտեսական կապերը կշարունակեն վերելք ապրել։ Բարեկեցություն և խաղաղություն եմ մաղթում հայ ժողովրդին։Ավելին11:0021.09.22 -
ՔաղաքականՊՆ-ն պետք է պահանջի, որպեսզի ոստիկանությունը ներողություն խնդրի բոլոր զոհվածների հարազատներից ու հայ ժողովրդից․ ԶաքարյանԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Պաշտպանության նախարարության ղեկավար կազմին եմ դիմում: Հիշե´ք, որ ցանկացած երկրի պաշտպանական գերատեսչության հոգածության, ուշադրության, հարգանքի և բարոյական հովանու տակ են գտնվում հատկապես պատերազմներում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները: Եռաբլուր պանթեոնը եղել և լինելու է ՀՀ ՊՆ ԶՈւ հերոսական պատմության և փառավոր մարտական ուղու լուռ վկայությունը: Այն մեր պետականության պատմության համար սրբավայր է: Հասկանալի է, որ չեք վայելում այնքան հարգանք, որպեսզի զոհված զինծառայողների ծնողներին խնդրեք, որ զսպեն ձեր նկատմամբ իրենց զայրույթն ու ատելությունը, դադարեցնեն իրենց հուզական` բայց արդարացի պահանջը, և թույլ տան կատարել ձեզ համար կեղծ արարողակարգը: Սակայն, քանի որ համաձայնել եք, որպեսզի ոստիկանության վայրենիները նման անբարոյական հրաման ստանան ու տեսախցիկների առաջ, ՀՀ ՊՆ և ԶՈւ նկատմամբ և նրան պատկանող սրբավայր տարածքում դասական վայրենություն ցուցադրեն` դա ուղղակի ձեր սրիկա տեսակի վկայությունն է: Հ.Գ.1 Եթե ոստիկանությունը գործել է առանց ՊՆ հետ համաձայնվելու, ուրեմն կամ պետք է ՊՆ-ն պահանջի, որպեսզի ոստիկանությունը ներողություն խնդրի բոլոր զոհվածների հարազատներից ու հայ ժողովրդից, կամ ՊՆ-ն իր անունից պետք է ներողություն խնդրի: Հ.Գ.2 Պարզ է, որ հրամանը Նիկոլն է տվել: Նրան բան չունեմ ասելու: Մի առիթով ասել եմ. բոլորիդ ստորացնում ու փչացնում է այն աստիճան, որ իշխանափոխությունից հետո միայն ու միայն հայհոյանք ու անեծք լսեք ձեր հասցեին: Դրանով են «հպարտանալու» ձեր մտերիմները:Ավելին10:5421.09.22 -
ՀասարակականՃՏՊ՝ Սպիտակ քաղաքից դեպի Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհինՍեպտեմբերի 20-ին, ժամը 08։38-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքից դեպի Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին10:4721.09.22 -
ՀասարակականԿրակոցներ՝ Գեղարքունիքի մարզումԵրեկ՝ սեպտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գավառ վարչական շրջանի Գանձակ բնակավայրում բնակիչը ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/21/1222693/Ավելին10:4621.09.22 -
ՔաղաքականԴատարանի նախագահները դառնում են դատավորների շեֆ«Հրապարակ» թերթը գրում է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փոխարեն կգործեն երկու առանձին՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատարաններ: Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ է շրջանառության մեջ դրվել, որով նախատեսվում է նաև լիազորությունների շրջանակների ընդլայնում դատարանների նախագահների համար: Մասնավորապես, վերջիններիս լիազորություն կվերապահվի հետևելու գործերի քննության ժամկետներին։ Ըստ հեղինակների՝ գործող կարգավորումները «թույլ չեն տալիս դատարանի նախագահին գործել առավել արդյունավետ, լինել օպերատիվ՝ տարբեր հարցերի լուծման պարագայում»: Եվ օրինակ է բերվում` «չնայած այն հանգամանքին, որ դատարանի նախագահն առավել տեղյակ է դատարանի ամենօրյա պրակտիկայում առաջացող խնդիրների և տվյալ դատարանում դատավորների ծանրաբեռնվածության մասին, Դատական օրենսգրքով նա չունի մշտադիտարկման որևէ գործիք համապատասխան դատարանի դատավորների կողմից գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ»։ Նախագծի նպատակն է. «Դատարաննների նախագահներին վերապահել նոր՝ այնպիսի լիազորություններ, որոնք, առավել համահունչ լինելով նրա կարգավիճակին, առաջին հերթին կապահովեն գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը: Միևնույն ժամանակ, վերոնշյալ, ինչպես նաև հաշվի առնելով Երևան առաջին ատյանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռվածության հաղթահարման նպատակներով առաջարկվում է Երևան քաղաքում քաղաքացիական և քրեական մասնագիտացված դատարանների առանձնացման միջոցով ապահովել այդ դատարանների բնականոն գործունեությունը»»։Ավելին10:4021.09.22 -
ԻրավականԳլխավոր դատախազ է փոխվել, և տարբեր քրեական գործերով կարող են նոր փոփոխություններ լինել«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ տարբեր աղմկահարույց քրեական գործերով՝ փաստաբանները կապ են հաստատում նախաքննական մարմինների հետ և հետաքրքրվում են, թե, օրինակ, իրենց պաշտպանյալի գործով երբ են պատրաստվում նախաքննության ավարտ տալ կամ գործը կարճել, և նմանօրինակ այլ հարցեր: Ի պատասխան նրանց, նախաքննական մարմինների քննիչները հայտնում են, որ այս պահի դրությամբ որևէ բան չեն կարող ասել, քանի որ Գլխավոր դատախազ է փոխվել, և տարբեր քրեական գործերով կարող են նոր փոփոխություններ լինել, ուստի այս պահին քրեական գործերով որևէ հստակություն կամ որոշում չեն կարող կայացնել: Ասել է թե՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մուտքը դատախազություն նաև ազդելու է աղմկահարույց քրեական գործերի ընթացքի վրա, իսկ թե ինչ փոփոխություններ են սպասվում, կհետևենք զարգացումներին: Նշենք, որ անգամ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունն էր պաշտոնական հաղորդագրություն տարածել, նշելով՝ Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել և ընդգծել է, որ կարևորում է քրեական վարույթների, նախաքննության նկատմամբ արդյունավետ հսկողությունը, դատախազական ակտերի որակի ապահովումն ու դատարանում մեղադրանքի պատշաճ պաշտպանությունը։ «Առաջին հերթին ինձ անհրաժեշտ է հասկանալ տեղերում աշխատանքի կազմակերպվածության ձևը, ժամանակի կառավարումը, վարույթների քանակը, դրանց կառավարումը: Կարևոր է հասկանալ դատախազական ակտերի, նախաքննության նկատմամբ հսկողության, ինչպես նաև դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը»»։Ավելին10:3321.09.22 -
ՔաղաքականՀայոց պետականությունը հնարավոր է պահպանել միասնականությամբ և ազգային պետական մտածողություն կրող իշխանությամբ. «Հայաստան» դաշինքԱԺ «Հայաստան» դաշինքը հանդես է եկել ուղերձով՝ ՀՀ անկախության օրվա առթիվ: Ուղերձը՝ ստորև. «1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Այո' ասելով անկախությանը, Հայ ժողովուրդն իրացրեց իր դարավոր երազանքն ու հունավորեց պատմական մի ընթացք, որի պսակն Արցախյան ազատամարտն էր, մեծագույն ձեռքբերումը՝ Հայոց երկրորդ պետականության փաստացի գոյությունը։ Անկախության տարեգրության արժանապատվության էջերը կերտեց մի սերունդ, որն անկախ պետականության երազանքի, ազգային իրավունքների և դրանց իրականացմանը լծված պետականության համար պատրաստ էր անասելի խիզախումի։ Համառ և ոչ միշտ սահուն ընթացքով, համազգային նվիրումով մեզ հաջողվեց ամրացնել Հայոց պետականությունը՝ ՀՀ քաղաքացի լինելու հպարտություն ներշնչելով ողջ հայությանը։ Ցավոք, Անկախության 31-րդ տարեդարձը դիմավորում ենք իրական պատերազմի միջավայրում, անվտանգային անասելի սպառնալիքներով, խոցված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, համազգային նվաստացման մթնոլորտում, անդառնալի մարդկային կորուստների ցավով։ Եվ, այդուհանդերձ, այսօր, ավելի քան երբեք, մեզ պետք է միավորի Անկախ պետականության, ազգային գոյատևման և ազգային արժանապատվության խորհուրդը։ Անկախություն նվաճած ու հաղթանակներ պարտադրած ժողովուրդն ընկրկելու իրավունք չունի։ Հայոց պետականության ապագան կասկածի տակ դնող այս իրականությունը հնարավոր է հաղթահարել միայն համազգային նպատակներ բանաձևելով, միասնականությամբ և ազգային պետական մտածողություն կրող իշխանությամբ։ Այդ ներուժը մենք ունենք, մենք կարող ենք, մենք նոր պարտությունների իրավունք չունենք։ Միասին պաշտպանենք մեր Անկախությունը, տեր լինենք պետականություն և արժանապատիվ գոյություն ունենալու մեր իրավունքին»:Ավելին10:2821.09.22 -
ՔաղաքականՄենք պետք է արդարություն, խաղաղություն ոչ թե խնդրենք, այլ պայքարենք ու պարտադրենք․ Սեյրան ՕհանյանԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ. «Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 31-րդ տարեդարձն է՝ տոն, որ քառորդ դարից ավելի իրական հպարտությամբ է համակել աշխարհասփյուռ հայ ժողովրդին, իսկ այսօր, երբ սահմանին պատերազմ է, նոր խորհուրդ ու հրամայական դարձել մեզ համար: Մեր փոքրիկ պետությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ՝ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բախման կիզակետում. օգտվելով Հայաստանի իշխանության ապիկար, ազգադավ գործունեությունից՝ ադրբեջանական զորքերը ոչ միայն օկուպացրել են Արցախը, այլև ռազմական ծանրագույն հանցագործություններն անպատիժ շարունակելով՝ օրեցօր ավելի խորն են մխրճվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Եվ որպեսզի Հայն ու Հայաստանը լինեն հավերժ, մենք պետք է արդարություն, խաղաղություն ոչ թե խնդրենք, այլ պայքարենք ու պարտադրենք, ինչպես 1918֊ին, ինչպես Արցախյան առաջին պատերազմում, երբ որևէ ուժ մեզ չէր խոստացել հաղթանակ, բայց մենք կանգնեցրինք թշնամուն` կենաց֊մահու կռիվ տալով և Պետություն, Բանակ կառուցեցինք։ Այսօր այդ ճանապարհը պատմություն է։ Եվ շնորհավորելով բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ՝ կցանկանայի ամենից առաջ երախտագիտության խոսքս հղել իմ հարազատ Հայկական բանակին, որ տարիներ շարունակ համեստ ու լուռ խնդիր է կատարել` անառիկ պահելով Արցախը, Հայաստանը և այսօր էլ, կրակը վերցնելով իր վրա, պաշտպանում է մեր անկախությունը, պետականությունը, հայ ժողովրդի լինելիության իրավունքը։ Հավերժ փա՜ռք ու պատիվ այն քաջերին, ովքեր Հայրենիքի փրկության համար իրենց կյանքն են նվիրաբերել։Ավելին10:2621.09.22 -
ԱրցախԱրցախում կձևավորվի նախագահին կից քաղաքական խորհուրդ«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին հնչեցրած իր ուղերձում հայտնեց նաև, որ Հանրային խորհրդի ձևավորումից բացի մտադրություն ունի Նախագահին կից քաղաքական խորհուրդ ձևավորել, «որում կհրավիրեմ ընդգրկվել Արցախի քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարներին՝ նախկին Նախագահներից ու այլ առանցքային պաշտոնատար անձանցից մինչև խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ»: Եվ բացատրեց այսպես. «Հաշվի առնելով, որ Արցախը կանգնած է ճակատագրական մարտահրավերների, գործընթացների ու որոշումների առջև՝ Քաղաքական խորհուրդը կդառնա բոլոր հիմնական արտաքին ու ներքին քաղաքական հարցերի քննարկման, անելիքների հստակեցման ու բաշխման հարթակ՝ ապահովելով միասնական ու ներառական միջավայր բոլոր հիմնական քաղաքական ներկայացուցչական խմբերի ու փորձառու դերակատարների համար»։ Մենք տեղեկացանք, որ Արցախի նախկին նախագահներից բացի Քաղաքական խորհրդում կընդգրկվեն նաև խորհրդարանական բոլոր 5 ուժերի ներկայացուցիչները, արտախորհրդարանական երկու ուժից ներկայացուցիչներ, ինչպես նաև ականավոր պետական գործիչներ, որոնք հեղինակություն են վայելում երկրում: Թեկնածուներից մեկն, օրինակ, ԱՀ նախկին արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն է»։Ավելին10:1921.09.22 -
ՀասարակականՆայե՛ք այս կադրերն ու հասկացեք՝ ինչի ե՞ն այս անաստվածներն ավելի շատ աշխատավարձ ստանում, քան մեր զինծառայողները․ պատգամավորԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Չի՛ կարող մի երկիր հաղթանակ տանի, որտեղ անարգվում է հայրենիքի անվտանգության, սահմանների անձեռնամխելիության և անկախության համար նահատակված հերոսը, նրա ընտանիքի անդամը։ Նայե՛ք այս կադրերն ու հասկացեք, թե ինչի ե՞ն այս անաստվածները ավելի շատ աշխատավարձ, պարգևավճար ստանում, քան հայրենիքի պաշտպան մեր զինծառայողները։ Ահա թի ինչո՞ւ է ձախողվել մեր երկիրը և ինչո՞ւ ենք շարունակում մարդկային ու տարածքային կորուստներ ունենալ»։Ավելին10:1721.09.22 -
ՔաղաքականԴուք ոչնչատեսիլ դավաճաններ, ծրագրված թուլացրիք ու ոչնչացրիք ամեն բան ինչին կպաք․ Լիլիթ Գալստյանը՝ իշխանականներինԼիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժողովուրդներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը։ Ներկա իրավիճակը/նկատի ունի Դոնբասն ու Լուգանսկը/ ցույց է տալիս, որ նրանք ուզում են տնօրինել իրենց ճակատագիրը»։ Սա ասում է Ռուսաստանի ԱԳ նախարար Ս․Լավրովը՝ անդրադառնալով սեպտեմբերի 23-ին և 27-ին Խերսոնում և Զապորոժիեում նախատասված Ռուսաստանի հետ վերամիավորման հանրաքվեն։ Ես կողմ եմ սեփական ճակատագիրը տնօրինելու ժողովուրդների իրավունքին՝ քաղաքական բառապաշարով՝ ինքնորոշման իրավունքին։ Բայց ինչո՞ւ ընտրողաբար, աշխարհի անթարթ աչքի առջև մի ժողովուդ դրա իրավունքն ունի, մյուսը՝ ոչ․․․ Ինչու՞, ինչու՞ Արցախի ժողովուրդը սեփական հողի վրա սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք չունի՞․․․ Թղթի վրա ձևակերպված միջազգային իրավունքը գործադրվում է ընտրողաբար՝ կախված աշխարհաքաղաքական շահերից, քաղաքական պատեհությունից ու նպատակահարմարությունից, ուժի դիրքերից։ Միջազգային կառույցները վերածվել են կրկնակի ստանդարտներ հետապնդող, հաճախ ամուլ և անպտուղ ձևաչափերի, սասանված հեղինակությամբ, անսպասում, արժեք չունեցող բառով․․․Սա է իրականությունը։ Այո, ուժն է ծնում իրավունք, իսկ դուք ոչնչատեսիլ դավաճաններ, ծրագրված թուլացրիք ու ոչնչացրիք ամեն բան ինչին կպաք։ Ո՞նց եք ապրում մեղքի այս ծանրության տակ․․․ Շնորհավոր Անկախության տոնդ, Հայրենիք։ Վիրավոր Հայրենիք․․․ամեն բան լավ է լինելու․․․Ոտքի ենք կանգնելու։Ավելին10:1221.09.22 -
ՀայաստանՍեպտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվելՍեպտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը:Ավելին10:1121.09.22 -
ՀայաստանԱյսօր անկախության օրն էԱյս օրը՝ սեպտեմբերի 21-ը, Հայաստանի անկախության օրն է։ Անկախ Հայաստանը 31 տարեկան է։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, հիմնվելով 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագրի և 1991 թվականի մարտի 1-ին ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած համապատասխան որոշման վրա, Հայաստանի Հանրապետության (նախկին Հայկական ԽՍՀ-ի) տարածքում անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ: Ըստ պաշտոնական տվյալների՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս» հարցին «ԱՅՈ» պատասխանեց քվեարկողների 99 տոկոսից ավելին՝ Հայաստանի Հանրապետության 2 մլն 42 հազար 627 քաղաքացի: Ընդ որում, հանրաքվեին մասնակցել էր բնակչության ընտրական իրավունք ունեցողների 95,5 տոկոսը՝ 2 մլն 163 967:Ավելին10:0521.09.22 -
ՔաղաքականՎերջին երեք տասնամյակը գալիս են ապացուցելու, որ անկախությունը գործողություն է, շարժում և շարունակական պայքար․ ՀՀ նախագահՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ, որում ասված է. «Սիրելի ժողովուրդ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը մենք նշում ենք մեր երկրի համար ծանր ու փորձություններով լի մի ժամանակաշրջանում, երբ պետք է ամեն ակնթարթ տոգորված լինենք մեր ազատությունը, մեր ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու և պաշտպանելու հաստատակամությամբ: Անկախության կերտման ու պաշտպանության ուղին դյուրին չէ, և այդ ճանապարհին մենք ունենում ենք նաև անդառնալի կորուստներ։ Oրեր առաջ հերթական անգամ մեր մարտիկներն իրենց կյանքը զոհեցին հանուն մեր երկրի անկախության ու հայրենիքի սահմանների պաշտպանության՝ իրենց զոհաբերությամբ ավանդելով ու պարտավորեցնելով բոլորիս լինել միաբան ու հզոր, որովհետև նրանք ընկան հանուն ազատ ու անկախ ապրելու մեր անքակտելի իրավունքի պաշտպանության։ Եվ այսօր մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ։ Սիրելի հայրենակիցներ, Ոչ երեք տասնամյակ առաջ, ոչ էլ այսօր անկախությունը մեր ժողովրդի համար չի եղել ինքնանպատակ կամ զուտ վերացական մի ձևակերպում, որովհետև երեսունմեկ տարի առաջ այս օրն անցկացվող հանրաքվեն, ոչ թե անկախ լինելու կամ չլինելու երկընտրանքի մասին էր, այլ հայ ժողովրդի կայացրած վճռի հաստատագրման նպատակ ուներ: Այդ վճիռն այսօր էլ չի փոխվել՝ անկախ դժվարություններից: Միևնույն ժամանակ անկախության հանրաքվեից ի վեր, վերջին երեք տասնամյակը գալիս են ապացուցելու մի պարզ ճշմարտություն, որ անկախությունը գործողություն է, շարժում և շարունակական պայքար ու անդուլ աշխատանք՝ հանուն մեր ներկայի, հանուն մեր վաղվա օրվա, մեր զավակների և թոռների անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի: Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության 31-ամյակի կապակցությամբ, լիահույս եմ, որ ցանկացած մարտահրավեր ու խոչընդոտ հաղթահարելի է մեր հավաքական կամքի ու հավաքական միասնության համար»։Ավելին10:0421.09.22 -
ՔաղաքականՊահը վճռորոշ է բազմադարյա պատմություն ու քաղաքակրթություն ունեցող մեր ժողովրդի և հայոց աշխարհի համար. Արցախի նախագահԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ: «Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է, 31-րդ տարեդարձը: Այն խորհրդանշում է համամարդկային ու ազգային արժեքներին հայ ժողովրդի հավատարմությունը, այդ արժեքների համար պայքարելու նրա անսասան կամքն ու ազատատենչ ոգին: Հզոր, ծաղկող ու զարգացած Հայրենիքը բոլոր հայերի նվիրական երազանքն է՝ Մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Եվ այդ երազանքի շուրջ համախմբումը օրվա հրամայական է ու միակ ճիշտ ուղին այն իրականություն դարձնելու համար. մենք այլ ճանապարհ չունենք: Այսօր կրկին հայը կանգնած է նոր լրջագույն մարտահրավերների առջև, որոնք սպառնալիք են հայոց պետականությանը, ազգային ինքնությանն ու ապագային: Պահը վճռորոշ է բազմադարյա պատմություն ու քաղաքակրթություն ունեցող մեր ժողովրդի և հայոց աշխարհի համար: Ուրեմն, եկեք բոլորս միասին, միակամ ու հաստատակամորեն, լցված հավատով ու իմաստնությամբ տեր կանգնենք հայոց անկախ պետականությանը, այն պահենք ամուր ու աներեր՝ հանուն մեր բոլոր նահատակների սուրբ հիշատակի և ապագա սերունդների: Խաղաղություն ու բարօրություն մեր Հայրենիքին և ժողովրդին»,-ասվում է ուղերձում։Ավելին10:0121.09.22 -
ՔաղաքականԱյսօր էլ սեպտեմբերի 21 է և այսօր էլ Անկախության հանրաքվե է․ 1991 թվականի հանրաքվեն տեղի է ունեցել, բայց չի ավարտվել․ Նիկոլ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առթիվ։ «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որին մասնակցեց 2 միլիոն 56 հազար 758 մարդ, որն ընտրողների ընդհանուր թվի 95.5 տոկոսն էր: Հանրաքվեի էր դրված հետեւյալ հարցը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: Հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսը՝ 2 միլիոն 42 հազար 627 մարդ, այդ հարցին պատասխանել է Այո: Հանրաքվեի օրը մի իսկական տոնախմբություն էր Հայաստանում, երբ 1988-ից սկսած մենք բարձրաձայնել էինք մեր ներսում անթեղված բոլոր ճշմարտությունները, ձեւակերպել էինք մեզ հայտնի բոլոր մեղադրանքները, ի ցույց էինք դրել մեր բոլոր երազանքները եւ այդ ամենին անհրաժեշտ էր ասել Այո եւ մենք ասացինք Այո: Միանշանակ է եւ աներկբա, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Այո ասող եթե ոչ բոլոր քաղաքացիները, գոնե մեծամասնությունը, հասկանում էր, որ սա պարզապես քվեաթերթիկի վրա գրիչով արած նշում չէ, այլ սահմանագիծ, որից այս կողմ հպատակը դառնում է Քաղաքացի, Հայրենիքը դառնում է Պետություն, կարգախոսը դառնում է Պատասխանատվություն: 1991-ի սեպտեմբերի 21-ին Այո ասած սերունդը լիուլի եւ արժանապատիվ կրեց այդ պատասխանատվությունը՝ իր ուսերին կրելով պատերազմի, տնտեսական դժվարությունների, սոցիալական հուսահատության ծանրությունը: Եվ այսօր Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձի օրը նախեւառաջ իմ խոնարհումի ու ակնածանքի խոսքերն եմ ուզում ասել այդ սերնդին, առաջին հերթին մեր այն նահատակներին, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Անկախության, հանուն Պետականության, այն մարդկանց, ովքեր նորանկախ երկրի կոչով սեփական կյանքն ու բարեկեցությունը զոհաբերելով են նաեւ Այո ասել Անկախությանը: Հենց այս մարդկանց՝ կամավորների, ոստիկանների, զինվորների ուսերին է հենվել մեր նորանկախ պետությունը: Բայց ոչ միայն նրանց, այլեւ մեր բոլոր այն հայրենակիցների, ովքեր տոկացել եւ թիկունք են եղել մեր նորաթուխ ու ձեւավորվող բանակի համար, ու ոչ միայն հանրաքվեի օրը, այլեւ ամեն օր, ամեն Աստծո օր Այո են ասել Անկախությանը, երբեմն ցնծալով, երբեմն ողբալով, երբեմն հուսահատ, երբեմն հպարտ, երբեմն պարտված: Բայց սրանում է էությունը, որ 1991 թվականի Այոն տրամադրություն չի եղել, այլ որոշում, եւ այդ որոշումը չի փոխվել սոցիալական ու քաղաքական որեւէ դժվարությունից, որեւէ անհաջողությունից ու ձախողումից: Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Այսօր էլ սեպտեմբերի 21 է եւ այսօր էլ Անկախության հանրաքվե է: 1991 թվականի հանրաքվեն տեղի է ունեցել, բայց չի ավարտվել եւ Անկախության հանրաքվեն տեղի է ունենում այսօր: Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն Այո են ասել Անկախությանը եւ շատ կարեւոր է, որ նրանց կորստի դառնությունից մեր ծնկները չծալվեն: Սահմանին աներեր կանգնած զինվորը Այո է ասում Անկախությանը եւ չափազանց կարեւոր է, որ նրա Այոն իր արձագանքը գտնի ոչ միայն մեր սրտերում, այլեւ մեր գործերում: Ամեն օր, ամեն Աստծո օր պաշտոնյա թե գյուղացի, զինծառայող թե գործարար, ուսուցիչ թե բանվոր՝ ուզենք թե չուզենք, գիտակցենք թե չգիտակցենք, հանրաքվեի մասնակից ենք, Անկախության հանրաքվեի: Եվ կարեւոր է, որ Անկախությանը ասենք Այո, Ինքնիշխանությանը ասենք Այո, ժողովրդավարությանն ասենք Այո եւ այդ Այոն, ըստ անհրաժեշտության, վերահաստատենք 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Պետություն-Հայրենիքի այն հատվածում, որտեղ այդ Այոն ամենաշատն անհրաժեշտ կլինի: Ու չերկմտենք, ու չերկնչենք, ու չկասկածենք, որովհետեւ ամեն օր, ամեն Աստծո օր մեր մեջ փորձում են սերմանել նորանոր կասկածներ, նորանոր վախեր եւ այդ ամենը հանուն մի բանի, որ մենք հրաժարվենք մեր Անկախությունից, որ հրաժարվենք մեր պետությունից: Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով: Այո՛ Անկախությանը, Այո՛ Ինքնիշխանությանը, Այո՛ Հայաստանի Հանրապետությանը»։Ավելին09:5921.09.22 -
ՔաղաքականԵս վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը. Սերժ ՍարգսյանՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ: «Անկախությանը 1991 թվականի այս օրը աներկբա «ԱՅՈ» ասած հայ ժողովրդի միասնական կամքը անցած ավելի քան երեսուն տարիներին բազում և ծանր փորձությունների ենթարկվեց: Ամենածանր փորձությունը, սակայն, մեր ժողովրդի համար արտաքին թշնամու դեմ պայքարը չէր, որտեղ նա փառահեղ հաղթանակներ է կերտել: Կյանքը ցույց տվեց, որ, ցավոք, ամենամեծ փորձությունը, որը փորձանք դարձավ հայ ժողովրդի գլխին, հանդուրժելն է սուտ խոստումներով իշխանությունը զավթած կապիտուլյանտ կառավարիչներին, որոնք անխնա մսխում են անկախ պետականության կերտման ու ամրապնդման ճանապարհին ունեցած բոլոր ձեռքբերումները և լրջագույն վտանգի տակ են դրել մեր պետության ու ժողովրդի ապագան: Այլևս ժամանակը չէ բարձրագոչ խոսքերի. կա՛մ մեր ժողովուրդը իր ազատ և անկախ ապրելու միասնական կամքը վերստին կարտահայտի՝ դուրս գալով կործանարար թմբիրից և ձերբազատվելով ապազգային, վախկոտ, ձախողված իշխանություններից, կա՛մ հարվածի տակ կդնի ոչ միայն պետականությունը, այլև հազարամյա իր հողի վրա սեփական գոյությունն առհասարակ: Այսօր, առավել քան երբևէ, անկախությունը իր նվիրյալ զավակների պաշտպանության կարիքն ունի: Մեր ժողովրդի համար այս ծանր պահին ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին»,-ասվում է ուղերձում:Ավելին09:5821.09.22 -
ՔաղաքականԱռաջնագծում իրադրության փոփոխություն չկա. Ջերմուկի ուղղությամբ մխրճված ադրբեջանական ջոկատը դեռ շրջափակման մեջ է. ՊՆ խոսնակ«Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է, որ առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ առաջնագծում իրադրության փոփոխություն չկա։ Հարցին՝ հաջողվե՞լ է ադրբեջանական խմբերին հեռացնել Ջերմուկի ուղղությամբ հայկական տարածքներից, ՊՆ խոսնակը պատասխանեց. «ԳՇ պետի կողմից իրավիճակը ներկայացնելուց հետո իրավիճակի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»: Հիշեցնենք, որ ԳՇ պետն ասել էր, թե «սպասում ենք, որ ադրբեջանական խմբերի պաշարները վերջանան ու ինքնուրույն հետ գնան»։Ավելին09:5221.09.22 -
ՀասարակականԶոհված զինծառայողների հարազատներին քաշքշելով բերման են ենթարկում Եռաբլուրից՝ Փաշինյանի այցից առաջԱվելին09:4821.09.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Ժողովուրդ» Հայաստանի երրորդ Հանրապետությունը 31-ամյակը առանց միջոցառումների է անցկացնում: «168 Ժամ» Նիկոլ Փաշինյանը գողեգող եկավ Եռաբլուր, երբ կարմիր և սև բերետավորներն արդեն մաքրել էին նրա ճանապարհի խոչընդոտներին` զոհվածների ծնողներին: «Հրապարակ» Զինվորները ՔՊ-ական պատգամավորին ասել են, որ մայկա տրուսիկի փոխարեն ավելի լավ կլիներ իրենց զենքով ապահովեին։ «Հրապարակ» Փաշինյանը հավաքել է իր արեւմտամետ կլիենտներին եւ հորդորել, որ էլ ավելի ուժեղացնեն հակառուսական եւ պրոարեւմտյան քարոզչական գիծը։ «168 Ժամ» «Ինձ համար անհասկանալի են տեսակետները, որ մեր հաղթաթուղթը (Մեղրին ) մեր կրծքին սեղմած պետք է պահենք». թերթը հիշեցնում է հոդվածագիր Նիկոլ Փաշինյանի խոսքերը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ:Ավելին09:3521.09.22