Լրահոս
2022-09-30
-
ՔաղաքականՆերքին թշնամին «հարձակվել է» արդեն Տավուշի ուղղությամբ․ Գեղամ ՄանուկյանԳեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ!!!! ներքին թշնամին «հարձակվել է» արդեն Տավուշի ուղղությամբ, բայց այս անգամ թիկունքից։ Հարձակումն արդեն մի քանի օր է շարունակվում է։ Տավուշի Բերդ խոշորացված համայնքում, ասել է թե՝ ամենավտանգված հատվածում թշնամական արշավն արդեն մի քանի օր է շարունակվում է նիկոլական հորդայի կողմից, քանի որ նրանք պարտվել են ընտրություններում իրենց քննիչով, դատախազությամբ, դատարանով ամիսներ շարունակ գերեւարած, պատանդառված Հարություն Մանուչարյանին։ Նիկոլական թուրքը պարտվել է չզիջող, խրոխտ տավուշցուն։ Բայց թուրքի պես է պահում նիկոլն ու իր իշխանությունը ու դավադիր է գործում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալել են Բերդի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հովսեփյանին։ Չեն կարողանում կուլ տալ, որ բանտից մարդ կարող է այնքան ազատ լինի, որ հաղթի թշնամի իշխանությանը։ Արդեն չորրորդ կալանավորվածն է Տավուշում։ Մինչ այդ՝ համայնքի ղեկավար, Բերդի աշխատակազմի ղեկավար։ Սուտ մատնություններ։ Դանոսներ։ Լավ, այսքան արյուն, բեռ, պատիժ, մեղք, մահ։ Ինչպե՞ս է կարողանում իր ուսերին շալակել։ Նիկոլը դեռ գրողի ծոցը։ Նա արդեն կորսված անմեղսունակ է։ Վերջն է եկել։ Բա մյուսները՞։ Ոստիկանապետ, քննչականի ինչ որ քննիչ, դատավոր, դանոսչիկ։ Բա դրանք հետո պետք է մեր երկրու՞մ ապրելու։ Հարություն Մանուչարյանինին ամեն անգամ Արմավիր քրեակատարողականում հանդիպելիս զարմացել եմ այդ տարիքի գործչի հանդարտության վրա։ Գիտեմ, մյուսներն էլ սա կանցակացնեն։ Բայց կարեւորը՝ թուրքին, թշնամուն Տավուշից, մեր Հայաստան աշխարհից արագ հեռացնելու հրամայականն է։ Ու անելու ենք։ Թուրքը, թշնամին, դավադիրը, հայրենադավը տեղ չունեն մեր կողքին։ Չենք մոռանում, որ Շամշադինում երբեք թուրք չի կարողացել ապրել...Ավելին11:1030.09.22 -
ԻրավականՆախաձեռնվել է քրեական վարույթ հակառակորդի կողմից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության արդյունքում երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Նախնական տեղեկություններով՝ 2022թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվել Ջերմուկում տեղակայված պաշտպանության տեղամասի դիրքերից մեկը, որի հետևանքով մահացու բեկորային վնասվածքներ են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը: Կատարվում է նախաքննություն:Ավելին11:0230.09.22 -
Քաղաքական44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ն Հայաստանին զենք մատակարարել է. Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ սեպտեմբերի 29-ին՝ կառավարության նիստի ժամանակ, մեծագույն ուրախությամբ տեղեկացրեց, որ Հայաստանը վերջապես կկարողանա զենք ձեռք բերել: Ինչու վերջապես՝ որովհետեւ, ըստ իր ներկայացրածի, պատերազմից հետո Հայաստանը թեեւ փող ուներ, բայց զենք ձեռք բերել չէր կարողանում: Նրա ասածը Ազգային ժողովի իր իսկ թիմակից, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է հաստատել, թե Ռուսաստանը 44-օրյա պատերազմից ի վեր Հայաստանին զենք չի մատակարարել։ Ավելին՝ վստահեցրել էր, որ վերջին ժամանակներս ՀՀ-ի զինբազան ՌԴ-ի կողմից համալրվել է միայն մեկ դաշույնով, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էր նվիրել Հայաստանի պաշտոնակցին: Իրականությունը, սակայն, պարզվում է, բնավ ՔՊ-ականների ներկայացրածով չէ: Այսպես, ըստ Պաշտպանության նախարարության՝ այս տարվա հունվարի 25-ին տարածած հաղորդագրության՝ ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր ուղղաթիռներով: ՊՆ կայքէջում հրապարակմանը կցված լուսանկարներից պարզ է դառնում, որ խոսքը ռուսական արտադրության ԾՌ-8-ԾՁԹ ուղղաթիռների մասին է, որոնք ԾՌ-8 ուղղաթիռների արդիականացված տարբերակներից են։ Ռուսաստանը, փաստորեն, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանին ռազմական նշանակության ուղղաթիռ վաճառել է: Բացի ուղղաթիռից, պատերազմից հետո ՌԴ-ի կողմից Հայաստանին զենք մատակարարելու մասին խոսել է նաեւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որ վերոնշյալ դաշույնը նվիրելու ժամանակ ասել էր. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»: Ի՞նչ է ստացվում. Փաշինյանի հայտարարությունը, թե՝ «փող ունենք, բայց մեզ զենք չեն վաճառում», հերթական սուտն է:Ավելին10:5530.09.22 -
ՔաղաքականՌուս-ուկրաինական պատերազմը մտնում է նոր փուլ` ավելի դաժան ու վճռորոշ․ Արտակ ԶաքարյանՀՀԿ փոխնախագահ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Այսօրվանից Ռուսաստանը պաշտոնապես փոխում է ռուս-ուկրաինական սահմանները: Դա նշանակում է, որ ռուս-ուկրաինական (Արևմուտք) պատերազմը մտնում է նոր փուլ` ավելի դաժան ու վճռորոշ: Եվրոպական երկրների համար մոտենում է ընտրություն կատարելու պահը. կամ Ուկրաինայի հետ են մինչև վերջ, կամ Ռուսաստանի հետ հարաբերություններ վերականգնելու ճանապարհներ են փնտրում և դուրս գալիս վտանգավոր խաղից: ԱՄՆ-ի համար օրակարգային է դառնում հետևյալ հարցը. շարունակում է սրել հակամարտությունը` մինչև աշխարհին սպառնացող միջուկային պայթյուններ, թե՞ նախապատրաստում է ուկրաինական պարտիայի վերջնախաղը: Միջուկային զինանոցի կիրառման հավանականությունը թերագնահատել չի կարելի, հատկապես, որ Ռուսաստանին այլընտրանք չեն թողնում: Մեր փոքրիկ ու վտանգված հայրենիքի ապագան հերթական անգամ կախված է կրկին փոփոխվող աշխարհակարգի դաժան սցենարներից: Այսօր, առավել քան երբևէ պետք է լինենք խելամիտ, հեռատես, կազմակերպված ու համախմբված: Այս դաժան, պրագմատիկ ու հաշվենկատ աշխարհում, մեզ հոգով ու մտքով կապիտուլյանտ, տեսակով թուլամորթ ու տգետ կառավարություն պետք չէ»։Ավելին10:5130.09.22 -
ԻրավականԳլխավոր դատախազությունը հորդորում է այլ անձանց չտրամադրել բանկային քարտերի վավերապայմաններըՎերջին ժամանակներում կրկին կտրուկ աճել են համացանցային առուվաճառքի հարթակներում ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը: Այս մասին են վկայում 2022 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ Գլխավոր դատախազությունում ստացված հաղորդումների ուսումնասիրությունը: Առերևույթ հանցավոր արարք կատարող անձինք WhatsApp կամ այլ չվերահսկվող կապի միջոցներով կապ են հաստատում համացանցային առուվաճառքի հարթակներում (օրինակ` List.am) տարատեսակ ապրանքներ վաճառողների հետ և, հայտարարությամբ տեղադրված ապրանքները գնելու դիմաց էլեկտրոնային եղանակով վճարում կատարելու պատրվակով, նրանցից պահանջում ու ստանում են վերջինների բանկային քարտերի տվյալները, որից հետո, այդ տվյալներն օգտագործելով, հափշտակում են դրանց հաշվին առկա գումարը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գրանցվել են նմանատիպ դեպքերի երկու տեսակ: Մի դեպքում, ապրանքների վաճառքի վերաբերյալ հայտարարությունը առուվաճառքի նման հարթակներում տեղադրվելուց հետո արտերկրյա կամ տեղական հեռախոսահամարներով գրանցված WhatsApp հավելվածի միջոցով անհայտ անձինք կապ են հաստատում հայտարարություն տվողի հետ և խնդրում տրամադրել նրանց բանկային քարտի տվյալները` ապրանքը գնելու և գումարը բանկային քարտին փոխանցելու համար: Վերջիններս «գնորդին» տրամադրում են իրենց բանկային քարտի տվյալները, այդ թվում՝ կոդերը, որից հետո հանցագործների կողմից խաբեությամբ նրանց բանկային քարտից կանխիկացվում են եղած գումարները: Մյուս դեպքում, հանցագործներն առցանց վաճառքի հանված ապրանքը գնելու պատրվակով, նույն միջոցներով կապ են հաստատում հայտարարություն տվողների հետ, ցանկություն հայտնում գնել ապրանքը: Սակայն, պատճառաբանելով, թե իբր այլ բնակավայրում են բնակվում, նրանք առաջարկում են «ՀայՓոստի» միջոցով կնքել էլեկտրոնային պայամանագիր, ըստ որի՝ վերջինս կատարում է որոշակի գումարի վճարում, իսկ դրա դիմաց առաքիչն ապրանքը տեղափոխում է տվյալ բնակավայր: Ապա հանցավորներն ուղարկում են այսպես կոչված «ՀայՓոստի» ծուղակային հղում, որտեղ անձինք գրանցվում են՝ գրանցելով նաև բանկային տվյալները և կոդերը, որից անմիջապես հետո պարզում են, որ հղումը կեղծ է և իրենց վստահությունը չարաշահել են: Իսկ հանցավորը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կեղծ հղումով ստացված բանկային տվյալները ներբեռնելով, կարողանում է բանկոմատային քարտում եղած գումարը այլ խաղային կամ անձնական հաշիվների փոխանցելով, հափշտակել դրանք: Դեպքերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ հանցավոր արարքները կատարողները գործում են նախօրոք մտածված սցենարով ու սխեմայով, առաջացնում շահագրգռվածություն անձի մոտ, որ տրամադրեն բանկոմատային քարտի պահպանվող տվյալները: Գնորդն առաջարկում է վճարել ապրանքի դիմաց՝ չսակարկելով վաճառվող առարկայի գինը, ինչը գայթակղում է վաճառողին հանցավորի «թակարդն ընկնել» ու նրա առաջարկը չմերժել՝ տրամադրելով իր կամ այլ ծանոթ կամ բարեկամի բանկոմատային քարտի պահպանվող տվյալները, որից հետո հանցավորը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, այդպիսի տվյալները ներբեռնելով, կարողանում է ազատ օգտվել բանկոմատային քարտում եղած գումարից, փոխանցել այլ խաղային և անձնական հաշիվների՝ այսպիսով հափշտակելով դրանք: Արդյունքում՝ բանկային քարտի սեփականատերը կամ վերջինիս հարազատը կամ մտերիմն ինքնակամ հանցավորին է տրամադրում, իհարկե խաբեության արդյունքում, բանկային քարտի պահպանվող տվյալները, որից էլ օգտվում են հանցավորները՝ հնարավորություն ստանալով իրագործելու իրենց հանցավոր դիտավորությունը: 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել են նշված եղանակով կատարված հանցագործությունների 145 դեպքեր, որոնցից՝ 134 դեպքով հանցավոր արարքներն ավարտվել են, 11 դեպքով հանցավոր արարքներն ավարտին չեն հասցվել հանցավորի կամքից անկախ պատճառներով՝ տվյալ բանկային քարտի հաշվին գումար չլինելու պատճառով: Նշված դեպքերից՝ 82-ով կայացվել են քրեական գործ հարուցելու մասին որոշումներ, 63-ով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ Նշված 82 քրեական գործից բացահայտվել է ընդամենը երկուսը, որից մեկը կարճվել է տուժողի հետ կասկածյալի հաշտվելու հիմքով, իսկ մյուսն ընթացքի մեջ է: Երկու քրեական գործերով վարույթները կարճվել են տուժողի բողոքի բացակայության հիմքով: Ընդհանուր վնասը կազմել է 18 մլն 147 հազար 818 դրամ: Ընդ որում, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանցավորը կամ հանցավորները, որպես կանոն, գործում են մեկ միասնական դիտավորությամբ և օգտագործում են բազմաթիվ անձանց տվյալները, այսինքն՝ հանցավոր արարքն ընդգրկում է մեկից ավելի դրվագներ: Ուսումնասիրության արդյունքներից ելնելով՝ ՀՀ դատախազությունը քաղաքացիներին հորդորում է՝ ոչ մի դեպքում այլ անձանց չտրամադրել իրենց բանկոմատային քարտերի պահպանվող վավերապայմանները՝ դրանց վրա առկա թվերը, հատկապես PIN կոդը. նման դեպքում էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի պաշտպանվածությունն օբյեկտիվորեն կարող է անզոր լինել արգելելու հանցավորների հասանելիությունը քարտային դրամական միջոցներին:Ավելին10:4730.09.22 -
ՔաղաքականԻ՞նչ եղավ «հակառակորդի՝ Հայաստան ներթափանցած 1-2 խմբերի» ճակատագիրը«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարարությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը հարցումներ էր ուղարկել՝ պարզելու, թե ինչ եղավ «հակառակորդի՝ Հայաստան ներթափանցած 1-2 խմբերի» ճակատագիրը: Այդ մասին, հիշեցնենք, դեռևս սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր հայտարարել Հանրայինի եթերում: ՀՀ պաշտպանական ու անվտանգային գերատեսչություններին խնդրել էինք հստակեցնել, թե արդյոք հայտնաբերվել ու վնասազերծվել են այդ խմբերը, և եթե այո, ապա որտեղ են այժմ նրանք պահվում: Վերոնշյալ երկու կառույցները, սակայն, ըստ երևույթին խուսափելով կոնկրետ ու հասցեական արձագանքից, հորդորել են ԱԺ մամուլի քարտուղարի՝ սեպտեմբերի 17-ին ներկայացրած պարզաբանմամբ բավարարվել, որտեղ վերջինս ասում է, թե Ալեն Սիմոնյանը վերաձևակերպել ու լրացրել է ԳՇ պետի ասածները: Մի կողմ թողնելով, թե ինչ են ասել կամ հայտարարել ԱԺ նախագահն ու այնուհետ նրա մամուլի քարտուղարը՝ արձանագրենք, որ զինված խմբերի ներթափանցման ու դրանից բխող բոլոր տեսակի հետևանքների համար պատասխանատու երկու գերատեսչությունները կա՛մ թերացել են, և այդ զինված խմբերը դեռ ՀՀ-ում են, կա՛մ, ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահի՝ տագնապ առաջացնող հայտարարության մասով կաշկանդված են հասցեական գնահատականներ տալ»։Ավելին10:4030.09.22 -
ՀասարակականOpel-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորում, պայմանագրային 4 զինծառայող տեղափոխվել են հիվանդանոցԱյսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 49-ամյա Արամ Ս-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 152.9 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/30/1223315/Ավելին10:3930.09.22 -
ՔաղաքականՄարտի 1-ի գործով դատախազն ազատվեց աշխատանքից«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոնյաների ազատումները հասան «Մարտի 1»-ի գործի հետ կապ ունեցող դատախազներին: Երեկ ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վաղինակ Ջանազյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ստորագրել է հրամանը՝ Վաղինակ Ջանազյանին հոկտեմբերի 3-ից աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Վերջինս պատահական մարդ չէ համակարգում: Վաղինակ Ջանազյանը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ է եղել, այնուհետև՝ ավագ դատախազ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, իսկ 2021-ից՝ Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ։ Նրա անունը, սակայն, հայտնի է այլ գործով: Դեռևս 2011 թվականին ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը որոշում էր կայացրել 2008թ. մարտի 1-ի գործով քննչական խմբի արդեն նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին այլ պաշտոնի տեղափոխել և նրա փոխարեն «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարման աշխատանքները հանձնել ՀՔԾ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանին: Վաղինակ Ջանազյանն էլ ընդունել էր «Մարտի 1»-ի գործով վարույթը, որը քննել էր այդ տարիներին: «Մարտի 1»-ի գործը մինչ օրս բացահայտված չէ, փողոցում գնդակահարված քաղաքացիների սպանությունները ցայսօր չեն բացահայտվել»։Ավելին10:3230.09.22 -
ՀասարակականGoogle Map և Google Earth հավելվածներում Սյունիքի մի շարք համայնքների տեղանուններ նշված են ադրբեջանական տեղանուններովԻրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը պարզել է, որ Google Map և Google Earth հավելվածներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մի շարք համայնքների տեղանուններ նշված են ադրբեջաներեն ու ադրբեջանական տեղանուններով։ Առիթը եղել է Սիսիան քաղաքի բնակիչներից մեկի ահազանգը «Թաթոյան» հիմնադրամին: «Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անվանափոխված և կեղծ կամ գոյություն չունեցող ադրբեջանական անուններով են նշված դպրոցներ, այգիներ, հրապարակներ և այլն: Օրինակ` «Որոտան» գետը նշված է ադրբեջանական անվանումով՝ «Bazarçay» կամ Սիսիանի զբոսայգին անվանակոչված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով կամ Աթաթուրքի անունով, կամ Սյունիքի մարզպետարանի տեղանքը նշված է միայն ադրբեջաներենով՝ «Zəngəzur Vilayəti Administrasiyası» և այլն: Անգամ փորձ են արել փոխել Սիսիան քաղաքի անունը` Qarakilise. Մանրամասները ներկայացված են կից հրապարակվող` «Թաթոյան» հիմնադրամի պատրաստած լուսանկարներում: «Ակնհայտ է, որ տեղի ունեցածն ադրբեջանական իշխանությունների միջամտությամբ է: Սրանով, նախ, փորձ է արվում հոգեբանական ճնշումների ենթարկել Հայաստանի ժողովրդին ու հատկապես կոնկրետ բնակավայրի բնակիչներին: Այդ կերպ փորձ է արվում կեղծիքներով աշխարհին ներկայացնել, թե իբր Սյունիքն ադրբեջանական է` ադրբեջանական իշխանության բացարձակ կեղծ թեզը: Ի վերջո, փորձ է արվում լեգիտիմացնել ադրբեջանական հարձակումները և հանցավոր ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Նմանատիպ մոտեցմամբ ադրբեջաներենով են նշված նաև տեղանուններ Մեղրիում, Կապանում։ «Թաթոյան» հիմնադրամը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region) հետ համագործակցությամբ, արդեն իսկ կապի մեջ է «Google» ընկերության հետ և միջոցներ է ձեռնարկում խնդրի լուծման ուղղությամբ։ Ձեռնարկված միջոցների արդյունքում որոշ կեղծ անուններ արդեն փոխված են: Այս եղանակով չփոխվելու դեպքում ամերիկյան գործընկեր հայ փաստաբանների հետ միջոցներ կձեռնարկվեն ադրբեջանական կեղծիքները վերացնելու պահանջով դատական գործընթացներ սկսելու ուղղությամբ»,- նշում են հիմնադրամից։Ավելին10:2930.09.22 -
ՔաղաքականԸնդդիմադիրները մտադիր են շարունակել այլընտրանքային խորհրդարանի ֆորմատը«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիրները մտադիր են շարունակել այլընտրանքային խորհրդարանի ֆորմատը, որին նաև արտախորհրդարանականներ, փորձագետներ էին մասնակցում, քննարկում էին երկրում առկա խնդիրները։ ԱԺ սեպտեմբերյան նստաշրջանի մեկնարկին՝ սեպտեմբերի 12-ին, ընդդիմությունն «Անի գրանդ»-ում անդրանիկ հավաքն արեց՝ քննարկեցին անվտանգային հարցեր։ Հաջորդ օրը պետք է տնտեսական հարցեր քննարկեին, սակայն թշնամին հարձակվեց, և նիստը հետաձգվեց։ «Հայաստան» դաշինքից ասացին, որ մտադիր են շարունակել քննարկումները․ երբ է լինելու հաջորդը, ինչ թեմայով, դեռ հստակեցված չէ, ենթադրաբար՝ եկող շաբաթ՝ ԱԺ նիստերին զուգահեռ»։Ավելին10:2530.09.22 -
ՔաղաքականՄեկ ԳՇ պետն է զարմանալի հայտարարություններ անում, մեկ իր տեղակալը․ Տիգրան ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Շատ տարօրինակ կերպով, Գլխավոր շտաբը անընդհատ քարոզչական առաջնագիծ է բերվում, ընդ որում՝ հնչեցվող հայտարարություններն ավելի շատ խնդիրներ և հարցեր են առաջացնում, քան տրվում են հանրությանը հուզող պատասխաններ։ Պաշտպանության նախարարը, տեղակալները չեն խոսում, բայց չգիտես թե ինչու մեկ ԳՇ պետն է զարմանալի հայտարարություններ անում, մեկ իր տեղակալը։ ԳՇ պետի տեղակալն ասում է, թե վերջին հաշվով ունենք հրաման՝ Հայաստանի սուվերեն տարածքները վերականգնելու համար, Զինված ուժերի պարտականությունն է կատարելու վերադասի հրամանը և մենք ինչ անելու ենք, որպեսզի դրան հասնենք: Գլխավոր շտաբը պետք է գործի, այլ ոչ խոսի։ Եթե նման խնդիր է դրված, ապա որն է՞ այն հանրայնացնելու նպատակը՝ գործողություն չսկսած տապալե՞լը, թե՞ Ադրբեջանի համար նոր ագրեսիայի հիմք նախապատրաստելը։ ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտումներն անթույլատրելի են և բոլոր կարմիր գծերը վաղուց հատված են. սա արդեն բոլորին է պարզ։ Նաև շատ հստակ է, որ այս իշխանությունը ոչ միայն չի կանխելու Հայաստանի անկումը, այլ իր գործողություններով նպաստելու է։ Այս փուլում իշխանությանը օդի ու ջրի պես անհրաժեշտ են նոր քաղաքական զոհեր՝ հանրությանը մատուցելու, իր հետ քաղաքական պատասխանատվություն կրողների շարքերը կտրուկ ընդլայնելու և ճշմարտությունը լղոզելու համար։Ավելին10:1730.09.22 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակումՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն այցի շրջանակներում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից:Ավելին10:1330.09.22 -
ԻրավականՑորի զորամասում ծառայած ժամկետային զինծառայողների ծնողները ցուցմունք են տվել Ջալալ Հարությունյանի դեմ«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք են տվել նաև Ցորի զորամասում ծառայած ժամկետային զինծառայողների ծնողները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց առաջ հարցաքննվել են զորամասի զոհված զինծառայողների 20 ծնողներ և կոնկրետ ցուցմունքներ տվել Ջալալ Հարությունյանի դեմ: Ծնողները մանրամասնել են, թե ովքեր են պատասխանատուները իրենց երեխաների մահվան հարցում: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։ 44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագի համաձայն՝ հենց նրա գործողությունների հետևանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ: Ի դեպ, Ցորի զորամասի զինվորների մահվան դեպքով կա կալանավորված. վերջինս ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գևորգ Գևորգյանն է, որի գործն արդեն դատարանում է»։Ավելին10:1030.09.22 -
ՔաղաքականՔՊ-ում երկու տասնյակից էլ քիչ մարդ է դեմ այն թեզին, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ՔՊ խմբակցության մեր աղբյուրը փոխանցում է, որ խմբակցությունում մոտ 15-20 պատգամավոր կա, որոնց համար անընդունելի է «խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի հարցի» տարբերակը։ Այսինքն՝ երկու տասնյակից էլ քիչ մարդ է դեմ այն թեզին, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Նրանց ՔՊ-ում «ոչմիթիզականներ» են անվանում։ Նրանք, իհարկե, չեն հանդգնում բացահայտ իրենց կարծիքը հայտնել՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանն արագ կգտնի նրանցից ազատվելու ձևը, սակայն ներքին քննարկումներից ակնհայտ են դառնում պատգամավորների դիրքորոշումները։ Փոխարենը՝ մի կուռ խումբ կա, ով կողմ է Ռուսաստանից ու Արցախից ազատվելուն և Թուրքիայի հետ բարիդրացիությանը։ Սրանք ավելի ակտիվ են ու չեն թաքցնում իրենց տեսակետը։ Մեզ ասացին, որ ընդդիմությունը որոշ հույսեր է կապում ազգայնական հայացքներով ՔՊ-ական պատգամավորների հետ, որոնք թույլ չեն տա մեր ազգի ու պետության շահերին դեմ որոշումներ ընդունվեն, և երբ տեսնեն, որ դրանք անխուսափելի են, կհասկանան, որ կանխելու միակ ելքը խորհրդարանի միջոցով իշխանափոխություն իրականացնելն ու վարչապետին անվստահություն հայտնելն է»։Ավելին10:0230.09.22 -
ՔաղաքականԺնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումըՀոկտեմբերի 2-ին Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այդ մասին Aysor.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։Ավելին09:5530.09.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Արմենպրես» «Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք, ամենամեծ տարածքային կորուստը Ջերմուկի հատվածում է»․ ԳՇ պետի տեղակալ: «Հրապարակ» Իշխող ՔՊ խմբակցությունում մոտ 15-20 պատգամավոր կա, որոնց համար անընդունելի է «խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի հարցի» տարբերակը։ «Հրապարակ» Ընդդիմադիրները մտադիր են շարունակել այլընտրանքային խորհրդարանի ֆորմատը: «Ժողովուրդ» 20 զինծառայողի ծնողներ ցուցմունք են տվել Ջալալ Հարությունյանի դեմ: «Հրապարակ» Լոռու մարզպետը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում»: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ:Ավելին09:4530.09.22 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆՍեպտեմբերի 30-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:Ավելին09:3530.09.22 -
Քաղաքական«Բարձր» աշխատավարձ, «նորմալ» կրթություն, «ձգված» երեխաներ. Կառավարության «մեծահոգությունը»Սեպտեմբերի 13-ից հետո զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը կհոգա պետությունը:Ավելին00:0330.09.22
2022-09-29
-
ՔաղաքականԱրտաքին հարաբերություններում վեկտորների փոփոխություն կարող է տեղի ունենալ․ Աղազարյանը՝ վարչապետի և ՔՊ հանդիպման մասին․ Oragir.newsՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ խմբակցության երեքժամանոց հանդիպմանը գործադիրից ներկա է եղել նաև ԱԳ նախարարը։ Հանդիպման թեման ԱՄՆ-ում և Ֆրասիայում տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումներն են եղել։Ավելին23:5129.09.22