Լրահոս

2022-10-07
  • Img default alt hy
    Տնտեսական
    Եվրոպայում գազի գներն իջել են հազար խորանարդ մետրի դիմաց 1550 դոլարից
    Եվրոպայում գազի գները հուլիսի 21-ից ի վեր առաջին անգամ իջել են հազար խորանարդ մետրի դիմաց 1550 դոլարից՝ կորցնելով առավելագույնը 14 տոկոս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` համաձայն Լոնդոնի ICE բորսայի տվյալների: Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 7-ին, TTF ինդեքսով ֆյուչերսային պայմանագրերը բացվել են կտրուկ անկումով՝ հազար խորանարդ մետրի դիմաց շուրջ 1681,3 դոլար (-6,5%)։ Օրվա ընթացքում գները նվազել են մոտ 10%-ով` պահպանելով 1600 դոլարի շեմը։ Այնուամենայնիվ, երբ մոտենում էր փակմանը, անկման տեմպերն արագացան և իջան 1550 դոլարից: Առայժմ նվազագույն առևտուրը հազար խորանարդ մետրի դիմաց 1546,5 դոլար է (-14%)։
    23:40
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորի բանտից հիվանդանոց տեղափոխված դատապարտյալը մահացել է
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այդ օրը, ժամը 12։20-ի սահմաններում «Վանաձոր» ԲԿ է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 69-ամյա Արշավիր Դեմիրխանյանը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/07/1223933/SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այդ օրը, ժամը 12։20-ի սահմաններում «Վանաձոր» ԲԿ է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 69-ամյա Արշավիր Դեմիրխանյանը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/07/1223933/
    23:36
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Խաչանովը զիջեց Ջոկովիչին Աստանայի Մաստերս մրցաշարում
    Հայկական արմատներով ռուս թենիսի Կարեն Խաչանովը դուրս մնաց Աստանայի Մաստերս մրցաշարի հետագա պայքարից` զիջելով Նովակ Ջոկովիչին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ATP-500 Masters մրցաշարի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Խաչանովը մրցեց սերբ Նովակ Ջոկովիչի հետ և զիջեց երկու սեթերից հետո` 6:4, 6:3 հաշվով: Մրցախաղը ձգվեց 1 ժամ 29 րոպե: Տղամարդկանց մենախաղում մինչ այս կիսաեզրափակիչ էին դուրս եկել հույն Ստեֆանոս Ցիցիպասը և ռուս Ալեքսանդր Ռուբլյովը:
    23:30
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանն ու Արցախը հայրենիք են, պետք է մի կողմ դնենք բոլոր հակասությունները և ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՆՔ․ Ավետիք Իշխանյան
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Մի քանի օր առաջ ադրբեջանցիները դաժանաբար անարգեցին հայ կնոջը, հետո գնդակահարեցին մեր զինվորներին։ Եվ ոչ մի զղջում, ներողություն։ Հակառակը՝ ադրբեջանական կողմը հերքում է դեպքերը։Եվ այս պայմաններում, Հայաստանի վարչապետ կոչեցյալը Պրահայում այս վայրագությունների հեղինակ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առջև չոքած «խաղաղություն» է մուրում, ավելի ստույգ՝ հանուն իր իշխանության, հանձնում է և Արցախը և Հայաստանը։ Այդ դավաճանի համար հայրենակիցների արյունը, տառապանքը, նաև հայրենիքը որևէ արժեք չունեն։ Նա այդ ամենը վաճառում է, արդեն համոզված եմ տարիներ առաջ հավաքագրված լինելով թուրքական ծառայություններին։ Արդեն նա գործում է բաց խաղաթղթերով։ Միթե՞ սա էլ ենք հանդուրժելու։ Եթե այո, ապա բոլորս հավասարապես պատասխանատու ենք լինելու Հայաստանի և Արցախի վերջնական կորստի համար։ Ովքեր դեռևս դույզն ինչ ազգային արժանապատվության զգացում ունեն, ում համար Հայաստանն ու Արցախը հայրենիք են, պետք է մի կողմ դնեն բոլոր հակասությունները և ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՆ՝ փրկելու Հայրենիքը»։ 4 0
    23:20
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Մակրոնը ԵՄ-ին առաջարկել է համակարգել գազատարների անվտանգությունը
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ երկրներին առաջարկել է սկսել համակարգված օպերացիա ստորջրյա գազատարների անվտանգությունը պահպանելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
    23:10
    07.10.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Զելենսկին կոչ է անում ՆԱՏՕ-ին՝ հարվածել Ռուսաստանին
    «Միջուկային «արմագեդոնի» վտանգն ամենաբարձրն է 1962 թվականի Կուբայի ճգնաժամից ի վեր»,- այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը: Ռուսաստանը մեղադրում է Ուկրաինային խաղաղ բնակավայրեր թիրախավորելու համար, Զելենսկին կոչ է անում Արևմուտքին առաջինը հարվածել, իսկ աշխարհը կանխազգում է Ռուսաստանի ու Միացյալ նահանգների միջև պայթող, մեծ-միջուկային պատերազմ: Ռուս-ուկրաինական պատերազմի 226-րդ օրը:
    23:04
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Փեթակը» վաղն առավոտից կանցնի բնականոն աշխատանքի
    «Փեթակ» առևտրի կենտրոնն առավոտից կբացի դռները ու տարածքի վարձակալները կանցնեն իրենց բնականոն աշխատանքին։ Քիչ առաջ այս մասին Yerevan.Today-ին հայտնեցին առեւտրի կենտրոնից` հստակեցնելով, որ խնդիրները լիովին հարթված են, իսկ եթե այդուհանդերձ ոչ էական բացեր լինեն, ապա դրանք հընթացս կվերացվեն ու չեն խոչընդոտի աշխատակիցների գործունեությանը։ Հիշեցնենք, այսօր առավոտյան «Փեթակի» հարյուրավոր աշխատակիցներ կառավարության մոտ բողոքի ցույց անցկացրին. երեկ օրվա ավարտին տեսչականից ստացված գրության պատճառով այսօր մի քանի ժամ պարալիզացվել էր առեւտրի կենտրոնի աշխատանքը: Վաղվանց «Փեթակը» կգործի իր ամենօրյա ռեժիմով։
    23:02
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
    Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 7-ին, ժամը 16։32-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ: «Պարզվել է, որ Մայակ թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից (5 կգ) տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 17։00-ին։ Մասամբ այրվել է 1 պահարան (5 քմ) և 5 աթոռ։ Նշվում է, որ հրշեջ-փրկարարները տարահանել են 10 բնակչի։
    23:00
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր պայքարը շարունակվում է Հայաստանի համար և մեզ ոչինչ հետ չի պահելու. Գոռ Սարգսյան
    Սիրելի ընկերներ, հարազատներ, շուրջ 5 ամիս ապօրինի կալանքից հետ ինձ և Տարոն Մանուկյանին գրավի դիմաց ազատ արձակեցին: Ոզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որ այս ամիսների ընթացքում աջակցում էին և մեր կողքին են:Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել այս ընթացքում մեր իրավունքների պատպանության հարցով զբաղվող փաստաբաններին, հատկապես Աբգար Պողոսյան:Մենք շատ լավ ենք, մեզ շատ լավ ենք զգում, մեր պայքարը շարունակվում է Հայաստանի համար և մեզ ոչինչ հետ չի պահելու: Այո´, շատ ծանր օրեր է ապրում Հայաստանը, բայց դեռ ամեն բան կորած չի: Պայքարը պետք է շարունակել ամեն գնով: Աստծով:
    22:55
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոշ գյուղի քարի մշակման արտադրամասի տարածքում այրվել են վագոն-տնակներ
    Հոկտեմբերի 7-ին, ժամը 17։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի քարի հանքում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ Կոշ գյուղի քարի մշակման արտադրամասի տարածքում այրվում են վագոն-տնակներ՝ 2-ը շահագործվող (մոտ 18 քմ), իսկ 2-ը՝ չշահագործվող (6 քմ և 12 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։59-ին, մարվել՝ 19։30-ին։ Այրվել են շահագործվող վագոն-տնակները և չշահագործվող վագոն-տնակների փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 10 քմ)։
    22:50
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տղամարդն անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը ու սպառնում է ինքնասպան լինել
    Արդեն մեկ ժամից ավելի է միջին տարիքի տղամարդն անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել: Այս պահին դեպքի վայր են ժամանել փրկարարներ, բժիշկներ, Երևանի գնդի պարեկներ: Վերջիններս սահմանազատել են տարածքը ու մի քանի քաղաքացիների հետ բանակցություններ են վարում, որպեսզի տղամարդը չդիմի նման ծայրահեղ քայլի:
    22:40
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հեռուստացույցի մեջ թաքցված հեռախոսները հայտնաբերվեցին
    Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել կալանավորված անձ Ա․ Ս․-ի անվամբ քաղաքացի Ա․ Ա․-ի կողմից բերված հեռուստացույցը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, արդյունքում հայտնաբերվել է հեռուստացույցի մեջ թաքցված 2 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի մեկ էլեկտրամեկուսիչ հարթաթիթեղ (плата)։
    22:30
    07.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Գավառական խորամանկություն»՝ Էրդողանի պես բարդ խաղացողի հետ. թուրքական «մահացու» պահանջներ
    «Եթե Թուրքիայի պահանջները բավարարվեն, Հայաստանը կվերածվի բուտաֆորիկ պետության»,- կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով՝ թուլացած Հայաստանի՝ դիվանագիտական փորձ չունեցող վարչապետը հանդիպել է մեր ժամանակների ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի հետ: Ռեջեփ Էրդողանի հետ գավառական խորամանկությամբ բանակցելը մեծագույն արկածախնդրություն է: Ըստ թուրքագետի, միամտություն է կարծել, որ Թուրքիան Հայաստանի հետ պատրաստվում է հարաբերություններ կարգավորել առանց նախապայմանների:
    22:20
    07.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    Կործանման վտանգ. ընդդիմության արձագանքը՝ Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններին
    Եթե մինչև 2018 թվականը Ադրբեջանը հայտարարում էր, որ պատրաստ է բարձր ինքնավարություն տալ Արցախին, 44-օրյա պատերազմից հետո մինչև Պրահա՝ Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններով խորը թաղվում է Արցախի ինքնորոշման հեռանկարը: Ըստ Հայաստանի ընդդիմության՝ Փաշինյանի բանաձևը հետևյալն է՝ Արցախը զիջենք, որ Հայաստանը պահենք:
    22:10
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլը ներկայացրել է Հայաստանի փլուզման ճանապարհային քարտեզը
    7or.am-ը գրում է․ Գիշերը, մթության քողի տակ լուծվել են Հայաստանի հարցերը։ Շատերը կռիվ են տալիս Արցախի համար, բայց չեն նկատում, որ Արցախի հետ փաթեթի մեջ է հայտնվել նաև Հայաստանը։ Եվ այսպես, Պրահայում ստորագրվել է ոչ միայն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, այլ նաև Հայաստանի փլուզման ճանապարհային քարտեզը։ Բանն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և համաձայնել են սկսել սահմանազատման աշխատանքները։ ԵՄ–ն էլ քաղաքացիական դիտորդներ է ուղարկելու Հայաստան, որպեսզի մշտադիտարկում անեն (Ալիևն ասել է, որ եվրաչինովնիկներին իր տարածք չի թողնի մտնեն)։ Ինչպես նկատում եք, հայկական տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման և «խաղաղության» կոչված համաձայնագրի մասին խոսք չկա։ Մինչ ոմանք այստեղ քննարկում են այն հարցը, թե արդյոք Նիկոլը պե՞տք է ստորագրի կամ չստորագրի «խաղաղության» թուղթը, շաբաթը ուրբաթից շուտ է գալու։ Պրահայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ալիևը գրել է, որ իրենց ազգային գաղափարախոսությունը Ղարաբաղն ու Զանգեզուրն ամբողջությամբ վերցնելն է։ Նաև ասել է, որ եթե ղարաբաղցիները չեն ուզում ապրել Բաքվի ենթակայության ներքո, ապա կարող են հեռանալ։ Նիկոլը Պրահայում համաձայնության գալով՝ փաստացի համաձայնություն է տվել Արցախից ռուս խաղաղապահների հեռացմանը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ադրբեջանը մեր տարածքային ամբողջականությունն ընդունելով լրիվ այլ բան է նկատի ունեցել, և դա կերևա շատ շուտով։ Հենց որ սկսեն սահմանազատման աշխատանքները։ Ալիևն իր քարտեզները թևի տակ դրած է գալու սահմանազատման աշխատանքներին։ Պարզվելու է, որ Երևանը հին ադրբեջանական քաղաք է՝ ըստ Ալիևի։ Նիկոլը, բնականաբար, ասելու է, որ չկա նման բան։ Դրանից հետո ադրբեջանցիք հարձակվելու են Սյունիքի վրա, եվրադիտորդները հասցրած են լինելու թռնել դեպքի վայրից։ Հայ ժողովուրդը հայացքն ուղղելու է դեպի Ռուսաստան, բայց այնտեղից աղմկոտ լռությամբ պատասխանելու են հետևյալը․ «Հայաստանն իր ղեկավարի միջոցով թշնամի է հայտարարել Ռուսաստանին ու Ադրբեջանի հետ համաձայնության եկել ԵՄ–ի հովանու ներքո խաղաղություն հաստատել՝ զուգահեռաբար ՌԴ–ին դուրս մղելով տարածաշրջանից, հիմա եկել եք մեզանից ի՞նչ եք ուզում»։ Այս ամենից հետո ՀՀ հպարտ քաղաքացիները նայելու են դեպի Արևմուտք։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հուժկու գրառում է անելու այն մասին, որ Ադրբեջանը պետք է դուրս գա Սյունիքից, և վե՛րջ։ Ուրիշ բան չի անելու։ ԱՄՆ–ում էլ են չնկատելու տալու այս ամենը։ Փելոսին արտասվելու է և հուժկու գրառում անի թվիթերում, և վե՛րջ։ Այդ «վերջից» հետո ՀՀ–ում խուճապ է սկսելու։ Սյունիքին հաջորդելու է փլուզման դոմինոյի էֆեկտը։ Նիկոլը, հասկանալով, որ առաքելությունն ավարտված է, փախնելու է Հայաստանից դեպի Արևմուտք՝ որևէ մայրաքաղաքում տաքուկ նստած մեղադրելով Ռուսաստանին։ Դա լինելու է նրա հիմնական ֆունկցիան Հայաստանը կործանելուց հետո։ Այս ամենից որոշ ժամանակ անց, իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր Սողոմոն Թեհլերյանի ֆունկցիա կկատարեն՝ Թալեաթի դերում տեսնելով Նիկոլին, բայց դա արդեն անիմաստ է դառնալու։ Պետության կորստից հետո ի՞նչ հետաքրքիր է, թե ով, ում և որտեղ կսատկացնի։
    22:00
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
    ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է«Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին: Հարցուպատասխանը՝ ստորև. Հարց. Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, որտեղ ադրբեջանցիները ներխուժել են 2021 թվականի մայիսին, նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին: Պատասխան. Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան տարածքը սակարկման ենթակա չեն: Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ հայկական կողմի այս դիրքորոշման ամրագրումը ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից կարևոր քայլ ենք համարում: Ինչ վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերմանը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների դադարեցմանն ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանմանը, դրանք հրամայական են ցանկացած պարագայում, Պրահայի հայտարարության համատեքստում՝ հատկապես։ Նաև, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից իրենց հանձնառության հաստատումը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հիմք կհանդիսանա երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների համար: Հարց. Հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին: Արդյոք հանդիպման ընթացքում ԼՂ հիմնախնդրին անդրադարձ եղե՞լ է: Առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Արցախի հարցում՝ հաշվի առնելով, որ կողմերը հաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Պատասխան. Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը առանցքային է մեզ համար։ Մենք այդ հարցերը բարձրացնում ենք մեր բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։ Սակայն Ադրբեջանը հակված չէ այդ հարցը քննարկել Հայաստանի հետ։ Միջազգային գործընկերներն էլ են հանգում այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը ենթակա են հստակեցման, և այս առումով կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծմամբ։ Հայաստանն, իհարկե, Ադրբեջանի հետ բոլոր շփումներում հարցը ներառում է քննարկման շրջանակի մեջ։ Հարց. Հայտարարության մեջ խոսք է գնում նաև այն մասին, որ Հայաստանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելուն, իսկ Ադրբեջանը համաձայնվել է համագործակցել այնքանով, որքանով կառնչվի: Սրանից կարող ե՞նք եզրակացնել, որ Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտորդների տեղակայմանը: Պատասխան. Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջազգային փաստահավաք և մշտադիտարկման մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին: ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքինշխան տարածքում: Հաշվի առնելով նշյալը, պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի համաձայնության կամ անհամաձայնության հարց առկա չէ: Հարց. Կխնդրեի մանրամասնել, թե սահմանի որ հատվածներում են տեղակայվելու դիտորդները, ինչ հիմնական աշխատանք են նրանք կատարելու, որքանով նրանց ներկայությունը կթուլացնի լարվածությունը սահմանին: Պատասխան. ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակները, ինչպես արձանագրված է հայտարարության մեջ, վստահության ամրապնդումն է և իրենց դիտարկումներով սահմանային հանձնաժողովներին աջակցելը: Առաքելության գործառույթների և լիազորությունների շրջանակի, տեղակայման հստակ վայրերի և այլ բնույթի մանրամասների վերաբերյալ, թերևս, խոսելը վաղ է, քանի որ այս հարցերը դեռևս գտնվում են աշխատանքային քննարկումների տիրույթում: Հարց. Արդյոք հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը, ի՞նչ զարգացումների կարելի է սպասել այս հարցում: Պատասխան. Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցը մեր կողմից մշտապես բարձրաձայնվում է միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումների ընթացքում: Պրահայում տեղի ունեցած հանդիպումները նույնպես բացառություն չէին:
    21:50
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ Երևանի Մայակ թաղամասում. հրշեջ-փրկարարները տարահանել են 10 բնակչի
    Հոկտեմբերի 7-ին, ժամը 16։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մայակ թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից (5 կգ) տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 17։00-ին։ Մասամբ այրվել են պահարան (5 քմ) և 5 աթոռ։ Հրշեջ-փրկարարները տարահանել են 10 բնակչի։
    21:40
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիան հարձակողական անօդաչու սարքեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 7-ին հայտարարել է մասամբ ճանաչված Հյուսիսային Կիպրոսում անօդաչու սարքերի տեղակայման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը ՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը: «Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում, այդ թվում՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ես չեմ բացառում զենքի նոր մատակարարումները կղզի: Դա մեր իրավունքն է: Մենք պետք է ամբողջությամբ ապահովենք Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը բոլոր կողմերից»,- ասել է Էրդողանը: Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի տեղակայումը Թուրքիայի առաջին քայլն էր՝ ի պատասխան Կիպրոսի Հանրապետության դեմ զենքի մատակարարման էմբարգոն չեղարկելու ԱՄՆ որոշման։ Բացի այդ, Էրդողանը թույլ է տվել Հյուսիսային Կիպրոսում նոր ռազմաբազա ստեղծել։ Միաժամանակ նախագահը հիշեցրել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ունակ են արագ հասնել Կիպրոս։
    21:30
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում. Շրջակա միջավայրի նախարարության կոչը այցելուներին
    «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և հրշեջ ծառայության աշխատանքի շնորհիվ, արագ մարվել է: Այսօր «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում ժամը 19:26-ին խոտածածկ տարածքում բռնկվել էր հրդեհ: Հրդեհի տարածումը դեպի ծառածածկ տարածք կանխվել է: Այրվել է շուրջ 100 քմ խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և քաղաքացիներին կոչ անում. «Հարգելի քաղաքացիներ, «Ջրվեժ» անտառպարկի այցելուներ, հատկապես հրդեհավտանգ շրջանում, հորդորում ենք ուշադիր լինել. ծխախոտի մնացորդներ չնետել խոտածածկ տարածք և հետևել հակահրդեհային բոլոր կանոններին»:
    21:20
    07.10.22
    Ավելին