Լրահոս

2022-10-11
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները մարել են պատշգամբում բռնկված հրդեհը
    Հոկտեմբերի 10-ին` ժամը 18:40-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 22 շենքի բնակարաններից մեկում՝ պատշգամբում, այրվում է գազի բալոն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 18:54-ին: Բնակարանի պատշգամբում այրվել է 5 կգ գազի բալոնից արտահոսած գազը: Փրկարարները իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը:
    00:01
    11.10.22
    Ավելին
2022-10-10
  • Img default alt hy
    Իրավական
    Կեղծարարության համար հետախուզվողը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին
    Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 9-ին Բագրատաշենի սահմանային անցակետով Հայաստան է վերադարձել 41-ամյա Ռադիկ Ա.-ն, որը հունիսի 24-ից Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ «Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին»,- ասվումէ հաղորդագրության մեջ։
    23:59
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կենտրոնական բաժնի ոստիկանները 24-ամյա վարորդի մոտ ատրճանակ են հայտնաբերել
    ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հոկտեմբերի 9-ին, ժամը 06.00-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտից, ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա երիտասարդի՝ իր «Տոյոտա» մակնիշի մեքենայով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Գլոկ 19» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, որի պահունակը լիցքավորված էր 11 մարտական փամփուշտով: Նշվում է, որ նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին:
    23:50
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում հակամարտության սրմամբ
    Հնդկաստանը խորապես մտահոգված է Ուկրաինայում համակարտության սրման, ինֆրակառուցվածքներին հասցված հարվածների, խաղաղ բնակիչների մահվան համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արինդա Բագչին: «Մենք կրկին հայտարարում ենք, որ ռազմական գործողությունների սրացումը ոչ-ոքի շահերից չի բխում: Կոչ ենք անում հրատապ դադարեցնել ռազմական գործողությունները և շուտափույթ վերադառնալ դիվանագիտական երկխոսությանը: Հնդկաստանը պատրաստ է աջակցել դեէսկալացիային ուղղված բոլոր ջանքերին»,-շեշտել է նա:
    23:40
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՄԱԿ-ը չի դադարեցնում իր գործունեությունն Ուկրաինայում
    Միացյալ ազգերի կազմակերպությունը չի դադարեցնում իր գործունեությունն Ուկրաինայում՝ երկրում անվտանգության վատթարացման պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին: «Ես կարող եմ հաստատել, որ ՄԱԿ-ը չի դադարեցրել իր գործունեությունն Ուկրաինայում»,-ասել է Վելուչին:
    23:30
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի
    Կենտրոնական բանկը ներկայացրել է հոկտեմբերի 10-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.26 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 391.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 4.38 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.51 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.08 դրամով։
    23:20
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինայի ԱԳՆ նախարարը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կմեծացնի աջակցությունը Կիևին
    Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախարար Ջեյմս Կլեվերլին վստահեցրել է, որ Լոնդոնը կմեծացնի աջակցությունը Կիևին: «Ջեյսմ Կլեվերլին ինձ վստահեցրել է, որ Մեծ Բրիտանիան կուժեղացնի իր աջակցությունը: Ես ընդգծեցի, որ մեզ հակաօդային պաշտպանության համակարգեր են անհրաժեշտ»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, «Թվիթերի» իր էջում գրել է Կուլեբան:
    23:10
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Գինգիվիտ․ լնդաբորբի հիմնական ախտանշաններն ու բուժման ընթացքը
    Գինգիվիտը լնդերի հյուսվածքներում բորբոքային պրոցես է, որն ազդում է մակերեսային հյուսվածքների վրա, մինչդեռ ատամը ծնոտի մեջ պահող կապանը վնասված չէ և ատամները չեն թուլանում: Բայց դա ամենևին չի նշանակում, որ այս հիվանդությունը վտանգավոր չէ. եթե գինգիվիտը չբուժվի, ժամանակի ընթացքում այն ​​կվերածվի պարոդոնտիտի։ Այդ ժամանակ ավելի դժվար կլինի դադարեցնել բորբոքման տարածումը և պահպանել ատամները։ Վազող գինգիվիտը կարող է նաև առաջացնել պարոդոնտալ հիվանդություն՝ լնդերի հյուսվածքի դեգեներատիվ փոփոխություններ: Գինգիվիտը հաճախ հանդիպում է դեռահասների և հղիների մոտ: Այս կատեգորիայի հիվանդների մոտ հիվանդությունն ավելի բարդ ընթացք է ունենում։ Դա պայմանավորված է մարմնի հորմոնալ փոփոխություններով: Չբարդացած գինգիվիտը սովորաբար բուժվում է տեղային բուժումով, սակայն ծանր դեպքերում կարող են պահանջվել հակաբիոտիկներ և վիրահատություն: Բացի այդ, բժիշկը կարող է խորհուրդ տալ դիետա՝ նվազեցնել բորբոքված լնդերի բեռը, ինչպես նաև աջակցել իմունային համակարգին: Ատամների մաքրումը քարից և ափսեից, կարիեսի օջախների բուժումը թերապիայի առաջին փուլերն են։ Նրանց նպատակն է վերացնել բուն պատճառը՝ վարակի աղբյուրը։ Եթե ​​խնդիրը չհեռացվի, բուժումն անարդյունավետ կլինի, որոշ ժամանակ անց հիվանդությունը կկրկնվի։ Հաջորդ փուլում բժիշկը նախատեսում է հակամանրէային և վերականգնողական բուժում: Կախված հիվանդության փուլից՝ դրանք կարող են տևել 10-20 օր։ Տեղական բուժման նպատակն է արագ թեթևացնել ախտանիշները, անզգայացնել և բորբոքումը հեռացնելը: Դրա համար օգտագործվում են ողողման լուծույթներ, դեղաբույսերի եփուկներ, քսուքներ և գելեր: Կարևոր է ողողելուց հետո առնվազն մեկ ժամ չուտել և չխմել։ Արգելվում է նաև այդ նյութերը կուլ տալ՝ ստամոքս մտնելուց հետո դրանք կարող են առաջացնել լորձաթաղանթի բորբոքում և նույնիսկ ծանր թունավորումներ: Ալկոհոլային լուծույթները պետք է զգույշ օգտագործվեն՝ դրանք կարող են այրել կամ չորացնել լորձաթաղանթը, ինչը կհանգեցնի էլ ավելի բորբոքման։ Քսուքներն ու գելերը պետք է քսել լնդերի մեջ և թողնել որոշ ժամանակ։ Նրանք ապահովում են կայուն ախտահանող և հակաբորբոքային ազդեցություն, խթանում են բուժիչ գործընթացները։ Բուժման էֆեկտն ուժեղանում է հակաբորբոքային ատամի մածուկների օգտագործման դեպքում, իսկ սպիտակեցնող նյութերը պետք է բացառվեն: Հիվանդությունից խուսափելու համար առաջին հերթին կարևոր է պահպանել հիգիենայի կանոնները՝ խոզանակել ատամները օրական երկու անգամ՝ բակտերիալ ափսեն հեռացնելու համար, ընտրել ճիշտ ատամի խոզանակ, ողողել բերանը ուտելուց հետո, այցելել ատամնաբույժի՝ կանխարգելման նպատակով: Անհրաժեշտ է նաև՝ ճիշտ սնվել՝ սննդակարգում ներառելով ավելի շատ վիտամինային մթերքներ, մանրաթելեր, սահմանափակել քաղցրավենիքը և արագ ածխաջրերը, ժամանակին բուժել բերանի խոռոչի և կարիեսի վարակիչ և բորբոքային հիվանդությունները, պարբերաբար կատարել ատամների մաքրում և ատամնաքարերի հեռացում, Բորբոքային գործընթացի զարգացման առաջին նշաններում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ՝ կանխելու բորբոքման տարածումը լնդերի հյուսվածքի խորքում և բարդությունների զարգացումը։
    23:00
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Զբոսաշրջիկը երազանքի ճանապարհորդության է մեկնել կնոջ հետ և մահացել նրա ձեռքերում
    Ավստրալացի զբոսաշրջիկը մահացել է կնոջ ձեռքերում՝ Կանադայում ժայռոտ լեռներում անհաջող ժայռամագլցումից հետո։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ 28-ամյա Դենիել Հերիթեջը 2022-ին իր կնոջ հետ մեկնել է Կանադա՝ երազանքի ճանապարհորդության։ Զույգը մի քանի ամիս ապրել է Կալգարի քաղաքում, որտեղ նրանք միասին արշավներ էին անցկացնում ժայռոտ լեռներով։ Ժայռամագլցման պարապմունքներից մեկի ժամանակ ավստրալացին ընկել է բարձունքից։ Նրա մահվան հանգամանքները չեն բացահայտվում, սակայն, հարազատների խոսքով, զբոսաշրջիկը մահացել է մինչև բժիշկների ժամանումը՝ կնոջ ձեռքերում, որը դարձել է դժբախտ պատահարի ականատեսը: Նշվում էր, որ ամուսինները պաշտել են բնությունը և զբաղվել լեռնային արշավներով։ Արձակուրդ մեկնելուց առաջ Հերիթեջ զույգն Ավստրալիայում ամառանոց է կառուցել։
    22:50
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դուք Գերասից մի վախեցեք, այլ՝ պատմության դատաստանից. Լիլիթ Գալստյան
    Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է. Ինչպես և սպասվում էր դատարանը, ավելի ճիշտ՝ դատավոր Ֆարխոյանը, գերադասեց ծառալել նիլոլի կամքին, նրա ռեժիմի պատվերին, և ոչ՝ արդարադատությանը։ Գերասիմ Վարդանյանը քաղաքական բանտարկյալ է, ռեժիմի պատանդը, խղճի և համոզումի բանտարկյալ։ Իսկ Հայաստանում, նիկոլի ճարտարապետությամբ՝ հետևողականորեն, շարունակում է պետության ինքնասպանությունը։ Պատկերացնու՞մ եք՝ դատավոր ֆարխոյանը, որը նույն ջանասիրաբար ծառայում էր նաև նախկիններին, պատմության մեջ կմնա որպես մեկը, ով անգամ առանց դադար հայտարարելու կամ խորհրդակցելու, հայտարարեց, որ կանխորոշված է և մերժում է փոխել Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը։ Նա մերժեց ՀՀ ԱԺ 14 պատգամավորների երաշխավորությունը։ Ես այսպիսի բան չեմ տեսել, թեև վաղուց կորցրել եմ զարմանալու հատկությունս։ Չեմ հայհոյի․ պատմության ամոթի էջերը ձեզանով է լցվելու, բայց կասեմ՝ ձեզ մարդ ասողի․․․․ Թո՜ւ․․․սա ոչ բարոյաանության, ոչ էլ իրավունքիի հետ կապ չունի։ Դուք Գերասից մի վախեցեք, այլ՝ պատմության դատաստանից։ Իսկ առայժմ ձեր ականջներում չեն կարող չարձագանքել դահլիճից և փողոցից հնչող ԱՄՈԹ վանկարկումը։ 34 0
    22:45
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լեհաստանի ԱԳՆ-ն հայրենակիցներին խորհուրդ է տվել լքել Բելառուսը
    Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայրենակիցներին խորհուրդ է տվել լքել Բելառուսը: «Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տրվում լքել այն կոմերցիոն և ազնիվ ճանապարհով»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Լեհաստանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել Բելառուս: «Տարածաշրջանում աճող լարվածության, ռազմական իրադարձությունների, ինչպես նաև Լեհաստանի քաղաքացիների ձերբակալությունների բազմակի դեպքերի պատճառով ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս Լեհաստանի քաղաքացիներին որևէ ուղևորություն կատարել Բելառուսի Հանրապետություն»,-նշվում է հաղորդագրության տեքստում: Արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ անվտանգության իրավիճակի կտրուկ վատթարացման, սահմանների փակման կամ այլ անկանխատեսելի իրավիճակների դեպքում տարհանումը կարող է զգալիորեն դժվար լինել կամ նույնիսկ անհնար:
    22:40
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանությունը մնում է Կիևում քաղաքին հասցված հարվածներից հետո
    Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանությունը շարունակում է մնալ Կիևում քաղաքին հասցված հարվածներից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Ֆրանսիայի դեսպան Էթիեն դե Պոնսեն: «Դեսպանությունը մնում է և կշարունակի մնալ Կիևում՝ աջակցելով մեր ուկրաինացի ընկերներին, ծառայելով Ֆրանսիայի ժողովրդին և հանուն ֆրանս-ուկրաինական հարաբերությունների»,-«Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է դեսպանը:
    22:30
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    32-ամյա վարորդը Opel-ով Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին
    Երեկ` հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 32-ամյա Բագրատ Մ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցի 4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ, 19-ամյա Մանե Ա-ին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/10/1224122/
    22:22
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական պատգամավորի ելույթը չիմացության և քաղաքական դեմագոգիայի արդյունք է. Հրանտ Բագրատյան
    Ներկայումս ՔՊ-ական պատգամավորի ելույթը չիմացության եւ քաղաքական դեմագոգիայի արդյունք է ու ոչ մի աղերս չունի տնտեսագիտության։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի ելույթին։ «Վերջերս ԱԺ բարձր ամբիոնից ՔՊ-ական դարձած նախկին մի գործարար, օլիգարխ հայտարարեց. ո՞վ է ասել թե ՀՀ ռեսուրսները սահմանափակ են։ Այդպես չէ, ասում էր նա, մեր ռեսուրսներով մենք 200 մլրդ դոլարի ՀՆԱ կարող ենք ունենալ։ Նրան կարելի էր չարձագանքել։ Բայց նկատի ունենալով, որ մի ամբողջ սերունդ կարող է զոհը դառնալ նման ոչնչով չհիմնավորված հայտարարությունների, հարկ եմ համարում որոշ պարզաբանումներ տալ։ Իհարկե, կարելի է պնդել, որ ի՞նչպես կարող ես ապացուցել 200 մլրդ թիվը։ Անշուշտ, պատգամավորը նկատի չունի այն, որ վերջին 150 տարիների ընթացքում յուրաքանչյուր 30 տարին մեկ դոլարն արժեզրկվում է միջին հաշվով 4 անգամ։ Հետեւաբար, 60 տարվա ընթացքում (2082թ) այսօրվա 14 մլրդ դոլարանոց ՀՆԱ-ն ինքնաբերաբար կդառնա 200 մլրդ դոլար։ Ասելով 200 մլրդ դոլար պատգամավորը պետք է որ նկատի ունենա ՀՆԱ ֆիզիկական ծավալը այսօրվա մշտական դոլարային գներով։ Ուրեմն, խնդիրն իմաստ ունի քննել միայն այս պայմանի առկայության դեպքում։ Նախեւառաջ, ռեսուրսները սահմանափակ լինելու մասին։ ՔՊ-ական պատգամավորը երեւի չգիտի, որ ռեսուրսների սահմանափակ լինելը տնտեսագիտության անկյունաքարերից է։ Եթե չկա նման սահմանափակում, ապա չկա գին, չկա ծախս, չկա եկամուտ եւ ընդհանրապես չկա տնտեսագիտություն։ Տնտեսագիտության իմաստը սահմանափակ ռեսուրսներից առավելագույն արդյունք ստանալն է։ Ներկայումս ընդունված է ռեսուրսների հետեւյալ դասակարգումը. հանքա-հումքային ռեսուրսներ, հող (ջրեր, անտառներ), կապիտալ (հիմնական կապիտալի տարրեր), տեխնոլոգիա, մարդկային ռեսուրսներ (երբեմն սրանք գումարում են)։ Չկա կենդանական աշխարհը՝ ֆաունան։ Որպես կանոն ազգային հարստության մեջ անտեսում են նաեւ հոգեւոր, կրոնական եւ պատմա-մշակույթային արժեքները. դրանք համադրելի չեն։ Ինչպես տեսնում ենք, բացի վերջինից, թվարկած բոլոր ռեսուրսները սահմանափակ են, յուրաքանչյուր տվյալ պահին քանակապես չափելի։ Բայց կա մեկ այլ ռեսուրս, որը քանակապես անսահման է։ Դա փողն է։ Դրանից կարելի է տպել ինչքան ուզես։ Դրանով չափում են բոլոր վերը նշված ռեսուրսները։ Փողի պարագայում սահմանափակ է տպողների (երկրների) քանակը (դոլար, եվրո, ֆրանկ, եւ այդպես 19 ազատ փոխարկվող արտարժույթ)։ Այսպես, նավթը թանկանում է, դոլարը կամ եվրոն էժանացնում են ու դրանով չեզոքացնում թանկացման բացասական հետեւանքները այդ նավթը ներմուծող, ազատ փոխարկելի արժեք ունեցող երկրների համար։ Փոխարկելի արժույթների սահմանափակ քանակը դրանք օգտագործող (ոչ թե տպող) երկրների համար ստեղծում է ոչ համարժեք փոխանակման ֆենոմենը, ինչը հանդիսանում է արեւմուտքի առավելությունը։ Այսպես, Լիխտենշտայնի տարածքը 160 քառ կմ է, բնակչությունը 38 հազ մարդ, ՀՆԱ-ն 6.5 մլրդ դոլար, իսկ մեկ շնչիհն՝ մոտ 160 հազ դոլար։ Դա 34 անգամ ավել է, քան Հայաստանում։ Ի՞նչ է, լիխտենշտայնցին 34 անգամ հայից ավե՞լ է աշխատում։ Երբե՝ք։ Նա օգտվում է ոչ համարժեք փոխանակման առավելությունից։ Նա ապահով է, օգտագործում է իր համար կայուն, իսկ ուրիշների համար անկայուն արտարժույթ։ Հիմա կար՞ող է Հայաստանը Լիխտենշտայնի նման դառնալ։ Ոչ։ Ի՞նչու։ Հայաստանը հավաքական Արեւմուտքում չէ եւ չի էլ կարող լինել։ Հայաստանը չունի անհավասար փոխանակումից օգտվելու իրավունք (այլապես Արեւմուտքը Արեւմուտք չէր լինի)։ Վերը նշված ռեսուրսների գումարային մեծությունը, մեր մոտեցմամբ, կազմում է երկրի ազգային հարստությունը (ԱՀ)։ ՀՀ ԱՀ այսօրվա գներով 91.8 մլրդ դոլար է։ Դրանից 51-ը մարդկային ռեսուրներն են (միջին "գինը" 18 հազ. դոլար), 0.7 մլրդ-ը տեխնոլոգիաները, 1.8 մլրդ դոլարը ջուրն է, 15 մլրդ դոլար հանքա-հումքային ռեսուրսներն են, 1.5 մլրդ դոլար անտառներն են, 0.8 մլրդ դոլար հողն է, 12 մլրդ դոլար բնակարանային ֆոնդն է, արտադրական ու օֆիսային տարածքները, 6 մլրդ դոլար ենթակառուցվածքներն են, 3 մլրդ դոլար պահուստներն են։ Գոյություն ունի էմպիրիկ հաշվարկի գործակից, ինչը բնորոշում է ԱՀ եւ ՀՆԱ պոտենցիալ մակարդակի միջեւ եղած կապը։ ՀՀ նման երկրների համար այն 3.5-4 է, զարգացած երկրների համար՝ 8-10, իսկ բոլորովին հետամնաց երկրների համար՝ 2.5-3։ Գործում է տնտեսական զարգացմանը զուգահեռ կապիտալի սահմանային արտադրողականության նվազման օրենքը։ Այստեղից բխում է, որ ԱՀ ներկայիս ծավալի պարագայում ՀՆԱ պոտենցիալ մակարդակը 25 մլրդ դոլար է (փաստացի՝ 14 մլրդ դոլար)։ 200 մլրդ դոլարի մասին խոսք լինել չի կարող։ Որպեսզի այսօրվա գներով մենք 200 մլրդ դոլարի ՀՆԱ ունենանք, ապա մեր ԱՀ-ն պետք է լինի առնվազն 800 մլրդ դոլար։ Սա իր հերթին անհնարին է ոչ միայն այն պատճառով, որ իշխանությունների ապիկար քաղաքականության արդյունքում ՀՀ-ն անընդհատ մարդիկ, հողեր ու ջրի աղբյուրներ է կորցնում, այլեւ ՀՀ-ն իր աշխարհքաղաքական դիրքով մտնում է անհավասար փոխանակության գոտի։ Հայկական որոշ կարճամիտների կարծիքներն առ այն, որ Արեւմուտքին քծնելով կարող ենք գլոբալ փոխանակության մեջ մտնել նրանց կողմից անհիմն են, քանզի նույն ԵՄ անդամ արեւելյան Եվրոպայի երկրներն առայժմ չեն արտոնվել նման հնարավորությունից օգտվելու համար։ Արեւմուտքն իր հերթին մեծ խնդիրների առաջ է կանգնած։ Աշխարհի ԱՀ-ն կազմում է 900 տրլն դոլար, որից 460-ը հանքահումքային ռեսուրներն են, 220-ը՝ մարդկային ռեսուրսներն են, մնացածը տեխնոլոգիաներն են, շինությունները, հողը (առանց Անտարկտիդայի), ջրերը եւ այլն։ 2021թ աշխարհի ՀՆԱ-ն 96.1 տրլն դոլար էր։ Եվ այդ հարստությունը ներկայումս չի ավելանում։ Մասնավորապես, հանքահումքային ռեսուրսների տարեկան մինչեւ1.5%-ի սպառման պարագայում մարդկային ռեսուրսների ու կապիտալի աճը չի փոխհատուցում հումքի «կորուստը»։ Արեւմուտքին մնում է ուժեղացնել անհավասար փոխանակումը։ Այս պայմաններում գլոբալ տնտեսության մեջ ՀՀ-ն ամենաշատը կարող է մտածել իր դիրքերի չվատացման եւ ոչ թե բարելավման մասին։ Իմիջիայլոց, եթե ՀՀ բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 0.3%-ը, ապա ԱՀ-նը՝ 0.1% -ը։ Այսպիսով, վերը նշված ներկայումս ՔՊ-ական պատգամավորի ելույթը չիմացության եւ քաղաքական դեմագոգիայի արդյունք է ու ոչ մի աղերս չունի տնտեսագիտության հետ»,- գրել է Բագրատյանը։
    22:20
    10.10.22
    Ավելին
  • Իրավական
    Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը չփոխվեց. նա կմնա կալանավորված
    Դատարանը մերժել է 14 պատգամավորի երաշխավորությամբ և 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել դաշնակցական Գերասիմ Վարդանյանին: Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշել է, որ Վարդանյանը ևս երեք ամիս կմնա կալանավորված:
    22:10
    10.10.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Արյունոտ լուսաբաց»՝ Կիևում. ռուսները 83 հրթիռ են արձակել Սև ծովից
    Մեկ տասնյակից ավելի զոհ ու յոթ տասնյակի հասնող վիրավորներ ունի ուկրաինական կողմը ռուսական բանակի՝ այսօրվա աննախադեպ հարվածներից հետո: Ուկրաինայի ամբողջ տարածքն է կրակի տակ եղել, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևը: Ռուսական հրթիռները պայթել են Զելենսկու գրասենյակի և Ուկրաինայի ԱԱԾ-ի շենքի մոտ: Ռուսաստանի նախագահը, ըստ էության, հայտարարել է, որ այսպես իրենք պատասխանել են երկու օր առաջ Ղրիմի կամրջին տեղի ունեցած ահաբեկչությանը:
    22:00
    10.10.22
    Ավելին
  • Հասարակական
    «ՊՆ-ն ոչինչ չի անում». անհետ կորած զինվորի տեղը հարազատները գիտեն
    Անհետ կորած համարվող ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները պաշտպանության նախարարությանը երկու օր ժամանակ են տվել՝ Սյունիքի Ներքին Հանդի դիրքերից իրենց Վահեին դուրս բերելու համար, հակառակ դեպքում՝ սպառնացել են կտրուկ գործողությունների գնալ: Զինծառայողը սեպտեմբերի 15-ին է վերջին անգամ զանգել, ասել, որ երեք տեղից վիրավոր է ու կարողացել է թաքնվել թշնամուց:
    21:50
    10.10.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախի պատվիրակություն կգա Երևան. Ստեփանակերտը պատասխաններ է պահանջում
    Երևանում վաղը կհանդիպեն Արցախի ու Հայաստանի իշխանությունները, հայտնում է «Հայլուր»-ի աղբյուրը: Արցախի ճակատագրի մասին Փաշինյանից վերջնական պատասխան ստանալ Արայիկ Հարությունյանին ստիպել են Ստեփանակերտում հանրահավաք անցկացրած քաղաքացիները: Նրանք վստահ են՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է խաղաղության պայմանագիրը՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում:
    21:40
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բլենորեա. բուժումը պահանջում է ակնաբույժի, մանկաբույժի, մաշկավեներոլոգի մասնակցություն
    Բլենորեան թարախային կոնյուկտիվիտ է, որը սովորաբար ուղեկցվում է կոպերի այտուցով և կարմրությամբ, աչքերից թրմփոցով, անբարենպաստ դեպքերում այն ​​կարող է բարդանալ եղջերաթաղանթի թարախային խոցի, կատարակտի, պանոֆթալմիտի առաջացմամբ, որի արդյունքը ակնագնդի ատրոֆիան և կուրությունն է: Բլենորեայի ախտորոշումը հաստատվում է ակնաբուժական և կոնյուկտիվայի արտանետումների մանրէաբանական հետազոտության միջոցով։ Բլենորեայով առաջնային հետազոտությունը թույլ է տալիս որոշել թարախային կոնյուկտիվիտի բնորոշ նշանները և ախտորոշել հիվանդությունը։ Բլենորեայի էթիոլոգիան պարզաբանելու համար կատարվում է կոնյուկտիվայից քսուքի մանրէաբանական հետազոտություն: Երեխաների մոտ բլենորեայի դեպքում կատարվում է նրանց ծնողների պարտադիր հետազոտություն: Բլենորեայով եղջերաթաղանթի և աչքի խորը կառուցվածքների վնասումը բացառելու համար կարող է անհրաժեշտ լինել աչքի բիոմիկրոսկոպիա, ֆլյուորեսցեյնի ներարկման թեստ, դիաֆանոսկոպիա և այլ ակնաբուժական հետազոտություններ: Բլենորեայի դիֆերենցիալ ախտորոշումն իրականացվում է այլ էթիոլոգիայի (ադենովիրուս, հերպես, բակտերիալ), Ռեյթերի հիվանդության, տրախոմայի կոնյուկտիվիտով։ Բլենորեայի բուժումը պահանջում է ակնաբույժի, մանկաբույժի, մաշկավեներոլոգի մասնակցություն։ Բլենորեայով իրականացվում է տեղային և ընդհանուր թերապիա, որն ուղղված է հայտնաբերված պաթոգենը վերացնելուն: Կոպերի վրա գիշերը կիրառվում է հակամանրէային քսուք։ Մեծահասակների մոտ աչքի վարակը կանխելու համար դրա վրա կիրառվում է հատուկ պաշտպանիչ վիրակապ։ Բլենորեայի ծանր դեպքերում հակաբիոտիկները կարող են ներարկվել ներմկանային: Բլենորեայի ակտիվ տեղային և համակարգային բուժումն իրականացվում է մոտ 2 շաբաթ՝ կոնյուկտիվային քսուքի պարտադիր կրկնակի մանրէաբանական հետազոտությամբ։ Եղջերաթաղանթի վնասվածքների դեպքում բուժումը նույնն է, ինչ կերատիտի դեպքում: Մեծահասակների, ինչպես նաև երեխաների մոտ գոնոկոկային աչքի վնասման դեպքում բարդությունների հավանականությունը մեծ է: Ծանր դեպքերում բլենորեայի արդյունք կարող է լինել կուրությունը: Բլենորեայի ժամանակին և ճիշտ բուժումը կանխում է եղջերաթաղանթի բարդությունները: Նորածինների բլենորեայի կանխարգելումը պահանջում է հղիություն պլանավորող կանանց հետազոտություն, որոշակի էթիոլոգիայի ժամանակին բուժում։ Մեծահասակների մոտ բլենորեան բացառելու համար անհրաժեշտ է բացահայտել և բուժել միզասեռական վարակները՝ գոնորիա, քլամիդիա և այլն:
    21:30
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ալաշկերտ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Նոա»-ին
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Նոա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գործող չեմպիոնին հաջողվեց առավելության հասնել խոշոր` 5:0 հաշվով: «Ալաշկերտ»-ի կազմում աչքի ընկան Բլադիմիր Դիասը (դուբլ), Սերգեյ Իվանովը (դուբլ) և Քևին Օրտիսը: Այս հաղթանակից հետո «Ալաշկերտ»-ը մրցաշարային աղյուսակում երկրորդն է, իսկ «Նոա»-ն մնումէ հետնապահի դիրքում: 10-րդ տուրի շրջանակներում կկայանան նաև «Վան»-«Լեռնային Արցախ», «Շիրակ»-ԲԿՄԱ հանդիպումները: Այս խաղերը կկայանան հոկտեմբերի 11-ին:
    21:20
    10.10.22
    Ավելին