Լրահոս
2022-10-12
-
ՀասարակականԲրյուսովի համալսարանը դիմելու է ԿԳՄՍՆ` համալսարանների միավորման հարցը քննարկելու պահանջովՎալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում դասադուլ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը կազմակերպված դասադուլի շրջանակում նշեց, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին:Ավելին15:5912.10.22 -
Միջազգային«Պուտինը ռացիոնալ խաղացող է, բայց սխալ հաշվարկ է արել». ԱՄՆ նախագահՄիացյալ Նահանգների նախագահն ասել է, թե Պուտինը ռացիոնալ խաղացող է, բայց սխալ է հաշվարկել Ուկրաինա ներխուժելու ու ուկրաինացիներին ճնշելու իր կարողությունը: Բայդենի խոսքով՝ Ռուսաստանից բխող սպառնալիքները կարող են հանգեցնել աղետալի արդյունքների: Բայց Նահանգների նախագահը հրաժարվել է հստակեցնել, թե Վաշինգտոնը ինչպես կպատասխանի, եթե Պուտինը մարտավարական միջուկային զենք կիրառի Ուկրաինայում:Ավելին15:5312.10.22 -
ՔաղաքականԱղետը կանգնեցնելու առաքելությունը մնում է քաղաքական ընդդիմության և գուցե որոշ չափով՝ եկեղեցու վրա. Վահե Հովհաննիսյան«Իշխանության ցածր որակի և մշտական տապալումների ուղիղ հետևանքն է, որ հասարակությունն իրականությունն այլևս չի ընկալում, շվարած է։ Ստեղծվում է տպավորություն, թե մենք մտովի արդեն հանձնվել ենք՝ անկամք ու անհեռանկար։Ավելին15:5012.10.22 -
ՔաղաքականԹուրքիան և նրա կրտսեր դաշնակից Ադրբեջանը ձգտում են հիմնովին փոխել Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը. ԳևորգյանՄեր տարածաշրջանում խաղաղության և կայունության կոչ անելով՝ Թուրքիան ավելի քան 25 տարի մերժում է բացել Հայաստանի հետ սահմանները, ԵԽԽՎ-ում կայացած «Թուրքիայի կողմից պարտավորությունների և հանձնառությունների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը:Ավելին15:4612.10.22 -
ՔաղաքականՈւնե՞նք գոնե հետին խելք․ «Հողերը տանք ու լավ/խաղաղ ապրենքի» լիակատար ձախողումը. Անդրանիկ Թևանյան«Հայերի ինքնագնահատականում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Թուրքն ասել է, թե հայի հետին խելքն իմը լիներ» ձևակերպումը։ Խոսքի իմաստն այն է, որ հետին թվով հայը ճիշտ դատողություններ է անում և ճիշտ եզրակացություն անում, ուստի՝ թուրքը երազում է այդ խելքի տերը դառնալ։ Առաջին հայացքից թվում է, թե լավ բան է հայի հետին խելքի մասին գնահատականը, բայց դա միայն առաջին հայացքից։Ավելին15:4012.10.22 -
ՔաղաքականՍիսիանում համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածունՍիսիան խոշորացված համայնքում երկրորդ փուլով համայնքապետ ընտրվեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը:Ավելին15:3312.10.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Գաղտնի են պահվում Հայաստանի վարչապետի ու Արցախի նախագահի հանդիպման մանրամասներըՀայլուր 15:30 Գաղտնի են պահվում Հայաստանի վարչապետի ու Արցախի նախագահի հանդիպման մանրամասներըԱվելին15:3012.10.22 -
ՀասարակականՊԵԿ-ը՝ Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ․Ավելին15:2612.10.22 -
ԻրավականԲացահայտվել են անհետ կորած զինծառայողի հարազատից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքեր. ԱԱԾՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի և Շիրակի մարզային վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների հետ, համալիր գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզել են, որ Գյումրի քաղաքի բնակիչ Բ. Պ.-ն, տեղեկանալով, որ համաքաղաքացի Խ. Գ.-ի ազգականը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորել է, նրանից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու և կաշառք տալուն դրդելու դիտավորությամբ, վերջինիս ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից՝ բարձրաստիճան պաշտոնատար անձին՝ ԱԱԾ գեներալին, կաշառք տալու դիմաց նշված զինծառայողին իբր գերությունից ազատելու և ՀՀ վերադարձնելու գործընթացը կազմակերպելու համար պահանջել է 5.000.000 ՀՀ դրամ գումար:Ավելին15:2312.10.22 -
ՔաղաքականՆորվեգիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանՆորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան:Ավելին15:2012.10.22 -
ՀասարակականՍուքիասյանները Բրյուսովի շենքը չեն գնում. հերքումՍուքիասյանները Բրյուսովի շենքը չեն գնում, ինչպես չեն գնել ու չեն գնելու ԵՊՀ ի շենքը, մանկավարժական համալսարանի և մնացած բոլոր բուհերի շենքերը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:Ավելին15:1512.10.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը հանդիպել ենԵրևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը:Ավելին15:1112.10.22 -
ՀասարակականՏեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են․ ՄԻՊ-ի հայտարարությունըՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․Ավելին15:0212.10.22 -
ՀասարակականՀայ գերիների խոշտանգման վերաբերյալ երեկ տարածված տեսանյութը նոր է. «Փաստինֆո»Հայ գերիներին խոշտանգելու վերաբերյալ երեկ տարածված տեսանյութը նոր է։ Տեսանյութում երևացող երեք զինծառայողների ինքնությունը հայտնի է, տեղանքը՝ նույնականացված։ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ եղել է տեղեկատվություն՝ գերեվարման վերաբերյալ, որից հետո հայկական կողմը ստացել է դիերը, որոնց ուսումնասիրությունը ավելի է խորացրել գերևարման ընթացքում սպանված լինելու կանխավարկածը։Ավելին14:5712.10.22 -
ՄիջազգայինՌուսաստանի դեմ պատժամիջոցները վնաս են հասցրել Եվրոպային. Ավստրիայի ֆինանսների նախարարՌուսաստանի դեմ պատժամիջոցները վնաս են հասցրել Եվրոպային. Ավստրիայում դա զգացել են ե՛ւ ձեռնարկությունները, ե՛ւ մասնավոր տնտեսությունները, ամենից առաջ, Էներգամատակարարման ոլորտում: Այդ մասին հայտարարել Է Ավստրիայի ֆինանսների նախարար Մագնուս Բրուները՝ հոկտեմբերի 12-ին խորհրդարանում հանդես գալով 2023 թվականի բյուջեի շուրջ ճառով:Ավելին14:5412.10.22 -
ՄիջազգայինԲրյանսկում ահաբեկչություն է կանխվելՌուսաստանի Դաշնային ծառայությունը Բրյանսկում ձերբակալել է մի տղամարդու, որ պատրաստվում էր ահաբեկչություն անել: Նշվում է, թե ուկրաինական հատուկ ծառայություններն են ուղարկել ենթադրյալ ահաբեկչին: Նրա մոտից առգրավվել է հակատանկային հրթիռի մարտագլխիկով պատրաստված պայթուցիկ սարք։Ավելին14:4512.10.22 -
Արտաքին քաղաքականությունԹեհրանը պատրաստ է միջնորդության Բաքվի և Երևանի միջևԻրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին նշել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրանցի պաշտոնյան նշել է «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում: Հարցին, թե արդյոք Իրանը պատրա՞ստ է միջնորդ լինել հարևան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, նա պատասխանել է. «այո, իհարկե»: Նա նշել է, որ Իրանի կողքին գտնվող տարբեր տարածաշրջաններից իրենց համար առանձնահատուկ նշանակություն ունի Հարավային Կովկասը։ «Այս առումով մեր հարևանների (Հայաստանի և Ադրբեջանի) նկատմամբ մենք ավելի շատ զգայունություն և ուշադրություն ենք ցուցաբերում»,- ընդգծել է Վելայաթին։ Նրա խոսքով՝ երկրների միջև խաղաղության հաստատման չափազանց կարևոր գործոններից մեկը հայտնի պատմական սահմանների պահպանումն է։Ավելին14:3712.10.22 -
ՄիջազգայինԲաքուն Երևանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը. ԲայրամովԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բիշքեկում հայտարարել է, որ Բաքուն Երևանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը և այժմ պատասխան է սպասում Հայաստանից։Ավելին14:3412.10.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ը և Հունաստանը քննարկել են Վաշինգտոնի ռազմական ներկայության ընդլայնումը հունական տարածքումԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի օգնական Սաշա Բեյլերը Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասի հետ քննարկել Է ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնման հեռանկարները Հունաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Պենտագոնը: «Երկու ղեկավարները կարծիքներ են փոխանակել Սուդա ծովախորշում եւ Հունաստանի այլ շրջաններում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնման շուրջ՝ ՆԱՏՕ-ի դաշինքին աջակցությունը ուժեղացնելու համար, հատկապես Միջերկրական ծովի արեւելյան մասում, Բալկաններում, Սեւ ծովում եւ ՆԱՏՕ-ի հարավային թեւում»,-ասված Է մամուլի տեղեկագրում: Կողմերը նաեւ նշել են Ալեքսանդրոպուլիսի նավահանգստի նշանակությունը «դեպի ՆԱՏՕ-ի արեւելյան թեւ կայուն մուտք ունենալու» եւ, հատկապես, Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար»: Բեյքերը շնորհակալություն Է հայտնել Հունաստանին Ուկրաինային աջակցելու համար եւ արտահայտվել հույն-թուրքական երկխոսությունը շարունակելու օգտին՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու նպատակով: Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով: ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, օրինական նպատակ կդառնան Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու Է բացասական արդյունք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին14:3012.10.22 -
ՄիջազգայինՂրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների մեջ Հայաստանի քաղաքացի կաՂրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում Հայաստանի քաղաքացի կա՝ Արթուր Տերչանյան, հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը: Ձերբակալվել է նաև Ռուսաստանի 5, Ուկրաինայի 2 քաղաքացի:Ավելին14:2212.10.22