Լրահոս

2022-10-12
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Թիզառթիզականության» զոհը»․ Վարդան Ոսկանյանի գրառումը
    Թշնամին Ջերմուկի մատույցներում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչը, ցավալիորեն, վառ ապացույցն է այն բանի, որ «Ջրականը տանք, լավ կլինի, Քարվաճառը տանք լավ կլինի, Ակնան տանք, լավ կլինի, Արցախը տանք, լավ կլինի, հետ քաշվենք նախկին ՀԽՍՀ սահման, լավ կլինի» թեզերն ամբողջովին սնանկ էին, անհիմն և վտանգավոր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Տասնամյակներ շարունակ տարբեր մակարդակներում անմտաբար ծաղրելով «ոչմիթիզականությունը», հասել ենք մի հանգրվանի, երբ արդեն ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքը թիզ առ թիզ բաժին է դարձել թշնամուն։ Հայաստանի այսօրվա անվտանգային տխուր վիճակի «խորհրդանիշ» Ջերմուկը նաև հենց «ոչմիթիզականությունը» ծաղրելու հետևանքն է, «թիզառթիզականության» զոհը»,- գրել է նա։
    11:30
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երեխուն ողջ պիտի տան, եթե թուղթ եկավ, կտրատելու եմ թուղթը, կերցնեմ իրենց. անհետ կորած զինվորի մայր
    Երեխուն ողջ պիտի տան, եթե թուղթ եկավ, կտրատելու եմ թուղթը, կերցնեմ իրենց. անհետ կորած զինվորի մայր
    11:26
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    2023թ. Խաղաղության նոբելյան մրցանակը կշնորհվի Փաշինյանին և Ալիևին
    «Հրապարակ» թերթը գրում է. «Համաձայն դիվանագիտական որոշ աղբյուրների՝ որոշում է կայացվել, որ 2023 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվելու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, եթե մինչ այդ նրանք ստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Հիշեցնենք, որ շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելի ցանկության համաձայն՝ Խաղաղության նոբելյան մրցանակը պետք է հանձնվի այն մարդուն, «ով կկատարի ամենամեծ կամ ամենաարդյունավետ աշխատանքը՝ ազգերի մեջ եղբայրություն հաստատելու, մշտական զորքերի վերացման կամ նվազեցման, խաղաղության համագումարների անցկացման և խթանման համար»։ 1990 թվականից ի վեր ամեն տարի այս մրցանակը հանձնվում է դեկտեմբերի 10-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Չենք բացառում, որ այս լուրերը` 2023 թ. մրցանակակիրների մասին, հատուկ են տարածում, քանի որ աշխարհաքաղաքական կենտրոնները մեզնից առավել շահագրգիռ են, որ օր առաջ ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը և իրենց պատկերացումներով խաղաղություն հաստատվի տարածաշրջանում: Բայց նաև չի կարելի բացառել, որ նման խոստումներով փորձում են կողմերին շահագրգռել` նրանց փառասիրությունն արթնացնելով»։
    11:22
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    16 ահազանգ է ստացվել փակ դռների վերաբերյալ
    Հոկտեմբերի 10-12-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր, Մեծամոր և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։
    11:15
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին և տեղակալներին աշխատասենյակում ծեծի են ենթարկել
    «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մոտ մեկ ամիս առաջ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին և տեղակալներին հենց աշխատասենյակում ծեծի են ենթարկել: Պատմությունը կապված է Երևանի Կենտրոնում գտնվող խաղահրապարակի հետ. բնակիչները երկար ժամանակ դիմել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, տեղակալներին՝ խնդրելով բարեկարգել իրենց բակի տարածքը, սակայն ոչինչ չի արվել: Մոտ մեկ ամիս առաջ Երևանի կենտրոնի մի քանի բնակիչներ գնացել են թաղապետարան՝ պարզաբանումներ ստանալու: Խոսակցությունը փոխթաղապետ Ռոմանոս Սաֆարյանի սենյակում է ծավալվել ու չի ստացվել, քանի որ փոխթաղապետը օգտագործել է պաշտոնյային ոչ հարիր բառապաշար՝ «սպրո՞ս եք անում» հարցադրումով: Երևանի բնակիչներն էլ, որոնցից մեկը քրեական աստիճանակարգով բարձրագույն կոչում է ունեցել, բացատրել է, որ իրենք այդ նպատակով չեն եկել: Այսպես, փոխթաղապետ Ռոմանոս Սաֆարյանի հետ քաշքշուկ է եղել, քարտուղարուհին շտապ կանչել է մյուս փոխթաղապետին՝ Նիկոլայ Սարիբեկյանին: Այնուհետև սենյակ է եկել թաղապետ Սամվել Ղուկասյանը, որոնք բոլորն էլ հասցրել են հարվածներ ստանալ հենց աշխատասենյակում: Ծեծկրտուքից հետո բնակիչները դուրս են եկել շենքից, իսկ թաղապետ Ղուկասյանը դիմել է ինչպես Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, այնպես էլ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին: Քրեական ենթամշակույթը խիստ մերժող Նիկոլ Փաշինյանի իշխանության համայնքային ներկայացուցիչները խնդիրը ոչ թե լուծել են իրավապահների միջոցով, այլ «օրենքով գողերի» օգնությանն են դիմել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի առնչությամբ զանգահարեց Կենտրոն վարչական շրջան՝ խնդրելով տալ այն փոխթաղապետի հեռախոսահամարը, որի աշխատասենյակում ծեծկրտուք է եղել: Աշխատակցուհին միանգամից փոխանցեց Ռոմանոս Սաֆարյանի հեռախոսահամարը, սակայն ո՛չ նա, ո՛չ մյուս փոխթաղապետը կամ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը չմեկնաբանեցին կատարվածը: Զրուցեցինք Տիգրան Մարտիրոսյանի հետ, որը կոմունալ բաժնի պետն է։ Վերջինս ասաց. «Դուք սխալ ինֆորմացիա ունեք: Եթե նմանատիպ բան լիներ, միանշանակ ոստիկանություն կհրավիրվեր»: Թաղապետարանի ծեծից հետո «օրենքով գողերի» օգնությանը դիմելու մասով լուրը, բնականաբար, հերքեց նաև Տիգրան Ավինյանը, սակայն թաղապետարանի աշխատակիցները պատմում են ծեծի մանրամասները»։
    11:07
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օգնության կանչով դիմել է 11 քաղաքացի
    Հոկտեմբերի 10-12-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում և Քասախ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
    11:00
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ պետդեպը շարունակելու է առաջնահերթ համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը
    Միացյալ Նահանգներն առաջիկայում շարունակելու է ակտիվորեն ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ այդ թվում և ամենաբարձր մակարդակներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։ Նա հիշեցրել է Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ ընդգծելով, որ սա վերջին ռազմական գործողություններից հետո առաջին հանդիպումն էր նման ձևաչափով, ինչպես նաև պետքարտուղարի վերջին հեռախոսազանգերը ԱԳ նախարարներին։ Բացի այդ, Փրայսը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ամենօրյա շփումների մեջ է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետ։ «Ուստի, մենք շարունակելու ենք այս հարցում ներգրավված մնալ։ Չեմ կարող խոստանալ հստակ արդյունք, սակայն կարող եմ խոսանալ, որ սա մեզ համար առաջնահերթություն է մնալու»,- ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակը։
    10:52
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
    Հոկտեմբերի 9-12-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Սոլակ, Արարատի մարզի Լանջազատ գյուղերում և Լոռու մարզի Օձուն-Ալավերդի ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
    10:45
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուժեղացած ընդդիմությունը՝ որպես հակակշիռ անվստահելի իշխանությանը. Վահե Հովհաննիսյան
    Իշխանության ցածր որակի և մշտական տապալումների ուղիղ հետևանքն է, որ հասարակությունն իրականությունն այլևս չի ընկալում, շվարած է։ Ստեղծվում է տպավորություն, թե մենք մտովի արդեն հանձնվել ենք՝ անկամք ու անհեռանկար։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը: Նա նաեւ նշել է. «Աղետը կանգնեցնելու առաքելությունը մնում է քաղաքական ընդդիմության և գուցե որոշ չափով՝ եկեղեցու վրա։ Սեփական օրակարգի փնտրտուքը Ոչիշխանական համակարգն ունի բավարար մարդկային և ինտելեկտուալ ռեսուրս՝ էական փոփոխությունների և այլ անկյունաքարային խնդիրների լուծման համար։ Բայց դրա համար նախ ինքը՝ համակարգը, պետք է փոխվի։ Ըստ իս, դա այս պահին չի ստացվում՝ ձևաչափային և կազմակերպչական անարդյունավետության պատճառով։ Ընդդիմության «սեփական օրակարգը» գնալով նմանվում է Ս. Դեմիրճյանի «մենք գիտենք՝ ինչ անել, ումով անել» բովանդակային փակուղուն։ Իսկ մեր շուրջ և մեր մասին զարգացումները սրընթաց են։ Օրվա ռեժիմով իրավիճակ է փոխվում։ Օրվա ռեժիմով նոր ռիսկեր են ձևավորվում։ Սկսվել է «արտահոսքերի պատերազմ»՝ փաստաթղթերի, փակ բանակցությունների, սպառնալիքների և այլնի։ Ժամանակակից աշխարհում սա շատ լուրջ գործիք է, որը երբեմն ավելի կարևոր և ավելի ազդեցիկ է, քան՝ պաշտոնական հայտարարությունները։ Մենք սրան արձագանքում ենք անհատական մակարդակում, և բացարձակ ձախողում ինստիտուցիոնալ աշխատանքը։ Անհատականը շատ քիչ է, և վիճակ չի փոխելու։ Ինչո՞ւ է պետք ուժեղ ակտիվ ընդդիմություն Իսկապես զարգացումները սրընթաց են, օդում կախված է հանգալուծման ամպը։ Ոչ ոք չի կարող երաշխավորել որևէ սցենար։ Այս պայմաններում, որպես ինստիտուտ, ընդդիմությունը պետք է դառնա իրավիճակին ադեկվատ։ Ընդդիմությունը պետք է . Ինքը ճիշտ հասկանա զարգացումները։ Սա առաջին կարևոր քայլն է։ Հիմա հայրենասիրությունը ամեն ինչ մերժելը չէ, այլ՝ սեփական լուծումներ առաջարկելը։ Օր առաջ սկսել հասարակությանը բացատրել իրավիճակը։ Մարդիկ, նույնիսկ բարձր կրթական ցենզով, չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը, համատարած չեն հասկանում, թե ի´նչ ռիսկեր կան «խաղաղ բանակցությունների» և հնարավոր պայմանագրերի մեջ, չեն հասկանում իշխանության կողմից ուղղորդվող հակառուսականության վտանգները։ Անկյունաքարային պահը ընդդիմության՝ ճիշտ ձևակերպումներով հանդես գալն է։ Ընդդիմությունը չի կարող «լռվել» սահմանափակ մերժումների տիրույթում՝ պնդելով՝ ո´չ մի բանակցություն, ո´չ մի զիջում, ո´չ մի լուծում, ո´չ մի թուղթ, ո´չ մի ճանապարհ և այլն։ Դա կոպիտ սխալ է։ Մենք համբերատար պետք է բացատրենք, որ. Խաղաղության պայմանագրից հետո, Ալիևը կարող է գալ իր քարտեզներով և առաջարկել բանակցել Սյունիքի, Սևանի և այլ տարածքների շուրջ։ Չբանակցես՝ քեզ մեղադրելու է «Խաղաղության պայմանագիրը» խախտելու մեջ և ստանա պատերազմելու լեգիտիմ իրավունք։ Եվրոպացի դիտորդները ունեն 0-ական նշանակություն։ Նրանք հեռանալու են առաջին իսկ լարվածության դեպքում, բայց մեծ ներվ են առաջացնելու Ռուսաստանի և Իրանի մոտ։ Եթե գետնի վրա չեղան խաղաղության իրական մեխանիզմներ թուղթը ունի 0-ական նշանակություն։ Արցախը ոչ թե մենակ թողնելու համար է, այլ այն մեր միակ՝ դեռևս հնարավոր լծակներից է՝ արժանապատիվ բանակցելու և ազգային շահերը պաշտպանելու համար։ Հայրենիքի մի մասը թշնամուն հոշոտման տալը դեռևս չի փրկել որևէ ժողովրդի։ Ընդգծված և լավ չհաշվարկված արևմտյան կտրուկ տեղաշարժը կարող է էապես նյարդայնացնել Ռուսաստանին և Իրանին՝ զրկելով մեզ մեր միակ իրական անվտանգային երաշխիքից։ Ընդդիմությունը պետք է դառնա այնքա´ն ազդեցիկ, որ թե´ արևմուտքում, թե´ Ռուսաստանում, թե´ տարածաշրջանում հասկանան, որ ՄԵԿ հոգին չի կարող պատմական-ճակատագրական միանձնյա որոշումներ կայացնել։ Ընդդիմության ուժեղացումը կարևոր է նաև՝ փողոցում անկառավարելի պրոցեսներ, քաոս թույլ չտալու համար։ Բոլորս հասկանում ենք, որ նման սցենար հնարավոր է, ինչը երկրի համար աղետ կլինի։ Ընդդիմությունը պետք է լինի այն բովանդակային և աշխատանքային տոնուսում, որ ամեն վայրկյան պատրաստ լինի՝ խոսել խորհրդարանական մեծամասնության և պետական ինստիտուտների հետ։ Ընդդիմությունը պետք է այնքան ծանրակշիռ դառնա, որ հակակշի ՄԵԿ հոգու իշխանությանը։ Եվ պետք է լինի այնքան կազմակերպված, որ ամեն պահի պատրաստ լինի՝ երկրում օրինական ճանապարհով իշխանություն ձևավորել և պատասխանատվություն վերցնել։ Այստեղ միջին սերնդի դերակատարումը էական է։
    10:45
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
    Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
    10:44
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն որոշել է Ալավերդիում եռամսյա հավաքներով չեզոքացնել ավագանու անդամներին
    Ալավերդիում լարված վիճակ է։ Այս մասին տեղեկանում ենք Անկյուն գումարած երեք ՀԸ-յան ֆեյսբուքյան էջից: «Այսօր ժամը 11-ին տեղի է ունենալու Ալավերդի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին կայացած ընտրության ժամանակ 49% ստացել է «Ապրելու երկիր» 47 % «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, որոնք ստացել են հավասար քանակով 13-ական տեղեր ավագանիում։ Օրենքի ուժով մեկ տեղ էլ ստացել է 340 ձայն ստացած ՀԱԿ կուսակցությունը։ ՀԱԿ-ը և ԱԵ-ն համաձայնագիր-հուշագիր էին ստորագրել Ալավերդիում տեղական իշխանություն ձևավորելու մասին, որով նախատեսվում է որ ՀԱԿ-ին տալ երկու տեղակալի, մի քանի վարչական ղեկավարների և այլ պաշտոններ։ Օրեր առաջ օրենքով սահմանված ժամկետում ՔՊ համամասնական ցուցակից ինքնաբացարկ է հայտարարել ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, ով ՔՊ- ից համայնքապետի թեկնածուն էր։ Երեկ երեկոյան ոստիկանական ուժեր են բերվել Ալավերդի, որոնք ոստիկանական դետքեր են տեղադրել տարբեր տեղերում։ Երեկվանից հսկողության տակ է նաև համայքնապետարանի շենքը, ստուգվում են մեքենաները։ Այսօր ոստիկաններն արգելել են մաքրուհիներին մտնել սենյակներ և մաքրել։ Առավոտյան ոստիկաններն արգելել են աշխատակիցներին մուտք գործել իրենց աշխատավայրեր, մինչև իրենք չստուգեն սենյակները։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների ոստիկանների ներկայությունը պատճառաբանվում է օրեր առաջ ԱԵ կուսակցության ավագանու երկու անդամի զորակոչվելու ծանացուգիր ուղարելու և նրանց զինկոմիսարիատ չներկայանալու պատճառաբանությամբ։ ԱԵ-ն մեղադրում է իշխանություններին քվեարկությունը տապալելու և իրենց թեկնածուին համայնքապետ դարձնելու նպատակով ԱԵ-ի ավագանու երկու անդամի զորակոչելու համար։ Մեր նկարահող խումբը տեղում, առավել մանրամասն քիչ անց»։
    10:42
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արփի Դավոյանն այլևս չունի նախկին հեղինակությունը
    «Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից և Լոռվա համայնքներում կրած խայտառակ պարտությունից հետո ԱԺ ՔՊ խմբակցությունում Արփի Դավոյանն այլևս չունի նախկին հեղինակությունը, որ ձեռք էր բերել նաև վարչապետի աչքն ու ականջը լինելու շնորհիվ: Նրան հենց վերևներից է ասվել, որ այլևս մեծ-մեծ չբրդի, քանի որ անգամ հայրենի մարզում չունի հեղինակություն, չնայած ընտրություններից առաջ վստահեցրել էր, որ Ալավերդիում և Տաշիրում ՔՊ-ի համար աննախադեպ ցուցանիշ են ապահովելու: Երկու համայնքում էլ ՔՊ թեկնածուները պարտվել են, հաղթել են միայն Լոռի Բերդում, որը Դավոյանի հետ կապ չունի` Սուրեն Պապիկյանի հայրենի գյուղն է, և Գյուլագարակում էլ հաղթել են ուժերից մեկին տեռորով պայքարից դուրս մղելու արդյունքում։ Լոռվա համայնքներում Դավոյանը, ով բազմաթիվ հարցեր է լուծում, ակտիվ մասնակցել է նախընտրական քարոզարշավին, հոգացել իրեն և իրեն ուղեկցող ՔՊ-ականներին հանդիսավորությամբ դիմավորելու հարցը՝ փորձելով ցույց տալ, թե ինքը և ՔՊ-ն մարզում մեծ հեղինակություն են վայելում։ Մեզ ասացին, որ սրանով էր նաև պայմանավորված, որ վերևների ուղղորդմամբ պատժեցին Դավոյանին և նրա փոխարեն Արուսյակ Ջուլհակյանին ընտրեցին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ»։
    10:37
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Կարճ ժամանակահատվածում շրջակա միջավայրին հասցվել է 102.308.268 դրամի վնաս
    ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացչել 2022 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 29 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 102.308.268 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 47.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 13 դեպքով նշանակվել է 1.480.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 20 դեպք, որից 19-ով հաշվարկվել է 102.215.128 ՀՀ դրամի չափթվ շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 47.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 50.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 5 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 42.840 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 10 դեպքով նշանակվել է 1.180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 11 գործ (ընդհանուր՝ 902.950 ՀՀ դրամ)։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.167.800 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 13 հանձնարարագիր։ Նախկինում իրականացված 10 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 15 որոշում՝ 2.380.000 ՀՀ դրամի չափով, նաև 4-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 19.996.695 ՀՀ դրամի չափով։
    10:30
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    «Սուրմալու» առևտրի կենտրոնում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը․ Երևանի քաղաքապետարան
    Հարգելի համաքաղաքացիներ, «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը: Տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել: Աշխատանքներ են տարվում նաև հարակից մայթի բարեկարգման ուղղությամբ: Հոկտեմբերի 12-ից՝ Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը:
    10:26
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սիսիանում այսօր դրամատիկ նիստ է սպասվում
    «Հրապարակ». Ամենայն հավանականությամբ, համայնքապետ չի ընտրվի, և գործընթացները կգնան արտահերթ ընտրությունների ուղղությամբ «Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ 11։00-ին, Սիսիանի ավագանու անդրանիկ նիստն է։ ՏԻՄ ընտրություններից հետո այստեղ որևէ ուժ չի հաղթահարել «50+1» շեմը և չունի միայնակ իշխանություն ստանձնելու, համայնքի ղեկավար ընտրելու մանդատ։ Սակայն սեպտեմբերի 25-ի ընտրություններից հետո՝ մինչ օրս, ավագանի անցած ուժերը միմյանց հետ չեն կարողանում լեզու գտնել։ Այս առումով այսօր դրամատիկ նիստ է սպասվում, հատկապես, որ Սիսիանի մեր աղբյուրներն ասում են, թե անցողիկ շեմը հաղթահարած բոլոր ուժերի առաջին համարները հավակնում են համայնքի ղեկավար դառնալ։ Ամենայն հավանականությամբ, համայնքապետ չի ընտրվի, և գործընթացները կգնան արտահերթ ընտրությունների ուղղությամբ։ Ի դեպ, երեկվանից մարզում են նաև տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն ու փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը` նրանք գնացել են ծանոթանալու վերանորոգվող ճանապարհների որակին»։
    10:22
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքական վեկտորը փոխվո՞ւմ է․ ինչ հարց են տվել ՌԴ-ում Ալեն Սիմոնյանին
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Մոսկվայում է: ՀՀ ԱԺ պատվիրակությունը ոչ միայն Վոլոդինի, այլև Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ու ՌԴ խորհրդարանում ներկայացված Единая Россия խմբակցության ներկայացուցիչների հետ է հանդիպել: Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, տելեգրամյան ալիքներով լուր էր տարածվում, որ ՀՀ պատվիրակությանն ու մասնավորապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին թե՛ Վոլոդինը, թե՛ Մատվիենկոն հստակ հարց են ուղղել՝ պարզաբանել՝ ՀՀ-ն արդյոք պատրաստվում է հրաժեշտ տալ ՀԱՊԿ-ին կամ, այսպես ասած, առ ոչինչ ճանաչել ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերությունը՝ փոխելով աշխարհաքաղաքական վեկտորը: Այս տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին: Ի պատասխան՝ նա նշեց, որ նման բան չի եղել: Տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ այցելած հայկական պատվիրակության անդամներին ռուսաստանցի գործընկերները առաջին հերթին քաղաքական վեկտորը փոխելու կամ նման մտադրություն ունենալու մասին հարցեր պետք է ուղղեին: Դրա մասին է վկայում նաև ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ երեկ արտահայտած միտքն այն մասին, որ Մոսկվան ԵՄ առաքելությունը դիտարկում է որպես Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը միջամտելու փորձ»։
    10:15
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ի շենքում
    Հոկտեմբերի 12-ին, ժամը 00։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ի շենքում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գործարանային փողոցում գտնվող «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ի վարչական շենքի 4-րդ հարկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:30-ին, մարվել՝ 02:37-ին: Մոտ 60 քմ տարածքում այրվել են ավտոմատ հեռախոսակայանի մալուխներ:
    10:07
    12.10.22
    Ավելին
  • Արցախ
    Թշնամին կամ յուրացնում է, կամ ավերում. Արցախը՝ գոյաբանական սպառնալիքի առաջ
    Մոտ երկու ամիս առաջ Ադրբեջանին հանձնված Բերձորում են հիմա էլ ադրբեջանցիները փորձում ապացուցել, թե իբր հայկական հետքերը կեղծ են ու այդ շրջաններում երբեք հայեր չեն ապրել: Ադրբեջանական պետական հեռուստաալիքով մի ադրբեջանցի պատմել է, թե Բերձորի եկեղեցին կառուցել են իր տան տեղում: Արցախում կայացած գիտաժողովի ժամանակ մասնագետները ծիծաղելի են համարել թշնամու քարոզչական թեզերը ու արձանագրել, որ դրանց պատճառով Արցախում մշակութային ցեղասպանությունը մեծ թափով է շարունակվում:
    10:00
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախը ոչ թե պետք է ապառազմականացվի, այլ ճիշտ հակառակը. Տիգրան Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Որքան էլ Ադրբեջանը պնդի, որ Արցախը պետք է զինաթափվի, որքան էլ դրան ձայնակցի Հայաստանի իշխանությունը, դրան հակառակ Արցախը ոչ թե պետք է ապառազմականացվի, այլ ճիշտ հակառակը՝ մեծացնի իր պաշտպանունակությունը, օգտագործի ինքնապաշտպանական ողջ պոտենցյալը։ Արցախի ապառազմականացում նշանակում է՝ Արցախի հայաթափում ու կարճ՝ հանձնում։ Իսկ ո՞վ է ապահովելու Արցախի ու Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը՝ պատասխանատվությունից փախած, իր արյունակիցներին դավաճանած ՀՀ իշխանությո՞ւնը, Ադրբեջա՞նը, թե՞ դա «միջազգային երաշխիքներով» է արվելու։ Եթե դեռ գոյաբանական խնդիր լուծելու շանս կա, ապա դրա հիմքում պետք է լինի Արցախի պաշտպանական ռեսուրսն իր ինստիտուտներով ու համակարգերով, որոնք առողջացման, ռեֆորմների լուրջ անհրաժեշտություն ունեն»։
    09:55
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծառի ճյուղն ընկել և մասնակի փակել է ավտոճանապարհը
    Հոկտեմբերի 11-ին, ժամը 23։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին ծառի ճյուղը ընկել և մասնակի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղը. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։
    09:52
    12.10.22
    Ավելին