Լրահոս

2022-10-12
  • Քաղաքական
    «Հայաստանն ուզում է զգալ Ռուսաստանի թիկունքը». Միրզոյան-Լավրով հանդիպում՝ Աստանայում
    Հայաստանը ցանկանում է զգալ Ռուսաստանի թիկունքը, թեև շատ երկրներ առաջարկում են իրենց միջնորդությունը, ասել է Հայաստանի արտգործնախարարը Աստանայում Ռուսաստանի պաշտոնակցի հետ հանդիպմանը, նշել, որ բազմաթիվ հարցեր կան, որոնց վերաբերյալ Երևանը ցանկանում է լսել Մոսկվայի դիրքորոշումը: Լավրովն ասել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի որոշումը:
    21:30
    12.10.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Եթե Պուտինը սեղմի «կարմիր կոճակը». Բայդենն ասել է Զելենսկիին՝ «էլ զենք չուզել իրենցից»
    Միացյալ Նահանգների նախագահ Բայդենը մի կողմից խոստանում է հակաօդային պաշտպանության ավելի շատ միջոցներ տրամադրել Ուկրաինային, մյուս կողմից, ըստ Վաշինգտոն փոստի, կոչ է անում Զելենսկիին այստեղ-այնտեղ չբողոքել, որ Ամերիկայի տված զենքը չի բավարարում: Հայտնի պարբերականը գրում է, որ Կիևն արդեն ստացել է աննախադեպ ծավալի օգնություն՝ ամերիկյան զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի տեսքով։
    21:20
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք Զառիթափ գյուղում. փոս փորելիս քարերը լցվել են 69-ամյա տղամարդու վրա, վերջինս հիվանդանոցում մահացել է
    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացել է Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 69-ամյա Սուրիկ Ե-ն։ Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Վայքի բաժնում։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Խուդավերդի քար» կոչվող տարածքում իր իսկ կողմից փորված փոսի միջից դուրս են բերել Սուրիկ Ե․-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բուժմիավորում։ Երեկ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ նա մահացել է։ Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
    21:18
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի 83-րդ նիստի շրջանակներում
    Հոկտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (CEDAW) 83-րդ նիստի շրջանակներում «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցի առցանց դիտարկման ընթացքում: Պաշտպանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Պաշտպանի հաստատության արձանագրումները։ Իր ելույթում Պաշտպանը անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ձևավորմանը՝ միտված կանանց օրակարգի առաջմղմանը: Գրիգորյանը ներկայացրել է նաև սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցի զինվորականների կողմից հայ կին զինծառայողների նկատմամբ առանձնակի դաժանությամբ իրականացրած պատերազմական հանցանքները՝ պայմանավորված ազգային և գենդերային ատելությամբ, և նշել, որ առավել մտահոգիչ են ադրբեջանցիների կողմից այդ հանցանքները պատկերող տեսանյութերի տարածումը սոցցանցերում։ Նշել է, որ այս սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա ադրբեջանական ագրեսիան անհամաչափորեն ծանր է ազդել հատկապես կանանց ու աղջիկների վրա, ներառյալ հաշմանդամություն ունեցողներին։ Անդրադառնալով Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացումներին, առկա խնդիրներին և օրենսդրական բացերին՝ Պաշտպանը հանդես է եկել կոնկրետ առաջարկություններով, ի թիվս այլնի. 🔶Ընդունել խտրականության արգելքի համապարփակ օրենսդրություն և սահմանել ինստիտուցիոնալ մեխանիզմներ, 🔶Վերանայել ՀՀ քրեական օրենսդրությունը՝ առանձին հանցակազմերով քրեականացնելով գենդերային բռնության բոլոր տեսակները, ներառյալ՝ հետամտումը, ինչպես նաև ընդլայնել բռնություն զոհերի պաշտպանության ընթացակարգային երաշխիքները՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան, 🔶Հրապարակել միասնական, համապարփակ և համակարգային վիճակագրական տվյալներ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ; 🔶ապահովել բավարար թվով ապաստարանների և պետության կողմից տրամարդվող ծառայությունների հասանելիությունը ՀՀ ամբողջ տարածքում, ներառյալ հաշմանդամություն ունեցող կանանց համար բավարար հասանելիություն; 🔶ձեռնարկել կոնկրետ միջոցներ՝ խթանելու կանանց քաղաքական և տնտեսական մասնակցությունը, ներդրնելու գենդերազգայուն բյուջետավորման պրակտիկա, շարունակելու բարձրացնել գենդերային քվոտաները` հատուկ ուշադրություն դարձնելով իրավապահ մարմիններին, 🔶մշակել աշխատավայրում սեռական ոտնձգությունների արձագանքման արդյունավետ օրենսդրություն, 🔶ընդլայնել առողջապահական ծառայություններին կանանց հասանելիությունը առանց որևէ խտրականության՝ այդ թվում նաև բուժաշխատողների վերապատրաստման միջոցով; 🔶տրամադրել թիրախավորված պետական աջակցություն, այդ թվում` հոգեկան առողջություն պահպանման ոլորտում, տեղահանված կանանց և աղջիկներին:
    21:15
    12.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ջարդարար ոստիկանների և սևազգեստ մայրերի առերեսում է սպասվում
    Եռաբլուրում զոհված զինծառայողների հարազատների դեմ ոստիկանական բռնությունների գործով՝ 5 ծնող վաղն է հարցաքննվելու, 16 ծնող արդեն տուժող է ճանաչվել: Փաստաբանը «Հայլուր»-ի թղթակցին այսօր ասել է՝ տեղեկություն ունի, որ սեպտեմբերի 21-ին ոստիկանների՝ զինվորական պանթեոնում տեղակայվելու մասին հրաման՝ հրամանների գրանցամատյանում չկա:
    21:10
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերին Արտաշատ գյուղում այրվել է ավտոսպասարկման կետի տանիքը
    Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 12-ին, ժամը 15։41-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Վերին Արտաշատ գյուղում՝ գազալցակայանի սպասասրահի տանիքում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի թիվ 4 հասցեում՝ ավտոսպասարկման կետի տանիքում։ Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, մարվել՝ 16:25-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 40 քմ) և ջերմահարվել կախովի առաստաղը՝ մոտ 40 քմ:
    21:08
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախի նախագահի խոսնակը որոշ մանրամասներ է հայտնել Արայիկ Հարությունյանի՝ Երևան կատարած այցի մասին
    Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը որոշ մանրամասներ է հայտնել ՀՀ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Երևան կատարած այցի մասին: Նա նշել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակը։ Անդրադառնալով «Արցախպրես»-ի հարցին, թե ինչու՞ Արցախի պատվիրակությունը ևս չի մասնակցել հանդիպմանը, Ավանեսյանը տեղեկացրել է, որ Երևանում գտնվող Արցախի պատվիրակության անդամները նախապես հայտարարված օրակարգի շրջանակներում առաջիկայում ՀՀ քաղաքական պատասխանատուների հետ կշարունակեն հանդիպումները։ «Արդյունքների վերաբերյալ հանրությանը կտրվի պատշաճ տեղեկատվություն»,-հավելել է նա։
    21:05
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիմա էլ հոգևոր տարածքների հերթն է․ Լիլիթ Գալստյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարությունից բոթերի և դավադրությունների պակաս չկա։ նիկոլաբարո, թիկունքից հարվածելով և փաստի առաջ կանգնեցնելով, կառավարությունը շարունակում է տարածքներ տալ։ Այս անգամ հոգևոր տարածքներ։ Ոչինչ պատահական չէ․ ազգին մինչև վերջ սննկացնելու և ամբոխացնելու համար հարկավոր է հարվածել նրա ինքնության հենարաններին․ բանակը, կրթությունն ու մշակույթը այդ շարքում կարևորագույններն են։ Հոգևոր Հայաստանի նկատմամբ ծրագրային արշավանքը սկսվել է չորս տարի առաջ․ կազմաքանդել և ապաոգեղենացնել Հայաստանը․ ունենալ երջանիկ սպառողների համակեցագոյակցություն՝ պարտության և ստորացված արժանապատվության հետ հաշտ ․․․ Ի դեպ, ցավոք, նրանց դեռ հաջողվում է․ ապացույցն այսօր ՊՆ-ի մոտ իր գերի ընկած որդու մեղքը Սերժի ու Քոչարյանի վրա գցող ծնողն է։ Իսկ մանկուրտները շատ են, խոստովանենք՝ ցավոք շատ են․․․ Բրյուսովն այսօր ոտքի էր կանգնել՝ պաշտպանվելու Ֆիզկուլտ ինստիտուտի հետ միավորվելու տխմար և քանդիչ հեռանկարից։ Իհարկե, չարացած չեմ այն դասախոսներից և ուսանողներից, որոնք «քաղաքականությամբ չէին զբաղվում», հրապարակ չէին գալիս կամ՝ շառից ու փորձանքից հեռու, նիկոլի դեմ նամակներ չէին ստորագրում, բայց դասամիջոցներին կանգնեցնում էին ու դրանից ազատվելու խրոխտ խորհուրդներ տալիս․․․ Նրանք "չզբաղվել քաղաքականությամբ", բայց քաղաքականությունը "զբաղվել նրանցով"․․․ Իսկ ես իմ պարտքն ու համոզումն եմ կատարում։ Այսօր նամակ եմ ուղարկել ԿԳՄՍ նախարար Դումանյանին՝ պահանջելով պատասխանել հետևյալ հարցերին։ ա/ Որքանո՞վ է հավաստի Վ. Բրյուսովի անվ․ պետական համալսարանի միավորման կամ օպտիմալացման կառավարության նախագիծը։ բ/Եթե՝ այո, ապա խնդրում եմ փոխանցել, թե ի՞նչ ընթացակարգով է քննվել և ընդունվել տվյալ որոշումը։ գ/ Ինչո՞ւ է նման գործընթացն իրականացվում գաղտնիության պայմաններում՝ առանց շահառուների/ավելի քան 4000 ուսանողներ/ հետ բաց և թափանցիկ քննարկման։ դ/Խնդրում եմ փոխացել նաև, այն հիմնավորումները, ուսումնասիրությունները, աշխատաշուկայի ուսումնասիրությունները, պետության կարիքների հաշվառումն ու կրթական և կառավարչական նպատակադրումները, որոնք ընկած են սույն ծրագրի հիմքում»։
    21:00
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մարդու և կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների խումբ. ռիկետսիոզներ
    Ռիկետսիոզները բազմաթիվ վարակիչ հիվանդություններ են, որոնք կապված են ընդհանուր էթիոլոգիայի և համաճարակաբանության հետ: Ռիկետսիոզը առաջանում է առաջնային ախտահարման, տենդային և թունավորման համախտանիշների, ընդհանրացված վասկուլիտի և մաշկի ցաների առաջացման հետ: Շճաբանական ախտորոշումը թույլ է տալիս հաստատել ռիկետցիոզը և ստուգել դրա կլինիկական ձևը: Ռիկետսիոզի թերապիան իրականացվում է հակաբակտերիալ դեղամիջոցներով: Ռիկետսիոզի նույնականացումը և ախտորոշումն իրականացվում է մի քանի ոլորտներում՝ համաճարակաբանական պատմության հավաքագրում, կլինիկական տվյալների վերլուծություն և հարուցչի լաբորատոր ստուգում: Համաճարակաբանական կարգավիճակում շեշտը դրվում է վարակի բնական կիզակետային բնույթի վրա, հիվանդության կապը տիզերի խայթոցների և այլնի հետ: Ռիկետսիոզի կլինիկական ախտանիշները վերլուծելիս հիմնական ուշադրությունը դարձվում է առաջնային աֆեկտի առկայությանը, ցանի բնույթին ու տեղայնացմանը։ Ռիկետսիոզի լաբորատոր ախտորոշումն իրականացվում է շճաբանական մեթոդներով, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել հարուցիչը՝ որոշելով նրա անտիգենները և հատուկ հակամարմինները։ Որոշ դեպքերում հնարավոր է ռիկետսիան մեկուսացնել արյունից, մեզից, ողնուղեղային հեղուկից, բիոպսիայի նմուշներից, տիզերի կենսազանգվածից և մաշկի ալերգիկ թեստեր անցկացնել: Ռիկետսիոզի դիֆերենցիալ ախտորոշումն իրականացվում է գրիպի, կարմրուկի, հեմոռագիկ տենդերի, մենինգոկոկային վարակի, որովայնային տիֆի, էնտերովիրուսային վարակի, ալերգիայի և այլնի հետ։ Սովորաբար բուժման ընթացքը տևում է ամբողջ տենդային շրջանից և մարմնի ջերմաստիճանի նորմալացումից հետո՝ 2-3 օր։ Միաժամանակ իրականացվում է դետոքսիկացիոն, դեզենսիտիզացնող, հակաբորբոքային թերապիա։ Ծանր ռիկետսիոզի դեպքում օգտագործվում են կորտիկոստերոիդ հորմոններ։ Ըստ ընթացքի, արդյունքների և մահացության մակարդակի, ամենածանր ռիկետսիոզը ներառում է համաճարակային տիֆը, Քարքայ լեռան բծավոր տենդը և ցուցուգամուշին: Մյուս ռիկետսիոզներն ընթանում են ավելի բարենպաստ և հազվադեպ են ուղեկցվում բարդություններով: Ռիկետսիոզով վարակի կանխարգելումը ներառում է պեդիկուլյոզի, տիզերի և կրծողների դեմ պայքար, արյուն ծծող միջատների հարձակման դեմ անձնական պաշտպանության միջոցների պահպանում։ Տիզերի խայթոցների դեպքում խորհուրդ է տրվում շտապ քիմիոպրոֆիլակտիկա՝ դոքսիցիկլինով կամ ազիտրոմիցինով: Տենդի կանխարգելման նպատակով իրականացվում է պատվաստում։ Տիֆով հիվանդները ենթակա են խիստ մեկուսացման. հիվանդի հետ շփվող անձինք վերահսկվում են, ախտահանումն իրականացվում է վարակի կիզակետում:
    20:50
    12.10.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Երեկ՝ փեսացու, այսօր՝ զինվոր». 200 հազար քաղաքացի արդեն մոբիլիզացվել է Ռուսաստանում
    Արդյո՞ք Ռուսաստանը մոբիլիզացիայի նոր ալիքի է պատրաստվում: Այս տեղեկությունը սկսեց շրջանառվել այն բանից հետո, երբ Ռոստովի նահանգապետը հայտարարեց, թե մարզը «զորահավաքային նոր առաջադրանք է» ստացել: Դաշնությունն արդեն հայտնել է, որ 200 հազար մոբիլիզացվածները զորավարժարաններում են, շուտով կմեկնեն առաջնագիծ:
    20:40
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բանկի աշխատակիցը հափշտակել է 1.555.671.000 ՀՀ դրամ և կատարել փողերի լվացում
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են բանկի աշխատակցի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումարը հափշտակելու և փողերի լվացման դեպքի բոլոր հանգամանքները: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետը, ունենալով բան­կո­մատ­ների վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու պարտականություն, 2021 թվականի ապրիլից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով «Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ աշխատակցի հետ, կանխիկ ելքի հայտարարագրերի հիման վրա նրա տիրապետմանը հանձնված՝ բանկոմատների լիցքավորման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով կանխիկ թղթադրամներն օրինական հիմքերով ստանալուց հետո, բանկոմատների լիցքավորման և ապալիցքավորման գործընթացների ժամանակահատվածներում հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.555.671.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, բանկի հիշյալ աշխատակիցը, հափշտակած գումարների հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, իր ազգականների անվամբ ձեռք է բերել շարժական և անշարժ գույքեր՝ այդ կերպ իրականացնելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 138.784.080 ՀՀ դրամի (գույքի) փոխարկում: Հանցագործության բացահայտումից հետո Բանկի աշխատակիցը փորձել է փախուստի դիմել, սակայն Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի մեկնման սրահից բերման է ենթարկվել և ձերբակալվել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Բանկի աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
    20:25
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայկական կողմն ակնկալում է ՌԴ-ի՝ որպես ռազմավարական դաշնակցի դիրքորոշումն ու աջակցությունը․ Միրզոյան
    ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել հոկտեմբերի 12-ին Աստանայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման մասին ․ «Հոկտեմբերի 12-ին Աստանայում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը վերահաստատել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ընդգծվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։ Առանձնահատուկ շեշտվել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հետ կապված խնդիրներին։ Նսխարար Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի, միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում։ Հումանիտար խնդիրների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման հրամայականը: Հայկական կողմը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների մեղավորների ու կազմակերպիչների պատասխանատվության ենթարկումը։ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են նաև երկու երկրների դաշնակցային հարաբերությունների լայն օրակարգը։
    20:15
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անցկացվել է ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության հաշվետու ժողովը
    Հոկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրիում անցկացվել է ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության երրորդ եռամսյակի հաշվետու ժողովը։
    20:10
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շչակներ են գործարկվելու
    ԱԻՆ-ից խնդրում ենք չանհանգստանալ:
    20:00
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իմանալով՝ համագյուղացին մեկնել է արտերկիր ու տանը մարդ չկա, մտել ու գողացել էր զարդեր
    Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գուգարք գյուղում բնակվող մի երիտասարդ անցած ամիսներին իրենց գյուղում գողություն է արել: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: 20-ամյա երիտասարդը հրավիրվեց բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում և փաստերի ճնշման տակ նա խոստովանեց: Ըստ նրա` իմանալով, որ համագյուղացին մեկնել է արտերկիր ու տանը մարդ չկա, օգոստոսի վերջերին մտել ու գողացել էր զարդեր: Սեպտեմբերի կեսերին մտել էր մոտակա մեկ այլ առանձնատուն, սակայն արժեքավոր ոչինչ չգտնելով` հեռացել էր: Եվ սա էլ վերջը չէր: Սեպտեմբերի սկզբներին Վանաձոր քաղաքում, օրը ցերեկով, իջեցրել էր կայանված «Օպել» մակնիշի մի մեքենայի ապակին և փորձել փախցնել այն, սակայն այդ պահին վրա էր հասել մեքենայատերն ու կանխել: Երիտասարդի տանը հայտնաբերվել են գողացված զարդերը: Տուժողներից ընդունվել են հաղորդումներ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
    19:50
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քննարկվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների՝ սպորտով զբաղվելու խնդիրները
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հատուկ օլիմպիադաների ավագ տնօրեն Քշիշտոֆ Կրուզովսկուն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ Վիկ Դարչինյանին և կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Ստեփանյանին:
    19:42
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 13-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 14-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Փամբակ, Գուգարք գյուղերի գազասպառողների, «ԱԱԲ Պրոեկտ», «Արգիշտի 1» ՍՊԸ-ների, «Ռոբ և Կարեն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:
    19:31
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հնդկական օվկիանոսում
    Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է, որ մոտ ապագայում Հնդկական օվկիանոսի հյուսիսում Չինաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն։
    19:20
    12.10.22
    Ավելին