Լրահոս

2022-10-12
  • Img default alt hy
    Միջազգային
    Վաշինգտոնում կրակ են բացել Ադրբեջանի դեսպանատան մեքենայի վրա
    2022 թ.-ի հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Վաշինգտոնում կրակ են բացել Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ «Մեր դիվանագիտական առաքելությունը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել է ԱՄՆ համապատասխան կառույցներին և ներկայացրել տեսախցիկների նկարներ: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 12-ին ԱԳՆ է կանչվել մեր երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը, տեղի ունեցածի կապակցությամբ արտահայտվել է լուրջ մտահոգություն և դժգոհություն, և Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունն ապահովելու պահանջ է ներկայացվել»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
    14:15
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Դուստրիկ Ղազարյանին (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին) պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեությունը։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ • մսամթերքի արտադրամասը ապահովված չի եղել պատշաճ հիգիենիկ պայմաններով և ենթակա է եղել վերանորոգման, • արտադրական գործընթացում օգտագործվող սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել բարվոք վիճակում, սեղանների աշխատանքային մակերևույթները մաքուր չեն եղել, • աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ: Սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:
    14:07
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մինչև 14 ժամ ջրանջատումներ են սպասվում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 12-ին -ժամը 06:00-20:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Զ.Անդրանիկի, Մյասնիկյանի, Գր.Նարեկացու, Մոմիկի, Պ.Սեվակի, Չալաբյան, Զորավար Վարդանի, Շահումյանի, Կամոյի փողոցների, Երեվանյան Խճ. 13 շենքի, Արսենյանի 2-5, 9, 31 շենքերի, Գետափ գյուղի ջրամատակարարումը, -ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Եզնիկ Կողբացոի 1-1/1, 2-2/1, 3-3/1, 4 շենքերի, Զաքյանի 1, 2, 3, 4, 5 շենքերի, Խորենացու 9, 11 շենքերի ջրամատակարարումը, -ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչականի Ալեք Մանուկյանի, Այգեստանի 1-7 փողոցների, Շարա Տալյանի, Ֆիզկուլտուրնիկների, Հ.Շահինյանի փողոցների ջրամատակարարումը, -ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի 1, 3, 4, 24, 25, 26 փողոցների ջրամատակարարումը, -ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի ջրամատակարարումը, -ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 5, 7, 8, 17 փողոցների, Հաղթանակի 7 փ. 1, 2 նրբանցքների ջրամատակարարումը, -ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աբովյանի 27 շենքի, Իսահակյանի 22-30 զույգ համարի շենքերի, Մաշտոցի Պող. 48, 50, 52,54 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    14:00
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի մարզի Կարմրաշեն և Ակունք համայնքներում շչակներ են գործարկվելու
    Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում և ժամը 12։00-ին Ակունք համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու են համայնքների շչակները։ ԱԻՆ-ից հորդորում են չանհանգստանալ:
    13:52
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ը ցանկանում է արագորեն NASAMS ՀՕՊ համակարգեր մատակարարել Ուկրաինային
    ԱՄՆ-ը ցանկանում Է արագորեն երկու միավոր քանակությամբ NASAMS զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) առաջին խմբաքանակը փոխանցել Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին հայտարարել Է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին: «Ինչպես կարծում ենք, մենք ամենամոտ ապագայում այդ համալիրի առաջին երկուսը հանձնելու ճանապարհին ենք: Իհարկե, մենք շահագրգռված ենք NASAMS-ի արագ մատակարարումներով Ուկրաինային»,-արեւմտյան ԶԼՄ-ները մեջբերում են նրա խոսքը: ԱՄՆ-ի իշխանությունները հավանություն են տվել, որպեսզի NASAMS-ի ութ համալիրներ հանձնեն Ուկրաինային, սակայն այդ ԶՀՀ վեց միավորների մատակարարումներն առաջին երկուսից հետո պետք Է շատ ժամանակ պահանջեն: Սեպտեմբերի կեսերին Պենտագոնի ներկայացուցիչ Փաթ Ռայդերը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը հաջորդ երկու ամիսներին Ուկրաինային կմատակարարի NASAMS երկու զենիթահրթիռային համալիրներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    13:45
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Արտահոս է տեղի ունեցել «Բարեկամություն» խողովակաշարի լեհական հատվածում, որը նավթ է մատակարարում Գերմանիային
    Լեհական Pern խողովակաշարային օպերատորի ավտոմատացման համակարգերը հոկտեմբերի 11-ի երեկոյան նավթի արտահոս են հայտնաբերել «Բարեկամություն» խողովակաշարի արեւմտյան տեղամասի (Պլոցկից մոտավորապես 70 կիլոմետր հեռավորությամբ) երկու գծերից մեկում: «Դա գիծ է, որով նավթ է ստանում Գերմանիան: Ներկայում պատահարի պատճառները հայտնի չեն, գազատարի վնասված հատվածն անջատված Է, երկրորդ գիծն աշխատում Է առանց փոփոխությունների»,-հաղորդել Է ընկերությունը: Pern ենթակառուցվածքի մնացած տարրերը, այդ թվում՝ տեղամասը, որով նավթ Է փոխադրվում Գերմանիա, աշխատում են նախատեսված ռեժիմով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    13:37
    12.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    ԱՄՆ-ը կաջակցի Հայաստանին ու Ադրբեջանին, բայց «կոնկրետ արդյունքներ չի խոստանում»
    «Միացյալ Նահանգներն առաջիկայում շարունակելու է ակտիվ ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում, այդ թվում` ամենաբարձր մակարդակներով»։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակը: Նեդ Փրայսը, սակայն, նշել է, որ Վաշինգտոնը կոնկրետ արդյունքներ չի կարող խոստանալ կողմերին:
    13:35
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սեպտեմբերյան բախման հետևանքով դեռ Ադրբեջանի կողմից չհաստատված հայ գերիներ կան
    Ադրբեջանի զինուժի սեպտեմբերյան հարձակման հետևանքով գերեվարված ու ադրբեջանական իշխանությունների կողմից գերությունը հաստատված 17 հայ զինծառայողներից բոլորն էլ հայրենադարձվել են Հայաստան։ Այս մասին 24News-ին ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ Սեպտեմբերյան բախումներից անմիջապես հետո հայկական կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր դիմել՝ միջանկյալ միջոց կիրառել գերեվարված հայ զինծառայողների մասով։ Բացի այդ, բողոք էր ներկայացվել 1 սպանված հայ գերու, տեղահանված անձանց իրավունքների հարցերով։ Սամվելյանն ասել է, որ 17 գերու հաստատված տվյալները նույնական են «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի ունեցած տվյալների հետ։ Դեռևս հայտնի չէ, թե սեպտեմբերյան հարձակման հետեւանքով բախման վայրերում, ադրբեջանական կողմում քանի զինծառայողի մարմին կա, պաշտոնական Բաքուն դեռեւս համաձայնություն չի տալիս հայկական կողմից որոնողական աշխատանքներ իրականացնել իր կողմից դիտարկվող ու վերահսկվող տարածքներում։ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանը 24News-ին ասել է, որ փաստեր կան դեռևս ադրբեջանական իշխանությունների կողմից չհաստատված գերիների մասին։ Սակայն Զեյնալյանը թիվ չի ասել՝ նշելով, որ դեռևս տվյալներն ամբողջացման փուլում են։
    13:33
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բայդենը պլանավորել է վերանայել Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները
    ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ճիշտ Է համարում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերանայումը ՕՊԵՔ+ի այն որոշումից հետո, որը վերաբերում Է նավթի արդյունահանման բաժնեչափերի կրճատմանը, ինչն առաջացրել Է Վաշինգտոնի դժգոհությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը: «Նախագահը չափազանց հստակ նշել Է, որ մեզ հարկավոր Է անցնել Սաուդյան Արաբիայի հետ փոխհարաբերությունների այլ ձեւաչափի: Մենք մեր մոտեցումների գնահատում կանցկացնենք, մենք որոշակի կդարձնենք այն միջոցները, որոնք պետք Է ձեռնարկվեն»,-նա ասել Է լրագրողներին: Ժան Պիեռի խոսքով՝ ԱՄՆ-ը «պետք Է վերանայի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները, հատկապես այն որոշումից հետո, որն ընդունվել Է ՕՊԵՔ+ի շրջանակներում»: Ավելի ուշ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Բայդենը հայտարարել Է, որ Էր Ռիադն սպասում Է նավթի արդյունահանման կրճատման մասին որոշման հետեւանքներին: «Այո»,-պատասխանել Է Բայդենն այն հարցին, թե արժե արդյոք, որ Վաշինգտոնը վերանայի Սաուդյան Արաբիայի հետ իր հարաբերությունները: «Ես չեմ պատրաստվում մանրամասնությունների մեջ ընկնել, թե ինչ տարբերակներ եմ ես քննարկում եւ ի նկատի ունեմ: Բայց լինելու են, լինելու են հետեւանքներ»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը: Անցած շաբաթ ՕՊԵՔ+ը որոշում Է ընդունել կրճատելու նավթի արդյունահանման բաժնեչափերն օրական 2 միլիոն բարելով: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ «հիասթափված Է արդյունահանումը կրճատելու ՕՊԵՔ+ի անհեռատես որոշումից»: Հոկտեմբերի 11-ին Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ, Նյու Ջերսիի նահանգից սենատոր Բոբ Մենենդեսը ԱՄՆ-ին կոչ Է արել դադարեցնել համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ, այդ թվում՝ զենքի մատակարարումը՝ ի պատասխան ՕՊԵՔ+ի որոշման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    13:30
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր Երևանում ծնվել է 72 երեխա
    Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում ադրբեջանցիներն ավերել են հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին (18-19 դդ.), գյուղը նույնպես մեծ ավերածությունների է ենթարկվել։ Այս մասին ասվում է Caucasus Heritage Watch-ի նոր զեկույցում:
    13:22
    12.10.22
    Ավելին
  • Հասարակական
    Անհետ կորած համարվող զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները փակել են Լուսագյուղ-Ակնաշեն ճանապարհը
    Եռօրյա պատերազմում անհետ կորած համարվող ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները և համագյուղացիներն այսօր փակել են Լուսագյուղ-Ակնաշեն ճանապարհը: Նրանք պահանջում են պաշտպանության նախարարությունից Սյունիքի Ներքին Հանդի դիրքերից դուրս բերել իրենց որդուն: Երկու օր առաջ էին Վահե Թորոսյանի ծնողները սպառնացել՝ եթե իրենց որդուն չվերադարձնեն, կտրուկ գործողությունների կդիմեն:
    13:15
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում հանդիպել են
    Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը, լուրն Aysor.am-ին հաստատեցին ՀՀ կառավարությունից: Հանդիպումը քիչ առաջ է ավարտվել. մանրամանսերը՝ շուտով:
    13:10
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Kia Optima-ն ու Opel Astra-ն․ ամուսիններն ու նրանց 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
    Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Դալար գյուղի Կոմիտաս և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 69-ամյա Վանիկ Մ․-ի վարած Kia Optima մակնիշի և 44-ամյա Գուրգեն Հ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/12/1224232/
    13:07
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Սպառնալիքի դեպքում ՆԱՏՕ-ն կպաշտպանի Ֆինլանդիային մինչեւ դաշինքին նրա անդամակցումը. ԱԳ նախարար
    Ֆինլանդիան կանխապահովում Է ՆԱՏՕ-ի գործընկերների պաշտպանությունն ի դեպս ուղղակի սպառնալիքի առաջացման՝ մինչեւ դաշինքին նրա փաստական անդամակցումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 12-ին հայտնել Է հանրապետության ԱԳ նախարար Պեկա Հաավիստոն: «Գտնվելով «ՆԱՏՕ-ի սպասասրահում»՝ մենք աջակցության ցուցաբերման հավաստիացումներ ենք ստացել բազմաթիվ հիմնական խաղորդներից՝ Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, հանգուցային եվրոպական երկրներից»,-Հաավիստոն հայտարարել Է Yle հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես կարծում եմ, որ ինչ սպառնալիքի Էլ, որ բախվի Ֆինլանդիան, մենք օգնություն կստանանք գործընկերներից՝ նույնիսկ դեռ չհանդիսանալով դաշինքի անդամ»,-նշել Է ԱԳՆ-ի ղեկավարը: Նախարարը նաեւ տեղեկացրել Է, որ «Հյուսիսային հոսքերում» միջադեպերից հետո Բալթիկ ծովի երկրներն «ուժեղացրել են հսկողությունը ջրատարածքում եւ խստացրել անվտանգության միջոցառումները կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներում, որոնք կարող են գրոհների ենթարկվել»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ավելի վաղ ընդգծել Է, որ դաշինքը միջոցներ կձեռնարկի կազմակերպության անդամ պետությունների կրիտիկական ենթակառուցվածքի պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ բոլոր գրոհները կրիտիկական ենթակառուցվածքի վրա «կստանան դաշնակիցների կոլեկտիվ պատասխանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    13:00
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 11-ից 12-ը
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրանյութի հայտնաբերման՝ 4, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, խարդախության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության, խտրականության, փաստաթղթի կեղծիքի, սառը զենքի հայտնաբերման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների ու հոգեկան ներգործության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:53
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիայի նախագահը մեկնել է Ղազախստան
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 12-ին մեկնել է Աստանա՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված համաժողովի VI գագաթնաժողովին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Ղազախստան կատարած այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վախիթ Քիրիշչին, առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահականի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը:
    12:47
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ուժեղացված ծառայություն Արմավիրում. հայտնաբերվել են ատրճանակ, փամփուշտներ, թմրանյութեր
    Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, համայնքային ոստիկաններն ու պարեկապահակետային դասակի ծառայողները, համագործակցելով Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ, բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն, որի շրջանակներում հաջողությամբ իրացրել են նաև օպերատիվ տեղեկություններ։ Ծառայության ընթացքում հայտնաբերվել , ձերբակալվել ու ոստիկանության Արմավիրի բաժին բերման են ենթարկվել մի խումբ անձինք։ Նրանց խուզարկություններով հայտնաբերվել են կաթուցիչներ ու մարիխուանայի նմանվող տարբեր քաշի զանգվածներ։ Ընդհանուր առմամբ՝ ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է 17 գրամից ավելի մարիխուանա։ Դեպքերի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, կատարվել են խուզարկություններ։ Հայտնաբերվել են ատրճանակ ու փամփուշտներ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:47
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու ՌԴ ԱԴԾ-ի կողմից հրապարակված տեղեկատվության հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ: Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ: Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
    12:44
    12.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի ԼՂ-ի հետ
    «Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 6-ին Պրահայի հանդիպումից հետո հայտարարվեց, որ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Ի՞նչ փաստաթուղթ է դա, եւ արդյոք դրանով Հայաստանն Արցախը ճանաչո՞ւմ է Ադրբեջանի մաս։ Զրուցել ենք ԳԽ պատգամավոր, 1991 թվականից ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանի հետ։ - ԳԽ պատգամավոր եք եղել, խորհրդարանում մասնակցել եք Ալմա-Աթայի հռչակագրի վավերացմանը։ Պնդումներ կան, որ 1991 թ․ հռչակագրով պետություններն ընդամենը ճանաչել են միմյանց անկախությունը, սահմանների հստակեցման մասին խոսք չի եղել։ Հիմա ի՞նչ է ենթադրում Պրահայի պայմանավորվածությունը, որ կողմերն Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ - Ծիծաղս գալիս է, որ Փաշինյանի հակասական հայտարարություններից հետո դեռ պետք է շարունակենք քննարկել նրա քայլերը։ Ինչ վերաբերում է հռչակագրին, նախկին իշխանությունները, այդ թվում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, միանշանակ ընդունել են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որեւիցե կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ։ Որովհետեւ ինչպես մեզ մոտ, այնպես էլ Ադրբեջանում իրավաքաղաքական հիմքն Անկախության հռչակագիրն է։ Ադրբեջանը 1918-20 թթ․ Ադրբեջանի իրավահաջորդն է համարվում, որտեղ Արցախը եղել է ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի կազմում։ Հետեւապես, խոսակցությունները լրիվ ավելորդ են՝ ոչ ոք չի կարող Արցախը դիտարկել Ադրբեջանի մաս։ Բացի այդ, Ադրբեջանն անգամ ԱՊՀ անդամ չի եղել, հետո է միացել, եւ ինչ էլ Ձեր նշած հռչակագրում գրված լինի, Ադրբեջանին դա չէր վերաբերում։ Եվ հետո՝ ո՞նց կարելի է գործընթացը կտրել կոնտեքստից եւ հայտարարել, թե մի հռչակագրի հիմքով պայմանավորվածություն կա։ Ամբողջ բանակցային գործընթաց կա, պայմանագրեր կան, Մինսկի խումբ կա, ի վերջո, եթե տարածքային ամբողջականությունը ճանաչելով, ըստ Նիկոլ Փաշինյանի, Արցախը մտնում է Ադրբեջանի կազմ, այդ դեպքում ինչի՞ համար է Մինսկի խումբը։ - Բայց այդ խումբը չի գործում, չկա։ - Բայց այն չի վերացել, ոչ ոք դրա մասին պաշտոնական հայտարարություն չի արել, իրավական հիմք չկա։ - Նշանակում է՝ վերջին պայմանավորվածությունն իրավական հիմք չունի՞, քանի որ միջնորդներն էլ չունեն նման մանդատ, որ մասնակցեն հարցի կարգավորմանը։ - Միանշանակ։ - Այդուհանդերձ, 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագիրն օրակարգ բերելն ի՞նչ նպատակով է արվում։ - Նախեւառաջ, դա ընդամենը հայտարարություն է, չկա որեւէ պայմանագիր։ Եթե հիշում եք, նախորդ հարցազրույցներում ես անընդհատ կրկնում եմ՝ հայտարարություններով միջազգային հարաբերություններ չեն կարգավորվում, դրանք կարգավորվում են միայն ու միայն միջազգային պայմանագրերով։ Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերն էլ են ենթակա վավերացման։ Ինչ վերաբերում է Արցախի անկախությանը, շարունակում եմ պնդել, որ առաջին խոշոր քաղաքական սխալը թույլ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը համոզեց, ստիպեց Արցախի ժողովրդին, որ Հայաստանի հետ միավորվելուց հետո․․․ Մի մոռացեք, որ ԳԽ-ում Արցախից 12 պատգամավոր կար, եւ այդ ժամանակ միավորված էր Հայաստանին։ Դրանից հետո անկախության հանրաքվե անցկացնել, նշանակում է՝ անկախացան Հայաստանից։ Շատերս համաձայնեցինք, քանի որ Տեր-Պետրոսյանը համոզում էր, որ դա հանգրվանային լուծում է, աշխարհն անկախությունն ավելի շուտ կճանաչի, քան միավորումը Հայաստանի հետ, որ վերամիավորումը Հայաստանի հետ կդիտարկեն որպես տարածքային պահանջ։ Այս առումով գուցե մենք էլ այն ժամանակ արժանի ձեւով չդիմադրեցինք, հանրաքվեն անցկացվեց։ Այն միջազգային բոլոր կանոններին համապատասխանում էր, եւ ամբողջ աշխարհն ընդունեց, որ ԼՂ-ն պետք է օգտվի ինքնորոշման իրավունքից ու պետք է իրավական հետեւանք ունեցող հանրաքվե անցկացնի, ուստի հիմա այլ ելք չկա, քան Արցախի անկախության ճանաչումը։ - Այսինքն՝ Ալմա-Աթայի հռչակագրում միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետեւանքով Արցախը, ըստ միջազգային ընդունված նորմերի, չի կարող հայտնվել Ադրբեջանի կազմում։ Իսկ դա Ադրբեջանը չգիտի՞, որ համաձայնել է։ Թե՞ համաձայնել է, որ վաղը մանիպուլյացիա անի, թե դրանով Արցախը տվել են իրեն։ - Ըստ Փաշինյանի՝ հայտնվելու է, բայց ըստ միջազգային իրավունքի՝ այո, չի հայտնվելու։ Մենք երբեք էլ չենք ժխտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց միշտ շեշտել ենք՝ Արցախն այդ տարածքային ամբողջականության հետ կապ չունի։ Իսկ թե ինչու է Ալիեւը համաձայնել, որովհետեւ նա դիվանագետ է։ Քայլ առ քայլ փորձում է Նիկոլ Փաշինյանի օգնությամբ մեր ժողովրդի աչքերին թոզ փչել, որ ժողովուրդը չըմբոստանա, եւ դրա հետեւանքով այլ իրավիճակ չառաջանա։ Ինչքան ժողովրդին նեղեն, այնքան միավորվելու է ժողովուրդը, Փաշինյանի ու Ալիեւի մտավախությունն էլ հենց դա է։ Հետեւաբար, սա ընդամենը դատարկություն է, այլ խորքային բաներ կարող են կատարվել։ Բայց ես համոզված եմ, որ մեր ազգն ազգային արժանապատվություն ունի եւ ոտքի կկանգնի, սրանից ավելի վատ վիճակում է եղել։ Չմոռանանք, որ 92-ին մենք շատ ավելի վատ վիճակում էինք, բայց 94-ին, եթե չլինեին Ռուսաստանի՝ մեր նկատմամբ ճնշումները եւ Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, Հայաստանի սահմանները կանցնեին Քուռ գետով։ Այնպես որ, վերջին պայմանավորվածությունը տրամաբանությունից դուրս է, պետք չէ ուշադրություն դարձնել, եկեք ղեկավարվենք Չարենցով՝ «Մեր ուժը մեր միասնության մեջ է»։ Միայն այդպես կհաղթահարենք»։
    12:40
    12.10.22
    Ավելին