Լրահոս
2022-10-15
-
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը «շուստրի» քայլ է անում«Արդեն մեկ շաբաթ է՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահն է, իսկ արդարադատության նախարարի պարտականություններն իրականացնում է նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, ով համարվում է նախարարի ամենահավանական թեկնածուն:Ավելին10:0015.10.22 -
ՀասարակականՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Ավելին09:5015.10.22 -
ԻրավականԱրձագանքը չի ուշացել. նորից «դեղին քարտ»«Սահմանադրական դատարանը, ՏԻՄ-երը, այլ հաստատություններ ու ոլորտներ «գրավելու» տոտալ ջանքերից, ողջ կրթական համակարգը կուսակցականացնելուց հետո ՀՀ իշխանություններն անցան ԿԸՀ-ին ու ԲԴԽ-ին: Ընդ որում, այս անկախ համարվող կառույցների նախագահներ ընտրվեցին հենց քպականներ, ինչը փորձագիտական շրջանակներում համոզմունք է ձևավորել, որ այդ միավորների անկախության և օբյեկտիվության մասին այլևս խոսք լինել չի կարղ:Ավելին09:4015.10.22 -
ՀասարակականԱդրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբՀոկտեմբերի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Ավելին09:3015.10.22 -
ԻրավականԳերեզմանատանն ապօրինի հուղարկավորություններ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել ՀՈԱԿ-ի աշխատակցինՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի քաղաքապետարանի <<Բնակչության հատուկ սպասարկում>> ՀՈԱԿ-ի ենթակայությամբ գործող գերեզմանատան ինչպես պաշտոնատար, այնպես էլ այլ աշխատակիցների կողմից 2018-2021 թվականների ընթացքում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար տարբեր չափերի գումար պահանջելու և ստանալու, պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ ներառելու միջոցով՝ բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ կազմելու և օգտագործելու, ապօրինի վարձատրություն ստանալու, ինքնիրավչություն կատարելու, գերեզման անարգելու և այլ դեպքերի մի շարք հանգամանքներ: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերոնշյալ ՀՈԱԿ-ի ենթակայությամբ գործող գերեզմանատան աշխատակիցը, 2018-2021թթ. ընթացքում «մասնակի փակ» իրավական կարգավիճակ ունեցող գերեզմանատանը, վճարովի հողատարածքներ տրամադրելու արգելքի պայմաններում, գերեզմանատեղի տրամադրելու համար պաշտոնեական փաստաթղթերում՝ գերեզմանի քարտերում, ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու միջոցով, կազմել և օգտագործել է ակնհայտ կեղծ պաշտոնեական փաստաթղթեր ու տարբեր քաղաքացիների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պահանջել կամ ստացել է տարբեր չափերի գումարներ: Արդյունքում «մասնակի փակ» իրավական կարգավիճակ ունեցող գերեզմանատանը կատարվել են ապօրինի հուղարկավորություններ, այն հիմնավորմամբ, թե իբր նշված գերեզմանատեղը պատկանել է հանգուցյալի ազգականին: Բացի այդ, գերեզմանատունը՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ «մասնակի փակ» դառնալուց հետո այնտեղ շարունակվել են հատկացվել նոր գերեզմանատեղիներ, որոնք կազմակերպելու համար <<Բնակչության հատուկ սպասարկում>> ՀՈԱԿ-ի հուղարկավորությունների գրանցամատյաններում և գերեզմանների քարտերում կեղծվել են նախկինում հուղարկավորված անձանց տվյալները, դրանցում լրացվել են ակնհայտ կեղծ հասցեներ և հանգուցյալների կենսաչափական տվյալներ՝ այդ կերպ կեղծ հիմքեր ստեղծելով հուղարկավորության գրանցման և գերեզմանի վկայականի հատկացման համար՝ թաքցնելով նաև նոր գերեզմանատեղիների հատկացման փաստը: Իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել է նաև, որ մի շարք դեպքերում ՀՈԱԿ-ի աշխատակիցների ուղղորդմամբ, վերջիններիս ապօրինի վարձատրության դիմաց, հուղարկավորություններ են իրականացվել գերեզմանատան սահմաններից դուրս՝ մասնավոր անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում, սեփականատիրոջը զրկելով հողատարածքը սեփական հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքից: Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ապօրինի վարձատրության դիմաց, նոր գերեզնմանատեղիներ հատկացնելու նպատակով, անարգվել են նախկինում հուղարկավորված անձանց գերեզմանատեղիները, որից հետո գերեզմանատան աշխատակիցը անարգանքի ենթարկված գերեզմանատեղին մաքրելու, գերեզմանափոս փորելու, գերեզմանի վկայական հատկացնելու և կառուցապատման աշխատանքներ կատարելու պատրվակով խաբեությամբ պահանջել, որոշ դեպքերում նաև ստացել է տարբեր չափերի գումարներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), 457-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ)/, 2003 թվականիn ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ )և 322-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Իրականացվում է համակողմանի քննություն՝ հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին00:0015.10.22
2022-10-14
-
ՏարածաշրջանՎրաստանում շատրվանի ավազանում էլեկտրահարված երեխայի վիճակը բարելավվել է․ բժիշկՎակեի այգում՝ շատրվանի ավազանում, էլեկտրահարված երեխայի վիճակը բարելավվել է, հիվանդանոցի բժիշկն ասել է, որ այլ կլինիկա տեղափոխելու կարիք չկա, հայտնում է Ալիք մեդիան: «Այս պահին երեխայի վիճակը լավ է, նրան այլևս անհրաժեշտ չէ թոքերի արհեստական շնչառական ապարատ, նա նաև կապ է հաստատել ծնողների հետ։ Քիչ թե շատ վտանգները հաղթահարված են»,- ասել է բժիշկ Դավիթ Ցաբաձեն։ Հիշեցնենք, որ երեկ առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է:Ավելին23:5014.10.22 -
Արտաքին քաղաքականությունԷրդողանը քայլում է «Մեծ Թուրանի» ճանապարհներով. Թուրքիան Ռուսաստանից էլ է «տարածք պահանջում»Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված որևէ խնդիր չի տեսնում Թուրքիայի նախագահը: Էրդողանը վստահեցրել է, որ այդ հարցը Պրահայում քննարկել են Փաշինյանի, Ալիևի և Հունգարիայի վարչապետ Օրբանի հետ: Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապելու հարցում անսասան Թուրքիան թուրանական նպատակների մի մասը զիջում է հօգուտ Չինաստանի ու Իսրայելի: Թուրքական պետական հեռուստաընկերության եթերում տարածվել է թուրանական քարտեզ, որտեղ նշված է, որ մնչև 2050 թվականը Անկարան ստանալու է Ղրիմը, Կուբանը, Ռոստովի մարզը:Ավելին23:4014.10.22 -
ՔաղաքականԱնկլավների հարցը դեռ պիտի քննարկվի․ ԱԳՆ-ն պատասխանել է «Hetq.am»-ի հարցերին«Հետքը» գրավոր հարցեր էր ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2020 թ․ նոյեմբերի 9-ի, 2021 թ․ հունվարի 11-ի հայտարարությունների որոշ դրույթների, հայ-ադրբեջանական ներկա բանակցությունների եւ տարածաշրջանային ընթացիկ զարգացումների վերաբերյալ։ Հարցերի պատասխանները ստացել են ԱԳՆ-ից, որին վարչապետի աշխատակազմը վերահասցեագրել էր հարցերը։ Հարցերից մեկն առնչվել է այսպես կոչված անկլավներին․ -Արդյոք հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում կա անկլավների հարց։ Ադրբեջանը խոսու՞մ է դրանց մասին։ Եթե այո, ապա պաշտոնական Բաքուն պահանջում է միակողմանի իրեն վերադարձնել ՀՀ տարածքում իր նախկին էքսկլավնե՞րը, թե՞ սեղանին փոխադարձության սկզբունքն է, այսինքն՝ նաեւ Արծվաշենի վերադարձը ՀՀ-ին։ -Անկլավների հետ կապված հարցերը դեռ պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների ընթացքում։Ավելին23:3114.10.22 -
Արտաքին քաղաքականությունԻրանն «ուժ» է ցույց տալիս՝ Նախիջևանի մոտ. Թեհրանը փորձում է «տեր կանգնել» եռացող տարածաշրջանինԻրանի նախագահը դեմ է, որ Հարավային Կովկասում, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանին՝ Իրանի քթի տակ արևմտյան ուժեր տեղակայվեն: Ռայիսին հավանաբար նկատի ունի եվրոպացի դիտորդներին, որոնք շուտով պետք է ժամանեն Հայաստան: Ըստ իրանագետի՝ երեկ Ասիայի փոխգործակցության և վստահության ամրապնդման 6-րդ կոնֆերանից հետո պարզ է դարձել, որ համաշխարհային երկու բևեռ է ձևավորվել՝ Արևելյան, որտեղ Չինաստանը, Ռուսաստանը, Իրանն ու Հնդկաստան են և Արևմտյան՝ ՆԱՏՕ-Եվրոպա-ԱՄՆ եռյակով:Ավելին23:3014.10.22 -
ԱրցախՑանկացած փորձ Արցախը Ադրբեջանի կազմ «խցկելու», բերելու է երկու տարբերակի. Դավիթ Բաբայան«Ցանկացած փորձ Արցախը Ադրբեջանի կազմ «խցկելու», բերելու է երկու տարբերակի` պատերազմի, արյունահեղության, ցեղասպանության կամ բերելու է Արցախի հայաթափման»,- նման բովանդակությամբ հրապարակում է արվել Արցախի Հանրապետության ԱԳ նախարարության ֆեյսբուքի պաշտոնական էջում: Միտքը արտահայտել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ով այսօր մանրամասներ էր ներկայացրել ՀՀ-ում անցկացրած հանդիպումներից:Ավելին23:2014.10.22 -
ՄիջազգայինՀրթիռային հարվածներ՝ Բելգորոդին. ավերված տներ, տարհանված բնակիչներՌուսաստանի Բելգորոդ քաղաքը ռմբակոծման է ենթարկվել: Ըստ ռուսական կողմի՝ ուկրաինական հրթիռն է հարվածել բազմահարկ շենքին: Զելենսկին պնդում է, թե ռուսական հրետանին է սխալմամբ հարվածել բնակելի շենքին: Ռուս-ուկրաինական պատերազմի 233-երորդ օրը:Ավելին23:1014.10.22 -
ՏնտեսականՌուսական գազի «թուրքական հոսք»՝ դեպի Եվրոպա. Պուտինն ու Էրդողանը գոհ ենՉնայած ռուսական մամուլը, հղում անելով թուրքական աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանձնարարությամբ քննարկվում է Թուրքիան գազային հանգույց դարձնելու հարցը, էներգետիկ փորձագետների խոսքով, այդ գործընթացը չի կարող արագ կարգավորվել, որովհետեւ դրան պետք է համաձայնի Եվրամիությունը:Ավելին23:0614.10.22 -
ԻրավականՇենգավիթի ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտելՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժինը հոկտեմբերի 13-ին հաղորդում է ստացել, որ հոկտեմբերի 8-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» առևտրի կենտրոնի մոտ, անհայտ անձը զանգելու պատրվակով մի անչափահաս տղայից վերցրել է բջջային հեռախոսը և դիմել փախուստի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: 20-ամյա երիտասարդը Գարեգին Նժդեհի հրապարակում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք: Նշվում է, որ կատարվում է նախաքննություն:Ավելին23:0014.10.22 -
ՄիջազգայինՍկանդալ՝ ԵԽԽՎ-ում. Հայաստանի պատվիրակի ելույթն ընդհատել ենԵԽԽՎ-ում թուրք և ադրբեջանցի պատվիրակներն ընդհատել են Հայաստանի պատվիրակի ելույթը, երբ հայ պատգամավորը Հայաստանին ու Ադրբեջանին մեղադրել է Արցախյան հակամարտության կարգավորման հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու համար: Հայկ Մամիջանյանի ելույթն ընդհատել է անգամ ԵԽԽՎ թուրք նախագահողը: Մամիջանյանին օգնության են հասել գործընկերները: Ռուբեն Ռուբինյանն ու Վլադիմիր Վարդանյանը վեհաժողովի նախագահողին կոչ են արել հետևել կանոնադրությանը:Ավելին22:5014.10.22 -
ՔաղաքականՌուսները խոստացել են «ակտիվանալ» Հարավային Կովկասում, բայց ի՞նչ է ուզում ՀայաստանըՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն սկսել հայ-ադրբեջանական սահմանին: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ռուս գործընկերներն իրեն ասել են, որ շուտով ակտիվանալու են Հարավայկին Կովկասում: Փորձագետի կարծիքով՝ Երևանը բոյկոտում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպութոյւնը, նախընտրում է եվրոպացի դիտորդներին: Հայաստանը անվտանգային ճարտարապետություն է փոխում:Ավելին22:4014.10.22 -
ՔաղաքականՊուտինն ու Ալիևը դժգոհ են Մակրոնից, Փաշինյանը հարցեր ունի. ԱՊՀ գագաթնաժողովՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս բերելու Երևանում հաճախակիացած կոչերի ֆոնին Ադրբեջանին ՀԱՊԿ մտցնելու հավերժական հարցը վերադառնում է օրակարգ: Այսօր Աստանայում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում քննարկվել է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու առաջարկը: Այսինքն, Ադրբեջանը՝ որպես ԱՊՀ անդամ կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ ռազմաքաղաքական մի դաշինքում, որն այս պահին նախագահում է Հայաստանը:Ավելին22:3014.10.22 -
ՀասարակականԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսումըՀանրապետության տարածքում hոկտեմբերի 15-18-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 16-17-ը հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում hոկտեմբերի 15-18-ը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Ավելին22:2014.10.22 -
ՔաղաքականԻ՞նչ եղան Ջերմուկում շրջափակված ադրբեջանցիները, ի՞նչ եղան 2021թ նոյեմբերի ադրբեջանցի գերիները․ Հրանտ ԲագրատյանԻ՞նչ եղան Ջերմուկում շրջափակված ադրբեջանցիները, ի՞նչ եղան 2021թ նոյեմբերի ադրբեջանցի գերիները: Ֆեյսբուքյան էջում իշխանություններին նման հարցեր է ուղղել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը․ «Բավականին հուզիչ էին և Փաշինյանի, և Միրզոյանի ելույթները Աստանայում։ Մանավանդ հայ գերիների ու անհետ կորածների մասով (ի դեպ, քանի որ "գերիները" մեր հողում են եղել, ուրեմն գործ ունենք ավելի շուտ մարդկանց առևանգման կամ հափշտակման հետ)։ Այդ ելույթներն ուղղված են ներքին լսարանին ու, նախևառաջ, գերիների ու անհետ կորածների հարազատներին։ Սիմոնյանն էլ էր հավես. ադրբեջանցիք մեզանից 2 անգամ շատ կորուստ են տվել՝ 401 մարդ։ Բայց արի ու տես, որ ոչ մի ադր-ցի գերի չունենք։ Մաքու՞ր են աշխատել, թե ինչ որ տհաս հրաման է տվել. հանկարծ ադրբեջանցիներին գերի չվերցնեք։ Ի դեպ ի՞նչ եղան Ջերմուկում շրջափակված ազերիները (ըստ գլխ. շտաբի պետ Է.Ասրյանի)։ Ի՞նչ եղան 2021թ նոյեմբերի ազերի գերիները։ Գլուխներս հարդուկելու ու դրսերում սրա-նրանից օգնություն մուրալու փոխարեն գերիներին պահեիք ու մեր տղերքի հետ փոխանակեիք»,-գրել է Բագրատյանը։ 0 0Ավելին22:1014.10.22 -
ՏեսանյութերՊայթյուն՝ Թուրքիայի հանքերից մեկում. փլատակներում մարդիկ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹՊայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի հանքերից մեկում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով CNN Turk-ին: Նշվում է, որ փլատակներում բանվորներ կան: Տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները: Պայթյունը եղել է Բարտինի Ամասրա շրջանում գտնվող հանքում: Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։Ավելին22:0014.10.22 -
72 տարեկան հասակում մահացել է Հարի Փոթերի մասին կինոշարքի Հագրիդի դերակատարը72 տարեկան հասակում մահացել է Հարի Փոթերի մասին կինոշարքում Հագրիդին մարմնավորած դերասան Ռոբի Քոլթրեյնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Բի-բի-սի»-ն, շոտլանդացի աստղը, ում իսկական անունն է Էնթոնի Ռոբերտ ՄակՄիլլան, արժանացել է OBE մրցանակի 2006 թվականին: Դերասանը մահացել է Շոտլանդիայի Ֆոլկիրքի մոտ գտնվող հիվանդանոցում:Ավելին21:5014.10.22