Լրահոս
2022-10-21
-
ՀասարակականԵթե ճանաչում եք որևէ մեկին, խնդրում եմ տվյալներ փոխանցել․ Հովհաննես ԽուդոյանՀովհաննես Պուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր լրացավ Եռաբլուրի գրավման օպերացիայի մեկ ամիսը: Այս նկարներում պատկերված ոստիկանները անձամբ ծնողներին չեն կպել ու երևի կարծում են, որ իրենք ոչ մի կապ չունեն էդ անբարոյականության հետ: Բայց դա իրենց միայն թվում է, քանի որ նույնքան անբարոյական է այն մարդը, ով անհաղորդ հայացքով հետևում է, թե ինչպես են իր գործընկերները քաշքշում ու ասֆալտին գցում զոհվածների ծնողներին ու ոչինչ չի ձեռնարկում, հակառակը, իր ներկայությամբ օժանդակում այդ «միջոցառման» անցկացմանը: Եթե ճանաչում եք որևէ մեկին, խնդրում եմ տվյալներ փոխանցել: Դեռ առիթ կլինի իրենց երեսին ասել, թե իրենք ով են:Ավելին23:2021.10.22 -
ՏարածաշրջանՈւկրաինայում հարվածների հետևանքով վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի 30-40 տոկոսըՈւկրաինայում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հարվածների հետևանքով վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի 30-40 տոկոսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Reuters»-ին այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն: Նրա խոսքով ՝ տուժել է ջերմաարտադրության հզորության առնվազն կեսը, թեև ոչ բոլոր վնասված կայարաններն են դադարեցրել իրենց աշխատանքը։ Հարվածներից կորուստները նախարարը գնահատել է մի քանի միլիարդ դոլար։ Գլուշչենկոն էներգետիկայի ոլորտում ստեղծված իրավիճակի լուծման տարբերակներից մեկն է համարել էլեկտրաէներգիայի ներմուծումը, արդեն բանակցություններ են ընթանում պոտենցիալ մատակարարների հետ։Ավելին23:1021.10.22 -
Արտաքին քաղաքականությունՖրանսիայի նախագահը ԱՄՆ-ին մեղադրել է գազի գների սահմանման հարցում երկակի ստանդարտներ կիրառելու համարՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ին մեղադրել է գազի գների սահմանման հարցում երկակի ստանդարտներ կիրառելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Իզվեստիա»-ն, Մակրոնն այս մասին հայտարարել է հոկտեմբերի 21-ին Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ։ Մակրոնը մատնանշել է այն փաստը, որ ԱՄՆ-ի ներքին շուկայում գազը շատ ավելի էժան է, քան եվրոպական շուկայում։ «Կա ընտրություն, որը կատարել է ամերիկյան տնտեսությունը, դա գրավիչ ընտրություն է, որը ես հարգում եմ, բայց այս ընտրությունը երկակի ստանդարտներ է առաջացնում՝ երբ ամերիկյան էներգիայի գները շատ ավելի էժան են, քան մերը, քանի որ ԱՄՆ-ն էներգիայի արտադրող է: Եվ նրանք իրենց մոտ գազ են վաճառում երեքից չորս անգամ ավելի էժան, քան մեզ մոտ։ Սա երկակի ստանդարտներ են»,- նշել է Մակրոնը: Նա նաև հայտարարել է, որ պատրաստվում է այդ հարցը քննարկել ամերիկյան կառավարության հետ դեկտեմբերին նախատեսված ԱՄՆ այցի ժամանակ։Ավելին23:0021.10.22 -
Իրավական«Կաշառք ու կոռուպցիա չկա», բայց կան կալանավորված փաստաբան, դատավոր և դատավորի օգնականՓաստաբան Էրիկ Ալեքսանյանի ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանի աղմկահարույց կալանավորումից հետո դատարանը այսօր որոշել է կալանավորել նաև դատավորի 22-ամյա օգնականին: Ի դեպ, երիտասարդ աղջկան կալանավորելու որոշումը կայացրել է 2018-ին «թբմուկ զարկող» հայտնի դատավորը:Ավելին22:5421.10.22 -
ՔաղաքականԵԱՏՄ երկրները հուսալիորեն պաշտպանված են էներգակիրների անհիմն թանկացումներից. ՌԴ վարչապետ«ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն այս տարի ավելացել է 74 %-ով»,- ասել է անվտանգային հարցերում արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք ուղղած Հայաստանի վարչապետը: Արևմուտքի համար գալիք ձմռանը խնդիր դարձող ռուսական էներգակիրների թեման է նաև այսօր քննարկվել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Ռուսաստանի վարչապետ Միշուստինը վստահեցրել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները հուսալիորեն պաշտպանված են էներգակիրների գների չհիմնավորված թանկացումից:Ավելին22:5121.10.22 -
ՔաղաքականՓաշինյանը կարող է պատրաստել փաստաթուղթ, որը կհանգեցնի Անդրկովկասից Ռուսաստանին դուրս մղմանը․ քաղաքագետ. «News.am»News.am-ը գրում է․ Եթե Բաքվի և Երևանի կողմից համաձայնեցված «Վաշինգտոնյան փաստաթուղթը» գոյություն ունի, ապա դա նշանակում է ապագայում Անդրկովկասից ռուս խաղաղապահների և Գյումրիից ռազմական բազայի դուրս մղում, «ВЗГЛЯД» թերթին ասել է քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից Հայաստանի և Ադրբեջանի համար իբրև թե կազմված համաձայնագրի մասին։ «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն արդեն համակարգում են հայ-ադրբեջանական սահմանին աշխատանքի հարցերը։ Այս կապակցությամբ ես կարծում եմ, որ Ռուսաստանի լիակատար վտարումը Հայաստանից, հետեւաբար նաեւ՝ Անդրկովկասից, ժամանակի հարց է, ընդ որում՝ շատ կարճ ժամանակի։ Հայաստանը միակ երկիրն է Անդրկովկասում, որտեղ կար Ռուսաստանի զգալի ներկայությունը, այդ թվում՝ ռազմական։ Մեր դիրքերն այնտեղ ամուր էին, ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, որտեղ Թուրքիան առաջ է անցել Ռուսաստանից»,- պարզաբանել է Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը։ Փորձագետի խոսքով, եթե Ուկրաինայում հատուկ գործողությունը ձգձգվի, ապա առաջիկայում Անդրկովկասում ռուսական ներկայության լուրջ կրճատումը կլինի մեկ-երկու տարում։ «Նիկոլ Փաշինյանը բացահայտ աշխատում է ամերիկացիների հետ, սա նույնպես շատ բան է ասում։ Միեւնույն ժամանակ, Մոսկվան չպետք է Էրդողանից օգնություն սպասի այս տարածաշրջանում. նա նույնպես շահագրգռված է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հարցում»,- ասել է նա։ Քաղաքագետը կարծում է, որ նման բան լիովին կարելի է ակնկալել նաեւ Կենտրոնական Ասիայում։ «Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն այս ուղղություններում գործում են շատ արագ, վճռական եւ պրոֆեսիոնալ։ Օրինակ, մի քանի օր առաջ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ռեսուրսների եւ վերլուծությունների հարցերով տնօրեն Ռոբերտ Ունգերի գլխավորած պատվիրակությունն այցելել էր ղրղզ-տաջիկական հակամարտության գոտի։ Նա նույնպես առաջարկում է սահմանի ապառազմականացման առաքելություն սկսել։ Եվ սա նույնպես նշանակում է Ռուսաստանի ամբողջական հեռացում այս տարածաշրջանից»,- նշել է վերլուծաբանը։ Հինգշաբթի հայտնի դարձավ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ 40 դիտորդներից բաղկացած քաղաքացիական առաքելության ստեղծման մեկնարկի մասին, հաղորդել էր Ռիա Նովոստին։ «Ի սկզբանե նախատեսված է, որ դիտորդական առաքելությունը պետք է աշխատի երկու ամիս։ Փորձագետների շրջանում կարծիք կա, որ դիտորդական առաքելության գտնվելու ժամկետը պետք է երկարացվի կամ փորձ արվի այն մշտական դարձնել։ Ես վստահ չեմ այս հարցում, բայց սա մի թեմա է, որը քննարկվում է մեր հասարակության եւ մեր փորձագիտական շրջանակներում։ Եթե նկատենք նման հնարավորություն եւ անհրաժեշտություն, ապա բացառված չէ, որ ավելի խորը ուսումնասիրենք խնդիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է վարչապետ Փաշինյանը։ Հարկ է նշել նաեւ, որ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում ղարաբաղում հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի հեղինակած գաղտնի փաստաթղթի ենթադրյալ առկայության մասին, որը քննարկվել է սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հանդիպման ժամանակ։ Ըստ հայկական լրատվամիջոցների՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Բաքուն կնշանակի ներկայացուցիչ, որը կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի համանման ներկայացուցչի հետ, կողմերը կքննարկեն միջազգային դիտորդների դերը՝ չխախտելով Ադրբեջանի ինքնիշխանությունը, ինչպես նաեւ կմշակվի Զանգեզուրի միջանցքի հարցը։ Միեւնույն ժամանակ, սեպտեմբերի կեսերին Փաշինյանը հերքել էր Ադրբեջանի հետ որեւէ փաստաթուղթ ստորագրելու մասին լուրերը՝ ասելով, որ «սա տեղեկատվական դիվերսիա է, որն ուղղորդվում է արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի իմունիտետը կոտրելու համար»։ Սեպտեմբերի վերջին «ВЗГЛЯД» թերթը գրել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան նման էր ընկերների հանդիպման։ Միաժամանակ հյուրը, ըստ էության կոչ էր արել Երեւանին հրաժարվել Ռուսաստանի հետ ռազմական դաշինքից։Ավելին22:5021.10.22 -
ԱռողջապահականԱրմավի օգտակար հատկությունները. կարող է թեթևացնել լեղապարկի ցավըԱրաբական մի շարք երկրներում արմավին տվել են «անապատի հաց» անվանումը, քանի որ արմավն այս տարածաշրջանի բնակիչների մեծամասնության հիմնական սնունդն է։ Արմավի առանձնահատկությունն այն է, որ պարունակում է մեծ քանակությամբ առողջ ածխաջրեր՝ մինչև 65%․ շատ ավելին, քան ցանկացած այլ միրգ ու պտուղ է պարունակում։ Արմավի պտուղները պարունակում են նաև մեծ քանակությամբ վիտամիններ և 23 կարևոր ամինաթթուներ։ Համեղ և քաղցր արևելյան պտուղը օրգանիզմի համար անհրաժեշտ նյութերի «պահեստ» է, այդ նյութերն ունեն իմունային համակարգը ամրապնդող և բուժիչ հատկություններ։ Արմավը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ։ Ուստի խորհուրդ է տրվում պտուղներն առավել շատ ուտել գարնանը, երբ օրգանիզմն ավելի խոցելի է տարբեր վարակների նկատմամբ։ Արմավը հարուստ է հանքանյութերով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում արյան ձևավորման վրա։ Երկաթ պարունակելու շնորհիվ այդ նյութերը իդեալական սննդային հավելում են դառնում։ Կանանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ հղիության վերջին 4 շաբաթների ընթացքում արմավ ուտելը նպաստում է, որ ծննդաբերությունն ավելի հեշտ անցնի։ Արմավն օգնում է բարձրացնել արգանդի տոնուսը, ինչպես նաև արագացնել ու ուժեղացնել կծկումները։ Խուրմայի բաղադրության մեջ B խմբի վիտամինների մեծ քանակությունն ուղղակիորեն ազդում է ուղեղի գործունեության բարելավման վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ B վիտամինները՝ B6, B9, B12, ազդում են հոմոցիստեինի մակարդակի նվազման վրա, իսկ դրա բարձր մակարդակը Ալցհեյմերի հիվանդության ռիսկ է առաջացնում։ Կոսմետիկ արդյունաբերության մեջ լայնորեն կիրառվում է արմավի յուղը, որը ստացվում է պտղի սերմերից։ Յուղի էքստրակտն օգտագործվում է բազմաթիվ հակատարիքային քսուքների և դեմքի սկրաբների մեջ: Հաճախ այն ավելացնում են մերսման յուղերի մեջ, քանի որ փափկացնում է մաշկը, դրան հաղորդում առողջ գույն և փայլ։ Արմավի մեջ պարունակվող տանինները մաշկը դարձնում են փափուկ և առաձգական՝ պահպանելով տոնայնությունը և դանդաղեցնելով ծերացման գործընթացը։ Պտղի սերմերը պարունակում են նյութեր, որոնք օգնում են ամրացնել մազերը, ուստի արմավի սերմի յուղի մզվածքը հաճախ ավելացնում են շամպունների և մազերի խնամքի միջոցների մեջ: Այն օգնում է ազատվել մազերի ճեղքված ծայրերից, ամրացնել վարսերը, դրանց հաղորդել առողջ փայլ։ Բորբոքումը թեթևացնելու ունակության շնորհիվ արմավը չափազանց օգտակար է նաև խոլեցիստիտի բուժման համար։ Արմավի օգտագործումը կօգնի թեթևացնել լեղապարկի ցավը, ազատվել կրծքավանդակի և որովայնի շրջանում այրոցի զգացողությունից, արագացնել նյութափոխանակության գործընթացները բջիջներում և պայքարել վիրուսների դեմ։Ավելին22:4021.10.22 -
ՀասարակականՀայաստանը Վրաստանից ավտոմեքենաներ արտահանող երկրների եռյակում էՎրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի ընթացքում Վրաստանից արտահանվել է 590 մլն դոլարի՝ 58 հազար ավտոմեքենա. նախորդ տարվա համեմատ ավտոմեքենաների արտահանման ծավալն աճել է 75 տոկոսով։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վիճակագրության համաձայն, մեկ արտահանվող ավտոմեքենայի միջին գինը կազմել է 10 հազար դոլար։ Geostat-ի փոխանցմամբ, ամենաշատը 22 հազար ավտոմեքենա է արտահանվել Ադրբեջան: Հունվար-սեպտեմբեր ամիսներին ամենաշատ մեքենաներ են արտահանվել հետևյալ երկրներ. Ադրբեջան՝ 222 մլն դոլար, 22 հազար 587 տրանսպորտային միջոց, Ուկրաինա՝ 113 մլն դոլար, 12 հազար 091 տրանսպորտային միջոց, Հայաստան՝ 69 մլն դոլար, 7 081 տրանսպորտային միջոց, Ղազախստան՝ 47 մլն դոլար, 4 980 տրանսպորտային միջոց, Ռուսաստան՝ 46 մլն դոլար, 3 233 տրանսպորտային միջոց, Ղրղզստան՝ 33 մլն դոլար, 5 106 տրանսպորտային միջոց, Բելգիա՝ 22 մլն դոլար, 450 տրանսպորտային միջոց, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 9 մլն դոլար, 125 տրանսպորտային միջոց, Տաջիկստան՝ 9 մլն դոլար, 1 470 տրանսպորտային միջոց, Բելառուս՝ 4 մլն դոլար, 130 տրանսպորտային միջոց: Հատկանշական է, որ ըստ Geostat-ի՝ Արաբական Միացյալ Էմիրություններում արտահանվող ավտոմեքենայի միջին գինը 71 հազար դոլար է։ Ամենացածր միջին գինն ունեցել են Ղրղզստան վերաարտահանվող մեքենաները՝ 5 900 դոլար։Ավելին22:3021.10.22 -
ԱռողջապահականՀակաբիոտիկների չարաշահման չնախատեսված հետևանքներն ու հիվանդությունների կանխարգելումըԹեև փորձագետներն անում են հնարավորը՝ հակաբիոտիկներն արդյունավետ շրջանառելու և պոտենցիալ վարակները դանդաղեցնելու համար, սակայն հակաբիոտիկների չափից ավելի օգտագործումը դեռևս լուրջ առողջական հետևանքներ ունի աշխարհի համար: Հակաբիոտիկների չարաշահումը երեխաների մոտ մեծացնում է փորլուծությունից մահացության դեպքերը։ Մրսածության մեծ մասը վիրուսային հիմքով է, բուժման համար հակաբիոտիկների օգտագործումը չի դադարեցնում վարակը և կարող է առաջացնել անցանկալի կողմնակի ազդեցություններ: Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաներին հակաբիոտիկների կեսը վերին շնչուղիների մրսածության հետ կապված վարակների դեպքում են նշանակում: Հակաբիոտիկները կարող են խաթարել աղիքների միկրոֆլորայի զգայունությունը։ Աղիքները պարունակում են տարբեր շտամների մոտ 100 տրիլիոն բակտերիաներ: Թեև որոշները կարող են մահացու լինել, աղիքներում առկա բնական հավասարակշռությունը մաքրող դեր է կատարում, սակայն հակաբիոտիկների չարաշահման հետևանքով կարող է այևս չկատարել իր գործառույթը: Այս օգտակար բակտերիաները, որոնք հայտնի են որպես աղիքային ֆլորա, աջակցում են իմունիտետին և պատշաճ մարսողությանը: Ագրեսիվ հակաբիոտիկները, թեև օգտակար են լուրջ վարակների դեպքում, բայց կարող են վերացնել աղիների լավ բակտերիաները, մինչ դրանց հակաբիոտիկ իմունիտետը կզարգանա: Շատ մարդիկ, հատկապես երեխաները, խոցելի են անհարկի հակաբիոտիկների անցանկալի կողմնակի ազդեցությունների նկատմամբ, ներառյալ աղիքային ֆլորայի երկարատև փոփոխությունները: Ըստ էության, բակտերիաները վերարտադրվելու կարիք չունեն հակաբիոտիկների դեմ իրենց գենետիկ պաշտպանությունն անցնելու համար: Նրանք պարզապես կարող են այդ գեները փոխանցել այլ բակտերիաների: Հակաբիոտիկներն ունակ են մեծացնելու նաև անբուժելի գոնորեայի դեպքերը։ Վերջինս ոչ միայն ցավ է պատճառում, այլ նաև կապված է կոնքի բորբոքային հիվանդության, արտաարգանդային հղիության, անպտղության և նորածնային աչքի վարակների հետ: Հակաբիոտիկների նկատմամբ կայունության հետագա տարածումը, առավել հաճախ օգտագործվող հակաբիոտիկները, ներառյալ նրանք, որոնք հասանելի են, հաճախ խնդիր են ստեղծում բժիշկների համար. Վերջիններս հորդորում են չզբաղվել ինքնաբուժությամբ և խնդիր առաջանալիս դիմել բուժհաստատություն։Ավելին22:2021.10.22 -
ՏարածաշրջանԱլիևը փորձում է բարձրացնել «Զանգեզուր» ծանրաձողը. Ադրբեջանի հոգեբանական ագրեսիանԻնչո՞ւ է Ադրբեջանում «Զանգեզուր» անունով սպորտ-դպրոց բացվում, Թուրքիայում՝ Սևան-Զանգեզուրյան գոյություն չունեցող հանրապետության հյուպատոսություն: Թուրքական սիմվոլապաշտությանը լավ ծանոթ մասնագետները ասում են, որ այդպես նախ մարդկանց ուղեղներում են ստեղծում այն համոզմունքը, որ Սյունիքն իրենցն է, որ հետո ավելի հեշտ լինի «թուրքական հողերը» վերադարձնելը, ադրբեջանցիներին ոտքի հանելը:Ավելին22:1021.10.22 -
Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում տնակ է այրվելԳեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 21-ին, ժամը 14։10-ին ահազանգ է ստացել, որ Զոլաքար գյուղում այրվում է փայտե տնակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 11-րդ փողոցում գտնվող տնակում։ Հրդեհը մեկուսացվել ժամը 14:31-ին, մարվել՝ 14:50-ին: Այրվել է փայտե տնակը՝ 36 քմ մակերեսով։Ավելին22:0821.10.22 -
Քաղաքական«Երրորդ անսպասելի երկիրը», որ «միջանցք» է ուզումԱնսպասելի 3-րդ երկրներ աջակցում են Բաքուն Նախիջևանին կապող ճանապարհի ադրբեջանական ինտերպրետացիային: Այսինքն՝ միջանցքի գաղափարին: Հայաստանի արտգործնախարարի՝ իրանցի գործընկերոջ հետ ասուլիսում արած այս հայտարարությունը քաղաքագետներին հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի ակնարկները մի դաշնակից երկրի մասին, որ հրաժարվում է զենք ուղարկել՝ անգամ դրա համար վճարելուց հետո:Ավելին22:0021.10.22 -
ՀասարակականFord Focus-ը կանանց գաղութի մոտ բախվել է շինության պատին, փլուզել այն և գլխիվայր շրջվել, կա վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում 36-ամյա Լիլիթ Գ-ն իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Արամուս ավտոճանապարհի՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ ժողովդրին հայտնի կանանց գաղութի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, կոտրել այն և գլխիվայր շրջվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/21/1224928/Ավելին21:5021.10.22 -
ՀասարակականՓրկարարները Վանաձորում մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. կա տուժածԼոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 21-ին, ժամը 12։45-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող ավտոմեքենայի սրահից նկատվում է ծուխ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ Տ․ Բ․, ծնված 1984 թ․) սրահում․ կա տուժած։ Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է լավ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։52-ին, մարվել՝ 13։16-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը։Ավելին21:4921.10.22 -
«Չանհանգստանաք, ես Կապանում եմ».Թեհրանը շեշտում է՝ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է«Խորհուրդ կտամ կապանցիներին չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար»,- Սյունիքում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին է ասել: Մարզկենտրոն Կապանում պաշտոնապես բացվել է մեր երկրում իսլամական հանրապետության առաջին գլխավոր հյուպատոսությունը:Ավելին21:4021.10.22 -
ՔաղաքականԻրանի հյուպատոսն անդրադարձավ Հայաստանին իրանական ԱԹՍ-ներ վաճառելու տեղեկություններինԿապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինն անդրադարձավ շրջանառվող լուրերին, որ Հայաստանը պաշտոնապես հայտ է ներկայացրել իրանական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողի հարցին՝ Իրանի հյուպատոսը հաստատու՞մ է այն տեղեկությունը, թե Հայաստանը պաշտոնապես հայտ է ներկայացրել իրանական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու վերաբերյալ և արդյոք Իրանը պատրաստ է Հայաստանին զենք վաճառել, եթե հայկական կողմը նման ցանկություն ունենա, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այս հարցը ավելի շատ պետք է ուղղել պաշտպանական ոլորտի պատասխանատուներին։ Երկու երկրների պաշտպանության ոլորտի պատասխանատուները միմյանց հետ կապի մեջ են և փոխայցելություններ ու քննարկումներ են ունենում։ Կարծում եմ՝ Հայաստանը երբեք հարձակողական զենքերի կարիք չի ունենա»։Ավելին21:3021.10.22 -
ԱռողջապահականՌուսաստան մուտք գործող օտարերկրացիների համար կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պարտադիր պահանջը չեղարկվել էՌուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտներում վերահսկողության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») չեղարկել է Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների համար կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պարտադիր հանձնման պահանջը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերահսկողության ծառայությունը համապատասխան փաստաթուղթ է հրապարակել իր կայքէջում: Փաստաթղթում ասվում է, որ այժմ երկրի տարածք ժամանող ՌԴ քաղաքացիներին հարկավոր չէ ժամանման օրվանից երեք օրացուցային օրվա ընթացքում կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնել, ինչպես նախկինում էր։ Բացի այդ, փաստաթղթի համաձայն, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Ռուսաստան մուտք գործելու համար այժմ բավարար կլինի լրացնել Ռուսաստանի Դաշնության տարածք ժամանող հարցաթերթիկը: Մինչ այդ նրանք պետք է ներկայացնեին բացասական ՊՇՌ թեստ։Ավելին21:2021.10.22 -
ՀասարակականOpel Astra-ն վրաերթի է ենթարկել Պորտուգալիայի 38-ամյա հեծանվորդին, վերջինս հիվանդանոցում մահացել էԱյսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 59-ամյա Եղիշե Չիտկարովը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հեծանվով հանդիպակաց երթևեկող Պորտուգալիայի քաղաքացի՝ 38-ամյա Անա Տոլեդատե Տեիխեիռաին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» ԲԿ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/21/1224927/Ավելին21:1321.10.22 -
ՀասարակականԱլավերդի-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենայի բախված Պորտուգալիայի քաղաքացի հեծանվորդը մահացել էԼոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 21-ին, ժամը 15։45-ին ահազանգ է ստացել, որ Ալավերդի-Դսեղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի մոտ 16-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե․ Չ․) բախվել է հեծանվորդի։ Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հեծանվորդը (Ա․ Ս․, ծնված 1984 թ․, Պորտուգալիայի Հանրապետության քաղաքացի) հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։Ավելին21:1021.10.22