Լրահոս

2022-10-26
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ Օշականում տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհից
    Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչներն ու ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պարզել են երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Օշական գյուղում ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/26/1225195/
    13:30
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանի օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև նոյեմբերի 3-ը
    «Ռոսավիացիա»-ն մինչեւ նոյեմբերի 3-ը երկարացրել Է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել Է մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 3-ը»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում: Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ից քաղաքացիական ինքնաթիռների համար փակել Է իր օդային տարածության մի մասը երկրի հարավում եւ կենտրոնական մասում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    13:22
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշի բնակավայրում շչակ է գործարկվելու
    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Ուշի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:
    13:15
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակած` ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է. խոսնակ
    Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է, այս մասին հայտնում է ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը. «Հարգելի լրագրող գործընկերներ, ի պատասխան զանգերի, հայտնում եմ, որ այսօր ճեպազրույցին ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է: Խնդրում եմ թիվը հրապարակելիս՝ հաշվի առնել պաշտոնական տվյալները: Հայցում եմ բոլորի ներողամտությունը: Շնորհակալ եմ համագործակցության համար»,-գրել է նա։
    13:15
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է հոկտեմբերի 26-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 396.94 դրամ է, վաճառքը՝ 406.29 դրամ: Եվրոյի առքը միջինը 388.56 դրամ է, վաճառքը՝ 406.68 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.97 դրամ է, վաճառքը՝ 6.70 դրամ:
    13:07
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պեկինում հայտարարել են, որ չեն խոստանալու ռազմական ուժ չկիրառել Թայվանի նկատմամբ
    Չինաստանի իշխանությունները չեն կարող խոսք տալ, թե ռազմական ուժ չեն կիրառելու երկրի մայրցամաքային հատվածին Թայվանի միավորման նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 26-ին հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդին առընթեր Թայվանի գործերով Դիվանատան պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանը: «Մենք չենք խոստանում, թե ձեռնպահ կմնանք ռազմական ուժի կիրառումից: Չինաստանը պահպանում Է ընտրության իրավունքի բոլոր անհրաժեշտ միջոցները (Թայվանի հետ վերջնականապես վերամիավորվելու համար)»,-ընդգծել Է նա մամուլի ասուլիսում: Միեւնույն ժամանակ պաշտոնյան նշել Է, որ Պեկինը տրամադրված Է կղզու հետ խաղաղ միավորման եւ կողմնակից Է «մեկ երկիր-երկու համակարգ» սկզբունքին: «Չինաստանը Թայվանի հարցում անփոփոխ եւ հստակ դիրքորոշում ունի»,-հավելել Է նա: Թայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում Է 1949 թվականից, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի գլխավորությամբ, փախան կղզի: Այդ ժամանակվանից Թայբեյը պահպանում Է դրոշը եւ նախկին Չինաստանի Հանրապետության մի քանի այլ ատրիբուտներ, որոնք մայրցամաքում գոյություն են ունեցել մինչեւ կոմունիստների գալն իշխանության: Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որը պաշտպանում են բազմաթիվ երկրներ, ներառյալ Ռուսաստանը, դա ՉԺՀ-ի նահանգներից մեկն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    13:00
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    17-ամյա պատանին դանակահարել էր 23-ամյա համագյուղացուն
    Հոկտեմբերի 25-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Ուջան գյուղի բնակիչ, 23-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ սարում ծառ կտրելիս ընկել է: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին մարմնական վնասվածքներ էր պատճառել 17-ամյա համագյուղացին: Նա Ուջան համայնքում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել է 23-ամյա համագյուղացուն: 17-ամյա պատանին և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:54
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երեկ Երևանում ավելի շատ տղաներ են ծնվել
    Հոկտեմբերի 25-ին Երևան քաղաքում ծնվել է 83 երեխա, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Նշվում է, որ ծնվածներից 44 տղա է, 39-ը՝ աղջիկ:
    12:47
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի հարձակման հետևանքով 240 զոհ ունենք. Ալեն Սիմոնյան
    Ադրբեջանի հարձակման հետեւանքով 240 զոհ ունենք. Ալեն Սիմոնյան
    12:42
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Աջափնյակ համայնք՝ Զորամաս, 11:00-15:00 Նուբարաշեն Բ թաղամաս, 11:00-16:00 Նոր Արեշ 2փ. 1-30, 29-62; 4փ. 1-46, 45-59; 11փ. 13-40 առանձնատներ, Մուրացանի փ. 130-138(զույգ) և 125-184 առանձնատներ, Նուբարաշեն 14փ. 1-9; 16փ. 1-6 առանձնատներ, 11:00-17:00 Վերին Անտառային փ. 9-192/2, 13/4, 27/1, 121/7, 124/1, 133, 135, 136/3, 138/2, 138/6 շենքեր և 1-186/13 առանձնատներ, Անտառային փ. 11-220 շենքեր և 1-148/5 առանձնատներ, Լեռ Կամսարի փ. 30/3, 40/2 շենքեր, Լ․Ազգալդյան փ. 12/5, 12/6 շենքեր, Աղբյուր Սերոբի փ. 52/20 շենք, Գ․Էմինի փ. 22 շենք, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 2/1, 2/2, 4, 7, 8, 8/Ա, 9, 99, 224 շենքեր, Շրջանցիկ Թունել փ. 8 շենք և 1-41բ առանձնատներ, Ղափանցյան փ. 11, 9/16, 22/5, 333 առանձնատներ, Ծարավ Աղբյուրի փ. 15-52 առանձնատներ, Քանաքեռ 9փ. 2-40/1; 10փ. 1-14/1 առանձնատներ, Արցախի կոմիտեի շենք, թիվ 69 դպրոց, Բագրատունյաց պող․ 14, 16,18, 20, 22, 22ա, 22/2, 22/3, 24ա շենքեր, Եղբայրության փ․ 17ա, 19, 22 շենքեր, Մանանդյան փ․ 23, 24, 32 շենքեր, Հ․Հովսեփյան փ․ 11 շենք, Արարատյան, Հ․Հովսեփյան փողոցների առանձնատներ, Արարատյան փ․ 1 և 2 նրբանցքներ, Բագրատունյաց պող․ 3-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արմավիրի մարզի՝ 11:00-12:00 Գայ, Ակնաշեն և Մեծամոր գյուղեր, 11:00-15:00 Արշալույս գյուղ, Արագածոտնի մարզի 11:00-17:00 Կաքավաձոր, Օթևան, Դիան, Ագարակավան գյուղեր մասնակի և Ներքին Բազմաբերդ, Ագարակ և Աղձք գյուղեր, Արարատի մարզի՝ 10:00-12:00 Արարատ քաղաք` Շահումյան, Կոլխոզնիկների, Պուշկինի, Մուրացան, Աղբյուր Սերոբի, Սալակիթ, Խանջյան, Չարենցի, Ղուկասյան, Տպագրիչների, Երկաթուղայինների, Աբովյան, Գրիբոյեդովի, Ցեմենտագործների փողոցներ մասնակի, Այգավան, Ավշար և Արարատ գյուղեր մասնակի, 10:00-14:00 Սայաթ-Նովա գյուղ մասնակի, Մասիս քաղաք՝ Կայարանի, 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-13:00 Բաղրամյան գյուղ մասնակի, 13:30-16:00 Ոստան գյուղ մասնակի, 14:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Աճառյան փողոց մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Միկոյան, Չալաբյան, Անդրանիկի, Զորավար Վարդանի, Թամանցիների, Կամոյի, Թելավի, Մոմիկի և Վայքի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղի մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 26 Կոմիսարների փողոց և Նորավան թաղամաս մասնակի, Սյունիքի փ. 4, 9 առնձնատներ, Համբարձումյան փ. 6, Այգեձորի փ. 2բ և Պռոշյան փ. 67 առանձնատներ, Կոտայքի մարզի՝ 10։00-16։00 Չարենցավան համայնք՝ 8-րդ թաղ. 1-11; 9-րդ թաղ. 1-4; 10-րդ թաղ. 12, 34, 46 շենքեր, Քոթեջներ, Սարալանջ թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Առինջ գյուղ մասնակի, 11։00-17։00 Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 09։30-12։00 Կարճաղբյուր գյուղ, «Սևանի Իշխան» ՓԲԸ, զինմաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Յուքոմ», «Վիվա-ՄՏՍ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունների բջջային կայաններ, 10։00-14։00 Զովաբեր և Դդմաշեն գյուղերն ամբողջությամբ, «Գրին Ֆարմեր» և «Անանուխ» ջերմոցային տնտեսություններ, «Վիվա-ՄՏՍ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։30–16:30 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-14։00 Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Կալավան և Բարեպատ գյուղեր, Լոռու մարզի` 10:00-16:00 Ծաթեր և Աղեգի գյուղեր, 11:00-17:00 Վանաձոր քաղաք՝ Էներգետիկ հարթակներ, Փամբակ, Քարաբերդ գյուղեր և Քյոխֆալա հանդամաս, Շիրակի մարզի՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան` Թավշուտ գյուղի 1-ին փողոց, Ղազանչի, Սիզավետ, Թավշուտ, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար գյուղեր և «Բեռնեցյան» գազալցակայան: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    12:40
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի, կհանդիպի Պուտինի և Ալիևի հետ. Սիմոնյան
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի, լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հարցին, թե Փաշինյանը եռակողմ հանդիպում կունենա՞ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Սիմոնյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ հանդիպումը կկայանա»։
    12:40
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Երիտասարդ ծանրորդները 15 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
    Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականներն Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունն ավարտել են երկամարտի 15 մեդալով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրցահարթակ է դուրս եկել գերծանր քաշային Վարազդատ Լալայանը և Մ23 տարեկանների մրցապայքարում չեմպիոն հռչակվել՝ երկամարտի 440 կգ (200+240) արդյունքով: Հայ ծանրորդը պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել նաև պոկում և հրում վարժություններում: Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչումը նվաճել են նաև Գոռ Սահակյանը (67 կգ, Մ20), Միլենա Խաչատրյանը (76 կգ, Մ20), Լիանա Գյուրջյանը (81 կգ, Մ20), Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20), Գարիկ Կարապետյանը (96 կգ, Մ20), Արա Աղանյանը (96 կգ, Մ23), փոխչեմպիոն են դարձել Էմմա Պողոսյանը (81 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ, Մ20), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ, Մ20) և Յաշա Մինասյանը (109 կգ, Մ23), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ, Մ20), Մնացական Աբրահամյանը (81 կգ, Մ20), Մերի Թումասյանը (87 կգ, Մ20) և Լուիզա Սահրադյանը (87 կգ, Մ23) արժանացել են բրոնզե մեդալի: Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է Գոռ Սահակյանը (67 կգ, Մ20): Հայ ծանրորդը երկամարտի 301 կգ (134+167) արդյունքով հաղթող է ճանաչվել։ Հատկանշական է, որ թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում Սահակյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ, իսկ երկամարտում արժանացել է ոսկե մեդալին: Այս քաշային կարգում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Թուրքիայի ներկայացուցիչներ Յուսուֆ Գենչը (298 կգ) և Կան Կահրիմանը (293 կգ)։ Մ20 մրցաշարի կանանց պայքարում էլ առաջին ոսկե մեդալը նվաճել է Միլենա Խաչատրյանը: 76 կգ քաշայինների պայքարում հայ մարզուհին երկամարտում գրանցել է 219 կգ (99+120) արդյունք՝ լավագույնը ճանաչվելով նաև պոկում և հրում վարժություններում։ Մ20 մրցաշարի կանանց 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է երկամարտի 223 կգ (98+125) արդյունքով: Պոկում և հրում վարժություններում ևս Գյուրջյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Սուրեն Գրիգորյանը (89 կգ) Մ20 մրցաշարում երկամարտի 340 կգ (155+185) արդյունքով է դարձել Եվրոպայի առաջնության հաղթող: Հայ ծանրորդը պոկում վարժությունում արծաթե մեդալ է նվաճել, իսկ հրում վարժությունում արժանացել է փոքր ոսկե մեդալի: Գրիգորյանը գերազանցել է թուրք ծանրորդներ Կուրնազ Չանին (339 կգ) և Կուրնազ Հաքան Շուքրուին (337 կգ), որոնք նվաճել են արծաթե և բրոնզե մեդալները: Մ20 մրցաշարի տղաների 96 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալը նվաճել է երկամարտի 367 կգ (171+196) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում: Երկրորդ տեղը զբաղեցրել է թուրք Օզթուրք Էմրեն, որը երկամարտում 27 կգ արդյունքով զիջել է Կարապետյանին: Մ23 մրցաշարում ոսկե մեդալներ է նվաճել նաև Արա Աղանյանը: Վերջինս 96 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է երկամարտի 363 կգ (168+195) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում: Հայաստանը Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությանը մասնակցել է 23 ծանրորդով։
    12:29
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Վթար՝ Մարտունի-Բերդաշեն ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է
    2022թ. հոկտեմբերի 25-ին ահազանգ էր ստացվել որ Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհին ճանապահատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից՝ դեպքի վայր մեկնած ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչը պարզել է, որ սույն թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 20:50-ի սահմաններում՝ Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին 1992թ ծնված Գ.Ս.-ի վարմամբ «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվելով հողաթմբին մի քանի անգամ գլորվելով՝ հայտնվել ճանապարհին, ինչի հետևանքով Գ.Ս.-ն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևոր 1999թ. ծնված Ա.Ա-ն անգիտակից վիճակում տեղափոխվել է բուժհաստատություն։ ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և վարույթ ընդունված քրեական գործով իրականացվում են անհետաձելի քննչական և դատավարական գործողություններ պատահարի պատճառներն ու պայմանները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:22
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ավետիք Կարճիկյանի եղբայրը
    Էջմիածնի բժշկական կենտրոնում ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ավետիք Կարճիկյանի եղբայրը, ում անվանակոչել են Ավետ: Մայրիկի՝ Անժելա Եղիազարյանի խոսքով՝ ընտանիքի համար կյանքը նոր իմաստ է ստացել:
    12:18
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    «Մամուլի միջազգային ինստիտուտ»-ը Թուրքիայի իշխանություններից պահանջել է ազատ արձակել օրերս ձերբակալված լրագրողներին
    Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) գրավոր հայտարարություն է տարածել Թուրքիայում հոկտեմբերի 25-ին 11 քուրդ լրագրողների կալանավորման վերաբերյալ և դատապարտել այդ երկրում լրագրողների նկատմամբ իրականացվող հետապնդումները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Demokrathaber-ը: «Թուրքիան պարբերաբար չարաշահում է ահաբեկչության դեմ պայքարի օրենքը՝ թիրախավորելու լրագրողներին, որոնք հաճախ ենթարկվում են կամայական մեղադրանքների և բանտարկության: Այս ձերբակալությունները Թուրքիայում մամուլի ազատության դեմ լուրջ հարձակումների օրինակ են։ IPI-ն թուրքական իշխանություններին կոչ է անում ազատ արձակել այս 11 լրագրողներին և բոլոր մյուս լրագրողներին, ովքեր ճաղերի հետևում են գտնվում։»,-ասվում է հայտարարության մեջ:
    12:15
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Խոշոր վթար՝ Բաքվի մայրուղային ջրատարում․ փողոցները հեղեղվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Բաքվում վթար է տեղի ունեցել 1,4 հազար միլիմետր տրամագծով մայրուղային ջրատարի վրա, որը միացնում է մայրաքաղաքի կենտրոնական ջրամբարները, ինչի հետևանքով փողոցները հեղեղվել են: Այս մասին գրում է РИА Новости-ն: Հայտնում են, որ Բաքվի որոշ շրջաններում բնակիչներն առանց ջրի են մնացել: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ներգրավվել են հեղեղված վայրերից ջրի մղման աշխատանքներին:
    12:12
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Նախարարությունը նպատակահարմար չի գտել շարունակելու Արցախի Չարեքտար համայնքում նախանշված ծրագրերը
    Պատերազմից հետո գրություն ենք ստացել Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքի ղեկավարից այն մասին, որ գյուղի բնակիչները ցանկություն են հայտնել կրկին վերադառնալ և բնակվել: Այնուհետև կազմակերպվել են գյուղի այրված, ավերված տների վերականգնման աշխատանքները: Վերանորոգվել, վերակառուցվել և կահավորվել է մոտ 25 առանձնատուն ու դպրոցը: Վերականգնվել է գյուղի էլեկտրամատակարարումը, իսկ ջրամատակարարումն ապահովելու համար արդեն պատրաստ է արտեզյան ջրհորը: Հաշվի առնելով, որ ինչ-ինչ պատճառներով բնակիչների մեծ մասը չեն վերադարձել , ապա նախարարությունը նպատակահարմար չի գտել շարունակելու նախանշված ծրագրերը և որոշ աշխատանքներ դադարեցվել են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքում պատերազմից հետո իրականացված բնակարանաշինական ծրագրին: Անդրադառնալով պատերազմից հետո Արցախում մեկնարկած շինաշխատանքներին՝ նխարարը նշել է՝ Արցախյան առաջին պատերազմից հետո մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը Արցախում երբեք նման ծավալի շինարարություն չի իրականացվել: «Այս ընթացքում վերանորոգել ենք նաև տեղահանվածների համար նախատեսված ավելի քան 450 հին, տիրազուրկ տուն, զոհված ազատամարտիկների ընտանիքներին պատկանող՝ մոտ 300 տուն: Նման ծավալները բնական է, որ առաջացնելու էին համապատասխան խոչընդոտներ ու խնդիրներ: Դրանցից հիմնականն աշխատուժի սղությունն է, որ զգացել ենք պատերազմից հետո և առկա է մինչև հիմա: Որոշ չափով չեն բավարարում ֆինանսական միջոցները, քանի որ ծրագիրը բավականին մեծ ու ծախսատար է»,- նշել է նա Նախարարը հետպատերազմյան երկու տարվա գլխավոր ձեռքբերումը համարում է բնակարանաշինությունը: «Բնակարանաշինությունը մարդկանց հույս է տալիս, որ եթե կառուցվում է, ուրեմն կառուցվում է ապրելու համար: Պատերազմից հետո մեր առաջին խնդիրը եղել է հիմնականում հրետակոծությունից վնասված բնակելի տների վերանորոգումը, որ մեր հայրենակիցները ժամանակին վերադառնան իրենց օջախները, իսկ պետության կողմից հնարավորինս շուտ աջակցություն ցուցաբերվի, որպեսզի ապրելով ու ապրեցնելով շարունակենք շենացնել Արցախը: Իրականում շատ ծանր օրեր ենք ունեցել այս ընթացքում, սակայն այն, ինչ հաջողվել է իրագործել այս ընթացքում, իմ համոզմամբ, հուսադրող է»,- ասել է Սարգսյանը:
    12:07
    26.10.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 26.10.22
    12:03
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սամարղանդ
    ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը կլինի Սամարղանդում: Խորհրդարանականները կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների, ինչպես նաև ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերին:
    12:00
    26.10.22
    Ավելին