Լրահոս
Տարածաշրջան
15:47
03.11.22
114

Էրդողանը գնահատել Է գազի պաշարները Սև ծովի հանքավայրում

Img default alt hy

Գազի պաշարները Սև ծովի հանքավայրում գնահատվում են 540 մլրդ խորանարդ մետր. այս թիվը, հավանաբար, կարող Է աճել: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Sabah թերթը գրել Է, որ Թուրքիան գրեթե 10 մլրդ դոլար Է ներդրել Սև ծովի Սաքարիա հանքավայրից 540 միլիարդ խորանարդ մետր գազի արդյունահանման և փոխադրման նախագծում: Ըստ պլանների, առաջին գազը հանքավայրից պետք Է Թուրքիա հասնի 2023 թվականին:

Թուրքիայի Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտնել Է, որ Սև ծովում հայտնաբերված գազի արժեքը կազմում Է 400 միլիարդ դոլար: «…Սաքարիա հանքավայրի հետախուզված պաշարները կազմում են 540 միլիարդ խորանարդ մետր: Հավանաբար, այդ թիվը կաճի»,-Թուրքիայի ղեկավարի խոսքը մեջբերում Է «Անադոլու» գործակալությունը: Էրդողանը հավելել Է, որ ժամանակակից հորատման կայանքների շնորհիվ Թուրքիայի հնարավորությունները խիստ ընդլայնվել են:

Նա նշել Է, որ արդեն առաջարկություններ են ստացվում ածխաջրածինների հետախուզման, արդյունահանման և փոխադրման գործում համագործակցության շուրջ: «Տարբեր առաջարկություններ կան գործընկերներից: Լիբիան շահագրգռված Է բնական պաշարների ուսումնասիրման գծով մեր ծառայություններով»,-ճշտել Է Թուրքիայի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: