Լրահոս
10:20
04.11.22
77

Գյումրիում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Img default alt hy

Նոյեմբերի 4-ին, ժամը 00:28-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մելքոնյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նար-Դոսի փողոցում կայանած «VAZ-2107» մակնիշի  ավտոմեքենայում (սեփականատեր՝ Լ. Ա.)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:41-ին, մարվել՝ 01:11-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: