Լրահոս
Սպորտ
11:45
08.11.22
298

Բռնցքամարտի աշխարհի 2023 թվականի առաջնության մրցանակային ֆոնդը ռեկորդային է

Img default alt hy

Բռնցքամարտի 2023 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի առաջնությունը կկայանա մայիսի 1-14-ը: Առաջնության մրցանակային ֆոնդը պատմական է: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը կստանա 200.000, երկրորդ տեղը` 100.000, երրորդ մրցանակակիրները` 50.000 ԱՄՆ դոլար: Մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 5,2 միլիոն ԱՄՆ դոլար:

«Աշխարհի 2023 թվականի առաջնությունը կլինի լավագույնների մեկը պատմության մեջ, քանի որ առաջնության մրցանակային ֆոնդը կլինի ռեկորդային: Արդեն եղել եմ Տաշքենդում: Նրանք կարող են լավ օրինակ ծառայել աշխարհի մի շարք երկրների համար»,-ասել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը:

Բռնցքամարտի 2022 թվականի Եվրոպայի առաջնությունը կայացել էր Երևանում: