Լրահոս
10:53
08.11.22
251

Կրակոց՝ Արարատի մարզում․ 32-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել

Img default alt hy

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, կրակոց է հնչել Արարատի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում «Վեդու» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ստորին վերջույթի հրազենային վիրավորում, կոտորակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ 32-ամյա Կարեն Սարգսյանն է։  

Պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Ոսկետափ գյուղի Մոնթեի փողոցի 8 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում Կ․ Սարգսյանին իր մոտ ապօրինի պահվող ողորկափող հրացանով հրազենային վնասվածք է  պատճառել նույն գյուղի բնակիչ 27-ամյա Արթուր Հովսեփյանը։  

Պարզվել է, որ նշված ավտոտեխսպասարկման կետից նույն գյուղի բնակիչ 16-ամյա Արման Ի․-ն հրազենը տարել և թաքցրել է իրենց բակի կիսակառույց շինության առաջին հարկում։  

Ժամեր անց Արարատի մարզի ոստիկանները Ոսկետափ գյուղում հայտնաբերել են Արման Ի․-ին, և տեղափոխել ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժին։

Ոստիակնները հայտնաբերել են նաև «Իժ» տեսակի մեկ փողանի ողորկափող հրացան իր 7 հատ դատարկ և 11 հատ լիցքավորված 16 տ/չ փամփուշտներով։ 

Դեպքի փաստով Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի որոշմամբ վիրավորին տրվել է դատաբժշկի ուղեգիր, հրացանն էլ առգրավվել է։