Լրահոս
Աշխարհ
11:22
08.11.22
163

Բուլղարա-թուրքական սահմանին հրաձգության ժամանակ սահմանապահ է զոհվել

Img default alt hy

Անցած գիշեր բուլղարա-թուրքական սահմանին գնդակոծվել Է սահմանապահ ոստիկանության համատեղ կարգախումը երկրի հարավ - արևելյան մասում, զոհվել Է ոստիկան: Ինչպես նոյեմբերի 8-ին հայտնում Է ներքին գործերի նախարարությունը, պատահարի վայր են ուղարկվել լրացուցիչ սահմանապահ կարգախմբեր, սակայն կրակողին հայտնաբերել չի հաջողվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջադեպի մասին ծանցուցվել են Թուրքիայի սահմանապահ իշխանությունները, որոնք նույնպես իրենց կարգախմբերն են ուղարկել հրաձգության շրջան: Ենթադրվում Է, որ հարձակում կատարողը գտնվում Է Թուրքիայի տարածքում: Հետաքննությունը շարունակվում Է, այլ մանրամասնություններ չեն հայնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: