Լրահոս
Քաղաքական
15:15
08.11.22
112

ՄԻՊ-ը հերքեց Փաշինյանին. նա խաբել է. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հաճախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասված ստերը բացահայտում են հենց իր թիմակիցները կամ անկախ պաշտոնյաները:

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչպես մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի կողմից բացահայտվեց Փաշինյանի սուտը: Մասնավորապես, խոսքը Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիների իրական թվի մասին է:

Այսպես, 2021թ. օգոստոսի 26-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ պատերազմի հետևանքով 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է, դրանից վեց ամիս անց՝ 2022թ փետրվարի 9-ին, Փաշինյանը կրկին ԱԺ-ում հրապարակեց նոր տվյալներ՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ունի 217 անհետ կորած։

Իսկ, ահա, ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, 2022 թվականի սեպտեմբերի 8-ին ներկայացնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալները, հայտնել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թաքցնում է իրական տվյալները, իսկ անձամբ վարչապետը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»: