Լրահոս
Միջազգային
15:22
08.11.22
107

Հյուսիսային Կորեան հերքել է Ռուսաստանին զենք մատակարարելու շուրջ տեղեկատվությունը

Img default alt hy

Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ երբեք սպառազինություն չեն արտահանել Ռուսաստան և չեն պլանավորում դա անել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական պաշտոնական ԶԼՄ-ների:

«Մենք կրկին հստակորեն հայտարարում ենք, որ մենք երբեք չենք ունեցել Ռուսաստանի հետ «զենքի մատակարարման շուրջ գործարք», և մենք պլաններ չունենք դրանք կնքել ապագայում»,-գործակալությունը մեջբերում Է ԿԺԴՀ-ի զինվորականների հայտարարությունը, որը տարածել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Փենյանի կարծիքով, նման մատակարարումների մասին լուրերը տարածում Է Վաշինգտոնը: Սեպտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային խնդրել Է ներկայացնել այն բանի ապացույցները, որ Ռուսաստանն իբր սպառազինություն Է գնում Իրանից և ԿԺԴՀ-ից:

«Ելույթների ընթացքում (ՄԱԿ-ի ԱԽ-ում արևմտյան դիվանագետների) ուշադրություն Է գրավել ևս մեկ թեզիս: Դա ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության անառարկելի պնդումն Է այն մասին, թե Ռուսաստանն իբր սպառազինություն Է գնում Իրանից և ԿԺԴՀ-ից:

Ես կցանկանայի այժմ նրանց խնդրել՝ կա՛մ ներկայացնել ապացույցներ, կա՛մ խոստովանել ոչ հավաստի տեղեկատվության տարածումը ՄԱԿ-ի Անվտանգության անդամների շրջանում»,-հայտարարել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: