Լրահոս
Միջազգային
16:52
08.11.22
83

Եվրահանձնաժովը նոյեմբերի 9-ին կներկայացնի Ուկրաինային 18 մլրդ եվրոյի վարկային օգնության պլանը

Img default alt hy

Եվրահանձնաժողովը (ԵՀ) նոյեմբերի 9-ին կներկայացնի 2023 թվականի համար Ուկրաինային 18 միլիարդ եվրո ծավալով արտոնյալ վարկերի տեսքով մակրոֆինանսական օգնության պլանը: Նոյեմբերի 8-ին այդ մասին հայտնել է ԵՀ-ի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը՝ ժամանելով Էկոնոմիկայի և ֆինասների նախարարների մակարդակով ԵՄ-ի խորհրդի նիստին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք կքննարկենք հաջորդ տարվա համար Ուկրաինային ֆինանսական օգնություն ցույց տալու հարցը: Վաղը Եվրահանձնաժողովը կհայտնի հաջորդ տարի Ուկրաինային 18 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնության տրամադրման առաջարկությունը, օգնություն, որը բաղկացած Է արտոնյալ վարկերից՝ շատ շահավետ պայմաններով: Մենք ակնկալում ենք նախարարների դրական արձագանքն այս առաջարկությանը»,- հայտարարել Է նա:

Եվրահանձնաժողովի ղեկավարն առաջին անգամ Ուկաինային 18 միլիարդ եվրո վարկ տրամադրելու մտադրության մասին հայտնել Է հոկտեմբերի 25-ին Բեռլինում Ուկրաինայի համար դոնորական խորհրդաժողովում: Նա նշել Է, որ այդ միջոցները կուղղորդվեն 2023 թվականին Ուկրաինայի բյուջետային կարիքների վճարմանը:

Ըստ որում, ֆոն դեր Լյայենի խոսքով, Կիևին բյուջետային կայունության պահպանման համար կպահանջի ամսական 3 – 5 միլիարդ եվրո, այսինքն՝ տարեկան 36-ից մինչև 60 միլիարդ եվրո:

Պակասող միջոցների համալրման համար ֆոն դեր Լյայենն արևմտյան երկրներին և միջազգային ֆինանսական ինստիտուտներին կոչ Է արել «շռայլ օգնություն ցույց տալու Ուկրաինային» և հայտարարել Է, որ Եվրահանձնաժողովը պատրաստ Է «դառնալու Կիևին միջազգային օգնության բաշխման քարտուղարություն»: Նա նաև ընդգծել Է, որ Կիևը կկարողանա օգնությունն ստանալ սոսկ «ԵՄ-ին անդամակցության համար անհրաժեշտ բարենորոգումների անցկացման պայմաններով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: