Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:00
08.11.22
127

«Շատ բառեր, զրո երաշխիք». Արևմուտքը «չի ապահովում» Հայաստանի անվտանգությունը

Շատ բառեր և զրո երաշխիք: Վաշինգտոնյան հանդիպումից այդպիսի տպավորություն է ստացել Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը: Նա վստահ է, որ Հարավային Կովկասում խաղաղություն քարոզող Եվրոպան և Միացյալ Նահանգները չեն կարողանալու ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո: 

Արցախը կորցնելու ենք, իսկ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունից ամեն վայրկյան կարող ենք զրկվել՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պրովոկացիաների արդյունքում: