Լրահոս
2022-11-09
-
Արտաքին քաղաքականությունԹուրքիայի արտգործնախարարը ներկայացրել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախապայմաններըԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կքննարկի Սիրիայի հետ դիվանագիտական կապեր հաստատելու հարցը, եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Չավուշօղլուն խոսել է լրագրողների հետ զրույցի ժամանակ: «Սիրիայի հարցում մենք պահպանում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնված չորս ռազմավարական նպատակների վրա՝ երկրի միասնության և տարածքային ամբողջականության պահպանում, քաղաքական որոշման հիման վրա հաստատուն կայունություն, մեր սահմաններից ահաբեկչության սպառնալիքի վերացում, սիրիացիների անվտանգ վերադարձ իրենց հայրենիք»,-ասել է նա: Չավուշօղլուն հավելել է, որ եթե պայմաններ ստեղծվեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ քննարկումները հատուկ ծառայությունների հարթությունից կտեղափոխվեն դիվանագիտական հարթություն: «եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն հատուկ ծառայությունների միջև առկա շփումները դիվանագիտական հարթություն տեղափոխելու համար, մենք դա նույնպես կդիտարկենք»,-հավելել է նա։Ավելին18:5009.11.22 -
ՏարածաշրջանԹբիլիսիում նոր հանգստի գոտի է բացվումԹբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ Սաբուրթալո թաղամասում նախատեսվում է նոր հանգստի գոտի բացել: Կալաձեն նշել է, որ քաղաքային իշխանությունների համար կարևոր է մայրաքաղաքում հանգստի գոտիների կազմակերպումը, այդ թվում՝ եղածների վերանորոգումը, փոխանցում է Aliq.ge-ն։ «Մենք մի շարք ծրագրեր ենք իրականացրել… Քաղաքաշինության ոչ պատշաճ զարգացման արդյունքում հանգստի գոտիների պակաս կա։ Փորձում ենք գտնել տարածքներ, որտեղ հնարավոր կլինի այդպիսի գոտիներ ստեղծել: Վերջին տարիներին Սաբուրթալոյի թաղապետարանը նման չորս ծրագիր է իրականացրել: Բանակցությունների արդյունքում այս անգամ Թբիլիսիի քաղաքապետարանին է վերադարձվել մասնավոր սեփականություն հանդիսացող McDonald’s ռեստորանային ցանցին հարող 1 700 քմ հողատարածք, որտեղ կկառուցվի ևս մեկ հանգստի գոտի»,- ասել է Կալաձեն։ Ըստ քաղաքապետի՝ ծրագրի արժեքը 250 հազար լարի է: Նրա խոսքով, տարածքում ըստ նախնական հատակագծի կկազմակերպվի հետիոտնային արահետ, կտեղադրվեն արտաքին լուսավորության և ոռոգման համակարգեր, հանգստի աթոռներ, աղբամաններ, շատրվան։ Բացի այդ, կիրականացվեն կանաչապատման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։Ավելին18:4009.11.22 -
Շոու բիզնեսՈ՞ւմ և ինչու է Կիրկորովն իր համերգի ժամանակ ծաղկեփնջով հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀայտնի են դարձել Ղազախստանում Ֆիլիպ Կիրկորովի համերգին տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Համացանցում հայտնված կադրերում հայտնի նկարիչը ծաղկեփունջով հարվածել է առաջին շարքում նստած տղամարդու դեմքին: Երգչուհու ներկայացուցիչ Եկատերինա Ուսպենսկայան մեկնաբանել է նրա արարքը. Նրա խոսքով՝ Կիրկորովը վարդերի փնջով մտրակել է իր թիմի անդամին։ «Երկրպագուներին թույլ չեն տվել բեմ բարձրանալ, իհարկե, դա (Կիրկորովին) դուր չի եկել», – «ՌԻԱ Նովոստի»ին տված հարցազրույցում բացատրել է Ուսպենսկայան, որ արտիստը պաշտպանել է երկրպագուներին: Համերգից տեսանյութ է տարածվել և քննարկվել լրատվամիջոցների կողմից։ Կադրերում երևում է, որ Ֆիլիպ Կիրկորովը բեմից իջել է դահլիճ՝ մի ձեռքում կարմիր վարդերի փունջ։ Նրանցով հարվածելով առաջին շարքում գտնվող տղամարդու դեմքին՝ նա վերադարձել է բեմ։Ավելին18:3009.11.22 -
ՀայաստանՀայլուր 18։30 «Բաքվի բերդի նման ռեշոտկեքի հետևում են իրանք». շոկային մանրամասներԱվելին18:3009.11.22 -
Իրավական𝟐𝟐𝟏 գազալցակայանում դիտարկվել է 𝟏𝟔𝟕𝟖 տրանսպորտային միջոց. արձանագրվել է իրավախախտման 𝟐𝟕𝟓 դեպքՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացրել նաև Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզի գազալցակայաններում։ Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել 𝟔 մարզի 𝟒𝟖 գազալցակայանում, որի արդյունքում դիտարկվել է 𝟏𝟓𝟖 տրանսպորտային միջոց։ Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 𝟏𝟓𝟎․𝟏𝟓𝟑 հոդվածի՝ վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերված իրավախախտումների դեպքով կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու 𝟏𝟑 վարչական արձանագրություն։ Հավելենք, որ հոկտեմբերի 𝟐𝟔-ից սկսված խստացված վերահսկողական աշխատանքների արդյունքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մայրաքաղաքի և մարզերի 𝟐𝟐𝟏 գազալցակայանում դիտարկվել է 𝟏𝟔𝟕𝟖 տրանսպորտային միջոց, որի արդյունքում արձանագրվել է իրավախախտման 𝟐𝟕𝟓 դեպք։Ավելին18:2009.11.22 -
ԱշխարհՖրանսիայի իշխանությունները ռազմական բյուջեն մեծացրել են ավելի քան 20 տոկոսովՖրանսիայի իշխանությունները ռազմական բյուջեն մեծացրել են ավելի քան 20 տոկոսով եւ շարունակելու են բանակի արդիականացման աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 9-ին հայտնել Է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Վերանը: «Մենք ավելացրել ենք բյուջեն, որը հատկացվում Է բանակին, ավելի քան 20 տոկոսով… Եվ մենք ամեն բան կանենք մեր բանակն արդիականացնելու համար»,-հայտարարել Է Վերանը՝ հանդես գալով Franceinfo ռադիոկայանի եթերով: Նա հայտնել Է, որ Ֆրանսիայի իշխանությունները մոտ ժամանակներս կքննարկեն եւ կընդունեն ռազմական ծրագրավորման մասին օրենք, որը ենթադրում Է ռազմական բյուջեի հետագա մեծացում: Ֆրանսիայի նախարարների կաբինետի խոսնակը հաստատել Է, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը Տուլոն կատարած իր ուղեւորության ընթացքում նոյեմբերի 9-ին հայտարարություն կանի Աֆրիկայում «Բարխան» գործողության առնչությամբ: Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել Է, որ հանրապետության ռազմական բյուջեն 2023 թվականին ավելանալու Է վեցերորդ անգամն անընդմեջ, այն կկազմի 43,9 միլիարդ եվրո: Մակրոնը նոյեմբերի 9-ին կայցելի Միջերկրական ծովի Լազուր ափին գտնվող Տուլոնի ռազմածովային բազա, որտեղ, ինչպես սպասվում Է, կներկայացնի Ֆրանսիայի նոր ռազմական ստրատեգիան: Ինչպես հաղորդել Է Ելիսեյան պալատը, Մակրոնը պաշտոնապես կհայտարարի Սահարա-Սահելյան տարածաշրջանում «Բարխան» հակաահաբեկչական գործողության ավարտվելու մասին, հաղորդել Է ՌԻԱ ՆովոստինԱվելին18:1009.11.22 -
ՀասարակականԵրևանում նոյեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակՀանրապետության տարածքում նոյեմբերի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-11-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում նոյեմբերի10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Ավելին18:0009.11.22 -
ԻրավականՇենքերից մեկի տանիքը ապամոնտաժելուց հետո տախտակները գողացել ենՈստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ տաշիրցի երկու տղամարդ քաղաքի Անի թաղամասի շենքերից մեկի տանիքը ապամոնտաժելուց հետո տախտակները գողացել են: Նոյեմբերի 8-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, նրանք Տաշիր քաղաքի Երևանյան և Ջահուկյան փողոցների խաչմերուկում կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: 31-ամյա և 38-ամյա տղամարդիկ, մեքենայում առկա գողոնով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Տաշիրի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին:Ավելին17:5009.11.22 -
ԱշխարհԱՄՆ-ում ուղևորն ատրճանակը թաքցրել է հավի մեջ՝ փորձելով այն իր հետ տանել ինքնաթիռԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության վարչության աշխատակիցները հայտնաբերել են ատրճանակ, որն ուղևորը փորձել է տանել ինքնաթիռ՝ հավի մեջ թաքցրած: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ Հոլիվուդի օդանավակայանում: Հում հավի մեջ թղթե փաթեթավորմամբ զենքը հայտնաբերվել է նախքան նստեցումը, հաղորդում է BBC-ն: Տրանսպորտային անվտանգության վարչության աշխատակիցները չեն բացահայտել, թե ով է եղել գաղափարի հեղինակը, սակայն Instagram-ի իրենց պաշտոնական էջում հրապարակել են թռչնի զննման և ատրճանակի հայտնաբերման լուսանկարները և նույնիսկ կատակներ են արել, քանի որ մոտենում է Գոհաբանության տոնը, որի ժամանակ ընդունված է թռչնամիս ուտել: «Ճանապարհորդելիս տոնական թռչնի մեջ հրազեն մտցնելը պարզապես ժամանակի կորուստ է: Այս գաղափարը նույնիսկ կիսատ եփված չէր, այն հում էր, յուղոտ և ակնհայտորեն առանց հսկողության», - նշել են վարչության աշխատակիցները նկարներին կից գրառման մեջ՝ ուշադրություն հրավիրելով նաև փաթեթավորման վատ ընտրության վրա: Ի դեպ, ԱՄՆ-ի ավիաուղիներով հրազենի տեղափոխումն արգելված չէ, սակայն այն պետք է տեղափոխվի ստուգված ուղեբեռում, պետք է լիցքավորված չլինի և պետք է դրված լինի կողպված կոշտ արկղում:Ավելին17:4009.11.22 -
ԱշխարհՁմռանն ընդառաջ՝ Արևելյան Եվրոպայում սպասում են ուկրաինացի փախստականների նոր հոսքիՌուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների և ջեռուցման կայանների թիրախավորման պատճառով ավելի շատ ուկրաինացի փախստականներ կարող են մեկնել Արևելյան Եվրոպայի երկրներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ գրեթե 4 միլիոն մարդ արդեն մնացել է առանց էլեկտրականության: Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինայի 14 շրջաններ, ինչպես նաև մայրաքաղաք Կիևը զրկվել են էլեկտրականությունից: Իր հերթին Ուկրաինայի էլեկտրական ցանցի օպերատոր «Ուկրէներգոն» հայտարարել է, որ ֆիքսված գրաֆիկով հոսանքազրկումները կտարածվեն ամբողջ երկրի վրա: Ուկրաինայում շուրջ 6.9 միլիոն մարդ համարվում է ներքին տեղահանված, իսկ Արևելյան Եվրոպայի երկրները, ինչպես, օրինակ՝ Սլովակիան և Հունգարիան, առաջիկա ամիսներին պատրաստվում են փախստականների նոր հոսքի, փոխանցում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը: Ըստ Սլովակիայի Կոշիցե քաղաքում փախստականների աջակցության հարցերով համակարգող Ռոման Դոհովիչի՝ փախստականների հոսքն արդեն իսկ ավելացել է 15 տոկոսով:Ավելին17:3009.11.22 -
ՄիջազգայինԻրանն առայժմ կատարում է միջուկային գործարքի շուրջ պարտավորությունները. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարԻրանն այս պահին կատարում Է միջուկային գործարքի շուրջ իր պարտավորությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Եգիպտոսի Շարմ Էշ Շեյխ քաղաքում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության պարփակ կոնվենցիայի 27-րդ խորհրդաժողովի (СОР27) հարթակներում: «Իրանն առայժմ կատարում Է իր պարտավորությունները»,- ասել Է Գրոսին, նրա ելույթը հեռարձակվել Է գործակալության սոցցանցերում: «ԳՀՀՊ-ն (Գործողությունների համատեղ համապարփակ պլան – ծանոթ. խմբ.) չի մահացել, այն պայքարում Է դժվարությունների դեմ: Բանակցությունները շարունակվում են, թեեւ տանջալից դանդաղ տեմպերով»,- մեկնաբանել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը միջուկային գործարքի հեռանկարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին17:2009.11.22 -
ՔաղաքականԻնչու են ԱԺ դարպասները նորից զոդում և պարսպի երկայնքով փշալար անցկացնում. պարզաբանում՝ ԱԺ-ից. «News.am»Հայաստանի ԱԺ աշխատակազմը որոշել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել շենքի համար, որի նպատակով ԱԺ դարպասները նորից զոդում են և պարիսպների երկայնքով փշալար անցկացնում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։ «Այս աշխատանքները պետք է իրականացվեին շատ ավելի վաղ, բայց որոշակի պատճառներով դրանք հետաձգվել էին, իսկ այժմ իրականացվում են»,- ասաց Խաչատրյանը՝ հերքելով լուրերը, թե հնարավոր է` հոսանք միացվի փշալարերին։ Ավելի վաղ «Հրպարակ»-ը գրել էր, որ ԱԺ պարիսպների երկայնքով փշալար են անցկացնում և պատի երկարությամբ նաև հոսանքալարեր են անցնում, ուստի չի բացառվում, որ հոսանք միացվի փշալարերին։Ավելին17:1209.11.22 -
ՏնտեսականԵվրոն բանկերում գնվում է նվազագույնը 385 դրամովRate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 392 դրամ է, վաճառքինը՝ 401.50 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 406 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.55 դրամ է, վաճառքինը՝ 6.50։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.90 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 385 դրամով, վաճառվում՝ 403 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 415 դրամ է։Ավելին17:1009.11.22 -
ԱշխարհՄեծ Բրիտանիայում ցուցարարը հավկիթներ է նետել թագավորի և թագուհու ուղղությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱյսօր Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է միայնակ ցուցարարին, որը Յորքում զբոսանքի ժամանակ հավկիթներ է նետել թագավոր Չարլզ Երրորդի և թագուհի կոնսորտ Կամիլայի վրա: Ինչպես գրում է Daily Mail-ը, արքայական զույգին Յորքում դիմավորելիս են եղել քաղաքի իշխանություննեևը, երբ տղամարդը երեք հավկիթ է նետել թագավորի և նրա կնոջ ուղղությամբ, սակայն դրանք չեն հասել նպատակակետին: Ցուցարարը բղավել է «այս երկիրը կառուցվել է ստրուկների արյան վրա», այն պահին, երբ նրան գետնին են պառկացրել ոստիկանները: Աղբյուրը գրում է, որ միջադեպը միապետի կողմից սուր արձագանք չի առաջացրել, նա շարունակել է անվրդով քայլել և ողջունել ամբոխին: King Charles and the Queen Consort were being welcomed to York by city leaders when the man threw three eggs at them, all of which missed (this image shows one of the eggs on the ground)The protester shouted 'this country was built on the blood of slaves' before he was carried away by police into a waiting vanAs police were detaining the man, Charles continued with a traditional ceremony which sees the sovereign officially welcomed to the city of York by the Lord MayorOfficers hold the man on the ground following today's incident, which took place as the King was being welcomed by city leadersPolice carry the man into a police van following today's incident in York ԼՐԱՀՈՍ 16:01 • 09/11 Մեծ Բրիտանիայում ցուցարարը հավկիթներ է նետել թագավորի և թագուհու ուղղությամբ (լուսանկարներ) 15:45 • 09/11 Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի youtube subscribe 15:33 • 09/11 «Հատիս» նախաձեռնությունը դիմել է դատարան` պահանջելով անօրինական ճանաչել Հատիս լեռան տարածքի օտարումը 15:23 • 09/11 Թեհրանում բանակցել են Իրանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների ղեկավարները 15:08 • 09/11 Ուզբեկստանի քաղաքացիությունը հնարավոր կլինի գնել 1 մլն դոլարով 14:38 • 09/11 Տրյուդոն դարձել է առաջին համաշխարհային առաջնորդը, որը մասնակցել է «դրագ շոուի» (լուսանկարներ, տեսանյութ) 14:32 • 09/11 Վլադիմիր Գասպարյանի դստերն ու փեսային պատկանող գույքը ենթակա է բռնագանձման․ նրանք հրավիրել են դիրքորոշում հայտնելու 14:28 • 09/11 Եթե պոլիկլինիկաների բուժաշխատողները իրենց պարտականությունները պատշաճ կատարեն, կստանան բոնուսներ, ըստ այդմ՝ աշխատավարձերը կբարձրացվեն. ԱՆ տեղակալ 14:20 • 09/11 Միակողմանի անկախության հռչակումն արգելված չէ, միջազգային իրավունքում թույլատրելի է այն ամենը, ինչը արգելված չէ․ Ալվինա Գյուլումյան 13:47 • 09/11 Պեմզաշենի տներից մեկում հայտնաբերվել են մոր և 2 անչափահաս երեխաների դիեր՝ կտրող-ծակող առարկայից ստացված վերքերով (թարմացված) 13:37 • 09/11 ՀՀ իշխանությունները չեն թաքցնում, որ ձեռքերը լվանում են Արցախի ինքնորոշման հարցում. սահմանադրագետ 13:30 • 09/11 Կա փաստ, որով Ադրբեջանը ընդունել է, որ ԼՂ-ն իր կազմից դուրս է, այս փաստը չի օգտագործվել դիվանագետների և քաղաքական գործիչների կողմից․ Կիմ Բալայան 13:21 • 09/11 Ռուսական գործակալությունը զբոսաշրջիկներին սխալմամբ ուղարկել է ոչ թե Մադրիդ, այլ թուրքական Մարդին 13:09 • 09/11 Կվերադարձնեք այն, երբ որ հաղթեք. Շոն Փենն իր շահած «Օսկար»-ը նվիրել է Զելենսկուն (լուսանկարներ, տեսանյութ) 13:06 • 09/11 Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիային հաջողվեց խափանել Մեհմեդ Օզի ընտրությունն իբրև ԱՄՆ Սենատի անդամ 13:05 • 09/11 Անունը դնում են սահմանազատում, խաղաղության պայմանագիր, սակայն այս ամենը տանելու է Հայաստանը որպես ագրեսոր պետություն ճանաչելուն․ Շավարշ Քոչարյան 12:56 • 09/11 Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին 12:40 • 09/11 Խորհրդարան վերադառնալու վերջնական որոշման մասին խոսք չկա, կան տարբեր տիպի քննարկումներ, բայց պետք է լինի ընդհանուր որոշում․ Իշխան Սաղաթելյան 12:39 • 09/11 Եթե Հայաստանը հրաժարվում է ինքնորոշումից և իջեցնում նշաձողը, իր վրա վերցնում է ագրեսորի պիտակը, իսկ ագրեսորը պետք է պատժվի․ Շավարշ Քոչարյան (տեսանյութ) 12:30 • 09/11 Բոլթոնն ասել է, որ իրանցի ցուցարարներին զինում են 12:05 • 09/11 91 տարեկանում մահացել է Ռոթշիլդների տոհմի ամենատարեց ներկայացուցիչը 12:05 • 09/11 Մտահոգիչ է. Ալեն Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար Լեհաստանի օդանավակայաններում տարանցիկ վիզայի պահանջին 11:52 • 09/11 Հուսով եմ՝ ՀՀ-ի և Իրանի միջև 3 մլրդ դոլարի առևտուրը կիրականացվի հենց այս կառավարության օրոք. ԻԻՀ ֆինանսների և տնտեսական հարցերով նախարարը՝ Տիգրան Խաչատրյանին 11:35 • 09/11 Հայաստանն ու Ադրբեջանը հաշտվում են Արևմուտքում. Коммерсантъ 11:16 • 09/11 Տեղի ունեցավ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների վերաբերյալ քննարկումը (տեսանյութ) 11:14 • 09/11 Բժիշկ Կիմ Հեքիմյանը նշանակվել է Անահիտ Ավանեսյանի՝ առողջապահական քաղաքականության հարցերով խորհրդական 11:13 • 09/11 Նենսի Փելոսին վերընտրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում․ CNN 10:40 • 09/11 Ընկերս խոտը բարձած բերել էր, որ ձմռանը ոչխարներին կեր լինի․ մեքենան բարձած էլ թողել ենք, որովհետև վերև որ նայում էինք, ադրբեջանցիները գայլի ոհմակի նման գալիս էին․ Խնձորեսկի բնակիչ․ «Հրապարակ» 10:34 • 09/11 Այն մոտեցումը, որը Ռուսաստանն է մշակել, Ադրբեջանը մերժում է` ասելով, որ Ղարաբաղի կարգավիճակ իրենց համար գոյություն չունի․ Վիգեն Խաչատրյան․ «Իրավունք» 10:29 • 09/11 ԱՄՆ-ում ավարտվել են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները. նախնական տվյալներով՝ հանրապետականները հաղթում են 10:25 • 09/11 Ապատեղեկատվություն է. սրանով այլ հեռահար նպատակներ են հետապնդում. Դավիթ Բաբայանը՝ Արցախ զինտեխնիկա տեղափոխելու վերաբերյալ ադրբեջանցիների տարածած տեղեկատվության մասին. «Իրավունք» 10:24 • 09/11 Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե 10:24 • 09/11 Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ 10:03 • 09/11 Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի. Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի՝ ԹեհրանիԱվելին17:0009.11.22 -
Քաղաքական«Ադրբեջանական զենքի փողի տակ» կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրԵթե մինչև տարեվերջ Հայաստանի իշխանությունը խաղաղության համաձայնագիր կնքի Ադրբեջանի հետ, նշանակում է ճնշման է ենթարկվել Բաքվի կողմից: Ընդդիմությունը կարծում է, որ միայն սպառնալիքով Ադրբեջանը կարող է ստանալ հայկական կողմի ստորագրությունը, որովհետև իրատեսական չէ, որ երկու ամսում զատվի, գծվի հայ-ադրբեջանական սահմանը: Հայաստանի իշխանությունն է ասել, որ միայն սահամանազատումից հետո կկնքի պայմանագիր Բաքվի հետ:Ավելին16:5209.11.22 -
ՄիջազգայինԿրեմլում քննարկում են G20-ի և ԱԽՏՀ-ի գագաթնաժողովներին Պուտինի մասնակցության տարբերակներըՔննարկվում են G20-ի եւ ԱԽՏՀ-ի (Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության) գագաթնաժողովներին Ռուսաստանի մասնակցության տարբեր ձեւաչափերը. որոշումն ընդունվելու Է օրերս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Առաջվա պես քննարկվում են տարբեր ձեւաչափեր: Այն բանից հետո, երբ որոշումն ընդունվի, ես կարծում եմ՝ օրերս, մենք ձեզ կհաղորդենք»,-ասել Է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի արդյոք միջոցառումներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին16:4509.11.22 -
ՔաղաքականՀույն պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀունաստանի խորհրդարանի պատգամավորները նոյեմբերի 9-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Փոխտնօրենն անդրադարձ է կատարել անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Լիանա Ազիզյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին նրանք գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:Ավելին16:3709.11.22 -
Արտաքին քաղաքականությունՈւկրաինան առաջին անգամ կմասնակցի ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին և կստորագրի բարեկամության պայմանագիրՈւկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան ժամանել Է Կամբոջայի մայրաքաղք՝ մասնակցելու համար ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին եւ ստորագրելու Հարավ - արեւելյան Ասիայում բարեկամության եւ համագործակցության պայմանագիր: Նոյեմբերի 9-ին այդ մասին հաղորդել Է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քատուղար Օլեգ Նիկոլենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Դմիտրի Կուլեբան Պնոմպեն Է ժամանել՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի՝ Կամբոջա պատմության մեջ առաջին այցի շրջանակներում: Ուկրաինան առաջին անգամ կմասնակցի ԱՍԵԱՆ-ի՝ Հարավ - արեւելյան Ասիայի տասը երկրների հզոր միավորման գագաթնաժողովին: Ուկրաինան կդառնա Կենտրոնական Եվրոպայի առաջին երկիրը, որը կմիանա Հարավ - արեւելյան Ասիայում բարեկամության եւ համագործակցության պայմանագրին»,- գրել Է Նիկոլենկոն Facebook-ում: Նոյեմբերի 8 – 13-ը Պնոմպենում (Կամբոջա) տեղի են ունենում Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 40-րդ եւ 41-րդ գագաթնաժողովները: Հանդիպման գլխավոր թեմաներ են հայտարարված պարենային եւ Էներգետիկական անվտանգությունը, գլոբալ գնաճի բարձրացումը, վերականգնումը COVID-19-ի համավարակից հետո: Կազմակերպության ստեղծման մասին որոշումն ընդունվել Է 1967 թվականի օգոստոսի 8-ին Բանգկոկում (Թաիլանդ) հինգ երկրների՝ Ինդոնեզիայի, Մալայզիայի, Սինգապուրի, Թաիլանդի եւ Ֆիլիպինների կողմից, որոնք ստորագրել են ԱՍԵԱՆ-ի հռչակագիրը (հայտնի Է որպես Բանգկոկի հռչակագիր): Ասոցիացիայի նպատակ Է հայտարարվել համագործակցությունը տնտեսական, սոցիալական եւ մշակութային բնագավառներում, ինչպես նաեւ խաղաղության եւ կայունության ամրապանդումը Հարավ - արեւելյան Ասիայում: Ավելի ուշ ԱՍԵԱՆ-ին են միացել Բրունեյը, Վիետնամը, Լաոսը, Մյանման եւ Կամբոջան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:3009.11.22 -
Քաղաքական«Մոլոդեց, Վիգեն ջան». ՔՊ-ականը «աստղ» է դարձել ԱդրբեջանումՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը դարձել է ադրբեջանական մեդիայի աստղ իր այն սկանդալային հայտարարությամբ, թե Ղարաբաղը Հայաստանի տարածք չէ: Մասնավորապես, Haqqin.az-ն է մեջբերել ՔՊ-ականին ու գրել՝ «մոլոդեց, Վիգեն ջան»: Պատգամավորը նախօրեին «News.am»-ին տված հարցազրույցում էր աղմկոտ պնդումներ արել:Ավելին16:2209.11.22 -
Արտաքին քաղաքականությունՉավուշօղլուի ու Կարո Փայլանի հարցուպատասխանը հայ-թուրքական թեմայովՆոյեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱԳՆ-ի 2023թ․ բյուջեյի քննարկման ժամանակ համառոտակի անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ «Մեր կարգավորման քաղաքականությունները 2022-ին Թուրքիայի ակտիվ արտաքին քաղաքականության կարևոր հատվածն են կազմել։ Հարավային Կովկասում խաղաղության և բարօրության համար Հայաստանի հետ կարգավորման գործընթացն ենք իրականացնում։ Ադրբեջանի հետ համակարգմամբ շարունակվելու ենք Հայաստանին խաղաղության մասը դարձնելու մեր փորձերը»։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ելույթից հետո նա նաև կարճ բանավեճ է ունեցել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանի հետ, վերջինիս ծավալուն ելույթից հետո: Փայլանը ներկայացնել է իր տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Փայլանը շեշտել է Թուրքիայի՝ կարևոր դերակատարում ստանձնելու կարևորության մասին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում: «Փաշինյանը խաղաղության կոչեր է անում, ձեռք է մեկնում։ Բանակցությունների սեղանի ձևավորման հարցում այս անգամ էլ Ալիևն է առավելապաշտական սպասելիքների մեջ։ Այս սպասելիքները հավասարակշռող ուժը ո՞րն է․ Ֆրանսիա՞ն, Ամերկա՞ն, թե՞ Ռուսաստանը։ Մե՛նք ենք։ Եթե մենք դերակատարում ստանձնենք, կարող ենք նստել և արդար խաղաղություն ապահովել, ազերի և հայ ժողովուրդների ապագայի համար արդար խաղաղություն կարող ենք ապահովել»,-նշել է Կարո Փայլանը, ինչին ի պատասխան, «Anadolu» գործակալության փոխանցմամբ, Չավուշօղլուն ընդգծել է․ «Ասացիք, որ խաղաղություն չցանկացողն Ադրբեջանն է։ Դա ճիշտ դիտարկում չէ։ Ադրբեջանն է առաջարկել համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրումը»։ Շեշտելով, որ Թուրքիան և Ադրբեջանն անկեղծ են՝ Չավուշօղլուն Հայաստանին ևս հորդորե․ է «անկեղծ լինել»։Ավելին16:1509.11.22