Լրահոս
Միջազգային
16:45
09.11.22
159

Կրեմլում քննարկում են G20-ի և ԱԽՏՀ-ի գագաթնաժողովներին Պուտինի մասնակցության տարբերակները

Img default alt hy

Քննարկվում են G20-ի և ԱԽՏՀ-ի (Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության) գագաթնաժողովներին Ռուսաստանի մասնակցության տարբեր ձևաչափերը. որոշումն ընդունվելու Է օրերս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առաջվա պես քննարկվում են տարբեր ձևաչափեր: Այն բանից հետո, երբ որոշումն ընդունվի, ես կարծում եմ՝ օրերս, մենք ձեզ կհաղորդենք»,-ասել Է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի արդյոք միջոցառումներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: