Լրահոս

2022-11-09
  • Img default alt hy
    Առողջապահական
    Վրաստանում կորոնավիրուսի վիճակագրություն այլևս չի հրապարակվի
    Վրաստանում կորոնավիրուսի ամսական վիճակագրությունն այլևս չի հրապարակվի։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։ «Վերջին շրջանում երկրում նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազման միտում, և համաճարակային իրավիճակը կայուն է։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Covid-ի վիճակագրության հրապարակման կարիքն այլևս չկա»,- նշված է հայտարարության մեջ։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսի վերջին վիճակագրական տվյալները հրապարակել է հոկտեմբերի 4-ին։ Վերջին տվյալների համաձայն՝ մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 միլիոն 792 հազար 109 դեպք, մահացել է ավելի քան 16 900 մարդ։
    23:59
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Զախարովայի կարծիքով՝ ԱՄՆ բարի նպատակները հարցեր են առաջացնում
    Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի բարի նպատակները հարցեր են առաջացնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման տեսակետ է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, ըստ որի ԱՄՆ-ն որպես երկու երկրների բարեկամ աջակցելու է խաղաղության հաստատմանը: «Չեմ կարծում, որ կարիք կա մեկնաբանել ամերիկյան կողմի հայտարարությունը, որը նրանք հասցեագրել են երկու անկախ երկրներին»,-արձագանքելով լրագրողի հարցին՝ ասել է Մարիա Զախարովան: Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, երկար տարիներ աջակցել է կոնֆլիկտի լուծմանը, այժմ էլ նույնն անում է որպես կողմերի հետ համատեղ ստորագրած հայտարարությունների հեղինակ:
    23:50
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ասել է, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին
    Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլևերլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին խոստացել է, որ Լոնդոնը կշարունակի վճռական աջակցություն ցուցաբերել Կիևին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում տալով Քլևերլինի Twitter-ի գրառմանը: «Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները վճռական են աջակցել Ուկրաինային և դիմակայել Ռուսաստանի սպառնալիքներին», - գրել է նա: Օրվա ընթացքում Սթոլթենբերգը պետք է հանդիպի Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակի հետ, ով պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 25-ին։
    23:40
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին և Բաքվին. Զախարովա
    Ռուսաստանը շարունակելու է Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ աջակցությունը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ: «Այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրանում է Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին ընդունված հայտարարության 2 տարին: Տվյալ քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթաց սկսել», - ասել է Զախարովան: Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը: «2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմն արդյունավետ կերպով իրականացնում է իր առջև դրված խնդիրները, զգալի ներդրում է ունեցել տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում: Դա գնահատում են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները: Ղեկավարների երկկողմ հայտարարությունները, որոնք ամրագրված են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ի հայտարարություններում, հիմք են հանդիսացել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման գործընթացի մեկնարկի համար», - նշել է դիվանագետը: Զախարովան նաև շեշտել է, որ երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի շրջանակներում մեծ աշխատանք է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ: «Համաձայն երկրների ղեկավարների՝ 2021 թ.-ի նոյեմբերի 26-ի որոշման, իր աշխատանքն է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման երկկողմ հանձնաժողովը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: Տվյալ մեխանիզմի աշխատանքը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին իրադրության կայունացման համար», - նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: Զախարովան հավելել է, որ սերտ համակարգում է տեղի ունենում հայկական և ադրբեջանական կողմերի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցով: ՌԴ ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ Ռուսաստանը կշարունակի Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ աջակցությունը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման:
    23:30
    09.11.22
    Ավելին
  • Աշխարհ
    Քարեր՝ ոստիկանների ուղղությամբ, արցունքաբեր գազ՝ ցուցարարների. Հունաստանում թեժ բախումներ են
    Զանգվածային անկարգություններ են Հունաստանում: Թանկացումից դժգոհ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց: Մի քանի ժամ երթ անելուց հետո թեժ բախումներ են սկսվել ոստիկանների ու ցուցարարների միջև: Ցուցարարները մոլոտովյան կոկտեյլներ և քարեր են նետել իրավապահների ուղղությամբ: Ոստիկանները ցուցարարներին զսպելու համար արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել:
    23:20
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոսկետափում համագյուղացուն հրազենային վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է
    Նոյեմբերի 7-ին, ժամը 12.25-ին, «Վեդու» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ստացվել էր ահազանգ, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է ընդունվել Ոսկետափ գյուղի 32-ամյա մի բնակիչ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները մեկնեցին Ոսկետափ և համատեղ արդյունքում նախ պարզեցին, որ միջադեպը ահազանգից մոտ կես ժամ առաջ տեղի էր ունեցել գյուղի ավտոտեխսպասարկման կետում: Վիճել էին տուժածն ու նրա 27-ամյա համագյուղացին, որը ավտոտեխսպասարկման կետի աշխատակից է, հենց նա էլ իր մոտ ապօրինի պահվող հրացանով պատճառել էր մարմնական վնասվածքը: 27-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց նաև, որ դեպքից հետո ավտոտեխսպասարկման կետի մեկ այլ աշխատակից հրազենը թաքցրել էր իրենց բակի կիսակառույց շինությունում: Այն հայտնաբերվել է։ 27-ամյա երիտասարդն ու հրացանը թաքցրած անձը ներկայացվել են Վեդու քննչական բաժին: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    23:10
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում ու ինչպես է դա անդրադառնալու մեզ վրա. Ստեփան Դանիելյան
    Եթե Ռուսաստանի պատերազմը սառեցվի, ապա պետք է ենթադրել, որ Ռուսաստանը կընդունի ԱՄՆ խաղի որոշ կանոնները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում ու ինչպես է դա անդրադառնալու մեզ վրա Պարզ է, որ առանց Խերսոնը հանձնելու, պատերազմը չէր սառեցվել, որովհետեւ ողջ կենտրոնական Ուկրաինան, մինչեւ Կիեւ, Դնեպրով բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի Սեւ ծով, նաեւ երկրի ներսում։ Հանձնելով Դնեպրի աջ ափը, Ռուսաստանը կատարում է ԱՄՆ եւ Ուկրաինայի պահանջը պատերազմը սառեցնելու համար, մյուս կողմից գետի ձախ ափը պահելով, կարող է ցանկացած պահի կանգնեցնել նավարկությունը, դրանով ազդել իրավիճակի վրա։ Բայց սա դեռ մի կողմ սա թողնենք։ Ենթադրենք, այս վարկածը ճիշտ է, այդ դեպքում ինչ է շահել ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմից։ - Եվրոպան մեկուսացրել է Ռուսաստանից, ռուսական էժան հումքից ու կանգնացնել է ԵՄ տնտեսական զարգացումը, նրան զրկելով իր հետ մրցակցությունից։ - Եվրոպան զրկելով ռուսական էներգակիրների, նստեցրել է իր թանկ գազի ասեղի վրա, ստանալով գերշահույթներ։ - Եվրոպայի արդյունաբերության մի հատվածը կտեղափոխվի ԱՄՆ, դրանով կվերականգնի իր արդյունաբերությունը։ - Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ Ուկրաինայում ու Լեհաստանում պատնեշ սարքելով, փակում է Չինական ապրանքների էժան բեռնափոխադրումների կարեւոր ցամաքային ուղին։ - Փակել է ռուսական զենքի շուկան, որն իր մրցակիցն էր։ - Թուլացնել է Ռուսաստանն ու նեղացրել Ռուսաստանի ազդեցության գոտին։ Կարելի է շարունակել թվարկել ձեռքբերումները։ Եթե Ռուսաստանի պատերազմը սառեցվի, ապա պետք է ենթադրել, որ Ռուսաստանը կընդունի ԱՄՆ խաղի որոշ կանոնները։ Հիմա, ելնելով այս կանխավարկածից, պետք է դրա մտածել ԱՄՆ հաջորդ քայլերի մասին։ Կարծես թե հաջորդ թատերաբեմը լինելու է Մերձավոր Արեւելքը եւ հիմնական թիրախը լինելու է Իրանը, որը հենց մեր ռեգիոնում է գտնվում։ Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա դա արդեն երկարատեւ եւ բարդ պարտիա է»,- գրել է նա։
    23:05
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայրը և որդին կապված են եղել. Շիրակի դատախազը հաստատել է Պեմզաշենի դաժան սպանությանն առնչվող որոշ տեղեկություններ
    Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որոնց համաձայն՝ տղա երեխայի ոտքերն ու ձեռքերը թելով կապված են եղել, իսկ մայրիկի թևերը կապված են եղել հետևի հատվածում: Ըստ դատախազի՝ կան վարկածներ, որոնք ստուգվում են։ Գուրգեն Գրիգորյանը նաև շեշտեց, որ իրավապահներն առաջնորդվում են աշխատանքային, ոչ թե երևակայական վարկածներով։ Դատախազը հորդորեց հետևել պաշտոնական լրատվությանը։
    23:03
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Եվրահանձնաժողովը հույս ունի մինչև տարեվերջ համաձայնեցնել Ուկրաինային օգնության նոր փաթեթը
    Եվրամիությունը համաձայնեցնում է Ուկրաինային ընթացիկ տարում մինչև 18 մլրդ եվրո գումարի մակրոնֆինանսական օգնության նոր փաթեթի տրամադրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն: «Առաջին միջոցները պետք է փոխանցենք արդեն հունվարին... Ուստի, օրենսդրական գործընթացի մասնակիցներին հորդորում եմ արագ ընդունել անհրաժեշտ որոշումները։ Բայց այն տեղեկատվությունը, որը մենք դեռ ստացել ենք Էկոֆինից (Եվրամիության երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների խորհուրդ - խմբ.) և Եվրախորհրդարանից, խոսում է այն մասին, որ հսկայական աջակցություն կա: Ես վստահ եմ, որ մնացած, ասենք, դիմադրությունը կարելի է հաղթահարել: Կարծում եմ, այն, ինչ մենք այսօր առաջարկում ենք, շատ կարևոր է Ուկրաինայի համար»,-ասել է եվրահանձնակատար Յոհաննես Հանը։
    23:00
    09.11.22
    Ավելին
  • Հասարակական
    Ուկրաինական պատերազմ. ռուսական զորքը դուրս է գալիս Խերսոնից
    Եթե ռուս-ուկրաինական պատերազմի սկզբի ամիսներին ռուս դիվանագետներին արտաքսում կամ անցանկալի անձ էին հռչակում Եվրոպայում և Միացյալ նահանգներում, ապա հիմա տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ում գտնվող ռուսների ելքը երկրից արգելվում է: ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ դեսպանատան աշխատողներն ու նրանց ընտանիքները թիրախավորվում են ամերիկացիների կողմից:
    23:00
    09.11.22
    Ավելին
  • Հասարակական
    Նորից ճաղերի հետևում են Բաքվից վերադարձած հայ գերիները. բացառիկ վկայություններ
    Նախկին ռազմագերիները հայրենիքում հաճախ ստիպված են լինում վերապրել Բաքվի բանտերի դժոխքը: Եռօրյա մարտերի ժամանակ գերեվարված և հոկտեմբերի 4-ին հայրենիք վերադարձած նորակոչիկը ու նրա հայրը, որոնք ցանկացել են անանուն մնալ, շոկային մանրամասներ են հայտնել «Հայլուր»-ի թղթակցին:
    22:50
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Շոյգուն համաձայնել է ռուսական զորքը Խերսոնից դուրս բերելու՝ Սերգեյ Սուրովիկինի առաջարկին
    Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել է Խերսոնի մարզը Դնեպր գետի ձախ ափից պաշտպանելու՝ Ուկրաինայում իրականացվող ՌԴ հատուկ գործողության հրամանատար Սերգեյ Սուրովիկինի առաջարկին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալության հրապարակումից: «Համակողմանի գնահատելով իրադրությունը՝ առաջարկվում է պաշտպանությունն իրականացնել Դնեպր գետի ձախ ափից։ Հասկանում եմ, որ հեշտ որոշում չէ, բայց միևնույն ժամանակ, մենք պահպանում ենք ամենակարևորը՝ մեր զինծառայողների կյանքն ու զորախմբերի անվտանգությունը։ Բացի այդ, կազատվեն միջոցներ և ուժեր, որոնք կարող են ակտիվ գործողությունների մասնակցել այլ ուղղություններով»,-զեկուցել է Սուրովիկինը, որից հետո Շոյգուն տվել է իր համաձայնությունը: «Շարունակեք զորքերի դուրսբերումը և ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր գետով»,-հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարը:
    22:40
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մադրիդի փոխարեն ռուս տուրիստներին ուղարկել են Թուրքիայի Մարդին քաղաք
    Ռուսական տուրիստական ընկերություններից մեկն Իսպանիայի Մադրիդ քաղաք մեկնել ցանկացող մի զբոսաշրջիկի սխալմամբ ուղարկել է Թուրքիայի Մարդին քաղաք։ Ինքնաթիռից իջնելուց հետո զբոսաշրջիկն տհաճ անակնկալի է եկել և հասկացել, որ այլ վայրում է հայտնվել։ Մեկ օր Մարդինում անցկացնելուց հետո նա ստիպված է եղել մեկնել է Մադրիդ։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Մարդինի տուրիզմի ծառայության ղեկավար Արսլան Փաշաօղլուն հայտնել է, որ նախկինում ևս նման թյուրիմացություններ եղել են։ Նույն տուրիստական ընկերությունը կրկին նույն սխալ էր թույլ տվել և տուրիստական մի խմբի Մադրիդի փոխարեն սխալմամբ ուղարկել Մարդին։ Վերջիններս ստիպված 3 օր անցկացրել էին թուրքական քաղաքում։ Նշենք, որ Մարդինը գտնվում է ներկայիս Թուրքիայի հարավ-արևելքում՝ Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր նահանգում՝ Եդեսիա և Մծբին քաղաքների միջև։ Վերին Միջագետքի հին բերդաքաղաքներից է։ «Մերդին» բառը, որը սիրիական լեգենդներում նշանակել է ամրոցներ, քաղաքի անվանման արմատն է: Երբ բյուզանդացի մի հրամանատար սպանում է Դին անունով քահանային, քաղաքը սկսեց կոչվել «Մատեդին», որը նշանակում է` Դինը սպանված է:
    22:30
    09.11.22
    Ավելին
  • Միջազգային
    Իրանը «հարամել է» Ադրբեջանի «հաղթանակի օրը». Թեհրանի պատասխանը՝ Ալիևի մեղադրանքին
    Իրանական Տելեգրամ ալիքները գիշերը անդադար լուրեր են տարածել, որ իրանա-ադրբեջանական սահմանին բախումներ են: Անգամ Իրանի պաշտոնական հերքումից հետո են շարունակել պնդել, թե Թեհրանը ուժեղ հակահարված է տվել ադրբեջանական կողմի անկանոն կրակոցներին:
    22:20
    09.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Բոլորիդ է փուռը տալու, որ իր կաշին ու կաշվե աթոռը փրկի. ընդդիմությունը գիտի՝ ինչպես փոխել իրավիճակը
    Եթե մինչև տարեվերջ Հայաստանի իշխանությունը խաղաղության համաձայնագիր կնքի Ադրբեջանի հետ, նշանակում է այն ստորագրվել է զենքի տակ: Վստահ է Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելայնը: Ընդդիմությունը կարծում է, որ միայն սպառնալիքով Ադրբեջանը կարող է ստանալ հայկական կողմի ստորագրությունը, որովհետև իրատեսական չէ, որ երկու ամսում զատվի, գծվի հայ-ադրբեջանական սահմանը:
    22:10
    09.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանին կարող են «ագրեսոր» ճանաչել, իսկ ագրեսորին պատժում են
    Հայ-ադրբեջանական բանակցություններում, Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելով, Հայաստանի իշխանությունը ստանձնել է Բաքվի փաստաբանի դերը: Այս համոզմանն են սահմանադրագետները, դիվանագետներն ու քաղաքագետները, որոնք այսօր Երևանում մասնակցել են խորհրդարանական ընդդիմության հրավիրած «Հայաստանի իրական օրակարգը» ֆորումին:
    22:00
    09.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանը լարված է պահում սահմանը. Ալիևը հիշեցնում է Հայաստանի «պարտավորությունները»
    Հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից երկու տարի անց Ադրբեջանը շարունակում է սադրանքները թե՛ Հայաստանի սահմանին, թե՛ Արցախում ու միաժամանակ հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու համար: Անցած գիշեր ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են հայ-ադրբեջանական արևելյան սահմանի հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանցիները նաև կեղծ տեղեկություն են տարածել, թե գիշերը մերոնք կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում գտնվող իրենց դիրքերի վրա:
    21:50
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Քննարկվել է «ՀՀ զինված ուժերի 2023-2027 թթ. զարգացման պլանի»-ի նախագիծը:
    21:44
    09.11.22
    Ավելին
  • Հասարակական
    Ուղիղ միացում՝ ողբերգության վայրից. Պեմզաշենում սպանել են 31-ամյա մորն ու 2 դեռահաս երեխաներին
    Կեսօրին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ ու նրա երկու երեխաների մարմինները՝ վզի հատվածում, մարմնի վրա կտրած-ծակած վերքերով: Ըստ «Հայլուր»-ին հասած տեղեկությունների՝ գյուղի հիվանդանոցի հաշվապահն է եղել Զարինե Մ.-ն: Երեխաներից տղան՝ 8, իսկ աղջիկը 12 տարեկան էր: Նրանց հայրը արտագնա աշխատանքի է: Դաժան սպանության դեպքով դատախազությունը քրեական գործ է հարուցել:
    21:40
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ձգձգվող սիմպտոմատիկ փսիխոզ․ տեսակներն ու կանխարգելման եղանակները
    Սոմատիկ հիվանդության ծանր, ձգձգվող ընթացքը կարող է նպաստել սիմպտոմատիկ փսիխոզների երկարատև ձևերի առաջացմանը՝ ընդհուպ մինչև 2-3 ամիս։ Փսիխոզներն ավարտվում են երկարատև ծանր ասթենիայով, իսկ երբեմն կարող է զարգանալ փսիխոօրգանական համախտանիշ։ Փսիխոօրգանական համախտանիշը բնորոշվում է հիշողության թուլացմամբ, դատողությունների մթագնմամբ, աֆեկտիվ անկայունությամբ։ Առանձնացնում են համախտանիշի հետևյալ տարբերակները. Ասթենիկ. արտահայտվում է հոգեկան և ֆիզիկական թուլությամբ, դյուրհոգնելիությամբ, ուշադրության հյուծվածությամբ, հիշողության թուլացմամբ, ցածր աշխատունակությամբ։ էքսպլոզիվ. Այս տարբերակի դեպքում ամենաարտահայտված ախտանիշը աֆեկտիվ անկայունությունն է։ Հիվանդները զայրացկոտ են, հակված դիսֆորիկ պոռթկումների և ագրեսիվ վարքագծի։ էյֆորիկ. Այս դեպքում հիվանդները անհոգ են, երջանիկ, առանց քննադատական վերաբերմունքի իրենց իրական վիճակի նկատմամբ։ Ապաթիկ. Հիվանդներն անտարբեր են թե՛ իրենց անձի, թե՛ շրջապատի նկատմամբ։ Ձգձգված սիմպտոմատիկ փսիխոզներին բնորոշ են նաև դեպրեսիվ, մանիակալ, հիպոխոնդրիկ, շիզոֆրենանման դրսևորումները։ Հիվանդությունն ընթանում է հուզական անկայունությամբ, դյուրագրգռությամբ, հոգեկան արագ հյուծվածությամբ, սոմատո-վեգետատիվ խանգարումներով։ Այս հարցում որոշակի նշանակություն ունի նաև կանխատրամադրվածությունը։ Սիմպտոմատիկ փսիխոզները առավելապես հանդիպում են ռևմատիզմի, բրուցելոզի, մալարիայի, բծավոր և որովայնային տիֆի, կատաղության, էնցեֆալիտների, ՁԻԱՀ-ի և սիֆիլիսի ժամանակ։ Սոմատիկ ոչ վարակիչ հիվանդություններից պետք է նշել սրտամկանի ինֆարկտը, լյարդի և երիկամների հիվանդությունները, թոքերի տուբերկուլյոզը, չարորակ ուռուցքները, չարորակ անեմիան, հետծննդյան պսիխոզները։ Սիմպտոմատիկ փսիխոզների բուժումն անցկացվում է համալիր ձևով, որտեղ առաջնակարգ տեղ է տրվում հոգեկան խանգարում առաջացնող պատճառի վերացմանը։ Այդ տեսակետից հիվանդը մշտապես պետք է գտնվի թերապևտի, սրտաբանի, էնդոկրինոբանի, ինֆեկցիոնիստի, հոգեբույժի կամ համապատասխան այլ մասնագետ-բժշկի հսկողության տակ։ Քանի որ փսիխոզի սուր շրջանում հիվանդը վտանգավոր կարող է լինել ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, ուստի նրան պետք է մեկուսացնել և ապահովել շուրջօրյա հսկողությամբ։ Փսիխոզի ձգձգվող ընթացքի դեպքում հիվանդի բուժումն ավելի լավ է կազմակերպել ընդհանուր հիվանդանոցի սոմատոպսիխիկ բաժանմունքում: Հաշվի առնելով, որ սոմատիկ հիվանդությունների ժամանակ հաճախ դիտվում է բարձր զգայունություն նեյրոլեպտիկ դեղամիջոցների հանդեպ, առաջանում են կողմնակի երևույթներ, դրանք պետք է կիրառել ոչ մեծ դեղաչափերով՝ ցուցաբերելով զգույշ և անհատական մոտեցում։
    21:30
    09.11.22
    Ավելին