Լրահոս
Քաղաքական
17:12
09.11.22
317

Ինչու են ԱԺ դարպասները նորից զոդում և պարսպի երկայնքով փշալար անցկացնում. պարզաբանում՝ ԱԺ-ից. «News.am»

Img default alt hy

Հայաստանի ԱԺ աշխատակազմը որոշել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել շենքի համար, որի նպատակով ԱԺ դարպասները նորից զոդում են և պարիսպների երկայնքով փշալար անցկացնում։ Այս մասին «News.am»-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

«Այս աշխատանքները պետք է իրականացվեին շատ ավելի վաղ, բայց որոշակի պատճառներով դրանք հետաձգվել էին, իսկ այժմ իրականացվում են»,- ասաց Խաչատրյանը՝ հերքելով լուրերը, թե հնարավոր է` հոսանք միացվի փշալարերին։

Ավելի վաղ «Հրպարակ»-ը գրել էր, որ ԱԺ պարիսպների երկայնքով փշալար են անցկացնում և պատի երկարությամբ նաև հոսանքալարեր են անցնում, ուստի չի բացառվում, որ հոսանք միացվի փշալարերին։