Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:30
09.11.22
155

Ուկրաինան առաջին անգամ կմասնակցի ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին և կստորագրի բարեկամության պայմանագիր

Img default alt hy

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան ժամանել Է Կամբոջայի մայրաքաղք՝ մասնակցելու համար ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին և ստորագրելու Հարավ - արևելյան Ասիայում բարեկամության և համագործակցության պայմանագիր: Նոյեմբերի 9-ին այդ մասին հաղորդել Է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քատուղար Օլեգ Նիկոլենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դմիտրի Կուլեբան Պնոմպեն Է ժամանել՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի՝ Կամբոջա պատմության մեջ առաջին այցի շրջանակներում: Ուկրաինան առաջին անգամ կմասնակցի ԱՍԵԱՆ-ի՝ Հարավ - արևելյան Ասիայի տասը երկրների հզոր միավորման գագաթնաժողովին: Ուկրաինան կդառնա Կենտրոնական Եվրոպայի առաջին երկիրը, որը կմիանա Հարավ - արևելյան Ասիայում բարեկամության և համագործակցության պայմանագրին»,- գրել Է Նիկոլենկոն Facebook-ում:

Նոյեմբերի 8-13-ը Պնոմպենում (Կամբոջա) տեղի են ունենում Հարավ - արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 40-րդ և 41-րդ գագաթնաժողովները: Հանդիպման գլխավոր թեմաներ են հայտարարված պարենային և Էներգետիկական անվտանգությունը, գլոբալ գնաճի բարձրացումը, վերականգնումը COVID-19-ի համավարակից հետո:

Կազմակերպության ստեղծման մասին որոշումն ընդունվել Է 1967 թվականի օգոստոսի 8-ին Բանգկոկում (Թաիլանդ) հինգ երկրների՝ Ինդոնեզիայի, Մալայզիայի, Սինգապուրի, Թաիլանդի և Ֆիլիպինների կողմից, որոնք ստորագրել են ԱՍԵԱՆ-ի հռչակագիրը (հայտնի Է որպես Բանգկոկի հռչակագիր): Ասոցիացիայի նպատակ Է հայտարարվել համագործակցությունը տնտեսական, սոցիալական և մշակութային բնագավառներում, ինչպես նաև խաղաղության և կայունության ամրապանդումը Հարավ - արևելյան Ասիայում: Ավելի ուշ ԱՍԵԱՆ-ին են միացել Բրունեյը, Վիետնամը, Լաոսը, Մյանման և Կամբոջան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: