Լրահոս

2022-11-09
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 11 – 12-ը Վիլնյուսում
    Նոյեմբերի 9-ին 5,7 մանիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իտալիայի ափերի մոտ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Պեզարո քաղաքից (բնակչությունը՝ շուրջ 100 հազար մարդ) 35 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Ցնցումներն զգացել են նաեւ որոշ քաղաքների բնակիչներ Լացիոյում, Էմիլիա Ռոմանիայում, Ումբրիայում եւ Վենետոյում: Հանրապետության Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը Twitter-ում տեղեկացրել Է, որ «առայժմ օգնության մասին խնդրանքներ (քաղաքացիների կողմից) կամ վնասի մասին հաղորդումներ չեն ստացվել», կատարվում են ստուգումներ: Անկոնա քաղաքի (Մարկեի վարչական կենտրոն) իշխանությունները որոշել են որպես նախազգուշական միջոց փակել դպրոցները, դադարեցված Է գնացքների երթեւեկությունը: Վերջին հուժկու երկրաշարժն Իտալիայում տեղի Է ունեցել 2016 թվականի օգոստոսին Ամատիչե քաղաքի շրջանում՝ Լացիոյի, Մարկեի, Ումբրիայի եւ Աբրուցոյի մարզերի սահմանին: Այդ ժամանակ զոհվել Է 299 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:22
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիայի ԱԳՆ-ում նշել են պայմանը Սիրիայի հետ դիվանագիտական շփումներ հաստատելու համար
    Թուրքիան կքննարկի Սիրիայի հետ դիվանագիտական շփումների հաստատումը համապատասխան պայմանների առկայության դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: «Սիրիայի հարցում մենք պահպանում ենք սկզբունքային դիրքորոշումը չորս ռազմավարական նպատակների հիման վրա. երկրի միասնականության եւ տարածքային ամբողջականության պահպանումը, դրա անխախտ կայունությունը քաղաքական լուծման հիման վրա, մեր սահմանների մոտ ահաբեկչության սպառնալիքի վերացումը, սիրիացիների անվտանգ վերադարձը հայրենիք»,-Չավուշօղլիի խոսքը մեջբերում Է Aydınlık թերթը: Նրա խոսքով՝ Սիրիայում կայունության ապահովման ուղղությամբ Անկարայի ջանքերի շնորհիվ շուրջ 530 հազար սիրիացիներ արդեն վերադարձել են տուն: «Եթե համապատասխան պայմաններ առաջ գան հատուկ ծառայությունների միջեւ առկա շփումների՝ մինչեւ դիվանագիտական մակարդակի ընդլայնման համար, մենք նույնպես դա կգնահատենք»,-ընդգծել Է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    15:15
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված ժամացույց, ոսկե ականջողեր, բջջային հեռախոսներ․ բացահայտում
    Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի Խորենացու փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Արարատի մարզի Խաչփար գյուղի 37-ամյա մի բնակչի՝ իր վարած «ԲՄՎ X5»-ով, և Երևանի 36-ամյա մի բնակչի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են փող, ժամացույց, ոսկյա մատանի և ականջօղեր՝ գնապիտակներով ու բջջային հեռախոսներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ նրանք նոյեմբերի 4-ի ժամը 14.00-ի սահմաններում փորձել էին գողությունն անել Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ» մակնիշի մեքենայի սրահից և Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի եկեղեցու ավտոկայանատեղիում կայանված «ՎԱԶ-2115»-ի սրահից, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Իսկ խուզարկությամբ հայտնաբերված ոսկյա զարդերը գողացել էին եկեղեցու ավտոկայանատեղիում կայանված «Մազդայի» սրահից: Հանգամանքները պարզվում են: Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը և գողոնը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
    15:07
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Փելոսին գնահատել Է դեմոկրատների հաջողությունը Ներկայացուցիչների պալատի ընտրություններում
    ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամների հաջողությունը վստահորեն գերազանցում են սպասումները Ներկայացուցիչների պալատի ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է պալատի գործող խոսնակ Նենսի Փելոսին: «Թեեւ բազմաթիվ ընտրարշավներ դեռեւս ընթանում են շատ համահավասար, արդեն պարզ Է, որ պալատում դեմոկրատական ներկայացուցիչների եւ թեկնածուների արդյունքները վստահորեն գերազանցում են սպասումներն ամբողջ երկրում»,-ասվում Է Փելոսիի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է CSPAN գործակալության կողմից: ԱՄՆ-ում անցկացվել են խորհրդարական ընտրություններ: Կոնգրեսի ստորին պալատում, ըստ կանխատեսումների, մեծամասնությունը պատկանելու Է հանրապետականներին, որոնք զգալիորեն հետ են մղել դեմոկրատներին: Այս դեպքում Փելոսին, որը, NBC News-ի կանխատեսումների համաձայն, վստահորեն կվերընտրվի Կոնգրեսում, կորցնում Է խոսնակի պաշտոնը Ներկայացուցիչների պալատում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    15:00
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դավաճանը ոչ թե պատժված է, այլ փորձում է պատժել բոլոր նրանց, ովքեր պայքարում են Հայաստանի թշնամիների դեմ. Արսեն Ջուլֆալակյան
    ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է «Ցավոք, հերթական անգամ համոզվում ես, որ 2 տարի առաջ պատահած համազգային պարտությունն ու խայտառակությունն օրինաչափություն էր, երբ տեսնում ես, որ... -մինչև այսօր այդ դավաճանության գլխավոր ճարտարապետը և նրա խմբակը իշխանության են և շարունակում են վայելել հազարավոր մարդկանց աջակցությունը՝ այդ թվում՝ բավական կրթված մարդկանց -դավաճանը ոչ թե պատժված է, այլ փորձում է պատժել բոլոր նրանց, ովքեր պայքարում են Հայաստանի ներքին և արտաքին թշնամիների դեմ -ազգակործան պատուհասն իր ընտանիքով հանդերձ նույնիսկ մի փոքր չի զղջում իր բերած աղետի համար և չտեսավարի առավելագույնս ըմբոշխնում է իշխանության տված բարիքները՝ նորից անպատիժ -կապիտուլյացիան ներկայացվում է որպես սովորական, նորմալ մի երևույթ և ընդունվում է հանրության լայն շերտերի կողմից -պատերազմի ընթացքում և դրանից հետո խայտառակ վարկ դրսևորածները նշանակվում են նոր, ավելի բարձր պաշտոնների, մաքրվում են, երբեմն նույնիսկ հերոսացվում, շարունակում են անարգել եթերներով և սոց. հարթակներով իրենց ստերի և մանիպուլյացիաների տարածումը -ՊՆ-ն, ԳՇ-ն, ԱԱԾ-ն հաշտ են այս ամենի հետ», - Facebook-ի իր էջում գրել է Ջուլֆալակյանը։ Ըստ նրա՝ այս ամենի հետ հաշտ են նաև բազմաթիվ իբր սկզբունքային, ազգայնական հայտնի դեմքեր, որոնք ևս շատ հարմար տեղավորվել են տարբեր պաշտոնների։ «-Սփյուռքի տարբեր համայնքներում հանդիպումների ընթացքում լսում ես խայտառակ «սրանք վատն են, բայց նախկիններն ավելի վատը» թեզը -սուտը, ատելությունը, ցինիկությունը, տգիտությունը, քծնանքն ու մեծամտությունը, արդարության բացակայությունը հասել են խեղդող մակարդակի... -երբ այսքան ապացույցներից հետո ծնունդով արցախցի, բարձրագույն կրթություն ստացած, տարիներով դասախոս աշխատած մարդն ասում է, թե էս «խեղճն» ինչ աներ, ամեն ինչ նախապես էր որոշված... -երբ հայտնի քպ-ականները դեռ կարող են ազատ զբոսնել քաղաքում Երկար կարելի է շարունակել: Բայց այսքանն էլ հերիք է, որ պարզ դառնա եղածի օրինաչափությունը: Հ․Գ․ Ցավակցում եմ հայրենիքի համար նահատակվածների ընտանիքներին: Կգա ժամանակ, երբ նրանց սխրանքները կգնահատվեն», - նշել է ԱԺ նախկին պատգամավորը։
    14:52
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Meta-ն աշխատակիցների ընդգրկուն հեռացումները կսկսի նոյեմբերի 9-ին
    Ամերիկյան Meta Platforms Inc.-ը նոյեմբերի 9-ին կսկսի հաստիքակազմի ընդգրկուն կրճատման գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով լրատվական աղբյուրների: «Meta Platforms Inc.-ն աշխատակիցներին կսկսի հեռացնել նոյեմբերի 9-ի առավոտյան. այդ մասին ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը ղեկավարներին հայտնել Է նոյեմբերի 8-ին»,-գրում Է հրատարակությունը: Թերթը նշում Է, որ «առաջիկա կրճատումները, ինչպես սպասվում Է, կվերաբերեն ընդհանուր առմամբ հազարավոր աշխատակիցների, եւ, հավանաբար, այսօրվա դրությամբ խոշորագույնը կդառնան տեխնոլոգիական հատվածում»: Ավելի վաղ հաղորդվել Էր հաստիքացուցակի կրճատումներ սկսելու վերաբերյալ աշխատակիցներին ծանուցելու Meta-ի պլանների մասին: Սեպտեմբերի վերջին Meta-ի հաստիքակազմում կար ավելի քան 87 հազար մարդ: 2020-2021 թվականներին ընկերությունն աշխատակիցների հաստիքակազմն ավելացրել Է ավելի քան 27 հազարով, իսկ այս տարվա առաջին ինն ամիսներին՝ եւս 15,3 հազարով: The Wall Street Journal-ը գրել Է, որ Meta-ն պլանավորում Է առաջիկա ամիսներին ծախսերը կրճատել առնվազն 10 տոկոսով, այդ թվում՝ աշխատակիցների մի մասին հեռացնելու հաշվին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    14:45
    09.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Իրանի հակահարվածը Ադրբեջանին. անջատողական տրամադրություններ՝ Նախիջևանում
    Բաքուն լարման բարձր աստիճանի է փորձում հասցնել հարաբերությունները Թեհրանի հետ, կարծում են փորձագետները՝ հաշվի առնելով Ադրբեջանի հատուկ ուժերի վերջին հայտարարությունը իրանցի կամ իրանամետ «սադրիչներ» փնտրելու մասին, որոնք Նախիջևանը Իրանին միացնելու կոչեր էին արել: Այսօր էլ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանին աջակցելու համար Ադրբեջանի սահմանին զորավարժություններ անողները իրենց չեն կարող վախեցնել:
    14:45
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այն երկրների ամբողջական ցանկն է, որոնք երեկ շնորհավորել են Ադրբեջանի «հաղթանակի» օրը. Զաքարյան
    Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբույան էջում գրում է. Այն երկրների ամբողջական ցանկն է, որոնք երեկ շնորհավորել են ադրբեջանի «հաղթանակի» օրը: Թուրքիա Թուրքմենիա Ղազախստան Ուզբեկստան Բելոռուս Պակիստան Իրան Ալժիր Հունգարիա Բրիտանիա Իտալիա Իսրայել
    14:37
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 85 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 8-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 13, սառը զենքի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, զենք-զինամթերքի առգրավման` 5, խարդախության՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 3, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 2, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սուտ մատնության, ընտանեկան բռնության և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    14:30
    09.11.22
    Ավելին
  • Աշխարհ
    Սիրիայում խոլերա է բռնկվել. 49 մարդ մահացել է
    Խոլերա է բռնկվել Սիրիայում: Այդ երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ արդեն 1249 վարակակիր կա, 49 մարդ մահացել է: Նշվում է, որ իշխանությունների ձեռնարկած հատուկ միջոցառումներից հետո վարակի տարածումը հաջողվել է զսպել: Սիրիայի Առողջապահության նախարարությունը մարդկանց հորդորել է առաջին իսկ կասկածելի ախտանշանների դեպքում դիմել բժշկի:
    14:22
    09.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուս-բելառուսական մարտական վարժանքներ
    Բելառուսի զորավարժարաններում ռուս-բելառուսական զորքերը մարտական վարժանքներ են սկսել: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած կադրերում երևում է, թե ինչպես է ռուսական զինտեխնիկա բերվում կրակադաշտ: Զորավարժությունների ընթացքում զինվորները կրակում են նռնականետերից, հաուբիցից, տանկեր են վարում անհարթ տեղանքում:
    14:15
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիային հաջողվեց խափանել Մեհմեդ Օզի ընտրությունն իբրև ԱՄՆ Սենատի անդամ
    Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիայի տևական ջանքերի արդյունքում, որին մաս էին կազմում Ամերիկայի հունական, հրեական, քրդական և այլ համայնքային կազմակերպություններ, հնարավոր է եղել խափանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչ, ազգությամբ թուրք և Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը: Հայտարարության մեջ նշվում է, որ Օզը, բացի թուրքական իշխող վերնախավի հետ իր անթաքույց կապերից, հայտնի է նաև Հայոց ցեղասպանության մերժմամբ։ Մեհմեդ Օզի ընտրվելը որպես սենատոր, էական խոչընդոտներ կարող էր հարուցել ինչպես Ամերիկայի հայ համայնքի, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունների համար։ «Հայ դատի Ամերիկայի կենտրոնական գրասենյակը, Հայ դատի Ամերիկայի Արևելյան ափի հանձնախմբի և Փենսիլվանիայի տեղական հանձնախմբի հետ միասին, ինչպես նաև համայնքային ներգրավմամբ, ամիսներ շարունակ պայքարել է ձախողելու համար Օզի ընտրությունը։ Այդ ամբողջ ընթացքում էական աշխատանք է տարվել ընտրողների հետ՝ վերջիններիս համար բացահայտելով Օզի իրական կապերը, քաղաքական ծագումը և անհամապատասխանությունն ամերիկյան քաղաքական մշակույթին, լայնորեն օգտագործվել են սոցիալական մեդիայի հնարավորությունները, ինչի արդյունքում Օզի իրական նպատակներն ու անցյալը ներկայացնող տեսահոլովակը կարճ ժամանակահատվածում հավաքել է միլիոնավոր դիտումներ։ Հայ դատի հանձնախումբը նաև ԱՄՆ արդարության դեպարտամենտին կոչ էր արել հետաքննությամբ պարզել, թե արդյոք Օզի գործունեությունը երկիրն արտաքին ազդեցություններից պաշտպանող ամերիկյան օրենսդրության խախտում չէ։ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակն ու համապատասխան շրջանային ու տարածքային հանձնախմբերը Մեհմեդ Օզի դեմ կազմակերպել են նաև բողոքի ցույցեր և երթեր։ Փենսիլվանիայի ընտրությունների արդյունքում նահանգից ընտրվել է Հայ դատի հանձնախմբի համակրանքը վայելող Ջոն Ֆեթերմանը, ով հայտնի է իր անթաքույց հայամետ վարքով և շարունակապես իր սատարումն է հայտնում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետապնդած աշխատանքներին: Այս հաղթանակի առնչությամբ՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նկատել է․ «Այս պատմական հաղթանակով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատը, Փենսիլվանիայի ժողովրդին և ամերիկյան ժողովրդավարությունը պաշտպանեց Հայոց ցեղասպանությունը ժխտողից, ով խորը կապեր ունի Թուրքիայի թշնամական վարչակարգի հետ։ Այս շրջադարձային հաղթանակն ավելի քան մեկ տարվա ռազմավարական պլանավորման և համայնքային ու կոալիցիոն անխոնջ ջանքերի արդյունքն է՝ սկսած հետազոտություններից, ընտրողների կրթությունից, լրատվամիջոցների օգտագործումից, և այլ նպատակային ընտրական նախաձեռնություններից: Մենք գոհ ենք դոկտոր Օզի պարտությունից և անհամբեր սպասում ենք աշխատել Ջոն Ֆեթերմանի հետ»,- ասված է հայտարարության մեջ:
    14:09
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարները պայմանավորվել են շարունակել օգնությունն Ուկրաինային
    ԱՄՆ-ը ողջունում Է Մեծ Բրիտանիայի գործողություններն Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում եւ պատրաստ Է ապագայում շարունակել համագործակցությունն այդ ուղղությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Պենտագոնը, հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Փոխնախարար Հիքսը շնորհակալություն Է հայտնել Մեծ Բրիտանիային նրա ավանդի (…) համար եւ խոստացել Է շարունակել (Լոնդոնի հետ) սերտորեն համագործակցել Ուկրաինայի ապագա պահանջները բավարարելու գործում»,-ասվում Է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Դեւիդ Ուիլյամսի հետ Հիքսի վիրտուալ հանդիպման արդյունքների շուրջ հաղորդագրության մեջ: Կողմերը նաեւ քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են յուրաքանչյուր երկրի պաշտպանական արդյունաբերության հնարավորություններին, «AUKUS-ի (ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի միջեւ համաձայնագիր) օգոստոսյան եռակողմ գործընկերության կարգավիճակը, եւ երեք գործընկերների միջեւ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերն ու տեղեկատվության փոխանակումը»,-հաղորդել Է Պենտագոնը: Նշվում Է, որ փոխնախարարները հայտարարել են պաշտպանության ու անվտանգության բնագավառում ամերիկա-բրիտանական հարաբերությունների խորացման նկատմամբ պատրաստակամության մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    14:07
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ճապոնիայում հայտարարել են ԿԺԴՀ-ի կողմից, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի արձակման մասին
    ԿԺԴՀ-ն նոյեմբերի 9-ին, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը: Հրթիռն արդեն ընկել Է: Հրթիռի անկման վայրն այս պահին չի նշվում: Ճապոնիայի պահականավերը տարածաշրջանում գտնվող նավերին հորդորում են հրթիռի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց, այլ անհապաղ կապվել իշխանությունների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    14:00
    09.11.22
    Ավելին
  • Միջազգային
    ՆԱՏՕ-ն չի ուզում, որ «ուժի կիրառումն օգնի հասնել քաղաքական նպատակներին»
    ՆԱՏՕ-ն չի ուզում, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատվի ռուսական պայմաններով: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ու նշել, թե դա կնշանակի, որ ուժի կիրառումը օգնում է հասնել քաղաքական նպատակներին: «Եթե Ուկրաինան ընդունի Ռուսաստանի պահանջները, շարունակական հարձակումների վտանգ կլինի: Դա աղետ կլինի բոլորիս համար»,- ասել է Ստոլտենբերգը:
    13:52
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շիրակի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել են 31-ամյա կնոջ և 12-ամյա ու 8-ամյա երեխաների դիերը
    Այսօր՝ նոյեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/09/1226160/
    13:48
    09.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Իրանը երբեք չի ամրապնդում կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի. Թեհրանի պատասխանը Բաքվի մեղադրանքին
    Իրանի արտգործնախարարությունը պատասխանել է Իլհամ Ալիևի մեղադրանքներին, թե Թեհրանը չափազանց մեծ աջակցություն է ցուցաբերում Երևանին: «Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Նասեր Կանանին:
    13:45
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը եկել էր ասելու, որ Խաչատուր Սուքիասյանն իր վրա հույս չդնի․ «Իրավունք»
    «Իրավունքն» անդրադարձել էր, որ Նիկոլ Փաշինյանը շտապել է Ազգային ժողով` այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող Երեւանի կենտրոնում գտնվողն «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը, եւ դրան հաջորդել էր վերոնշյալ պատգամավորի ջղագրգիռ ճեպազրույցը լրագրողների հետ: Ինչպեսեւ նշել էինք, ՔՊ-ական պատգամավորների հետ փակ հանդիպման բովանդակության առանցքում եղել է նաեւ Սուքիասյանի հարցը, ինչի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, թեպետ Խաչատուր Սուքիասյանը հայտնի ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ բացառված է Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենա, այդուհանդերձ գնացել էր փակ հանդիպմանը, որտեղ բոլորի ներկայությամբ է քննվել իր հարցը: Ըստ մեր աղբյուրների` Նիկոլ Փաշինյանը Խաչատուր Սուքիասյանին հասկացրել է, որ այս հարցում իր վրա հույս չդնի, եւ եթե իրավապահները որեւէ կասկած ունեն, թող քննեն: Նա նաեւ ակնարկել է, որ այս հարցով ինքն էլ չի պատրաստվում առանձին քննարկում ունենալ Սուքիասյան Խաչատուրի հետ»:
    13:37
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փշալարերով պատրաստվում են «սև թուղթը» վավերացնելուն. Սևակ Հակոբյան
    Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է. Ամենից ժողովրդավարական Հայաստանում, ամենից ժողովրդավար իշխանության կողմից, հենց հիմա ԱԺ դարպասներին, պարիսպներին փշալարեր են անցկացվում։ Ըստ երևույթին, Փաշինյանը պատրաստվում է միանձնյա ստորագրել 2-րդ և վերջնական կապիտուլյացիայի թուղթը, որը հետո, ըստ Սահմանադրության, պարտավոր կլինի տանել ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանելիությունը հաստատելու։ Իսկ դրանից հետո «սև թուղթը» պետք է տանի ԱԺ վավերացման։ Որ իրեն հլու-հնազանդ ծառայող խմբակցությունը «պիոների» պես կհաստատի այն, ոչ մեկ չի կասկածում․ ինքը վախենում է ժողովրդի ցասումից, վախենում է Սեպտեմբերի 13-ի ինքնաբուխ հավաքի կրկնությունից, 20 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո քաոսի կրկնությունից, դրան է պատրաստվում։ Բայց այդ թուղթը նախ պետք է անցնի Սահմանադրական դատարանով։ Հիմա ի՞նչ, այդ շենքի հետ ինչ պետք է անի, 10 մետրանոց պարի՞սպ սարքել տա։ Դուրս է գալիս, որ կապիտուլյացիայի «սև թուղթը» կստորագրի դրսում՝ հայ ժողովրդից հեռու, իսկ ԱԺ-ում էլ վավերացումը կկազմակերպի ժողովրդից պաշտպանող փշալարերով․ մնաց ՍԴ-ն, դա էլ մի բան կանի։ Այլ հարց է, որ այդ փաստաթուղթը, սկսած ստորագրումից, վերջացրած իր «պիոներների վավերացումով», բառիս բուն իմաստով հակաժողովրդական է և որևէ կերպ չի արտացոլի հայ ժողովրդի կամքը։ Հ․Գ․ ու թող ոչ մեկ չհիշեցնի 21 թվի ընտրությունների արդյունքները․ նախընտրական քարոզարշավի ժամանակ նոր թղթի ստորագրման մասին խոսք չի եղել, ժողովուրդը իրեն երբևէ այդ մանդատը չի տվել։ Հ․Գ․2 պատմություն կարդացեք, երբևէ ոչ մի հակաժողովրդական իշխանությանը, չի փչկել ո՛չ փշալարը, ո՛չ պարիսպը, ոչ էլ որևէ գույնի բերետավորների հրոսակը։ Դրանք բոլորը միշտ վատ վերջ են ունեցել։
    13:36
    09.11.22
    Ավելին