Լրահոս

2022-11-09
  • Քաղաքական
    Բոլորիդ է փուռը տալու, որ իր կաշին ու կաշվե աթոռը փրկի. ընդդիմությունը գիտի՝ ինչպես փոխել իրավիճակը
    Եթե մինչև տարեվերջ Հայաստանի իշխանությունը խաղաղության համաձայնագիր կնքի Ադրբեջանի հետ, նշանակում է այն ստորագրվել է զենքի տակ: Վստահ է Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելայնը: Ընդդիմությունը կարծում է, որ միայն սպառնալիքով Ադրբեջանը կարող է ստանալ հայկական կողմի ստորագրությունը, որովհետև իրատեսական չէ, որ երկու ամսում զատվի, գծվի հայ-ադրբեջանական սահմանը:
    22:10
    09.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանին կարող են «ագրեսոր» ճանաչել, իսկ ագրեսորին պատժում են
    Հայ-ադրբեջանական բանակցություններում, Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելով, Հայաստանի իշխանությունը ստանձնել է Բաքվի փաստաբանի դերը: Այս համոզմանն են սահմանադրագետները, դիվանագետներն ու քաղաքագետները, որոնք այսօր Երևանում մասնակցել են խորհրդարանական ընդդիմության հրավիրած «Հայաստանի իրական օրակարգը» ֆորումին:
    22:00
    09.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանը լարված է պահում սահմանը. Ալիևը հիշեցնում է Հայաստանի «պարտավորությունները»
    Հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից երկու տարի անց Ադրբեջանը շարունակում է սադրանքները թե՛ Հայաստանի սահմանին, թե՛ Արցախում ու միաժամանակ հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու համար: Անցած գիշեր ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են հայ-ադրբեջանական արևելյան սահմանի հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանցիները նաև կեղծ տեղեկություն են տարածել, թե գիշերը մերոնք կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում գտնվող իրենց դիրքերի վրա:
    21:50
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Քննարկվել է «ՀՀ զինված ուժերի 2023-2027 թթ. զարգացման պլանի»-ի նախագիծը:
    21:44
    09.11.22
    Ավելին
  • Հասարակական
    Ուղիղ միացում՝ ողբերգության վայրից. Պեմզաշենում սպանել են 31-ամյա մորն ու 2 դեռահաս երեխաներին
    Կեսօրին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ ու նրա երկու երեխաների մարմինները՝ վզի հատվածում, մարմնի վրա կտրած-ծակած վերքերով: Ըստ «Հայլուր»-ին հասած տեղեկությունների՝ գյուղի հիվանդանոցի հաշվապահն է եղել Զարինե Մ.-ն: Երեխաներից տղան՝ 8, իսկ աղջիկը 12 տարեկան էր: Նրանց հայրը արտագնա աշխատանքի է: Դաժան սպանության դեպքով դատախազությունը քրեական գործ է հարուցել:
    21:40
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ձգձգվող սիմպտոմատիկ փսիխոզ․ տեսակներն ու կանխարգելման եղանակները
    Սոմատիկ հիվանդության ծանր, ձգձգվող ընթացքը կարող է նպաստել սիմպտոմատիկ փսիխոզների երկարատև ձևերի առաջացմանը՝ ընդհուպ մինչև 2-3 ամիս։ Փսիխոզներն ավարտվում են երկարատև ծանր ասթենիայով, իսկ երբեմն կարող է զարգանալ փսիխոօրգանական համախտանիշ։ Փսիխոօրգանական համախտանիշը բնորոշվում է հիշողության թուլացմամբ, դատողությունների մթագնմամբ, աֆեկտիվ անկայունությամբ։ Առանձնացնում են համախտանիշի հետևյալ տարբերակները. Ասթենիկ. արտահայտվում է հոգեկան և ֆիզիկական թուլությամբ, դյուրհոգնելիությամբ, ուշադրության հյուծվածությամբ, հիշողության թուլացմամբ, ցածր աշխատունակությամբ։ էքսպլոզիվ. Այս տարբերակի դեպքում ամենաարտահայտված ախտանիշը աֆեկտիվ անկայունությունն է։ Հիվանդները զայրացկոտ են, հակված դիսֆորիկ պոռթկումների և ագրեսիվ վարքագծի։ էյֆորիկ. Այս դեպքում հիվանդները անհոգ են, երջանիկ, առանց քննադատական վերաբերմունքի իրենց իրական վիճակի նկատմամբ։ Ապաթիկ. Հիվանդներն անտարբեր են թե՛ իրենց անձի, թե՛ շրջապատի նկատմամբ։ Ձգձգված սիմպտոմատիկ փսիխոզներին բնորոշ են նաև դեպրեսիվ, մանիակալ, հիպոխոնդրիկ, շիզոֆրենանման դրսևորումները։ Հիվանդությունն ընթանում է հուզական անկայունությամբ, դյուրագրգռությամբ, հոգեկան արագ հյուծվածությամբ, սոմատո-վեգետատիվ խանգարումներով։ Այս հարցում որոշակի նշանակություն ունի նաև կանխատրամադրվածությունը։ Սիմպտոմատիկ փսիխոզները առավելապես հանդիպում են ռևմատիզմի, բրուցելոզի, մալարիայի, բծավոր և որովայնային տիֆի, կատաղության, էնցեֆալիտների, ՁԻԱՀ-ի և սիֆիլիսի ժամանակ։ Սոմատիկ ոչ վարակիչ հիվանդություններից պետք է նշել սրտամկանի ինֆարկտը, լյարդի և երիկամների հիվանդությունները, թոքերի տուբերկուլյոզը, չարորակ ուռուցքները, չարորակ անեմիան, հետծննդյան պսիխոզները։ Սիմպտոմատիկ փսիխոզների բուժումն անցկացվում է համալիր ձևով, որտեղ առաջնակարգ տեղ է տրվում հոգեկան խանգարում առաջացնող պատճառի վերացմանը։ Այդ տեսակետից հիվանդը մշտապես պետք է գտնվի թերապևտի, սրտաբանի, էնդոկրինոբանի, ինֆեկցիոնիստի, հոգեբույժի կամ համապատասխան այլ մասնագետ-բժշկի հսկողության տակ։ Քանի որ փսիխոզի սուր շրջանում հիվանդը վտանգավոր կարող է լինել ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, ուստի նրան պետք է մեկուսացնել և ապահովել շուրջօրյա հսկողությամբ։ Փսիխոզի ձգձգվող ընթացքի դեպքում հիվանդի բուժումն ավելի լավ է կազմակերպել ընդհանուր հիվանդանոցի սոմատոպսիխիկ բաժանմունքում: Հաշվի առնելով, որ սոմատիկ հիվանդությունների ժամանակ հաճախ դիտվում է բարձր զգայունություն նեյրոլեպտիկ դեղամիջոցների հանդեպ, առաջանում են կողմնակի երևույթներ, դրանք պետք է կիրառել ոչ մեծ դեղաչափերով՝ ցուցաբերելով զգույշ և անհատական մոտեցում։
    21:30
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Զախարովան անդրադարձել է ռուս խաղաղապահների հասցեին ադրբեջանական քննադատությանը
    Ռուսաստանը ցանկացած պրոպագանդիստական արշավի՝ կլինի այն մեդիա տիրույթում, թե քաղաքականությունում, վատ է վերաբերվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ռուս խաղաղապահների հասցեին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում պարբերաբար հայտնվող քննադատությունների մասին հարցին: «Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների դերին և նրանց գործունեության գնահատականին, երեք երկրների ղեկավարները (նկատի ունի Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան. հեղ) Սոչիում կայացած գագաթաժողովում նշել են ռուսական զորախմբի նշանակալի ներդրումը անվտանգության ապահովման հարցում և ընդգծել տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու ջանքերի անհրաժեշտությունը։ Ցանկացած դրական, կառուցողական ու ստեղծագործ նախաձեռնություն միշտ բացասական ալիք է առաջացնում։ Դա, ցավոք, աշխարհի կանոնն է»,- եզրափակեց Զախարովան:
    21:20
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
    ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Պեմզաշեն գյուղի 1-ին փողոցի 10-րդ տան բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:28-ին: Անմիջապես հիշյալ հասցե է մեկնել օպերատիվ խումբը և բացելով տան դուռը՝ ննջասենյակում հայտնաբերել նշված տան բնակիչների՝ 1991թ. ծնված կնոջ և վերջինիս՝ 07.12.2010թ. ծնված դստեր և 12.06.2014թ. ծնված որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որի շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային անհետաձգելի և մեծածավալ գործողություններ: Մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժողների մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձի ինքնությունը և մի շարք այլ հարցեր պարզելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
    21:18
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված Մակրոնը կոչ է արել մոբիլիզացնել տնտեսությունը
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Ուկրաինայում «բարձր ինտենսիվության հակամարտության» պայմաններում մոբիլիզացնել պաշտպանական արդյունաբերությունը և տնտեսությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա հայտարարությունը: «Մենք պետք է հարմարվենք պատերազմական տնտեսության նոր պայմաններին և դիրքորոշմանը: Բարձր ինտենսիվության կոնֆլիկտի համատեքստում, որն ուղղակիորեն ազդում է մեզ վրա, մեզ անհրաժեշտ է իրական տնտեսական և արդյունաբերական մոբիլիզացիա»,- ասել է Մակրոնը։
    21:10
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Վթար Ապարան-Քուչակ ճանապարհին․ փրկարարները մեքենայից դուրս են բերել ուղևորի անշնչացած մարմինը
    Նոյեմբերի 9-ին, ժամը 19։37-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա մեկ զոհ և տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Լ․ Ա․, ծնված 1966 թ.) և «KamAZ» (վարորդ` Է. Բ․, ծնված 1962 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Ա.-ի (ծնված 1998 թ․) դին։
    21:00
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Վրաստանը խոզագրիպի համաճարակի շեմին է. բժիշկների նախազգուշացումը
    Վրաստանի մասնագետները նախազգուշացնում են, որ այս տարվա դեկտեմբերի վերջին երկրում սպասվում է խոզագրիպի տարածման առավելակետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մասնագետների կանխատեսումներով՝ ախտահարվածների թվաքանակն ավելի շատ կլինի, քան նախորդ տարիներին: Դրա պատճառը բժիշկները համարում են այդ վիրուսի տարածման մի քանի ալիքը, որոնք գրանցվել են այս տարի: Բժիշկների խոսքով՝ գրիպի վիրուսն ամենավտանգավորն Է շնչուղիների մյուս ինֆեկցիաների շրջանում, ուստի հատուկ ուշադրություն Է պահանջում: Այն տեւելու Է 3-5 օր, եւ դրան բնորոշ են բարդացումները: Վիրուսից պաշտպանվելու միակ հնարավորությունը պատվաստվելն Է, նշում են բժիշկները: Մինչեւ նոյեմբերի 15-ը Վրաստանում գրիպի վիրուսի դեմ պատվաստանյութը բոլոր ցանկացողների համար լինելու Է անվճար: Դրանից առաջ այն անվճար Է եղել միայն որոշակի խմբի անձանց համար: Այս որոշումը Վրաստանի Հիվանդությունների հսկողության եւ հանրային առոողջության ազգային կենտրոնն ընդունել Է առողջապահության նախարարության հետ միասին: Գրիպի վիրուսի դեմ պատվաստումը Վրաստանում սկսվել Է սեպտեմբերի 21-ին: Իմունացման պետական ծրագրի շրջանակներում գերատեսչությունը գնել Է քառաբաղադրիչ Sanofi Pasteur ֆրանսիական պատվաստանյութի 200 հազար չափաբաժին: Սա այն երեք պատվաստանյութերից մեկն Է, որը հանձնարարվել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից, հաղորդել Է Sputnik-ը:
    20:50
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
    Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ «Պարեկություն է իրականացվել Շուշիի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում երեք երթուղիներով։ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
    20:48
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան ամրապնդում է ՆԱՏՕ-ն
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան ամրապնդում է, այլ ոչ թե թուլացնում ՆԱՏՕ-ն, և կշարունակի լինել նրա առանցքային խաղացողը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն: «Ես կարծում եմ, որ մենք ցույց տվեցինք, որ եվրոպական պաշտպանությունն ամրապնդում է ՆԱՏՕ-ն, այլ ոչ թե թուլացնում այն։ Եվրոպան կմնա առանցքային խաղացող», - ասել է նա։
    20:40
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բնակարանում կրակը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու կիսամոխրացած դի
    Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղի Վահան Աղախանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/09/1226187/
    20:34
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ՝ Լուկաշին տներից մեկում
    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 17։52-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշին գյուղի Թամանյան փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 18:41-ին: Այրվել են խոհանոցի, հյուրասենյակի և ննջասենյակների փայտե դռները՝ մասամբ և կենցաղային իրեր (մոտ 30 քմ)։
    20:32
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կշարունակի խաղալ ՆԱՏՕ-ի օրինակելի դաշնակցի դերը
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի խաղալ ՆԱՏՕ-ի օրինակելի դաշնակցի դերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն: «Դաշինքում մենք կշարունակենք խաղալ օրինակելի դաշնակցի դեր, որն ի վիճակի է երաշխավորել «շրջանակային ազգի» դերը և անհրաժեշտության դեպքում նպաստել Եվրոպայի արևելյան թևի պաշտպանությանը», - ասել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնի խոսքով՝ դա անհրաժեշտ է «ապագա եվրոպական նախագծի համար»։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիան պետք է մնա «անկախ և հարգված տերություն» և «հուսալի գործընկեր բազմակողմանիության և միջազգային իրավունքի պահպանման գործում»։
    20:30
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պուտինը Հայաստան կայցելի նոյեմբերի 22-ին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցները քննարկել են ս/թ նոյեմբերի 23-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին, ինչպես նաեւ ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի օրակարգին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաեւ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաեւ հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:
    20:26
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ցուկերբերգը հայտնել է 11 հազար աշխատակցի կրճատման մասին
    Meta ընկերությունը, որի դուստր ընկերությունն է հանդիսանում Facebook-ը, կրճատում է 11 հազար աշխատակցի, ինչն աշխատակիցների թվի ամենամասշտաբային կրճատումն է տեխնիկական հսկայի պատմության մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն աշխատակիցներին ուղղված գրառման մեջ՝ նշելով, սա Meta-ի պատմության մեջ ամենաբարդ փոփոխություններից է: «Ես որոշել եմ կրճատել մեր թիմը մոտ 13%-ով և ազատել մեր տաղանդավոր աշխատակիցներից ավելի քան 11 000-ին: Մենք նաև մի շարք լրացուցիչ քայլեր ենք ձեռնարկում ավելի սեղմ և արդյունավետ ընկերություն դառնալու համար՝ կրճատելով հայեցողական ծախսերը և նոր աշխատակիցների ընդունման սառեցումը երկարացնելով մինչև 1-ին եռամսյակը», - գրել է Ցուկերբերգը: Ընկերության ղեկավարը նաև պատասխանատվություն է ստանձնել այդ որոշումների և նման իրավիճակի առջև կանգնելու համար՝ ներողություն խնդրելով բոլորից, ում վրա անդրադարձել են փոփոխությունները: Սեպտեմբերին Meta-ի աշխատակիցների թիվը գերազանցում էր 87 000-ը: CNN-ը նշում է, որ ընկերությունն անցյալ ամիս ներկայացրել էր երկրորդ եռամսյակի եկամտի ցուցանիշները և նշել, որ նախորդ տարվա համեմատությամբ Meta-ի եկամուտները կիսով չափ կրճատվել են: Ժամանակին ավելի քան 1 տրիլիոն դոլար գնահատվող ընկերության շուկայական արժեքը նվազել է՝ հասնելով շուրջ 250 միլիարդ դոլարի:
    20:20
    09.11.22
    Ավելին
  • Միջազգային
    Բայդենի համար «սարսափելի ժամանակներ» են սկսվում. Հանրապետականները հաղթում են
    Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքով Հանրապետականները մեծամասնություն կկազմեն Ներկայացուցիչների պալատում, սակայն Սենատում դեմոկրատներն են առաջ անցել, թեպետ նրանց ձայները բավարար չեն մեծամասնություն կազմելու համար:
    20:10
    09.11.22
    Ավելին