Լրահոս

2022-11-09
  • Img default alt hy
    Առողջապահական
    Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
    Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի: Նրանցից 5-ը գտնվում են մարզային բժշկական կենտրոնի հսկողության տակ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում: Վթարից մյուս 3 տուժածներին տեղափոխել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում և տեղափոխումն իրականացվել է սանավիացիայի միջոցով:
    13:32
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ուկրաինայի Նիկոլաևսկի մարզում ծանր մարտեր են ընթանում.
    Ուկրաինայի զինված ուժերը մի փոքր առաջխաղացում են ունեցել Լուգանսկի մարզի՝ ռազմավարական նշանակություն ունեցող Սվատովո բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը՝ նշելով, որ Սվատովոն ճանապարհ է բացում դեպի Լիսիչանսկ և Սևեռոդոնեցկ: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական ուղղաթիռները հարված են հասցրել ուկրաինական ուժերին Նովոսելովսկի շրջանում, որը Սվատովոյից 14 կմ հեռավորության վրա է: Այստեղից Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները եզրակացնում են, որ Ուկրաինայի զինուժն առնվազն հասել է այդ բնակավայրին: Միևնույն ժամանակ մարտեր են ընթանում Նիկոլաևսկի մարզում: Ուկրաինայի զինված ուժերը փորձում են գրոհել Սնիգիրյովկա քաղաքը: Այնտեղ ծանր մարտեր են ընթանում: Այս մասին հայտնել է Խերսոնի մարզի փոխնահանգապետ Կիրիլ Ստրեմոուսովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ պաշտոնյայի՝ ուկրաինական ուժերին հաջողվել է ամրանալ Սնիգիրյովկայի հյուսիսային մատույցներում՝ երկաթգծային ուղիների երկայնքով: Ռուսական ուժերն ուկրաինացի զինվորականների դեմ կիրառում են օդուժ, հրետանի և տեխնիկա: Բացի այդ, կողմերը հաղորդում են տարբեր բնակավայրերի գնդակոծությունների մասին: Ըստ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի իշխանությունների՝ գիշերը Դնեպրը հարձակման է ենթարկվել կամիկաձե անօդաչու թռչող սարքերով: Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել: Կա 4 վիրավոր: Ռուսական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ ուկրաինական ուժերը գնդակոծել են Դոնեցկը: Հարվածի հետևանքով վնասվել է երթուղային ավտոբուս, վարորդը վիրավորվել է: Հիշեցնենք՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 259 օր:
    13:30
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Նոյեմբերի 8-ին Երևանում ծնված տղաների թիվն ավելին է, քան աղջիկներինը
    Նոյեմբերի 8-ին Երևան քաղաքում ծնվել է 66 երեխա՝ 35 տղա և 31 աղջիկ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
    13:22
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգման արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Արտակ Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Նորք-Մարաշ վարչական կենտրոն) վերացվել են նախկինում արձանագրված բոլոր խախտումները, հայտնում է ՍԱՏՄ-ն: Հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է:
    13:15
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երազգավորս բնակավայրում շչակ է փորձարկվելու
    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրում շչակ է փորձարկվելու։ ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:
    13:07
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ստրասբուրգի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև
    Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 7-ին միաձայն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև, որը ներկայացրել էր խորհրդի անդամ Պիեռ Յակուբովիչը (M. Pierre JAKUBOWICZ)։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, բանաձևում ընդգծվում է, որ Հայաստանն իր հողի վրա հերթական անգամ Ադրբեջանի կողմից ենթարկվել է ագրեսիայի, խախտվել է նրա սահմանները և միջազգային իրավունքը։ Նշվում է, որ Հայաստանը, Եվրոպայի խորհրդի անդամ բարեկամ, եղբայրական երկիր է, որի վրա կրկնվող հարձակումները նրա համար էկզիստենցիալ վտանգ են ներկայացնում, ինչն անընդունելի է։ Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը և նրա բոլոր անդամները հաստատում են իրենց աջակցությունը հայ ժողովրդին և խստորեն դատապարտում Հայաստանի վրա ռազմական հարձակումը՝ կոչ անելով վերադառնալ արդար և հարատև խաղաղության: Ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ, նյութական աջակցությունից զատ, Ստրասբուրգի քաղաքապետարանի և վարչական կենտրոնի շենքերի վրա կբարձրացվի Հայաստանի դրոշը։
    13:00
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա 11 մասնակից
    Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը հայտնել է այն բռնցքամարտիկների անունները, որոնք կմասնակցեն Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը կներկայանա 11 մարզիկով: 51 կգ քաշային կարգում հանդես կգա Թովմաս Թումասյանը, 54 կգ քաշային կարգում ելույթ կունենա Գոռ Ազիզյանը, 57 կգ քաշային կարգում` Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային կարգում`Էրիկ Իսրայելյանը: 63 կգ քաշային կարգում ներկայացված կլինի Արթուր Մկրտչյանը, 67-ում` Արես Հակոբյանը, 71-ում` Գարիկ Անթանոսյանը: 75 կգ քաշային կարգում հանդես կգա Ալիկ Հովհաննիսյանը, 80-ում` Համլետ Ադամյանն է, 86 կգ` Աղվան Ալեքսանյանը և գերծանր քաշային Ավետիք Հովակիմյանը:
    12:54
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խորհրդարան վերադառնալու վերջնական որոշման մասին խոսք չկա․ Իշխան Սաղաթելյան
    Օրվա իշխանությունը մեր երկիր բերել, հասցրել է անդառնալիության կետի, որը հետո դժվար է շտկել, եթե այս իշխանություններըք հեռացած լինեին երկու տարի առաջ, ապա այսօր այն իրավիճակը, որ կա, չէինք ունենա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պագամավոր Իշխան Սաղաթելյանը։ Հարցին, թե կա՞ վերջնական որոշում ԱԺ վերադառնալու մասին, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ վերջնական որոշման մասին խոսք չկա, կան տարբեր քննարկումներ․ «Մեր նախկին հայտարարությունը, որ ընդիդմությունը խորհրդարանում պետք է լինի իր օրակարգով, այս պահի դրությամբ որևէ բան չի փոխվել, կան տարբեր տիպի քննարկումներ, եթե լինի որոշում, ընդդիմությունն այդ մասին կհայտնի»։
    12:54
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Օշականում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք
    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Օշական բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:
    12:47
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ասում են՝ Ղարաբաղը տալիս եք Ադրբեջանին, մի բան, որ մեր չէ, ո՞նց ենք տալիս. ՔՊ պատգամավոր. «News.am»
    NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն խաչատրյանը անդրադարձել է Խաղաղության պայմանագրի քննարկվող տարբերակներին: Նա ասել է, որ իշխանությանը մեղադրողները շառլատաններ են, քանի որ մեղադրում են, թե Ղարաբաղը հանձնում են Ադրբեջանին, մինչդեռ դա մերը չէ, որ տանք:
    12:45
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    NBC-ն կանխատեսում Է, որ հանրապետականները վերահսկողություն կստանան Կոնգրեսի Ներկայացուցիչերի պալատի նկատմամբ
    ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընտրությունների արդյունքներով հանրապետականները կստանան 219 տեղ, այսինքն՝ մեծամասնությունը 435 տեղից, եւ վերահսկողություն՝ պալատի նկատմամբ, դեմոկրատները կարող են 216 տեղի հույս ունենալ: Նոյեմբերի 9-ին այս կանխատեսմամբ հանդես Է եկել NBC հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ըստ որում NBC-ն նշում Է, որ դա նախնական կանխատեսում Է, եւ ընդգծում Է, որ 13 տեղերի դեպքում ընտրարշավի արդյունքը մինչեւ վերջ պարզ չԷ: Մյուս զանգվածային լրատվամիջոցներն առայժմ Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերջնական վերահսկողություն չեն տալիս կուսակցություններից որեւիցե մեկին, թեեւ խոստովանում են, որ, ամենայն հավանականությամբ, այն կանցնի հանրապետականներին: The New York Times թերթի տվյալներով՝ հանրապետականներն այս պահին Ներկայացուցիչների պալատում կարող են 173 տեղի հույս ունենալ, դեմոկրատները՝121 տեղի: The Wall Street Journal թերթի հաշվարկներով՝ հանրապետականներն ստանում են 173 տեղ, դեմոկրատներին բաժին կասնի 122-ը: CNN հեռուստաընկերության տվյալներով, հանրապետականները կարող են 185 տեղի հույս ունենալ, դեմոկրատները կստանան 155 տեղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    12:40
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. 7 վիրավորներից 5-ը դպրոցի ուսուցիչ են
    Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 196 կմ հատվածում՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, բախվել են ՎԱԶ 2103 և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։ Վիրավորներին քաղաքացիների հետ ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորների մեջ են Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցիչն ու մի քանի ուսուցչուհիներ։
    12:37
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բոլորս ապրում ենք Երրորդ համաշխարհային պատերազմի կամ միջուկային աղետի սպասումով. Արմեն Գևորգյան
    Ազատ աշխարհն այժմ կանգնած է ժողովրդավարության պահպանման եւ զարգացման ճակատագրական ընտրությունների առաջ, Ստրասբուրգում կայացած «Հանուն ժողովրդավարության» 10-րդ համաշխարհային ֆորումում հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը։ «Նման ընտրությունները կա՛մ կհանգեցնեն մեր ժողովրդավարական սկզբունքների եւ ավանդույթների հաստատակամ պահպանմանը, կա՛մ էլ՝ գրեթե ամենուր ժողովրդավարության հետընթացն ու կեղծարարության սկզբունքներն ակնհայտ հանդուրժելուն: Թույլ տվեք թվարկել այն հինգ հիմնական հանգամանքները, որոնք, կարծում եմ, բացասաբար են անդրադառնում ժողովրդավարական կառավարմանը եւ չեն խրախուսում լայնամասշտաբ քաղաքացիական ներգրավվածությունը. Քաղաքացիների շրջանում դրական սպասելիքների աստիճանական անկում: Ազատ աշխարհի արժեքների եւ իդեալների շարունակական քայքայում եւ երկակի ստանդարտների տարածումն ամբողջ Եվրոպայում: Պետական մակարդակում մարդկանց ներգրավվածության խզում եւ ավելի շատ տեղական մակարդակում քաղաքացիական մասնակցության խրախուսում: Սոցիալական պառակտման խորացում՝ որակյալ կրթության հավասար հասանելիության դժվարությունների պատճառով: Պոպուլիստ առաջնորդների անարգել վերելք՝ սոցիալական ցանցերում մանիպուլյացիաների եւ ապատեղեկատվության անհանգստացնող մակարդակի հետ մեկտեղ: Այսօր ես կներկայացնեմ իմ դիտարկումներն առաջին երեք կետերի վերաբերյալ եւ ուրախ կլինեմ, եթե դրանք օգտակար լինեն մեր քննարկմանը: Այսպիսով, ի՞նչն է առաջացրել քաղաքացիների դրական սպասումների աստիճանական անկում: Առաջին հերթին, կարծում եմ, դա պայմանավորված է ժամանակակից էլիտաների քաղաքական ակտիվության որակով եւ բովանդակությամբ: Ցավոք, այսօր եվրոպական շատ երկրներում շատերը մտածում են ոչ թե ավելի լավ կրթության կամ առողջապահության, այլ՝ այն մասին, թե ինչպես չկորցնել աշխատանքը կամ չմրսել»,- նշել է նա։ Գևորգյանի խոսքով՝ բոլորս ապրում ենք Երրորդ համաշխարհային պատերազմի կամ միջուկային աղետի սպասումով: «Երջանկության եւ բարեկեցության մակարդակի անկումը հանգեցնում է աշխարհում ավելի քիչ ներգրավվածության, ավելի քիչ ժողովրդավարության եւ ավելի քիչ անվտանգության: Ոչ եվրոպական տեսանկյունից «Ի՞նչ է Եվրոպան» հարցը, ամենայն հավանականությամբ, երեք հիմնական պատասխան ունի՝ բարեկեցություն, արդարություն եւ անվտանգություն: Այս երեք առավելությունները նաեւ Եվրոպան դարձնում են եզակի մայրցամաք, որը գրավում է միգրանտներին ամբողջ աշխարհից: Այժմ ազատ աշխարհի այս բոլոր արժանիքները հարցականի տակ են, եւ ոչ թե միջազգային իրավիճակի, այլ՝ Եվրոպայի ժողովրդավարական սկզբունքների հետընթացի պատճառով: Ի՞նչն է առաջացրել ազատ աշխարհի արժեքների եւ իդեալների շարունակական քայքայում: Ներկայիս միջազգային առճակատման պայմաններում ազատ աշխարհի ժողովրդավարական ավանդույթներն ու արժեքները սկսել են անտեսվել աշխարհաքաղաքական շահերի պատճառով: Սա երկակի ստանդարտների մասին դիսկուրս է առաջացրել եւ բացասաբար ազդել աշխարհում մեր արժեքների փափուկ ուժի վրա: Ոմանք կարծում են, որ ուկրաինական ճգնաժամում Եվրոպայի որդեգրած ամուր եւ անզիջում դիրքորոշումը լավ ազդանշան է շատերի համար, ովքեր կարեւորում են իդեալներն ու արժեքները: Բայց այլ դեպքերում այդ սկզբունքայնությունը բացակայում է: Մենք պետք է կոտրենք շարունակական փոխզիջումների շղթան դեպի ոչ ժողովրդավարական եւ ոչ ազատական ռեժիմներ՝ ամենուր մեր արժեքներին հավատարիմ մնալու համար: Նման «երկակի ստանդարտներն» առավել վառ դրսեւորվում են ընտրողական վերաբերմունքում, օրինակ՝ խոսքի ազատության սահմանափակումների, դատարանների նկատմամբ հետեւողական ճնշումների կամ ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքի ճանաչման նկատմամբ: Դրանք դրսեւորվում են նաեւ այն ժամանակ, երբ Եվրոպան ընտրողական մոտեցումներ է ցուցաբերում ագրեսիայի եւ ինքնիշխան տարածքների ռազմական օկուպացիայի նկատմամբ՝ միայն էներգետիկ անվտանգության նկատառումներից ելնելով: Եկեք առերեսվենք իրականությանը. ըստ Economist Intelligence Unit ամսագրի՝ Եվրոպայի խորհուրդը հարմարավետորեն տեղ է տալիս ինչպես հասուն ժողովրդավարական երկրների, այնպես էլ՝ ավելի երիտասարդ ավտորիտար ռեժիմների: Իսկ ինչպե՞ս եմ արձանագրում պետական մակարդակում քաղաքացիների ներգրավվածության նվազումը: Եվրոպայում քաղաքացիական ներգրավվածության երեք հարթություն կա՝ տեղական, ազգային եւ վերազգային միջավայրեր: Տեղական մակարդակում տեսնում ենք, թե ինչպես են գործում ամենաառաջադեմ եւ կատարելագործված ժողովրդավարական մեխանիզմները: Որոշ երկրներում նկատում ենք «կեղծ դեմոկրատական ռեժիմների» ի հայտ գալը, որտեղ մարդիկ քվեարկում են միայն համապետական ընտրությունների օրը, եւ վերջ: Ինչպես անվանենք այն քաղաքական մեծամասնությանը, որն իր ձայները ստացել է ազատ ընտրությունների արդյունքում, բայց հետո իրականացնում է այնպիսի մի քաղաքականություն, որը կապ չունի իր նախընտրական խոստումների կամ նախընտրական ծրագրերի հետ: Կարող է թվալ, թե «նոր նորմա է», երբ կառավարություններն առանց ժողովրդի որեւէ նշանակալից մասնակցության ճակատագրական որոշումներ են կայացնում, օրինակ՝ պետության չեզոքության կարգավիճակը փոփոխելու, կամ՝ կառավարության ղեկավարին առանց նոր ընտրությունների մի քանի անգամ անընդմեջ փոխելու վերաբերյալ: Կան բազմաթիվ այլ օրինակներ, ինչպիսիք են՝ նոր քաղաքական միավորումների ստեղծումը, նոր ռազմական ուժերի ձեւավորումը մայրցամաքում եւ այլն: Ինչպե՞ս պետք է վերաբերվենք իրավիճակին, երբ քաղաքական գործիչներն են որոշում՝ ի՞նչ տեղեկատվություն պիտի ստանա եվրոպացին եւ որքա՞ն: Մարդկանց կյանքի վրա մեծ ազդեցություն ունեցող տեղեկատվության հասանելիությունը հաճախ սահմանափակվում է քաղաքական գործիչների որոշմամբ: Արդյո՞ք «ազգային անվտանգության մտահոգությունների» վերաբերյալ բացատրությունները բավարար են»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։ Արմեն Գևորգյանը նշել է՝ ժողովրդավարական կառավարման տարբեր մակարդակներում հակասական գործընթացները կարող են խաթարել սոցիալական վստահության եւ կայունության հիմքերը: «Ընտրություններին մասնակցության ներկա նվազող մակարդակը պետք է կառավարման համակարգի նկատմամբ հանրային ցածր հավանության մասին ահազանգ լինի: Մենք պետք է կոտրենք վերը նշված փոխզիջումների շղթան, նախքան այն կոչնչացնի բարգավաճումն ու անվտանգությունը Եվրոպայում: Դա անելու համար պետք է նորովի բացահայտենք ինքներս մեզ եւ դարձյալ դառնանք ավելի սկզբունքային՝ զոհ չգնալով ներկա ավտորիտար միտումներին»,- հավելել է Գևրոգյանը։
    12:33
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԺ պարիսպների երկայնքով փշալար են անցկացնում. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմը որոշել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել, որ հնարավորինս բարդացնեն պառլամենտի տարածք ներխուժումը։ Երկու օր առաջ ԱԺ դարպասներն էին նորից զոդում, երեկ էլ նկատեցինք, որ ԱԺ պարիսպների երկայնքով փշալար են անցկացնում։ Տեղեկացանք, որ պատի երկարությամբ նաեւ հոսանքալարեր են անցնում, ուստի չի բացառվում՝ կոնցլագերների նման հոսանք միացվի փշալարերին, որ ցանկապատի վրայով ցատկել փորձողները ոչ միայն վնասեն իրենց ձեռքն ու ոտքը, այլեւ հոսանքահարվեն ու զոհվեն ԱԺ պատերի տակ։ Տեղում աշխատանքն իրականացնողներից մեկը մեզ ասաց` սա փշալար չէ, «ցանկապատի սետկա է»: Հավանաբար, փորձում էր մեղմել փշալարից բխող տպավորությունը։ ԱԺ աշխատակազմից հաստատեցին, որ փշալար են անցկացնում՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Թե ումից եւ ինչ վտանգ են սպասում՝ չմանրամասնեցին»:
    12:29
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Վրաերթ` Ստեփանակերտում. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի
    Նոյեմբերի 8-ին ժամը 21:25-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Վ. Մամիկոնյան և Շիրվանզադե փողոցների խաչմերուկում վրաերթ է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 21:20-ի սահմաններում, դեպքով չպարզված անձը, անհայտ ավտոմեքենայով նշված փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 42-ամյա Ա. Պետրոսյանին (հաշվառված է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքում), ով փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ձախ քունքային շրջանի գծային կոտրվածք, ասպերացիոն թոքաբորբ ախտորոշմամբ տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն: Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի, քրեական հետախուզության վարչությունների և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կատարված որոնողական աշխատանքների արդյուքում պարզվել է, որ Ա. Պետրոսյանին վրաերթի է ենթարկել 29-ամյա Վ. Սարգսյանը՝ (հաշվառված է Շուշի քաղաքում) «Նիսսան տիդա» ավտոմեքենայով: Քաղաքացուն վրաերթի ենթարկելուց հետո վերջինս թողնելով դեպքի վայրը՝ դիմել է փախուստի: Վ.Սարգսյանը բերման է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի վարչություն: Նա գտնվում էր 0.719մգ/լ ոչ սթափ վիճակում: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
    12:22
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ում կասկածները չեն փարատվում. «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է մեղավորներ փնտրել կուսակցության վարչության ընտրության ժամանակ թույլ տված խայտառակության համար, որի վերահաշվարկը ցույց տվեց, որ երկու հոգու «սղացրել են» նորընտիր վարչության կազմում, իսկ իրականում ընտրված երկուսը դուրս մնացել: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` այս հարցը քննարկման առարկա է դարձել նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ ՔՊ-ական պատգամավորների ունեցած վերջին փակ հանդիպման ժամանակ: Պարզվում է` ՔՊ-ականները դեռ երկմտում են` միտո՞ւմ է եղել, թե՞ անփութություն, իսկ կասկածները չեն փարատվում: Ավելին` ոմանք նույնիսկ կասկածում են, որ մի կողմից` Փաշինյանը հարցը քննարկման առարկա է դարձնում, բայց մյուս կողմից էլ` հենց իր «մատն է խառը» վարչության նորընտիր կազմից փոխվարչապետ Մաթեւոս Համբարձումյանին եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին դուրս թողնելու հարցում»:
    12:15
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. ծանուցումների գործընթացը մեկնարկել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պետական պաշտոնյաներն այս օրերին ծանուցումներ են ստանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ծանուցման մեջ հանձնաժողովը կոնկրետ հարցադրում է անում պետական պաշտոնյաներին եւ պահանջում հայտնել, թե այս կամ այն գույքի կառավարման հետ ինչ առնչություն ունեն պաշտոնյաները: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուշագրավ որոշում է կայացրել, որը խառնաշփոթ է ստեղծել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում: Այս պահի դրությամբ ցանկում ներառվել են 95 պետական պաշտոն զբաղեցնող անձինք, եւ չի բացառվում՝ ցանկը ավելանա։ Եվ, ահա, այս նոր որոշումը որոշակի անհանգստություն է առաջացրել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում: Բանն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համապատասխան վերլուծության ընթացքում ուժային կառույցների օպերատիվ-հետախուզական գործունեության բաժին դիմում է ներկայացնելու, որ կոնկրետ պետական պաշտոն զբաղեցնող անձանց գույքի մասով իրենց տեղեկություն տրամադրեն, ինչը ենթադրում է, որ այս որոշման արդյունքում չի բացառվում, որ ուժային կառույցները մտնեն պետական պաշտոն զբաղեցնող անձանց պատկանող սեփականություններ: Կստուգվեն կենցաղին առնչվող մանրամասներ…Մեկ բառով ասած՝ պաշտոնյաների տները եւ ունեցվածքը խոշորացույցի տակ են»:
    12:07
    09.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    12:00
    09.11.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 09.11.22
    11:54
    09.11.22
    Ավելին