Լրահոս
Միջազգային
17:20
09.11.22
96

Իրանն առայժմ կատարում է միջուկային գործարքի շուրջ պարտավորությունները. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Img default alt hy

Իրանն այս պահին կատարում Է միջուկային գործարքի շուրջ իր պարտավորությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Եգիպտոսի Շարմ Էշ Շեյխ քաղաքում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության պարփակ կոնվենցիայի 27-րդ խորհրդաժողովի (СОР27) հարթակներում:

«Իրանն առայժմ կատարում Է իր պարտավորությունները»,- ասել Է Գրոսին, նրա ելույթը հեռարձակվել Է գործակալության սոցցանցերում: «ԳՀՀՊ-ն (Գործողությունների համատեղ համապարփակ պլան – ծանոթ. խմբ.) չի մահացել, այն պայքարում Է դժվարությունների դեմ: Բանակցությունները շարունակվում են, թեև տանջալից դանդաղ տեմպերով»,- մեկնաբանել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը միջուկային գործարքի հեռանկարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: