Լրահոս

2022-11-10
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սուպերհամակարգիչը կանխագուշակել է աշխարհի վերջը
    World One սուպերհամակարգիչը, որը նախատեսված է քաղաքակրթական օրինաչափությունները կանխատեսելու համար, որոշել է մարդկության անհետացման ժամկետը, գրում է The Daily Star-ի բրիտանական հրատարակությունը: 1970-ականներին Հռոմի ակումբի կողմից պատվիրված մեքենան հաշվարկել է, որ քաղաքակրթությունը կփլուզվի 2050 թվականին: Աշխարհի վերջի պատճառը լինելու է մարդկանց գործունեությունը, մասնավորապես՝ շրջակա միջավայրի աղտոտումը և դրա բացասական հետևանքները։ «Մոտավորապես 2040-ից 2050 թվականներին այս մոլորակի վրա քաղաքակիրթ կյանքն այնպիսին, ինչպիսին մենք գիտենք, կդադարի գոյություն ունենալ»,- ասվում է կանխատեսման մեջ: Նույնիսկ «էկոլոգիապես մաքուր» մեքենաների լիարժեք անցումը և ծնելիության խիստ վերահսկողությունը չեն շտկելու իրավիճակը դեպի լավը: The Daily Star-ը նաև հիշեցնում է, որ World One-ի 2020 թվականի կանխատեսումը պնդում էր, որ մոլորակի վիճակը «չափազանց կրիտիկական» է լինելու։ Ավելի վաղ կլիմայագետ Յոհան Ռոքստրյոմը հայտարարել էր, որ 50 տարուց էլ քիչ անց Բրազիլիայից, Հնդկաստանից, Աֆրիկայի որոշ մասերից և Մերձավոր Արևելքից ջերմաստիճանի բարձրացման պատճառով զանգվածային արտագաղթ կարող է սկսվել։ Գիտնականի կանխատեսումների համաձայն՝ 2,4 աստիճան տաքացումը Երկրին սպառնում է անկանխատեսելի ու «աղետալի» հետևանքներ և կստեղծի բոլորովին նոր կենսապայմաններ։ Հավանաբար, մոլորակի մի մասը կդադարի բնակելի լինել։
    11:45
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևը փորձում է կառուցողական երևալ՝ հայտարարելով, որ ԼՂ հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են․ Փաշինյան
    Ալիևը փորձում է կառուցողական երևալ՝ հայտարարելով, որ ԼՂ հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են
    11:42
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե որևէ մեկը Ալիևին չի պատասխանում, ուրեմն ՀՀ-ում անդադար կապիտուլյացիա է․ «Հրապարակ»
    Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ՝ նոյեմբերի 9-ին, լրացավ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի, Ալիեւի ու Պուտինի ստորագրությամբ հրապարակված եռակողմ հայտարարության երկրորդ տարին։ Այդ հայտարարությունն ավելի հայտնի է որպես «նոյեմբերի 9»-ի հայտարարություն կամ, պարզապես՝ կապիտուլյացիա։ Երեկ այդ առիթով Եռաբլուր պանթեոն էին այցելել «Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ։ Դիտարկմանը, որ ՔՊ-ականները հարց են տալիս, թե ինչպես էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիա, եթե ընդդիմությունը վերջերս հանրահավաք էր արել կապիտուլյացիան կանխելու համար, այսինքն, ըստ ՔՊ-ականների՝ ընդդիմությունը պիտի կողմնորոշվի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությո՞ւնն էր կապիտուլյացիա, թե՞ կապիտուլյացիան դեռ նոր պիտի ստորագրվի, Գեղամ Նազարյանը պատասխանեց․ «Եթե մեկնաբանենք ՔՊ-ական պատգամավորների կամ պաշտոնյաների ասածները, կընկնենք անհեթեթությունների շղթայի մեջ, այսօր էլ նրանցից մեկն ասում էր՝ խի Ղարաբաղը մե՞րն ա եղել, որ հիմա էլ տալիս ենք։ Հիմա ես դա մեկնաբանեմ, կամ որեւէ մեկը մեկնաբանի՞։ Կա մի պարզ ճշմարտություն․ նոյեմբերի 9-ից հետո եթե մենք չփոխեցինք պարտության դեմքին, երկիրը պարտության, աղետի, ավերի տարած մարդուն, ապա մեզ մոտ անդադար նոյեմբերի 9 է։ Սրանք հենց այնպես խոսքեր չեն, գեղարվեստական գրականություն չեն։ Ասում էինք, որ անդադար խնդիրներ են լինելու՝ եղան․ մայիսի 12, նոյեմբերի 16, սեպտեմբերի 13․․․, արանքում էլի դեպքեր եղել են։ Այս վարչախումբն այնքան է մարդկանց սովորեցրել սպանությունների, զոհերի, որ այն փոքր դրվագները՝ քիչ զոհերով, մենք մոռացության ենք տալիս։ Մեզ մոտ հիմա անդադար կապիտուլյացիա է։ Այս տարի բանակի օրը չնշեցին, եթե Ալիեւը ձեռքը թափահարում է, եւ որեւէ պաշտոնյա՝ Նիկոլից սկսած, Ալիեւին չի պատասխանում, ուրեմն անդադար կապիտուլյացիա է։ ՔՊ-ական պատգամավորներ կան, որ Նիկոլից պահանջում են ծնկի գալ Ալիեւի առաջ եւ խաղաղություն մուրալ»։ «Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Ասպրամ Կրպեյանն էլ, անդրադառնալով թեմային, ասաց․ «Երկու տարի առաջ այս օրը հայկական պետականության հիմքերը խարխլվեցին հայկական պետականության ղեկն օկուպացրած հանցախմբի եւ իրենց պարագլխի ձեռամբ ու ստորագրությամբ, եւ երկու տարի է՝ մենք դրա հետեւանքներն ենք տեսնում եւ հետեւանքների արհավիրքն ենք ապրում։ Եռակողմ հայտարարությունում կարեւոր դրույթ կար, որը վերաբերում էր ռազմագերիներին, եւ այս շատ կարեւոր դրույթը, որը մեր հայորդիների անվտանգության եւ ապահովության երաշխիքը պիտի լիներ եւ պիտի ծառայեր օր առաջ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող մեր հայորդիների տունվերադարձին, ցայսօր իրականություն չի դարձել։ Մյուս կարեւոր դրույթը սահմանում էր, որ զորքերը պիտի կանգնեն այնտեղ, որտեղ կանգնած են եղել ստորագրման պահին, բայց մենք դրանից հետո բազմիցս բանավոր պայմանավորվածություններով սուվերեն տարածքներ հանձնեցինք եւ դեռ շարունակում ենք բանավոր պայմանավորվածությունների հիման վրա սկուտեղի վրա մեր ինքնիշխան տարածքներից հանձնել մեր թշնամուն, իսկ թշնամին, օգտագործելով իր ուժի սպառնալիքը, օգտագործելով ՀՀ-ում իր դեսպաններին, շարունակելու է օղակը սեղմել հայկական պետականության շուրջ՝ ստանալու համար առավելագույնը, իսկ իրենց նպատակը հայկական պետականության կործանումն է»»։
    11:37
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Եվրոպայի Սոցիալիստական կուսակցության ղեկավարության հետ
    Աշխատանքային այցով եվրոպական երկրներում գտնվող ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Միջազգային կապերի Եվրոպայի գրասենյակի պատասխանատւ Գասպար Կարապետյանի և նույն գրասենյակի աշխատակից Սարինե Աբրահամյանի ուղեկցությամբ, նոյեմբերի 8-ին հանդիպել է Եվրոպայի Սոցիալիստական կուսակցության (Party of European Socialists / PES) ղեկավարության՝ կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալներ Յոնեք Պոլենի, Սաար Վան Բյուրենի և Գործադիր վարչության անդամ Քարոլին Ջենեզի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ Յեղափոխական Դաշնակցության և Եվրոպայի Սոցիալիստական կուսակցության հարաբերությունների ընդլայմանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանում սոցիալ-դեմոկրատիայի ուժեղացման հեռանկարները։ Ընդգծվել է Հ․Յ․ Դաշնակցության և Եվրոպական գաղափարակից կուսակցությունների կապերի խորացման անհրաժեշտությունը։ Քննարկման առանցքային թեմաներից էին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքները, Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան։ Շեշտվել է Թուրքիայի կործանարար մասնակցությունը պատերազմական գործողություններին, որի արդյունքում այն ամրապնդել է իր դիրքերը Հարավային Կովկասում։ ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրել են նաև Արցախի գրավյալ շրջաններում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու ադրբեջանական քաղաքականությունը։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ իրագործել բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու իր պարտավորությունը։ Առաջիկայում ձեռնարկվելու են գործնական քայլեր՝ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ 10.11.2022 թ.
    11:36
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Սուրեն Սարգսյանը ներկայացրել է ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների արդյունքները
    Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ԱՄՆ-ում ավարտվեցին միջանկյալ ընտրությունները։ Ի՞նչ արդյունքներ են գրանցվել, ովքե՞ր են հաղթել և մեզ դրանից ի՞նչ։ «Ընդհանուր պատկերը 1. ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են անցկացվում նախագահի ղեկավարման 4 տարիների միջակայքում: Սովորաբար միջանկյալ ընտրություններում գործող նախագահի կուսակցությունը պարտվում է և սա դարձել է պրակտիկա վերջին տասնամյակներում։ Այս պահին Ներկայացուցիչների պալատը վերցնում են հանրապետականները։ Սենատում ամենայն հավանականությամբ իրենց դիրքերը կպահպանեն դեմոկտրատները՝ մեկ կամ երկու ձայների տարբերությամբ (այդ թվում փոխնախագահի ձայնի)։ Չնայած դեռ որոշ նահանգներում հաշվարկներ են գնում, սակայն պատկերն ամբողջանում է։ 2. Բայդենի գործերն իհարկե բարդանում են, բայց ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա սա էական ազդեցություն չի ունենա, այն առավելապես կկրի ներքաղաքական բնույթ։ 3. Թրամփը «կիսագոհ է» ընտրությունների արդյունքներից, բայց ամենայն հավանականությամբ առաջիկայում կհայտարարի նորից ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։ Մեզ հետաքրքրող հարցերից կառանձնացնեմ մի քանիսը 1. Ուկրաինային աջակցելու որոշումը այս ընտրությունների արդյունքում չի փոխվի։ Հակառուսական գիծը Վաշինգտոնի քաղաքական իստեբլիշմենտի համար կոնսենսուսային է, երկու կուսակցություններում էլ, որոշ բացառություններով, կիսում են Ուկրաինային Ռուսաստանի դեմ աջակցելու քաղաքականությունը։ Չարժե սպասել լուրջ փոփոխությունների Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության մեջ։ 2. Փենսիլվանիայում պարտվեց հանրապետական Մեհմեդ Օզը, ով Էրդողանի լավագույն բարեկամներից էր և լուրջ կշիռ կունենար Սենատում հայտնվելու պարագայում։ Այս գործում անգնահատելի էր մեր համայնքի և լոբբիստների համակարգված աշխատանքը։ 3. Պարտվեց նաև թուրքական և ադրբեջանական հանձնախմբերի նախագահ կոնգրեսական Չեբոթը։ Չնայած այս տանդեմը նոր բարեկամ կգտնի Պալատում, բայց դա ժամանակատար գործընթաց է։ Նենսի Փելոսին այլևս խոսնակ չի լինի 4. Այս ընտրությունների արդյունքում Փելոսին կկորցնի իր դիրքը, որպես Պալատի խոսնակ։ Չեմ էլ կարծում որ նա կցանկանա մնալ որպես շարքային կոնգրեսական, ամենայն հավանականությամբ, ինչպես պնդում են ամերիկյան զլմ-ները նա կնշանակվի դեսպան և դուրս կգա քաղաքականությունից։ Նորից եմ պնդում, որ Փելոսիի հայաստանյան այցի կարևորագույն շարժիչ ուժերից էր անձնական վերաբերմունքը հայերի նկատմամբ, ինչպես նաև «Farewell Trip» ունենալու ցանկությունը, Ցեղասպանության թանգարանը տեսնելը, ինչի մասին բազմիցս ասել է իր հայ բարեկամներին և ընտրողներին։ Ցեղասպանության ճանաչման հարցում նա մեծ ներդրում ուներ և Հայաստան այցելելու համար սա կարևոր նախադրյալ էր։ Այսինքն՝ անձնական մոտիվացիան էր հիմնական շարժիչ ուժը, դրա համար էլ նա որոշեց իր «weekend»-ն անցկացնել Հայաստանում, թեկուզև պաշտոնական այցի տրամաբանության ներքո։ 5. Նորաթուխ կոնգրեսական ունենաք Նյու Ջերսիից։ Նյու Ջերսիի սենատոր Բոբ Մենենդեզի որդին է՝ Բոբ Մենենդեզ կրտսերը»։
    11:33
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն. Փաշինյան
    Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն։ Այս մտադրությունը, ըստ նրա, արտահայտված է նաև ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարություններից առնվազն երեքը։
    11:30
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սոչիի այցից հետո Փաշինյանը բավականին բարձր տրամադրություն ունի․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում նկատել են, որ Սոչիի այցից հետո Փաշինյանը բավականին բարձր տրամադրություն ունի, խմբակցության հետ վերջին հանդիպմանը նա չի թաքցրել իր ոգեւորությունը: Թեեւ կողմերը համաձայնության չեկան, սակայն Փաշինյանն ասել է, որ կարեւորը դա չէ, այլ ստատուս քվոյի պահպանումը եւ այն, որ ինքը ցույց տվեց, որ պատրաստ է ստորագրել, տապալողը եղավ Ալիեւը: Փաշինյանի պահվածքից գոհ են մնացել նաեւ ՌԴ-ում. համարում են, որ նա իրենց գծած սցենարով է շարժվում։ Մեզ ասացին նաեւ, որ Փաշինյանը պատրաստվում է հուժկու պատասխան տալ Ալիեւի՝ Շուշիում հնչեցրած սպառնալիքներին։ Չի բացառվում, որ դա կանի կառավարության այսօրվա նիստի ժամանակ կամ մոտ օրերս՝ այլ առիթով»:
    11:22
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    «Հայաստան» խմբակցության ուղերձը՝ գիտության օրվա առթիվ
    Հայ ժողովրդի բազմադարյա պատմությունը նաև գիտության պատմություն է։ Գիտության տարբեր ոլորտներ զարգացել են նախ համալսարանական, հոգևոր-կրթական միջավայրերում: 1943թ. նոյեմբերի 10-ին ստեղծվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի ակունքներում էին հայ և համաշխարհային գիտության երևելիներ Մ. Աբեղյանը, Ալիխանյան եղբայրները, Հ.Աճառյանը, Վ. Համբարձումյանը, Օրբելի եղբայրները: Խորհրդային շրջանը նշանավորվել է որպես գիտության տարբեր ոլորտների ծաղկման, գիտական նվաճումների, հանրային-քաղաքական գիտակցության մեջ գիտության բացառիկ դերակատարության ժամանակաշրջան։ Առանձին ոլորտներում հայ գիտնականներն ու հայ գիտությունը համաշխարհային ճանաչում են բերել Հայաստանին՝ այն դարձնելով գիտական խոշոր կենտրոն: 1992 թվականից ազգային դարձած ՀՀ գիտությունների ակադեմիան միավորում է շուրջ 35 ինստիտուտներ և հաստատություններ, որոնք հարաբերական հաջողություններով փորձում են գիտական նվաճումներ արձանագրել, համաքայլ լինել ժամանակի պահանջին։ Մեր պետականության և հայրենիքի համար այս դժվարին ժամանակներում գիտության ոլորտը պատշաճ ուշադրության չի արժանանում: Չի արժևորվում վերջինիս ահռելի դերակատարությունը համազգային ճգնաժամը հաղթահարելու, հասարակության ներուժը արդյունավորելու առումով։ Վստահ ենք, որ նաև արդյունավետ գիտական քաղաքականությամբ, գիտական ժառանգության արժևորմամբ, գիտական համայնքի արդյունավետ կազմակերմամբ է հնարավոր հաղթահարել այն բոլոր գոյաբանական մարտահրավերները, որ այսօր դիմագրավում է Հայաստանը։ ՀՀ գիտական համայնքին շնորհավորելով գիտության համաշխարհային օրվա առիթով՝ համոզված ենք, որ պետության կողմից գիտության նկատմամբ հատուկ վերաբերմունքի և հայ գիտական մտքի խիզախումների ճանապարհով կկարողանանք վերընձյուղվել, ամրացնել մեր պետականության հիմքերն ու ապահովել կայուն զարգացում։ «Հայաստան» խմբակցություն 10.11.2022թ.
    11:20
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    190 մլն դրամանոց անակնկալ․ Երևանում ամանորյա լուսային նախագիծն իրականացնելու համար մրցույթ չի հայտարարվել․ «Factor.am»
    Երևանի քաղաքապետարանը մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացման համար քաղաքային բյուջեից 191 մլն 6 հազար դրամ է ծախսում։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Լուսավորության մեծամասշտաբ ծրագիր անցկացնելու մասին քաղաքապետարանը տեղեկացրեց հոկտեմբերի 26-ին։ Այս հայտարարությունից երկու օր անց, ինչպես Factor.am-ին փոխանցված պատասխանում է նշված, քաղաքապետարանը «մեկ անձից գնման» ընթացակարգով 191 մլն 6 հազար դրամի պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ։ Ըստ Գնումների պետական համակարգի՝ այս ընկերությունն առաջին անգամ է պետական գնման մասնակցում և միանգամից «մեկ անձից գնման» ընթացակարգով։ Մեկ անձից՝ առանց մրցույթի, պետական կառույցները գնումներ կատարում են, երբ ժամանակային առումով սահմանափակում կա կամ տվյալ ծառայությունը մատուցողները եզակի ընկերություններ են, ինչպես օրինակ, էլեկտաէներգիայի, բնական գազի կամ ջրի մատակարարման դեպքում։ Ինչ վերաբերում է ժամանակային սահմանափակումներին, ապա Երևանի քաղաքապետարանում դժվար, թե չիմանային, որ հունվարի 1-ին Նոր տարի է, իսկ մինչ այդ պետք է պատրաստվել տոներին։ Մայրաքաղաքի գլխավոր տոնածառը նախատեսվածից շուտ տեղադրվում է նաև այն հանգամանքով պայմանավորված, որ այս տարի դեկտեմբերի 11-ին Երևանում տեղի է ունենալու «Մանկական եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը, իսկ դեկտեմբերի 5-ին Հայաստան ժամանած մասնակիցները պետք է միացնեն տոնածառի լույսերը։ Այս դեպքում էլ նկատենք, որ Հանրային ՀԸ-ն, որպես այդ մրցույթի կազմակերպիչ, դեռ ապրիլի 6-ին էր հայտարարել, որ միջոցառումը տեղի է ունենալու Երևանում։ Ասել է թե՝ Երևանի քաղաքապետարանն ուներ կես տարուց ավելի ժամանակ՝ մրցույթ հայտարարելու և բաց ու թափանցիկ գնում կազմակերպելու համար։ Իսկ ինչ վերաբերում է լուսային մեծամասշտաբ նախագծին, քաղաքապետարանը չի մասնավորեցնում, թե ինչ է տեղի ունենալու, նշելով, որ անակնկալ է։
    11:18
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի տնտեսական քաոսն ու մշուշոտ հեռանկարը․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանում ապրանքների ու ծառայությունների գները «հետևողականորեն» աճում են, կյանքը շարունակում է թանկանալ, քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակն ավելի է բարդանում։ Խնդիրն այն է, որ մարդկանց եկամուտները չեն ավելացել, և այդ նույն գումարով նրանք ստիպված են ավելի քիչ ապրանքներ գնել և ծառայություններից օգտվել, քան նախկինում։ Իսկ եթե որոշ ուղղություններով էլ եկամուտների չնչին չափով ավելացում կա, ապա դա որևէ խնդիր չի լուծում։ Օրինակ՝ սեպտեմբերի 1-ից թոշակներն ավելացել են 2-3 հազար դրամով այն պայմաններում, երբ գներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով։ Կյանքի թանկացումը միաժամանակ կարող է հանգեցնել նաև Հայաստանում աղքատության մակարդակի կտրուկ ավելացման։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ կանխատեսումներ կան, թե արդեն 2022 թվականի վերջին աղքատների թիվը կարող է հասնել երկրի բնակչության 2/3-ին։ Բայց հետաքրքիրն այն է, որ Հայաստանում կյանքը թանկանում է այնպիսի իրավիճակում, երբ կառավարությունը հպարտանում է երկնիշ տնտեսական աճի ցուցանիշներով, իսկ հայկական արժույթը՝ դրամը, շարունակում է «արժևորվել»։ Այս պայմաններում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է, թե «Հայաստանը գրանցել է աշխարհում ամենաբարձր համարվող տնտեսական աճը, բայց կանգնած ենք աղքատության ավելացման վտանգի առաջ»։ Կարծես թե պարադոքսալ իրավիճակի առաջ ենք կանգնած։ Ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսական աշխուժացմանը զուգահեռ քաղաքացիների սոցիալ-տնտեսական դրությունն ավելի է բարդանում։ Տնտեսագետների մեծ մասի համոզմամբ, խնդիրը ոչ ճիշտ տնտեսական դրամավարկային քաղաքականությունն ու ռեսուրսների բևեռացումն են։ Տնտեսական աճը գլխավորապես պայմանավորված է արտաքին գործոններով՝ ռուսուկրաինական հակամարտության արդյունքում Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան՝ իրենց հետ բերելով գումարներ։ Ռուսաստանցիների մի մասն անգամ ՏՏ ընկերություններ է հիմնել Հայաստանում՝ իրենց գործունեությունը մեր երկրի տարածքից իրականացնելու համար։ Սակայն, բացի բիզնես նպատակներից, ռուսաստանցիները Հայաստանում գումարներ են ծախսում նաև հանգստի, ժամանցի, տան վարձակալության և այլ նպատակներով։ Կենտրոնական բանկի տվյալներով, 2022 թվականի առաջին ինն ամիսներին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են փոխանցել 3 մլրդ 462 մլն դոլարին համարժեք գումար: Տրամաբանական է, որ Հայաստանի համար ահռելի գումարային ներհոսքի պայմաններում կարելի էր այնպես անել, որ բնակչության սոցիալական դրությունը փոքր-ինչ բարելավվեր, բայց տպավորություն է առաջանում, որ իշխանություններին ոչ այնքան այս հարցն է հետաքրքրում, որքան գեղեցիկ թվեր նկարելը և հանրությանը գունազարդ ցուցանիշներ հրամցնելը։ Մինչ որոշ ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարողները գերշահույթներ են ստանում, տնտեսության այլ ոլորտները մեծ դժվարությունների առաջ են կանգնած, հասարակ քաղաքացիների սոցիալական վիճակն ավելի է բարդանում։ Օրինակ՝ ներկա պայմաններում, երբ ներկրողները և բանկերը ահռելի եկամուտներ են ստանում, ՏՏ ոլորտի ընկերությունները և արտահանողները հազիվ են իրենց գործունեությունը շարունակում կամ կանգնած են սնանկացման վտանգի առաջ։ Իսկ մեկ այլ դեպքում, երբ անշարժ գույքի շուկայում անսովոր աշխուժության հետևանքով բնակարանների գներն աճել են, իսկ անշարժ գույքի խոշոր սեփականատերերը հսկայական եկամուտներ են ունենում, մեծ թվով ՀՀ քաղաքացիներ դժվարությունների առաջ են կանգնած անշարժ գույքի ձեռքբերման կամ վարձերի վճարման հարցում։ Այսինքն, գործ ունենք ռեսուրսների ծայրահեղ բևեռացման հետ, որի արդյունքում փոքր քանակությամբ մարդիկ կրկնապատկում, բազմապատկում են իրենց կապիտալը, իսկ բնակչության մի ստվար զանգվածի դրությունն ավելի է բարդանում։ Իհարկե, այնպես չէ, որ այս խնդիրը միայն մեր երկրին է հատուկ, ամբողջ աշխարհում ևս նկատելի է նման բևեռացում։ Ուստի, մի շարք երկրների կառավարություններ արդեն իսկ քայլեր են ձեռնարկում ռեսուրսների բաշխման գործընթացը բալանսի բերելու համար։ Օրինակ՝ ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում էներգետիկ ճգնաժամով և գնաճով պայմանավորված՝ էներգակիրների ներկրման, արդյունահանման և մատակարարման ուղղությամբ մասնագիտացված ընկերությունները աստղաբաշխական եկամուտներ են ստանում, և այդ երկրների կառավարությունները մտադիր են լրացուցիչ հարկերի միջոցով զսպել գերշահույթներից ստացված եկամուտները և այդ գումարներն ուղղել տնտեսության առավել խոցելի հատվածներ։ Սակայն Հայաստանի դեպքում գերշահույթները հարկելու և գնաճը զսպելու որևէ նախաձեռնություն չի իրականացվում։ Ավելին, տպավորություն է առաջանում, որ անգամ խրախուսվում է այդ երևույթը, քանի որ դոլարի փոխարժեքի նվազման արդյունքում ապրանքների գները պետք է փոքր-ինչ նվազեին, բայց տեղի է ունենում հակառակ գործընթացը, գները հետևողականորեն աճում են։ Եվ չնայած ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հավաստիացումներին, Կենտրոնական բանկը ոչ միայն համակարգային կարգավորումներ և լուծումներ չի առաջարկում, այլև շատ դեպքերում գործում է իրավիճակով պայմանավորված և ցայտնոտային քայլերով, որոնց նպատակները կարող են նույնիսկ կասկածելի թվալ, քանի որ արտարժույթի փոխարժեքի շուկայում երբեմն արհեստական և առանց անհրաժեշտ հիմքերի տատանումներ են գրանցվում։ Այս ամենի արդյունքում նվազում է նաև ԿԲ-ի կողմից վարվող դրամավարկային քաղաքականության նկատմամբ վստահությունը։ Իսկ էկոնոմիկայի նախարարությունն ընդհանրապես անգործության է մատնված։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը միայն զբաղված է թվեր ներկայացնելով և անեկդոտների նյութ ստեղծող հայտարարություններով։ ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում«Փաստ» օրաթերթը գրում է Հայաստանում ապրանքների ու ծառայությունների գները «հետևողականորեն» աճում են, կյանքը շարունակում է թանկանալ, քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակն ավելի է բարդանում։ Խնդիրն այն է, որ մարդկանց եկամուտները չեն ավելացել, և այդ նույն գումարով նրանք ստիպված են ավելի քիչ ապրանքներ գնել և ծառայություններից օգտվել, քան նախկինում։ Իսկ եթե որոշ ուղղություններով էլ եկամուտների չնչին չափով ավելացում կա, ապա դա որևէ խնդիր չի լուծում։ Օրինակ՝ սեպտեմբերի 1-ից թոշակներն ավելացել են 2-3 հազար դրամով այն պայմաններում, երբ գներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով։ Կյանքի թանկացումը միաժամանակ կարող է հանգեցնել նաև Հայաստանում աղքատության մակարդակի կտրուկ ավելացման։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ կանխատեսումներ կան, թե արդեն 2022 թվականի վերջին աղքատների թիվը կարող է հասնել երկրի բնակչության 2/3-ին։ Բայց հետաքրքիրն այն է, որ Հայաստանում կյանքը թանկանում է այնպիսի իրավիճակում, երբ կառավարությունը հպարտանում է երկնիշ տնտեսական աճի ցուցանիշներով, իսկ հայկական արժույթը՝ դրամը, շարունակում է «արժևորվել»։ Այս պայմաններում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է, թե «Հայաստանը գրանցել է աշխարհում ամենաբարձր համարվող տնտեսական աճը, բայց կանգնած ենք աղքատության ավելացման վտանգի առաջ»։ Կարծես թե պարադոքսալ իրավիճակի առաջ ենք կանգնած։ Ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսական աշխուժացմանը զուգահեռ քաղաքացիների սոցիալ-տնտեսական դրությունն ավելի է բարդանում։ Տնտեսագետների մեծ մասի համոզմամբ, խնդիրը ոչ ճիշտ տնտեսական դրամավարկային քաղաքականությունն ու ռեսուրսների բևեռացումն են։ Տնտեսական աճը գլխավորապես պայմանավորված է արտաքին գործոններով՝ ռուսուկրաինական հակամարտության արդյունքում Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան՝ իրենց հետ բերելով գումարներ։ Ռուսաստանցիների մի մասն անգամ ՏՏ ընկերություններ է հիմնել Հայաստանում՝ իրենց գործունեությունը մեր երկրի տարածքից իրականացնելու համար։ Սակայն, բացի բիզնես նպատակներից, ռուսաստանցիները Հայաստանում գումարներ են ծախսում նաև հանգստի, ժամանցի, տան վարձակալության և այլ նպատակներով։ Կենտրոնական բանկի տվյալներով, 2022 թվականի առաջին ինն ամիսներին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են փոխանցել 3 մլրդ 462 մլն դոլարին համարժեք գումար: Տրամաբանական է, որ Հայաստանի համար ահռելի գումարային ներհոսքի պայմաններում կարելի էր այնպես անել, որ բնակչության սոցիալական դրությունը փոքր-ինչ բարելավվեր, բայց տպավորություն է առաջանում, որ իշխանություններին ոչ այնքան այս հարցն է հետաքրքրում, որքան գեղեցիկ թվեր նկարելը և հանրությանը գունազարդ ցուցանիշներ հրամցնելը։ Մինչ որոշ ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարողները գերշահույթներ են ստանում, տնտեսության այլ ոլորտները մեծ դժվարությունների առաջ են կանգնած, հասարակ քաղաքացիների սոցիալական վիճակն ավելի է բարդանում։ Օրինակ՝ ներկա պայմաններում, երբ ներկրողները և բանկերը ահռելի եկամուտներ են ստանում, ՏՏ ոլորտի ընկերությունները և արտահանողները հազիվ են իրենց գործունեությունը շարունակում կամ կանգնած են սնանկացման վտանգի առաջ։ Իսկ մեկ այլ դեպքում, երբ անշարժ գույքի շուկայում անսովոր աշխուժության հետևանքով բնակարանների գներն աճել են, իսկ անշարժ գույքի խոշոր սեփականատերերը հսկայական եկամուտներ են ունենում, մեծ թվով ՀՀ քաղաքացիներ դժվարությունների առաջ են կանգնած անշարժ գույքի ձեռքբերման կամ վարձերի վճարման հարցում։ Այսինքն, գործ ունենք ռեսուրսների ծայրահեղ բևեռացման հետ, որի արդյունքում փոքր քանակությամբ մարդիկ կրկնապատկում, բազմապատկում են իրենց կապիտալը, իսկ բնակչության մի ստվար զանգվածի դրությունն ավելի է բարդանում։ Իհարկե, այնպես չէ, որ այս խնդիրը միայն մեր երկրին է հատուկ, ամբողջ աշխարհում ևս նկատելի է նման բևեռացում։ Ուստի, մի շարք երկրների կառավարություններ արդեն իսկ քայլեր են ձեռնարկում ռեսուրսների բաշխման գործընթացը բալանսի բերելու համար։ Օրինակ՝ ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում էներգետիկ ճգնաժամով և գնաճով պայմանավորված՝ էներգակիրների ներկրման, արդյունահանման և մատակարարման ուղղությամբ մասնագիտացված ընկերությունները աստղաբաշխական եկամուտներ են ստանում, և այդ երկրների կառավարությունները մտադիր են լրացուցիչ հարկերի միջոցով զսպել գերշահույթներից ստացված եկամուտները և այդ գումարներն ուղղել տնտեսության առավել խոցելի հատվածներ։ Սակայն Հայաստանի դեպքում գերշահույթները հարկելու և գնաճը զսպելու որևէ նախաձեռնություն չի իրականացվում։ Ավելին, տպավորություն է առաջանում, որ անգամ խրախուսվում է այդ երևույթը, քանի որ դոլարի փոխարժեքի նվազման արդյունքում ապրանքների գները պետք է փոքր-ինչ նվազեին, բայց տեղի է ունենում հակառակ գործընթացը, գները հետևողականորեն աճում են։ Եվ չնայած ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հավաստիացումներին, Կենտրոնական բանկը ոչ միայն համակարգային կարգավորումներ և լուծումներ չի առաջարկում, այլև շատ դեպքերում գործում է իրավիճակով պայմանավորված և ցայտնոտային քայլերով, որոնց նպատակները կարող են նույնիսկ կասկածելի թվալ, քանի որ արտարժույթի փոխարժեքի շուկայում երբեմն արհեստական և առանց անհրաժեշտ հիմքերի տատանումներ են գրանցվում։ Այս ամենի արդյունքում նվազում է նաև ԿԲ-ի կողմից վարվող դրամավարկային քաղաքականության նկատմամբ վստահությունը։ Իսկ էկոնոմիկայի նախարարությունն ընդհանրապես անգործության է մատնված։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը միայն զբաղված է թվեր ներկայացնելով և անեկդոտների նյութ ստեղծող հայտարարություններով։
    11:15
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ծխախոտի ապօրինի արտահանման համար կաշառք ստանալու դեպքով ձերբակալված ՊԵԿ պաշտոնյան հոկտեմբերից ազատվել է աշխատանքից
    Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ հիշատակված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը, մասնակցելով մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության համար հայտարարված մրցույթին, չի հաղթահարել բարեվարքության ստուգատեսը և ազատված է եղել աշխատանքից: Այս մասին նշվում է դեպքի վերաբերյալ «Արմենպրես»-ի խնդրանքով ՊԵԿ-ից տրամադրված պարզաբանման մեջ. «Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել որոշ իրողություններ նոյեմբերի 9-ին Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած՝ «Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթով ձերբակալվել է 4անձ, այդ թվում ՊԵԿ պաշտոնյա» վերնագրով հաղորդագրության վերաբերյալ։ Մասնավորապես, ՊԵԿ-ը հայտնում է, որ հաղորդագրության մեջ հիշատակված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը դեռևս ամիսներ առաջ մասնակցելով Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչության համար մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության համար հայտարարված մրցույթին, չի հաղթահարել բարեվարքության ստուգատեսը և սույն թվականի հոկտեմբերի 17-ից ազատվել է աշխատանքից»:
    11:12
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բնական տնտեսական աճը 14 տոկոս ուռճացված է․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Գործող իշխանություններն ամենօրյա ռեժիմով շեշտում են, թե իրենք հասել են տնտեսական ակտիվության ցուցանիշի՝ մոտ 14 տոկոսի: Ավելին, ըստ փորձագետների, 2023-ի բյուջեն պլանավորում են այս տարվա «դրական միտումների» հիման վրա: Տնտեսագետ Կարեն Ադոնցը, սակայն, նշում է, որ մեզ մոտ բնական և արհեստական տնտեսական աճ կա: «Բնական աճը պայմանավորված է մեր տնտեսության կառուցվածքով, շուկաների ընդհանուր զարգացմամբ: Այդ բնական աճը կազմում է մոտ 2-3 տոկոս, որի մեջ նաև գյուղատնտեսության վերամշակված արտադրանքի արտահանումն է, որի պահանջարկն աշխարհում աճում է: Բնական աճի մեջ կա նաև ծառայությունների ոլորտի զարգացման, շինարարության ակտիվության գործոնը: Իսկ երբ պարտք ենք վերցնում, մտցնում շրջանառության մեջ, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված ունենում ենք մարդկային հոսքեր ու ստանում ենք տնտեսական աճ, դա արդեն արհեստական, իրավիճակային տնտեսական ակտիվություն է, որը որևէ առնչություն չունի բնական աճի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը: Նրա կարծիքով, այդ բնական՝ 2-3 տոկոս ՏԱՑ-ն ավելացնելու համար պետք է նոր ոլորտներ զարգացնել, փոխել տնտեսության կառուցվածքը, այն համալրել նոր ոլորտներով, որպեսզի նոր ոլորտներն այդ աճը շարունակական դարձնեն. «Միայն այդ դեպքում կարող է բնական 2-3 տոկոս աճը ավելանալ, իսկ այն, ինչ արհեստական է, կարող է անկում ապրել: Այս փուլում ևս իրավիճակով, պահանջարկով պայմանավորված աճ ունենք, որն անխուսափելիորեն դանդաղելու է, եթե այդ իրավիճակային գործոնները խաղից դուրս գան: 14 տոկոսն արհեստական, ուռճացված աճ է, հիմքում որևէ փոփոխություն, որևէ նոր ոլորտի զարգացման նախադրյալ չի ստեղծվում: Մենք տնտեսական բում չունենք, ինչից կարելի լինի ոգևորվել: Հետագայում տնտեսական աճ ունենալու, բյուջեն իրատեսական միտումների վրա պլանավորելու համար պարտավոր ենք փոխել ու համալրել տնտեսության կառուցվածքը, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի իրականացվում»:
    11:07
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Զելենսկին վրդովեցրել է թուրքերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Haber 7-ի թուրքական հրատարակության ընթերցողները քննադատել են տեսանյութը, որում ամերիկացի դերասան Շոն Փենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն է նվիրում իր «Օսկար»-ը։ Շատերն այս արարքը «անտեղի» են համարել ներկա պայմաններում։ «Ուկրաինայի նախագահին մարմնավորելու Զելենսկու պաթետիկ փորձերը արժանի չեն Օսկարի»,- գրել է օգտատերերից մեկը։ «Եթե Հոլիվուդը աջակցում է նրան, ուրեմն նա նրանց մարդն է: Ակնհայտ է, որ Զելենսկին աշխատում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համար»,- իր կարծիքն է հայտնել մեկ այլ օգտատեր՞ «Հետաքրքիր է, ինչպե՞ս կարող է այս մրցանակը օգնել կարգավորել իրավիճակը, այսքան անիմաստ հնարքներ»,- ասել է մեկ այլ ընթերցող։ «Նրանք փորձում են պատերազմը վերածել դիտարժան մարտաֆիլմի, դա սարսափելի է»,- ասել է չորրորդ օգտատերը։ «Օսկարը չի օգնի Զելենսկուն հաղթել Ռուսաստանին: Ռուսաստանը չի հանձնվում», – ասել է հինգերորդ մեկնաբանը: Փետրվարի 24-ից Մոսկվան հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: Զինված ուժերի խնդիրն է ազատագրել Դոնբասը և երաշխավորել Ռուսաստանի անվտանգությունը։
    11:00
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ դարպասն արդեն զոդում են. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի ԱԺ աշխատակազմը որոշել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել Ազգային ժողովի շենքի համար, եւ այդ նպատակով ԱԺ դարպասները նորից զոդում են եւ պարիսպների երկայնքով փշալար անցկացնում։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։ Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումները տարիներ հետո իրականություն չեն դառնում: Կհիշեք՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ հպարտ քաղաքացիների համար այսուհետ Հայաստանում փակ դռներ չպետք է լինեն, եւ նրանք կարող են խփել բացել անգամ կառավարության դուռն ու ներս մտնել, որովհետեւ ժողովուրդն է եկել իշխանության։ «Պետք է բացենք Ազգային ժողովի դռները ՀՀ քաղաքացիների առաջ: Երբ մենք բացում էինք փակ դռները, մեզ ասում էին՝ ինչո՞ւ եք դա անում. մենք ասում էինք՝ Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն կարող լինել, եւ Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն լինելու», – ասել էր Նիկոլ Փաշինյանը: Եվ իսկապես այդ նույն օրերին բացվեցին նաեւ Բաղրամյան 26-ի դռները, ու մարդիկ սկսեցին զբոսնել նախագահական նստավայրի տարածքում, սկսեցին մտնել խորհրդարանի բակ, սակայն այդ ամենը տեւեց ընդամենը մոտ տասը ամիս: Արդեն 2019 թվականի օգոստոս ամսին Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները որոշել էին ակցիա անել խորհրդարանի մոտ, այդ օրը նրանց թույլ չտվեցին մտնել ԱԺ բակ, եւ արդեն պարզվեց, որ ԱԺ դարպասները փակ են: ԱԺ դարպասները հետագայում կոնկրետ ժամերով էին բացում, ապա միանգամից փակվեց, խստացվեց անգամ լրագրողների մուտքը, իսկ հիմա պարզվում է, որ լրացուցիչ անվտանգության աշխատանքներ են կատարվում: Այսինքն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ժամանակ խոսելով ժողովրդավարության մասին, հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:
    10:52
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կոնկրետ պատասխան դեռ չեն տվել․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Միրզոյանն ու Բայրամովը մտքեր են փոխանակել «հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն»։ Կողմերը պայմանավորվել են «թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում»: «Փաստ» թերթի տեղեկություններով, Վաշինգտոնում Միրզոյանը փորձել է Բլինքենին բացատրել, որ հայ-ադրբեջանական հնարավոր պայմանագրի, այսպես կոչված, «բրյուսելյան փաթեթում» ցանկալի է, որ ինչ-որ կերպ ներառված լինի Արցախի հետ առնչող որևէ դրույթ։ Դիվանագիտական մեր աղբյուրի փոխանցմամբ, Միրզոյանը հասկացրել է, որ թեկուզ անորոշ, լղոզված, վերացական ձևակերպումներով, բայց անհրաժեշտ է ընդգրկել «Արցախ» ձևակերպումը՝ ակնարկելով, որ այդ քայլով հայաստանյան հանրային դաշտում տրամադրությունների կտրուկ փոփոխություններ կլինեն, քանի որ ներկայում իշխանությունների անատամ գործունեությունը թիրախավորվում է հատկապես Արցախի մասով կրավորական կեցվածք ընդունելու, Արցախից ձեռքերը լվանալու համար։ ԱԳՆ-ի մեր աղբյուրի պնդմամբ, Արարատ Միրզոյանը նշել է, թե Արցախի վերաբերյալ ամենափոքր ակնարկն անգամ հնարավոր է շրջադարձային նշանակություն ունենա պայմանագրի արևմտյան տարբերակի օգտին։ Ամերիկյան կողմը, մեր ունեցած տեղեկություններով, վերջնական պատասխան չի տվել և հարցն առայժմ թողել է օդում»:
    10:45
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Օկուպացիոն ռեժիմը կալանավորել է Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին․ Գեղամ Մանուկյան
    Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այս պահին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ Բերդ քաղաքում ենք, ուր կայանալու է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Հայաստանում օկուպացիոն ռեժիմը չհամակերպվելով Բերդում իր պարտության հետ, այսօր հերթական դիվերսիոն «ներթափացումն» է արել սահմանամերձ Տավուշ ու կալանավորել են համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին, որ ընկճեն իր թիմակից ավագանու անդամներին:
    10:40
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունը կրկին օրակարգ է բերում պատերազմի ժամանակ կիրառվող սահմանափակումները. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն օրենսդրական փաթեթ է մշակել՝ նախատեսում է խստացնել պետական եւ ծառայողական գաղտնիքի հրապարակման համար նախատեսված պատիժը, ընդլայնել «պետական գաղտնիք» համարվող տեղեկությունների ցանկը, պետական գաղտնիք համարել «ծառայողական գաղտնիք» համարվող եւ «գաղտնի» դրոշմագիր ունեցող բոլոր փաստաթղթերը։ Օրինակ, ահաբեկչությանը հնարավոր առնչություն ունեցող անձանց ու կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական մոնիտորինգի, պետական պահպանության ենթակա կառույցների անվտանգության, պետական սահմանի պաշտպանության, ազգային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների մասին տեղեկությունները, որոնք «պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, արտադրանք կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը»։ Գաղտնիքի հրապարակման համար՝ գործող Քրեական օրենսգրքով նախատեսված 1-4 տարվա պատիժ, առաջարկվում է սահմանել 3-5 տարի, եթե արարքը նաեւ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ ծանր հետեւանք է առաջացրել` մինչեւ 8 տարի։ Նկատենք, որ սա 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառված սահմանափակումների նորացված տարբերակն է, որով ուզում են հավերժացնել խոսքի ազատության դեմ այն ժամանակ կիրառված սահմանափակումները: Երեւի, համը բերաններում է մնացել: Բայց սա հստակ հակասահմանադրական օրենք է, եւ այն, կարծում ենք, միջազգային կառույցների եւ ընդդիմության պատշաճ ուշադրությանը կարժանանա»:
    10:37
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հարցաքննվել է Արայիկ Հարությունյանը․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով հարցաքննվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ Արցախից Պաշտպանության բանակի գեներալներ են եկել Երեւան ու հանդիպել ուժային կառույցների ղելավարներին, քննարկել այն հարցը, որ Արզումանյանին պետք է բաց թողնել, արդար չէ, որ միայն նա է կալանքի տակ: Նշենք, որ քրեական վարույթով առերեսումների շարքը շարունակվում է: Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների եւ այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ: Նկատենք, որ սովորաբար առերեսումներ են իրականացվում այն ժամանակ, երբ քրեական վարույթով հակասություններ են առաջանում գործով անցնող անձանց ցուցմունքներում: Նկատենք, որ Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ: Ի դեպ, գրել էինք, որ մինչեւ նրան մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը»:
    10:30
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԿԳՄՍ նախարարությունը ծածուկ մի նախագիծ է շրջանառում․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ԿԳՄՍ նախարարությունը ծածուկ մի նախագիծ է շրջանառում, որով նախատեսում է «5-8 բուհ թողնելու» ծրագրի շրջանակներում միավորել Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, բավական մեծ աղմուկ բարձրացավ, Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները նույնիսկ դասադուլ հայտարարեցին: Արդյունքում, ինչպես երևում է, գործընթացը սառեցվել է և տեղափոխվել նոր «փուլ»: Նախօրեին Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել բուհական ուղղությունների ցանկ և բովանդակություն մշակող աշխատանքային խումբ, որը պետք է մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը մշակի և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնի բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք: Խմբում ներառված են ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ և ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահն ու տեղակալը: Մի խոսքով, բացառապես «քպական» աշխատանքային խումբ, որտեղ միակ «չուժոյը» ԳԱԱ նախագահն է, որին, ի դեպ, մեր տեղեկություններով, ստիպված ու դժկամությամբ են ներառել, ինչպես ասում են, «ըստ պաշտոնի»: Ուշագրավ է, որ այս խմբում ներառված չեն ոլորտի փորձագետները կամ բուհերի ներկայացուցիչները: Սա արդեն իսկ կրթության մասնագետների տարակուսանքն է առաջ բերել: Իհարկե, իշխանությունները կարող են հայտարարել, թե այս խումբը կհրավիրի նաև փորձագետների, քննարկումներ կիրականացնի բուհերի ներկայացուցիչների հետ, սակայն, նախ՝ ինչպես փորձն է ցույց տալիս, այս իշխանությունների բոլոր նման «քննարկումները» ձևական են լինում, իսկ հրավիրյալները՝ միայն «սվոյներ», և հետո՝ ժամկետը չափազանց կարճ է խելքը գլխին որևէ եզրակացության հանգելու համար: Թե ինչու են այսքան շտապում, մնում է հարցական»:
    10:22
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կեստուտիս Բուդրիսի, Գալինա Վաշչենկայտեի և Մանտաս Ադոմենասի հետ
    Նոյեմբերի 9-ին Լիտվայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի Ազգային անվտանգության նախագահի գլխավոր խորհրդատու Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի՝ Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդատու Գալինա Վաշչենկայտեի և Լիտվայի Արտաքին գործերի փոխնախարար Մանտաս Ադոմենասի հետ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում ու Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերներն և մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Վերոնշյալի շրջանակներում քարտուղար Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի տեսակետներն ու դիրքորոշումները: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Գոհունակությամբ ընդգծել են վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Լիտվա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:
    10:15
    10.11.22
    Ավելին