Լրահոս

2022-11-10
  • Img default alt hy
    Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ
    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
    13:22
    10.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը «լրացուցիչ առաջարկ» ունի Ադրբեջանին
    Ճանապարհների ապաշրջափակման թեմայով՝ «Հայաստանը ևս մեկ լրացուցիչ, պահեստային առաջարկ ունի Ադրբեջանին», տեղեկությունն էլի Նիկոլ Փաշինյանն է հայտնել: Հայաստանի վարչապետը վերահաստատել է՝ պատրաստ է Ադրբեջանին թույլ տալ Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի հետ։
    13:15
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդարադատության նախարարի հարցում դեռ չեն կողմնորոշվել. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ՀՀ արդարադատության նախարարությունը ղեկավար չունի: Նախկին նախարար Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 5-ին, ապա Ազգային ժողովի կողմից ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, հետո՝ նախագահ: Այդ օրվանից մինչեւ հիմա նախարարությունը ղեկավարվում է պաշտոնակատար Գրիգոր Մինասյանի կողմից: Սկզբնական շրջանում տեղեկություններ էին տարածվել, թե հենց Գրիգոր Մինասյանն էլ կնշանակվի նախարար, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, կարծես թե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում իրավիճակ է փոխվել, եւ ղեկավար կազմի թվում կա հատված, որն այնքան էլ կողմ չէ, որ Գրիգոր Մինասյանը նշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում՝ նրան համարելով նախկինների հետ կապ ունեցող: Մի մասն էլ հակված է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին տեսնել այդ պաշտոնում: Կուսակցության ներսում այս հարցում այլակարծություն եւ տարբեր տրամադրություններ կան. մի մասը փորձում է համոզել, որ Մինասյանն է լավագույն թեկնածուն, մի մասն էլ թե՝ Վարդանյանը: Ի վերջո, ինչպես կավարտվեն քննարկումները, եւ ինչ որոշում կկայացվի, դեռ վաղ է ասել, սակայն փաստ է՝ նախկին նախարարի հրաժարականից մինչեւ այժմ նոր նշանակում այդպես էլ չի կատարվել Նիկոլ Փաշինյանի կողմից:
    13:07
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ. Արման Թաթոյան
    Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ` ՀՀ օկուպացված տարածքում, Ադրբեջանն անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ է իրականացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ այդ աշխատանքները սկսվել են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին իրականացված ադրբեջանական ագրեսիայից հետո։ Որպես փաստ՝ Թաթոյանը հրապարակեց լուսանկարներ Հայաստանի օկուպացված տարածքում Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած շինարարական, ամրացման աշխատանքներից: Թաթոյանն ընդգծեց, որ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ–ն գտնվում է լրջագույն խնդրի առաջ, որը պայմանավորված է ադրբեջանական ներխուժումներով և ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին նրանց ներկայությամբ։ «Ադրբեջանցիների գործողությունները վկայում են, որ չեն պատրաստվում հեռանալ ՀՀ–ից։ Ջերմուկի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ` կառուցում են զինվորական ճանապարհներ, դիրքեր, բունկերներ և այլն։ Կառուցված ճանապարհը, ըստ մեր ուսումնասիրության, 10-12 մ լայնություն ունի»,– նշեց Թաթոյանը։ Նա ընդգծեց` Ջերմուկի մոտ օկուպացված տարածքներում կան նաև խոտհարքներ, արոտավայրեր, վարելահողեր։ Հիմնադրամի ղեկավարի պնդմամբ` ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո առաջացած խնդիրները վերաբերում են ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլև ազգային անվտանգությանը, քանի որ թիրախի տակ են ոչ միայն գյուղերը, այլև «Տաթև» ՀԷԿ–ը, Ջերմուկի ՀԷԿ–ը, Կապանի պոչամբարը և այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ։
    13:05
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ իշխանություններ, այս մարդկանց էլի թողնելո՞ւ եք բախտի քմահաճույքին․ Արթուր Խաչատրյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ «Էլի հարյուրավոր հայկական բեռնատարներ «զմռսված» են Վրաստանում՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի Կազբեգի գյուղի հավաքման կայանում (накопитель): Էլի բողոքում են խտրական վերաբերմունքից ու «անտերությունից»: Մարդիկ չգիտեն սպասեն, որքան սպասեն, թե՞ վերադառնան Հայաստան: Փաշինյանը մի քանի օր առաջ Վրաստանում էր, իրենց վարչապետի հետ էր հանդիպում: Հետաքրքիր է, բեռնափոխադրումների հարցը քննարկվել է, թե՞ տենց «մանր մունր» հարցերով ինքը չի զբաղվում: Իրեն հետաքրքրում են միայն «խաղաղությունը և ժողովրդավարությունը»: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ բեռնափոխադրումների արդեն խրոնիկական խափանումների պայմաններում Հայաստանից արտահանումներն աճում են Այստեղ են ասել. «տերդ մեռնի, գիտություն»: ՀՀ իշխանություններ, այս մարդկանց մի բան ասելու եք, մի բանով օգնելու եք, թե՞ էլի թողնելու եք բախտի քմահաճույքին»:
    13:02
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 10-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.44 դրամ է, վաճառքը՝ 404 դրամ: Եվրոյի առքը միջինը 390.53 դրամ է, վաճառքը՝ 407.18 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.04 դրամ է, վաճառքը՝ 6.63 դրամ:
    13:00
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով 16 անհետ կորած ունենք. Նիկոլ Փաշինյան
    «Ղարաբաղյան առաջին պատերազմից հայկական կողմի անհետ կորածների թիվը 777 է, 44-օրյա պատերազմից՝ 203: Մենք նույնիսկ սեպտեմբերի 13-ից 16 անհետ կորած ունենք, և այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում, ու Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով, մտացածին պատրվակներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան: Իսկ 2020 թվականից ի վեր՝ հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմին և ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը, որը չափազանց բարդ է որևէ մշակված տեղեկատվության բացակայության պատճառով», - ասաց վարչապետը։ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանը 2020 թվականի պատերազմից հետո հումանիտար ժեստ արեց՝ Ադրբեջանին հանձնելով 7 շրջանի ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները։ «Բայց Ադրբեջանը սա նույնպես դարձրեց ոչ թե փոխվստահության մթնոլորտի ձևավորման, այլ ագրեսիվության ու թշնամանքի ծավալման առարկա», - ընդգծեց նա։
    13:00
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազամատակարարումը 8 ժամով կդադարեցվի
    Գործող գազատարին նոր բաժանորդների միացման նպատակով նոյեմբերի 11-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արարատ գյուղի գազասպառողների գազամատակարարումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»ից՝ գազասպառղներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:
    12:54
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բայդենը մտադիր է 2023 թվականի սկզբին որոշել՝ իր թեկնածությունն առաջադրի արդյոք երկրորդ ժամկետի համար
    ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պլանավորում Է հաջորդ տարվա սկզբին վերջնականապես որոշել, թե իր թեկնածությունն առաջադրի արդյոք երկրորդ ժամկետի համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Կարծում եմ, որ դա կարող Է տեղի ունենալ հաջորդ տարվա սկզբին»,-ասել Է նա Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում: Բայդենը հիշեցրել Է, որ քանիցս հայտարարել Է, թե պլանավորում Է ձգտել հասնել վերընտրվելու, սակայն վերջնական որոշում դեռ չի ընդունել: «Որոշումը մենք կընդունենք ընտանեկան միջավայրում: Կարծում եմ՝ բոլորը ցանկանում են, որ ես իմ թեկնածությունն առաջադրեմ… Չեմ կարծում, թե հարկավոր Է շտապ լուծել այդ հարցը»,-ասել Է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    12:47
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հարավ-արևելյան Ասիայի համաժողովների հարթակներում կկայանա Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի գագաթնաժողովը
    Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել Է, որ Ինդոնեզիա եւ Կամբոջա կատարելիք իր ուղեւորության ընթացքում կկայանա Կորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի եռակողմ գագաթնաժողովը բազմակողմ համաժողովների հարթակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 10-ին հաղորդել Է Yonhap գործակալությունը: «Այդ բազմակողմ իրադարձություններում տեղի են ունենում զանազան երկկողմ բանակցություններ: Համաձայնություն Է ձեռք բերվել Կորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի գագաթնաժողովի շուրջ, նշանակվել կամ քննարկվում են եւս մի քանի երկկողմ հանդիպումներ»,- մեջբերում Է գործակալությունը Հարավային Կորեայի ղեկավարի խոսքը: Ավելի վաղ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել Է, որ Յուն Սոկ Յոլը նոյեմբերի 11 – 16-ը կայցելի Կամբոջա եւ Ինդոնեզիա: Նոյեմբերի 11-ին Պնոմպենում տեղի կունենա Կորեայի Հանրապետության եւ ԱՍԵԱՆ-ի երկրների գագաթնաժողովը, նոյեմբերի 12-ին պլանավորված Է հանդիպում «ԱՍԵԱՆ գումարած երեք» ձեւաչափով, որտեղ ներկայացված կլինեն Սեուլը, Տոկիոն եւ Պեկինը: Նոյեմբերի 13-ին Կամբոջայում կկայանա Արեւելյան Ասիայի երկրների գագաթնաժողովը: Նույն օրը Հարավային Կորեայի ղեկավարը կմեկնի Բալի, որտեղ նոյեմբերի 15 -16-ը տեղի կունենա Քսանի խմբի գագագաթնաժողովը:
    12:40
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մխիթարյանը մասնակցել է «Ինտեր»-ի խոշոր հաշվով հաղթանակին
    Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Բոլոնիա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել խոշոր` 6:1 հաշվով: «Ինտեր»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Էդին Ջեկոն, Ֆեդերիկո Դիմարկոն (դուբլ), Լաուտարո Մարտինեսը, Հական Չալհանօղլուն, Ռոբին Գոսենսը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է` հավաքած 27 միավորով:
    12:29
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գողության համար բերման ենթարկվածը նաև հետախուզման մեջ էր փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով
    Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ նոյեմբերի 8-ին գողության համար ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկված 49-ամյա Զուրաբի Բ.-ն 2019 թ. մայիսի 8-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի(Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:22
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտից արձագանքում են Ալիևի հայտարարություններին
    Արցախի Հանրապետության նախագահի՝ միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Լաչինի միջանցքով դեպի Արցախ ռազմատեխնիկայի տեղափոխման՝ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը, ՌԴ խաղաղապահ առաքելության դեմ ուղղված Ադրբեջանի պաշտոնական և տեղեկատվական շրջանակների որոշ մեղադրանքներին, 2022 թվականի նոյեմբերի 8-ին Իլհամ Ալիևի կողմից Շուշիում հնչեցրած ակնարկներին ու ագրեսիվ հայտարարությունների նարատիվներին: - Տիկին Բաղդասարյան, օրերս ադրբեջանական կողմը լուր է տարածել, թե իբր Լաչինի միջանցքով զինտեխնիկա է տեղափոխվում Արցախ: Հատկանշական է, որ դա տեղի ունեցավ Սոչիի հանդիպումից հետո: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված նման լուրի շրջանառումը, ինչի՞ են ցանկանում դրանով հասնել: - Ադրբեջանը փորձում է ամեն գնով հասնել միջանցքի նկատմամբ վերահսկողության: Արցախի Հանրապետության պաշտոնական շրջանակներն այս լուրը հերքել են, թեման զարգանալու դեպքում հերքման անհրաժեշտություն կարող է լինել նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝ որպես նրա պատասխանատվության գոտու նկատմամբ ակնհայտ ապատեղեկատվություն: Փաստ է, որ նույն նարատիվները Ադրբեջանը զարգացնում էր նաև միջանցքի նախկին ուղղության նկատմամբ. ընթացիկ տարվա մարտին Ադրբեջանը դիմել էր ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին, ՆԱՏՕ-ին, ՌԴ ԱԳՆ-ին, իբրև թե «Լաչինի միջանցքը ռազմական նպատակներով օգտագործելու» մասին: Ադրբեջանը հետևողական քաղաքականություն է վարում՝ բաց տեքստով ՌԴ խաղաղապահությանը մեղադրելով Արցախի Հանրապետության ռազմականացմանը նպաստելու մեջ: Ադրբեջանը զարգացնում է նոր միջանցքում անցակետերի տեղակայման ոչ լեգիտիմ դիսկուրսը, ինչպես նաև պնդում է «միջանցք՝ միջանցքի դիմաց» նարատիվը: Հատկանշական է, որ Սոչիի հանդիպումից անմիջապես հետո ՌԴ-ն ճանապարհային հաղորդակցություններին տվել էր «երթուղիներ» ձևակերպումը: - Շուշիում 2022 թվականի նոյեմբերի 8-ին անդրադառնալով Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության թեմային՝ Ալիևն ակնարկել է, որ «Ռուս խաղաղապահներն այնտեղ ժամանակավոր են տեղակայվել, 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ այդ ժամկետը նշված է»: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ենթատեքստեր է նման ակնարկը պարունակում: - Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունն ուղղված էր Արցախի Հանրապետության նախագահի կողմից ՌԴ խաղաղապահների անժամկետայնության անհրաժեշտության մասին բազմիցս արված հայտարարություններին, այս տարվա հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքի ընթացքում Արցախի ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարությանը, ՀՀ կողմից խաղաղապահների ներկայության ժամկետը երկարաձգելու առաջարկին, «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահի պատասխանին, Սոչիում այս թեմայով քննարկումներին: Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել բոլոր հնարավոր միջոցներով թույլ չտալ, որ այս թեման զարգանա: - Նույն ելույթում Ադրբեջան նախագահը պնդել է, թե Հայաստանն Արցախից ամբողջությամբ դուրս չի բերել իր զորքերը: Ըստ Ձեզ՝ ինչով է պայմանավորված իրականությանը չհամապատասխանող այս պնդումը , որն, ի դեպ, պարբերական բնույթ է կրում: - Սա Ադրբեջանի՝ Հայաստանին ագրեսորի և օկուպանտի դերում ներկայացնելու հետևողական քաղաքականությունն է: Արցախի Հանրապետության կողմից բազմիցս հերքվել են այս հայտարարությունները: Արցախում ինքնապաշտպանական գործառույթ իրականացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը: Ավելին, 2020 թ. ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից հետո շփման գծի աշխարհագրական բարդությունները և ձգվածությունն, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումները պատճառ դարձան, որ ս.թ. մարտի 26-ին Արցախի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքով ՌԴ նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված պաշտոնական գրությամբ խաղաղապահ զորակազմի թվաքանակի ավելացման խնդիր դրվի: - Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ակնհայտ սպառնալիքներ էին պարունակում: Մասնավորապես, ի՞նչն այդ առումով կառանձնացնեիք և ինչ հետևություններ պետք է անել դրանցից: - Միջազգային հանրությունը ցանկության դեպքում կարող է քննարկել ելույթի մի շարք շեշտադրումներ. մասնավորապես, ներկայացվեց Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական «Փառուխ» և «Հատուցում» օպերացիաները՝ որպես ուժի կիրառմամբ նպատակներին հասնելու հաջողված միջոց, դա ուժի սպառնալիքի հերթական դրսևորում է: Ակնարկ արվեց ՀՀ տարածքում մի շարք օկուպացված բարձունքներ «հետագա «օգտագործման հնարավորությունների» մասին: Միջազգային հանրությունը, կարծում եմ, պետք է հաշվի առնի նաև իր հասցեին հնչած անհարգալից որակումները, և սա այն դեպքում, երբ նրանց շարքում առավելապես Ադրբեջանի դե յուրե գործընկեր կամ ռազմավարական դաշնակից պետություններն են: Ադրբեջանը շարունակում է խոսել վերջնագրերի լեզվով, նպատակ ունենալով ստիպելու կնքել խաղաղության պայմանագիր՝ սեփական օրակարգով: Իհարկե, սա ադրբեջանական կողմից նման բովանդակությամբ առաջին ելույթը չէ, սակայն սա հերթական ահազանգն է, որ Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը կենսական անհրաժեշտություն է:
    12:15
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞վ է վարելու ՔՊ ժողովի նիստերը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ իշխող կուսակցությունն իր ղեկավար մարմինները որոշել է նմանեցնել ՀՀԿ ղեկավար մարմիններին: ՔՊ նորընտիր վարչության վերջին նիստում քննարկվել է կուսակցության ընդլայնված ղեկավար մարմնի` քաղաքական ժողովի կազմը, եւ որոշում է կայացվել մինչեւ տարեվերջ հրավիրել դրա առաջին նիստը: Հիշեցնենք․ այս մարմինն իշխող կուսակցությունում նոր է ձեւավորվել՝ վերջին համագումարի ընթացքում։ Քաղաքական ժողովը կազմված է 70-ից ավելի կուսակցականից, դրանում ներգրավված են կառավարության ՔՊ-ական բոլոր ներկայացուցիչները, ԱԺ մշտական հանձնաժողովների ՔՊ-ական ղեկավարները, ինչպես նաեւ տարածքային խորհուրդների ղեկավար կազմերը։ Սա մոտավորապես նման է ՀՀԿ խորհրդին, որտեղ կուսակցական ակտիվն էր, որն ամիսը մեկ պարբերականությամբ նիստեր էր անցկացնում, ինչ-որ հարցեր քննարկում։ ՔՊ քաղաքական ժողովի նիստերը վարելու է կուսվարչության նախագահը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը»:
    12:07
    10.11.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 10.11.22
    12:02
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գերիների, անհետ կորածների հարցերով հանձնաժողովում ընդգրկվելու դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է․ ԱԱԾ
    ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ի լրումն ս.թ-ի հոկտեմբերի 25-ի ՀՀ ԱԱԾ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի» կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունների կողմից դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը` ըստ ներկայացված ձևաչափի»:
    12:00
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ․ Փաշինյան
    ԼՂ-ում տեղակայված խաղաղապահների մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությւոնները կոպտորեն խախտում են նոյեմբերի 9-ին եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարություններից առնվազն երեքը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ-ում խաղաղապահները տեղակայվում են հնգամյա ժամկետով, հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացմամբ, սա ըստ էության նշանակում է, որ խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը և փարատված չեն բոլոր ԼՂ հայության անվտանգային մտահոգությունները»,- ասաց Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ 2021թ-ի նոյեմբերի 26-ի և 2022թ-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահը ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային և կարևոր ներդրումը։ «Ադրբեջանի նախագահը ճանաչել է տարածաշրջանում խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը։ Սոչիի երկու հայտարարությունների տակ ստորագրելով և այս արձանագրումներն անելուց հետո առանց ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգաային հստակ երաշխքիների, խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
    11:58
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանին հստակ ասել եմ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսությունները փոխկապակցված են. Էրդողան
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Հայաստանի հետ երկխոսությունը, նշել է, որ Անկարան ձգտում է ընդլայնել «բարեկամների, ոչ թե թշնամիների շրջանակը»։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը: «Երևանի քայլերը Բաքվի նկատմամբ դրական ազդեցություն կունենան մեր քայլերի վրա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։ Նրա խոսքով՝ Թուրքիան Հայաստանից դրական քայլեր է ակնկալում տարածաշրջանում։ «Հայկական սփյուռքը՝ լինի Ֆրանսիայում, թե ԱՄՆ-ում, դեմ է (Թուրքիա-Հայաստան) երկխոսությանը, ինչը բացասաբար է անդրադառնում գործընթացի վրա։ Այս պահին մենք բավարար քայլեր չենք տեսնում Երևանի կողմից Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է նա։ Թուրքիայի նախագահը վերհիշել է Պրահայում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը.«Ես նրան (Փաշինյանին) պարզ և հստակ փոխանցեցի Անկարայի դիրքորոշումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսությունների փոխկապակցվածության վերաբերյալ։ Երևանից ակնկալում ենք արդյունավետ քայլեր: Այս պահին ես չեմ կարող ասել (կարգավորման) որևէ մակարդակի հասնելու մասին։ Միայն Հայաստանը կարող է իրավիճակը փոխել դրական ուղղությամբ և նվազագույնի հասցնել սփյուռքի քայլերից բխող բացասականը»,- ասել է Էրդողանը։
    11:56
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    11:52
    10.11.22
    Ավելին