Լրահոս
Տարածաշրջան
22:30
09.11.22
166

Մադրիդի փոխարեն ռուս տուրիստներին ուղարկել են Թուրքիայի Մարդին քաղաք

Img default alt hy

Ռուսական տուրիստական ընկերություններից մեկն Իսպանիայի Մադրիդ քաղաք մեկնել ցանկացող մի զբոսաշրջիկի սխալմամբ ուղարկել է Թուրքիայի Մարդին քաղաք։ Ինքնաթիռից իջնելուց հետո զբոսաշրջիկն տհաճ անակնկալի է եկել և հասկացել, որ այլ վայրում է հայտնվել։ Մեկ օր Մարդինում անցկացնելուց հետո նա ստիպված է եղել մեկնել է Մադրիդ։

Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Մարդինի տուրիզմի ծառայության ղեկավար Արսլան Փաշաօղլուն հայտնել է, որ նախկինում ևս նման թյուրիմացություններ եղել են։ Նույն տուրիստական ընկերությունը կրկին նույն սխալ էր թույլ  տվել և տուրիստական մի խմբի Մադրիդի փոխարեն սխալմամբ ուղարկել Մարդին։ Վերջիններս ստիպված 3 օր անցկացրել էին թուրքական քաղաքում։

Նշենք, որ Մարդինը գտնվում է ներկայիս Թուրքիայի հարավ-արևելքում՝ Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր նահանգում՝ Եդեսիա և Մծբին քաղաքների միջև։ Վերին Միջագետքի հին բերդաքաղաքներից է։

«Մերդին» բառը, որը սիրիական լեգենդներում նշանակել է ամրոցներ, քաղաքի անվանման արմատն է: Երբ բյուզանդացի մի հրամանատար սպանում է Դին անունով քահանային, քաղաքը սկսեց կոչվել «Մատեդին», որը նշանակում է` Դինը սպանված է: