Լրահոս
Քաղաքական
21:50
09.11.22
159

Ադրբեջանը լարված է պահում սահմանը. Ալիևը հիշեցնում է Հայաստանի «պարտավորությունները»

Հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից երկու տարի անց Ադրբեջանը շարունակում է սադրանքները թե՛ Հայաստանի սահմանին, թե՛ Արցախում ու միաժամանակ հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու համար: Անցած գիշեր ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են հայ-ադրբեջանական արևելյան սահմանի հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանցիները նաև կեղծ տեղեկություն են տարածել, թե գիշերը մերոնք կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում գտնվող իրենց դիրքերի վրա: