Լրահոս
Քաղաքական
23:05
09.11.22
190

Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում ու ինչպես է դա անդրադառնալու մեզ վրա. Ստեփան Դանիելյան

Img default alt hy

Եթե Ռուսաստանի պատերազմը սառեցվի, ապա պետք է ենթադրել, որ Ռուսաստանը կընդունի ԱՄՆ խաղի որոշ կանոնները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան  Դանիելյանը:

«Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում ու ինչպես է դա անդրադառնալու մեզ վրա

Պարզ է, որ առանց Խերսոնը հանձնելու, պատերազմը չէր սառեցվել, որովհետև ողջ կենտրոնական Ուկրաինան, մինչև Կիև, Դնեպրով բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի Սև ծով, նաև երկրի ներսում։ Հանձնելով Դնեպրի աջ ափը, Ռուսաստանը կատարում է ԱՄՆ և Ուկրաինայի պահանջը պատերազմը սառեցնելու համար, մյուս կողմից գետի ձախ ափը պահելով, կարող է ցանկացած պահի կանգնեցնել նավարկությունը, դրանով ազդել իրավիճակի վրա։

Բայց սա դեռ մի կողմ սա թողնենք։ Ենթադրենք, այս վարկածը ճիշտ է, այդ դեպքում ինչ է շահել ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմից։

-Եվրոպան մեկուսացրել է Ռուսաստանից, ռուսական էժան հումքից ու կանգնացնել է ԵՄ տնտեսական զարգացումը, նրան զրկելով իր հետ մրցակցությունից։

-Եվրոպան զրկելով ռուսական էներգակիրների, նստեցրել է իր թանկ գազի ասեղի վրա, ստանալով գերշահույթներ։

-Եվրոպայի արդյունաբերության մի հատվածը կտեղափոխվի ԱՄՆ, դրանով կվերականգնի իր արդյունաբերությունը։

-Եվրոպայի ու Ռուսաստանի միջև Ուկրաինայում ու Լեհաստանում պատնեշ սարքելով, փակում է Չինական ապրանքների էժան բեռնափոխադրումների կարևոր ցամաքային ուղին։

-Փակել է ռուսական զենքի շուկան, որն իր մրցակիցն էր։

-Թուլացնել է Ռուսաստանն ու նեղացրել Ռուսաստանի ազդեցության գոտին։

Կարելի է շարունակել թվարկել ձեռքբերումները։ Եթե Ռուսաստանի պատերազմը սառեցվի, ապա պետք է ենթադրել, որ Ռուսաստանը կընդունի ԱՄՆ խաղի որոշ կանոնները։

Հիմա, ելնելով այս կանխավարկածից, պետք է դրա մտածել ԱՄՆ հաջորդ քայլերի մասին։ Կարծես թե հաջորդ թատերաբեմը լինելու է Մերձավոր Արևելքը և հիմնական թիրախը լինելու է Իրանը, որը հենց մեր ռեգիոնում է գտնվում։

Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա դա արդեն երկարատև և բարդ պարտիա է»,- գրել է նա։