Լրահոս
Առողջապահական
23:59
09.11.22
150

Վրաստանում կորոնավիրուսի վիճակագրություն այլևս չի հրապարակվի

Img default alt hy

Վրաստանում կորոնավիրուսի ամսական վիճակագրությունն այլևս չի հրապարակվի։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

«Վերջին շրջանում երկրում նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազման միտում, և համաճարակային իրավիճակը կայուն է։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Covid-ի վիճակագրության հրապարակման կարիքն այլևս չկա»,- նշված է հայտարարության մեջ։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսի վերջին վիճակագրական տվյալները հրապարակել է հոկտեմբերի 4-ին։ Վերջին տվյալների համաձայն՝ մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 միլիոն 792 հազար 109 դեպք, մահացել է ավելի քան 16 900 մարդ։