Լրահոս
2022-11-10
-
ԱռողջապահականՑրված սկլերոզի ախտանշաններըAysor.am-ը շարունակում է ներկայացնել փաստեր Ցրված սկլերոզ հիվանդության մասին։ Այս անգամ կներկայացնենք Ցրված սկլերոզի ախտանշանները։ Կան բազմաթիվ ախտանշաններ, որոնք կարող են առաջանալ նյարդաթելերի դեմիելինիզացիայի հետևանքով։ Թե կոնկրետ պացիենտի մոտ ինչպիսի ախտանշաններ կարող են առաջանալ, լիովին կախված է նրանից, թե հիվանդության հետևանքով նյարդաթելերի որ հատվածն է վնասված: Կան մի շարք ախտանշաններ, որոնք ավելի հաճախ են հանդիպում: Դրանցից են. 1. Տեսողական խանգարումները՝ հաճախ դրսևորվում է մի աչքի տեսողության կորուստ, որն ուղեկցվում է ցավերով: 2. Այսպես կոչված կոգնիտիվ խանգարումները՝ ցրված սկլերոզով պացիենտների մինչև 30%-ն ունենում է հիշողության, ուշադրության կենտրոնացման և նոր տեղեկատվության մշակման խնդիրներ: 3. Մեջքի շրջանում ճնշման զգացողությունը՝ այս ախտանշանը անգլերեն կոչվում է hug - «ցրված սկլերոզի գրկախառնություններ»: Անդրադառնալով առանձին ախտանշաններին․ Կոգնիտիվ խանգարումները դրանք մտածողության և հիշողության հետ կապված խնդիրներն են, երբ պացիենտը - դժվարությամբ է հիշում կամ ընկալում տեղեկատվությունը, - դժվարությամբ է կայացնում որոշումներ, - դժվարությամբ է կենտրոնանում: Ցրված սկլերոզի դեպքում կոգնիտիվ խանգարումներն առաջանում են գլխուղեղի նյարդաթելերի վնասման հետևանքով, երբ խանգարվում է նյարդային ազդակների փոխանցումը, իջնում է ազդակի փոխանցման արագությունը կամ տեղեկատվության հստակությունը: - Ցրված սկլերոզի այլ ախտանշանները՝ թուլությունը, անհանգստությունը կամ դեպրեսիան կարող են խորացնել կոգնիտիվ խանգարումները: - Այս խանգարումները մեծ ազդեցություն են թողնում առօրյա կյանքի վրա: Հասարակ գործողություններ կատարելը պացիենտից պահանջում են մեծ ջանքեր: Ցրված սկլերոզի դեպքում նյարդային բջիջների ախտահարումը դանդաղեցնում կամ երբեմն նույնիսկ դադարեցնում է ազդանշանների անցումը դեպի ուղեղ կամ հակառակը: Այդ պատճառով կարող են զարգանալ մանր շարժողական ֆունկցիաների խանգարումներ՝ դժվարանում է ձեռքի կամ մատների շարժումները։ Ցրված սկլերոզի ժամանակ հանդիպող կլինիկական ախտանշաններից է նաև կոնքի օրգանների ֆունկցիաների խանգարումը: Օրինակ՝ միզարձակության խանգարումները կարող են լինել ՑՍ առաջին դրսևորումը դեպքերի 5%-ում, սակայն հիվանդների ճնշող մեծամասնությունը ունենում է այս զանգատները հիվանդության այս կամ այն փուլում։ Միզարձակության խանգարումներին հաճախ ուղեկցում են աղիների գործունեության խնդիրները և էրեկտիլ ֆունկցիայի խանգարումները։ Քանի որ ցրված սկլերոզի ժամանակ դեմիելինիզացիայի՝ կարծրացման օջախների տեղակայումն ունի տարածուն բնույթ, այդ պատճառով կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումը կարող է լինել 2 տիպի. 1. Կենտրոնական, որը պայմանավորված է այն նյարդային ուղիների ախտահարմամբ, որոնք միացնում են գլխուղեղը ողնուղեղի վերին գոտկա-սրբանային հատվածին, որտեղ տեղակայված են միզապարկը, ուղիղ աղին, սեռական օրգանները նյարդավորող կենտրոնները: Այս դեպքում խանգարվում է միզարձակումը, կղազատումը և էրեկցիան: Միզարձակման խանգարումները դրսևորվում են միզարձակման կեղծ կանչերի, միզակապության և անմիզապահության (մեզը պահելու անկարողության) ձևով, կղազատման խանգարումները՝ կղապահության ձևով, իսկ էրեկցիայի խանգարումները՝ ցավոտ, երկարատև էրեկցիաների ձևով: 2. Ծայրամասային, որը պայմանավորված է միզապարկը, աղիները և առնանդամը նյարդավորող ծայրամասային նյարդերի ախտահարմամբ: Այս դեպքում պացիենտների մոտ դիտվում է լիարժեք անմիզապահություն և անկղապահություն, էրեկցիայի և էյակուլյացիայի անհնարինություն: Հնարավոր է նաև միզարձակման խանգարման ևս մեկ տարբերակ, որում համակցված են միզապահությունը՝ միզապարկը միշտ լիքն է մեզով և նրա ակամա դատարկումն անհնար է, և անմիզապահությունը՝ միզապարկից մեզն անընդհատ հոսում է կաթիլներով փականի մեխանիկական ձգման հետևանքով:Ավելին15:5410.11.22 -
ՄիջազգայինԿիևում Թուրքիային և ՄԱԿ-ին առաջարկել են պարենային գործարքը երկարացնել մեկ տարովԿիեւը ՄԱԿ-ին եւ Թուրքիային առաջարկել Է «պարենային գործարքը» երկարացնել մեկ տարով եւ ընդլայնել նրա գործողությունը Նիկոլաեւսկի մարզի նավահանգիստներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ուկրաինայի ենթակառուցվածքի փոխնախարար Յուրի Վասկովը: Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Վասկովին, հաղորդել է, որ Կիեւն ակնկալում է գործարքի երկարացում մեկ տարով: «Ուկրաինան Թուրքիային եւ ՄԱԿ-ին առաջարկել Է շարունակել հացահատիկային համաձայնագիրն առնվազն մեկ տարով, ինչպես նաեւ ընդլայնել Նիկոլաեւսկի մարզի հարավի նավահանգիստների նախաձեռնությունը, որոնք ապահովել են պարենամթերքի ուկրաինական արտահանման 35 տոկոսը»,-Վասկովի խոսքը մեջբերում Է ուկրաինական «Պրյամոյ» հեռուստաալիքի Telegram-ալիքը: Հուլիսի 22-ին Ստամբուլում տեղի Է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում արտահանման համար ռուսական պարենամթերքի մատակարարումների սահմանափակումները վերացնելու եւ Ռուսաստանին ուկրաինական հացահատիկի արտահանման գործում աջակցելու շուրջ: Գործարքն ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի սկզբին մատնանշել Է, որ Արեւմուտքն ուկրաինական հացահատիկի մեծամասնությունն արտահանում Է իր պետություններ, այլ ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրներ: ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան նշել Է, որ պարենային գործարքի մի մասը, որը վերաբերում Է ռուսական պարենամթերքի եւ պարարտանյութերի արտահանմանը, չի գործում: Համաձայնագրի ժամկետը լրանում Է նոյեմբերի 19-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին15:4710.11.22 -
ՄիջազգայինՄեկնարկել են Ճապոնիայի և ԱՄՆ-ի Keen Sword ընդգրկուն զորավարժություններըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը եւ ԱՄՆ-ի զինված ուժերն սկսել են Keen Sword խոշորամասշտաբ համատեղ զորավարժությունները ճապոնական հարավարեւմտյան կղզիներում: Այդ մասին գրում են տեղական ԶԼՄ-ները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժանքները տեւելու են մինչեւ նոյեմբերի 19-ը, դրանց կմասնակցեն այս երկրի ինքնապաշտպանության ցամաքային, ծովային եւ օդային ուժերի շուրջ 26 հազար զինծառայողներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի 10 հազար զինվոր, այդ թվում՝ Տիեզերական ուժերից: Վարժանքները, որոնք նմանակում են հեռավոր կղզիների պաշտպանությունը, կենտրոնացվելու են Կագոսիմա հարավարեւմտյան պրեֆեկտուրայի Տոկունոսիմա կղզու վրա, որտեղ կմասնակցեն ճապոնական ու ամերիկյան Osprey կոնվերտոպլաններ: Ինչպես ճշտում Է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, վարժանքներին Ճապոնիայից եւ ԱՄՆ-ից կմասնակցեն համապատասխանաբար շուրջ 20 եւ 10 նավեր, ինչպես նաեւ շուրջ 250 եւ 120 ինքնաթիռներ: Նշվում Է, որ վարժանքներում գործի կդրվի չորս ռազմանավ եւ երկու ինքնաթիռ՝ Ավստրալիայից, Կանադայից եւ Մեծ Բրիտանիայից: Զորավարժանքները նաեւ ընդգրկելու են բալիստիկ հրթիռներին հակազդում եւ գործողություններ պաշտպանության նոր բնագավառներում, ինչպիսիք են տիեզերական տարածությունը եւ կիբեռտարածությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին15:4010.11.22 -
ՀայաստանՀայլուր 15։30 Ծայրահեղ ծանր է թշնամու գնդակից վիրավորված հայ զինծառայողի վիճակըԱվելին15:3010.11.22 -
Արտաքին քաղաքականությունԷրդողանը մեկնաբանել է Խերսոնի վերաբերյալ Ռուսաստանի որոշումըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Խերսոնից ռուսական զորքերը դուրս բերելու որոշումը ճիշտ է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT Haber-ը: «Խերսոնի վերաբերյալ Ռուսաստանի որոշումը դրական որոշում է, կարևոր որոշում։ Չգիտեմ՝ Ռուսաստանը կմասնակցի G20 գագաթնաժողովին, թե ոչ։ Եթե այո, ապա մենք այնտեղ հանդիպելու հնարավորություն կունենանք (խմբ. նկատի ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ)։ Հակառակ դեպքում մենք կշարունակենք հեռախոսային դիվանագիտություն վարել Ռուսաստանի հետ։ Մենք հուսով ենք, որ մենք հաջողության կհասնենք միջնորդության գործում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ վստահելի հարաբերություններ է հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, առանց որի անհնար կլինի վերականգնել Ռուսաստանի մասնակցությունը «ապրանքային գործարքին» (խմբ. նկատի ունի ուկրաինական Սև ծովով գյուղմթերքի արտահանման շուրջ համագործակցությունը)։Ավելին15:2910.11.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը թալանում է ուղիղ եթերում. «168.am»168.am-ը գրում է Խորհրդարանում քննարկվում է 2023թ. պետական բյուջեի նախագիծը։ Քննարկումները հիմնականում անցնում են ծույլ, անդեմ մթնոլորտում։ Խորհրդարանական դինջ քննարկումների մասին պատմող լրահոսը, սակայն, բավական աշխույժ է․ այսինչ նախարարության ծախսերն ավելացել են այսքան միլիոն դրամով, այնինչ գերատեսչության ֆինանսավորումը բարձրացվել է այսքան տասնյակ միլիոնով, ուժային այսինչ կառույցի պարգևավճարները կազմելու են այսքան հարյուր միլիոն դրամ… Մի խոսքով, իշխանությունը, առանց որևէ ձևականության, իր քիմքին հաճո ծախսում է հանրային միջոցները՝ պետական կառավարման համակարգի ֆինանսավորումն ավելացնելով այդ նույն հանրության եկամուտների աճի հետ աղերս չունեցող չափերով։ Խնդիրն այն չէ, որ պետական համակարգի ֆինանսավորումը չպետք է ավելանա, ինչպես ցանկացած օրգանիզմ, այն ևս դինամիկ համակարգ է և պահանջում է միջոցներ։ Հարցը, սակայն, միանգամայն այլ հարթությունում է։ Ինչի՞, ի՞նչ որակի ծառայությունների համար է հասարակությունը լռելյայն համաձայնում հսկայական միջոցներ հատկացնել պետական կառավարման համակարգին։ Վերջինի աշխատանքի որակի մասին ցանկացած խոսակցություն առնվազն ծիծաղելի է։ Պետական կառավարման համակարգն աշխատում է առավելապես իներցիոն ռեժիմով, անիմաստ բյուրոկրատիայի պայմաններում՝ որպես հիմնական նպատակ հետապնդելով ոչ թե հանրությանը, այլ զուտ իշխանությանը ծառայություն մատուցելը։ Եվ մատուցում է։ Ոստիկանությունն ու ուժային մյուս մարմինները Նիկոլ Փաշինյանի ու մնացյալ պաշտոնյաների անվտանգությունն ապահովում են գերգերագույն ռեժիմով, կարմիր բերետավորները սամասուդ են անում իշխանությանը ոչ հաճո ցանկացած մեկի, դատախազական համակարգը դարձել է Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման գրասենյակը, նրանից հետ չի մնում դատական իշխանությունը։ Մի խոսքով, Հայաստանում իշխանության բոլոր թևերն ու մարմինները ծառայում են Նիկոլ Փաշինյանին պալատական ներքինիի նախանձախնդրությամբ։ Բայց այդ ծառայությունների համար, սովորության համաձայն, վճարում է ոչ թե Նիկոլ Փաշինյանն անձամբ, այլ քաղաքացին՝ հանրությունը՝ պետական բյուջետային միջոցներից։ Ընդ որում, սա այն նույն հանրությունն է, որի համար «թալան», «կոռուպցիա» արտահայտությունները հոգեներգործուն ազդեցություն ունեն, երբ այդ մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց այդ նույն հանրությունն այսօր լուռ ու անտրտունջ հետևում է իր իսկ միջոցների բացահայտ թալանին, պետության թալանին, որը ձևակերպվում է «բյուջետային ծախսերի դասակարգչի ենթակետի հավելվածի աղյուսակի․․․» անհասկանալի ձևակերպումներով։ Բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում։ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն թալանում է հասարակությանը՝ իր իշխանությունը պահպանելու ու այն պետական կառավարման համակարգին վճարելու համար, որի արձանագրած ամենաշոշափելի արդյունքն Արցախի մեծ մասի հանձնումն է ու հազարավոր զոհերը։ Այդ թալանը տեղի է ունենում ուղիղ եթերում, խորհրդարանի շենքում՝ հասարակության կատարյալ անտարբերության պայմաններում։ Հայաստանի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասարակությանը չի մատուցում իր սահմանադրական առաջնային պարտավորությունից բխող ծառայությունը՝ անվտանգության ապահովումը։ Նորմալ պետությունում ոչ թե հասարակությունը պետք է վճարի նման իշխանությանը, այլ հակառակը՝ իշխանությունը պետք է փոխհատուցի հանրությանը՝ իրեն պատվիրակված ծառայության մատուցումը կատարելապես տապալելու համար։ Վճարումը, կրկին նորմալ երկրներում, կատարվում է ոչ թե փողով, այլ իշխանությունից հեռանալով։ Հայաստանի ու նորմալ երկրների տարբերությունն ահա, ի թիվս այլնի, արտահայտվում է այս ցցուն հակասականությամբ․ հասարակությունը վճարում է նրան, ով պարտք է իրեն։ Ողբերգականն այն է, որ սա նույն հասարակությունն է, որի անդամների զգալի մասն իրեն 1000 դրամով խաբողին պատրաստ է ենթարկել լինչի դատաստանի, բայց անհաղորդ է, երբ խաբեության ծավալները հասնում են հարյուրավոր միլիոն դրամների։ Մասշտաբի խնդիր է, փաստորեն։Ավելին15:2210.11.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ի զինված ուժերը չեն բացառել բանակցությունների հնարավորությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջևԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին հայտարարել Է, որ հնարավորություն Է տեսնում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների համար, եւ կողմերին կոչ Է արել օգտվելու դրանից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա ասել Է նոյեմբերի 9-ին՝ հանդես գալով Նյու Յորքի Տնտեսագիտական ակումբում կայացած միջոցառմանը: Միլլին մեկնաբանել Է Խերսոնի մարզում զորքերը Դնեպրից այն կողմ հետ քաշելու շուրջ առաջացած իրադրությունը: Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանն այդ քայլին Է դիմել, որպեսզի «պահպանի իր ուժերը պաշպանության գծերի վերականգնման համար», թեեւ գարնանն այդ զորքերը կարող են վերսկսել հարձակումը: «Բայց կա նաեւ հնարավորություն, հնարավորությունների պատուհան բանակցությունների համար»,- ասել Է Միլլին: Նրա խոսքը մեջբերում Է Associated Press գործակալությունը: Միլլին նշել Է, որ բանակցությունների համար Ուկրաինան եւ Ռուսաստանը պետք Է «փոխադարձաբար ընդունեն», որ հակամարտությունում ռազմական միջոցներով հաղթանակ, ամենայն հավանականությամբ, չի լինի, «ուստիեւ անհրաժեշտ Է դիմել մյուս միջոցներին»: Որպես օրինակ նա բերել Է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտման հետ կապված իրադրությունը: «Երբ կա բանացություններ վարելու հնարավորություն, երբ կարելի Է հասնել խաղաղության, օգտվեք դրանից: Օգտվեք պահից»,- նշել Է Միլլին, որի ելույթից մի հատված տալիս Է CNN հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյաներով՝ ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահը նաեւ ընդգծել Է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների բացակայության կամ դրանց ձախողման դեպքում Միացյալ Նահանգները կշարունակի զենք մատակարարել Կիեւին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին15:1510.11.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը 235 հազար եվրո փող է ծախսում, որ իր ուզած ինքնաթիռով հասնի ԱՄՆ-հետ գա. Սևակ ՀակոբյանYerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է. Նիկոլ Փաշինյանը 235 հազար եվրո փող է ծախսում, որ իր ուզած ինքնաթիռով հասնի ԱՄՆ-հետ գա Զարեհ Սինանյանը մեկնում է Լիբանան միայն մի բանի համար՝ որ միջոցառման հրավիրատոմս տա 190 մլն դրամ Երևանի քաղաքապետարանը տալիս է լուսաձայնային շուի համար 8,5 մլն դրամ տալիս են ԱԺ դարպասներին վանդակաճաղեր և փշալարեր անցկացնելու համար Սրանք ընդամենը երկու օրվա ֆինանսական հատկացումների լրահոսի մի մասն են։ Փողերը ցփնում են աջ ու ձախ։ Ու այս ամենի ֆոնին հասկանալի է դառնում, թե ինչու այսօր կառավարությունը 100 մլն եվրո վարկ վերցրեց։ Սպասեք նոր անիմաստ ծախսերիԱվելին15:0710.11.22 -
ԱշխարհԻրանն ու «Գազպրոմը» 40 միլիարդ դոլարի համաձայնագիր են ստորագրելՉորեքշաբթի Իրանը «Գազպրոմի» հետ 40 միլիարդ դոլարի էներգետիկ համաձայնագիր է ստորագրել: Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջինի խոսքով՝ այս ծավալը 10 անգամ գերազանցում է նավթի և գազի հանքավայրերի ընդլայնման մասին նախորդ համաձայնագրի ծավալը:Ավելին15:0010.11.22 -
Բարձրունի բնակավայրում շչակ է գործարկվելուՆոյեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Բարձրունի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։Ավելին14:5210.11.22 -
Հասարակական«Դավաճան». Երևանի փողոցները ողողված են Նիկոլ Փաշինյանի նկարով թռուցիկներովarmlur.am-ը գրում է․ Առավոտից Երևանի փողոցները ողողված են Նիկոլ Փաշինյանի նկարով թռուցիկներով, որոնց վրա գրված է «դավաճան»: Կայքի ֆոտոխցիկը ֆիքսել է թռուցիկները՝ գետնին թափված: Թե ովքեր են ակցիայի հեղինակները, հայտնի չէ:Ավելին14:4510.11.22 -
ՄիջազգայինԻսրայելը Իրանին հարվածելու նպատակ ունիԻսրայելը Իրանին հարվածելու հեռահար նպատակ ունի: Իսրայելի պաշտպանության նախարարի այս խոսքերը մեջբերել է «The Jerusalem Post»-ը: Ըստ պարբերականի՝ Բենի Գանցը հայտարարել է, որ Իսրայելը պետք է պատրաստվի նման հարված հասցնելուն, բայց նաև պետք է շատ զգույշ լինի և համակողմանի քննարկումներ անի՝ նախքան դրան գնալը: Գանցը հիշեցրել է, որ Իրանին հարվածելու համար Իսրայելի բանակը մարտական վիճակի է բերվել դեռ այն ժամանակ, երբ երկիրը ղեկավարում էր Բենյամին Նեթանյահուն:Ավելին14:3710.11.22 -
ԻրավականՔԿ-ն կադրեր է հրապարակել Պեմզաշենի այն տնից, որտեղ տեղի է ունեցել դաժան դեպքըՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխայի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, անչափահասի), որի շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային անհետաձգելի և մեծածավալ գործողություններ: Հիշեցնենք՝ արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ մեկնած օպերատիվ խումբը Պեմզաշեն գյուղի N տան ննջասենյակում հայտնաբերել է նույն հասցեի բնակիչներ՝ 1991 թվականին ծնված Զ.Մ.-ի և նրա երեխաների՝ 2010 թվականին ծնված Կ.Մ.-ի ու 2014 թվականին ծնված Ս.Մ.-ի դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով: Կատարվում են անհետաձգելի քննչական, վարութային այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցանքը կատարած անձի /անձանց/ ինքնությունը պարզելու ուղղությամբ:Ավելին14:3010.11.22 -
ՏարածաշրջանՌուսների «պատմական նահանջը»՝ Խերսոնից. Էրդողանը ողջունում է Մոսկվայի որոշումըՌազմական թղթակիցները ցույց են տվել, թե ինչպես է ռուսական զորքը լքում Խերսոնը, տեղափոխվում Դնեպր գետի ձախ ափ: Նրանք այդ իրադարձությունը պատմական են անվանել, նշել, որ ծանր է գալ, տեսնել Խերսոնը, որտեղ «Ռուսաստանն այստեղ ընդմիշտ է» գրությամբ ցուցանակներ կային: Թուրքիայի նախագահը Խերսոնից ռուսների հեռանալու որոշումը դրական է համարել:Ավելին14:2210.11.22 -
ՔաղաքականՄենք ոչ թե խորհրդարանն ենք մերժում, այլ կեղծ օրակարգերն ու կեղծ առաջնորդներին․ Լիլիթ ԳալստյանՊետրոս Ղազարյանը մեղմ ասած ճիշտ չի ասում, գուցե խեղաթյուրում է՝ հանրայինով հայտարարելով, թե մենք գնացել էինք ԱԺ, որպեսզի հայտարարությունների ժամին պաշտպանենք Զատուլինին։ Մեր վեց հայտարարությունները վերաբերել են Արցախին, ՀՀ անվտանգային խնդիրներին, բանակցային գործընթացին։ Մեկ հայտարարություն է վերաբերել Զատուլինին անցանկալի անձ հայտարարելուն, ինչը բնական է։ Ի վերջո, Զատուլինը Հայաստանին ծառայություններ մատուցած քաղաքական գործիչ է, ռազմավարական գործընկեր երկրի պետդումայի պատգամավոր, և իշխանությունը պարտավոր է հասարակությանը հոդաբաշխ պատասխան տալ, թե ինչու է երեկվա բարեկամը հանկարծ անցանկալի անձ դարձել։ Պետրոսը ճիշտ չէ, գուցե չգիտի, գուցե խեղաթյուրում է, երբ հայտարարում է, թե ընդդիմությունը չի մասնակցում միջխորհրդարանական կազմակերպությունների աշխատանքներին։ Մենք մասնակցում ենք ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ԵՎՐԱՆԵՍՏ-ի աշխատանքներին։ Եթե հանձնարարություն ունենայիք մեր ելույթները հեռարձակելու, գուցե՝ իմանայիք, հանրությունն էլ իմանար։ Իսկ միասնականությունը, հատկապես՝ ազգային միասնականությունը, ինքնանպատակ ու մերկապարանոց չի լինում։ Ազգային միասնությունը գաղափարական հենքի վրա է կառուցվում, ազգային տեսլականի և ազգային շահերի վրա։ Ես ինչպե՞ս միասնական լինեմ մեր ազգային նպատապներն ու շահերը ուրացողների, Արցախի ինքնորոշման իրավունքը մերժողների, ՀՀ սահմանադրությունը ոտնատակ տվողների հետ։ Երբ երկիրը սև ու սպիտակի էր բաժանվում, մուրճն ու սեռական հայհոյանքն էլ ընտրարշավի բաղադրիչ էր ու վարքագիծ, կարծես սթափության և միասնության զանգեր չէր հնչեցնում հանրայինը։ Եվ, այնուամենայնիվ, Պետրոս, դու մեր գումարներով շահագործվող հանրային հեռուստաընկերության հարցազրուցավար ես, ոչ թե՝ իշխանության փաստաբանը․․․ Հ․Գ Մենք ոչ թե Խորհրդարանն ենք մերժում, այլ կեղծ օրակարգերն ու կեղծ առաջնորդներին։Ավելին14:1710.11.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահն առաջարկել է ուշադրություն դարձնել այլ երկրների իշխանությունների հետ Մասքի հնարավոր շփումներինԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այն կարծիքին Է, որ օգտակար կլիներ պարզել, թե միլիարդատեր Իլոն Մասքն ինչպես Է համագործակցում մյուս երկրների իշխանությունների հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ես կարծում եմ, որ մյուս երկրների հետ Իլոն Մասքի համագործակցության եւ տեխնիկական կապերի վրա պետք Է ուշադրություն դարձվի, անկախ այն բանից, թե նա անպատշաճ ինչ-որ բան անում Է, թե ոչ: Ես կարծում եմ, որ դրան արժե ուշադրություն դարձնել»,-ասել է նա, հանդես գալով Սպիտակ տանը, չճշտելով, թե հատկապես ինչպես կարելի կլինի նման ստուգում անցկացնել: Բայդենն այսպես Է պատասխանել լրագրողի այն հարցին, թե հարկավոր Է արդյոք ուսումնասիրել Մասքի շփումները, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի հետ, միլիարդատիրոջ կողմից Twitter-ը գնելու համատեքստում: Ավելի վաղ մի քանի դեմոկրատ կոնգրեսականներ այն ենթադրությունն են արել, որ նման շփումները կարող են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար: Մասքը վերջին ամիսներին ակտիվորեն քննադատել Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը, հայտարարել Է, որ հիասթափվել Է նրանից եւ այժմ աջակցում Է հանրապետականներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին14:1510.11.22 -
ՔաղաքականՍամվել Ալեքսանյանի՝ զուգագուլպաներ արտադրող ընկերությունն ազատվեց մաքսատուրքիցՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 10-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ԱԼԵՔՍ ՍՈԿՍ» ՍՊ ընկերությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԱԼԵՔՍ ՍՈԿՍ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել զուգագուլպաների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 1․25 մլրդ դրամի ներդրում նորսարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 90 նոր աշխատատեղ՝ մինչև 215 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է2․5 մլրդդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 128 մլնդրամ:Ավելին14:1510.11.22 -
ԵրևանԵրևանում երեկ ծնվել է 43 տղա, 19 աղջիկԵրևան քաղաքում նոյեմբերի 9-ին ծնվել է 62 երեխա՝43 տղա, 19 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Возможно, это изображение текстԱվելին14:0710.11.22 -
ԱշխարհԻրանում հայտնել են, որ մշակել են առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռըԻսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր – ԻՀՊԶ) Օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն նոյեմբերի 10-ին հայտարարել Է, որ երկրում մշակել են առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Իրանը մշակել Է հիպերձայնային բալիստիկ հրթիռ հակաօդային պաշտպանության համակարգի հակազդման համար: Այս նոր հրթիռը կանցնի հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերի միջով»,- մեջբերում Է Fars գործակալությունը հրամանատարի խոսքը: «Այս հրթիռը նպատակաուղղված Է հակառակորդի հակահրթիռային համակարգերի դեմ եւ մեծ թռիչք Է հրթիռների զարգացման բնագավառում»,- հավելել Է Հաջիզադեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին14:0010.11.22 -
Արտաշատ համայնքում շչակ է փորձարկվելուՆոյեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքում անցկացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։Ավելին13:5210.11.22