Լրահոս
2022-11-10
-
ՔաղաքականՍպասում էի, որ խոսքի վերջում Նիկոլ Փաշինյանը կպահանջի օրվա իշխանությունների հեռացումը. Ագնեսա ԽամոյանՆիկոլ Փաշինյանը հանգելու է նրան, որ ի վերջո պահանջելու է Հայաստանի օրվա իշխանությունների հրաժարականը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։ «Ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, որի հռետորաբանությունը վերջին տարիներին չի փոխվել, ավելին՝ 2020 թվականի պատերազմից հետո սաստկացել է, Հայաստանի վարչապետի հռետորաբանությունն է փոխվել։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից տպավորություն եմ ստացել, որ Փաշինյանը ընդդիմության վերջին երկու տարվա ընթացքում ընդդիմության հանրահավաքներից խոսքեր էր մեջբերում, սպասում էի, որ խոսքի վերջում Նիկոլ Փաշինյանը կպահանջի օրվա իշխանությունների հեռացումը, ինչն, իհարկե, տեղի չունեցավ։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է այն՝ ինչի մասին ընդդիմությունը բարձրաձայնում է վերջին երկու տարվա ընթացքում՝ նոյեմբերի 9–ից սկսած, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության։ Իսկ խաղաղության դարաշրջան բացելու մասին հեքիաթներ հայ ժողովրդի վզին փաթաթում էր հենց Նիկոլ Փաշինյանը։ Որեւէ ընդդիմադիր գործիչ Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելու հնարավորության մասին չի խոսել չէ՞, այն Ադրբեջանի հետ, որի սպան կացնահարել է քնած հայ սպային, որի զինծառայողը կտրում է ծերերի ականջները, բռնաբարում ու պղծում է հայ կին զինծառայողի մարմինը, հետո էլ թույլ չի տալիս այդ խոշտանգված մարմինները դուրս բերել իր վերահսկողության տակ անցած տարածքներից։ Այ այս Ադրբեջանի հետ երկու տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը համառորեն փորձում է խաղաղության դարաշրջան բացել, եւ սա այն պարագայում, երբ Ալիեւը ամեն օր հայտարարում է Հայաստանի այս կամ այն տարածքը գրավելու մտադրության մասին։ Ինձ մնում է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը հանգելու է նրան, որ ի վերջո պահանջելու է Հայաստանի օրվա իշխանությունների հրաժարականը»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Ագնեսսա Խամոյանը մեջբերելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե միջազգային հանրությունը պահանջում է մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը, հիշեցրեց՝ ըննդիմությունն աղաղակում էր, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել։ Անգեսսա Խամոյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովագրել իրեն առաջիկայում սպասվող իրադարձություններից ու հերոսացնել իրեն։ «Խաղաղության օրակարգը չստացվեց, հիմա ազգայնականի կերպարի մեջ է մտել Նիկոլ Փաշինյանը։ Նրա գործողությունները միտված են մի բանի՝ պահել իշխանությունը եւ փորձել հասարակության քիչ զանգվածի մոտ մնացած վստահությունը, մոլորությունը պահել»,– նշեց Խամոյանը» Իշխանությունը պահելու համար, ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը Արեւմուտք–Ռուսաստան հակամարտության ֆոնին առեւտրի է հանել Հայաստանի Հանրապետությունը եւ նոր արկածախնդրության է տանում մեր երկիրը։ «Իշխանությունը պահելու մեջ է տեսնում իր անվտանգության երաշխիքները, բայց մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք՝ պատրաստ ենք տրամադրել այդ հումանիտար միջանցքը, եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա ՝ հնարավորություն ստեղծելով բանակցողի փոփոխության եւ նոր հնարավորություններ ստեղծել բանակցային սեղանի շուրջ Հայաստանի եւ Արցախի համար»,– հավելեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։Ավելին18:3810.11.22 -
ՀասարակականԺամանակավորապես փակ կլինի Աբովյան-Պուշկին խաչմերուկից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 10-ին ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 11-ի 07:00-ն, փակ կլինի Աբովյան-Պուշկին խաչմերուկից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածը:Ավելին18:3010.11.22 -
ՏնտեսականԵՀ-ն 1,69 մլրդ եվրո Է հատկացրել մինչև 2027 թվականը ԵՄ-ի ռազմափոխադրական ենթակառուցվածքի զարգացմանըԵվրահանձնաժողովը 1,69 միլիարդ եվրո Է տրամադրել մինչեւ 2027 թվականը Եվրամիության ռազմափոխադրական ենթակառուցվածքի զարգացման նախագծերին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 10-ին այդ մասին հայտնել Է տրանսպորտի հարցերով եվրակոմիսար Ադինա Վելյանը ՝ ներկայացնելով Միության տարածքում ռազմական փոխադրումների պարզեցման ոլորտում Եվրամիության գործողությունների պլանը: «Մենք արդեն ֆինանսավորում ենք ենթակառուցվածքի ոլորտում կրկնակի նշանակության նախագծերը: Մենք առանձնացրել ենք մինչեւ 2027 թվականն ընկած ժամանակահատվածի համար ռազմական կարիքների բյուջեն, որը կկազմի 1,69 միլիարդ եվրո»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին18:2010.11.22 -
ԱշխարհՁվեր՝ թագավորի վրա. Մեծ Բրիտանիայում երիտասարդին պառկեցրել են գետնինՄեծ Բրիտանիայում ցուցարարը հավկիթներ է նետել Չարլզ Երրորդ թագավորի և թագուհի կոնսորդ Կամիլայի վրա: Արքայական զույգը Յորքում քաղաքացիների հետ հանդիպելիս է եղել, երբ տղամարդը երեք հավկիթ է նետել թագավորի ու նրա կնոջ ուղղությամբ: Չարլզ Երրորդը անվրդով շարունակել է քայլել ու ողջունել մարդկանց:Ավելին18:1010.11.22 -
Արտաքին քաղաքականություն«Չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի, Հայաստանն առանց Ռուսաստանի». ՌԴ պետդումայի պատգամավոր«Մենք չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի, Հայաստանը՝ առանց Ռուսաստանի»,- Հայաստանի խորհրդարանում այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Կազբեկ Տայսաևը։ ՔՊ-ականները Պետդումայի պատգամավորներին ներկայացրել են Հայաստանի ինքիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները:Ավելին18:0010.11.22 -
ԻրավականՎաղարշապատի բաժնի քրեական հետախույզները բնակարանային գողության դեպք են բացահայտելՆոյեմբերի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հայտնում էր, որ իր տնից գողություն են արել: Զվարթնոց թաղամասի առանձնատանն ավելի քան երկու շաբաթ մարդ չէր եղել, և վերադառնալով` տանտերը նկատել էր, որ հրել-բացել են եվրոպատուհանն ու գողացել ձեռքի ժամացույցներ և 1400 դոլար: Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, նախաձեռնվեց քրեական վարույթ: Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ, և արդեն ժամը 13-ին, ահազանգից երկու ժամ էլ չանցած, հայտնաբերեցին, ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին տուժածի 48-ամյա հարևանին: Նա ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:5510.11.22 -
ՔաղաքականՓաշինյանի ասածները լսելիս հիշեցի հայտնի խոսքը՝ «Տո անասո՜ւն, բա էս անասունին առաջին պլան կբերե՞ն»․ պատգամավորԿառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ապակառուցողական է, պայմանավորվածությունները դրժում է և մեղադրում է հայկական կողմին։ Ասել է, որ Ադրբեջանը եռակողմ պայմանավորվածությունները խախտել է թե՛ գերիների մասով, թե՛ նոյեմբերի 9-ին գտնվող դիրքերից առաջ չգալու մասով, ուզում է ցեղասպանել արցախցիներին և այլն։ Փաշինյանի այսօրվա հռետորաբանության մասին խնդրեցինք մեկնաբանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից, ինչին ի պատասխան ասաց․ «Դժվար է մեկնաբանել այն ամենի մասին, ինչի մասին կոկորդներս պատռել ենք արդեն 2 տարի»։ «Համացանցում երկար տարիներ պտտվում է կարճ մի տեսանյութ․ Երևանի կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանի հայտնի արտահայտությունը՝ «Տո անասո՜ւն, բա էս անասունին առաջին պլան կբերե՞ն»։ Իրականում Նիկոլ Փաշինյանի էսօրվա խոսքերնընթերցելիս այդ արտահայտությունը հիշեցի։ Լավ, եթե այդ ամեն ինչը կար և Նիկոլ Փաշինյանը խոսում է դեպքերի մասին, որոնք այսօր կամ երեկ չեն եղել, ամիսներ շարունակ, շուրջ երկու տարի է, այդ «խաղաղության» դարաշրջան, «խաղաղության» պայմնագիր ստերը ո՞նց են փորձում մեր ժողովրդի ականջներին կախել։ Չգիտե՞ր, որ Խծաբերդի դեպքը 2020-ի դեկտեմբերին է եղել և 2021-ի ընտրություններին փորձում էր հայ ժողովրդին համոզել, թե՝ խաղաղություն են բերում։ Կամ՝ Ադրբեջանն ինչ է պլանավորում, ինչ է ծրագրում անել,այդ ամենը հայտնի չէ՞ր։ Պարզապես ստախոս մարդու ասածի և «հետո»-ի ծրագրերի մասին դժվար է կարծիքներ կազմել, որովհետև անհնար է տրամաբանության մեջ հասկանալ։ Եթե իրոք այդպես էր, և Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն էր վարում, բա Արարարատ Միրզոյանը մի քանի օր առաջ Բայրամովի հետ հանդիպմանը բերանը ինչի՞ վրա էր բացել և ի՞նչ հույսերի մասին է, որ այդքան հապշտապ խոսում էին Վաշինգտոնում հանդիպումից հետո։ Չէ՞ որ, ի սկզբանե հայտնի էր, որ Ադրբեջանը Հայաստանի փափուկ դիրքորոշմանը չի պատասխանելու նման կեցվածքով և շատ ավելին է պահանջելու ինչպես հիմա է տեղի ունենում և անցնող ամիսներին ու երկու տարիներին է տեղի ունեցել։ Տրամաբանության մեջ դժվար է մեկնաբանել այն ամենի մասին, ինչի մասին որ կոկորդներս պատռել ենք արդեն 2 տարի։ ՔՊ-ի պատգամավորները, որ մեզ հակադարձում էին ամեն վայրկյան, երբ ասում էինք՝ Ադրբեջանը սա է, թշնամին սա է, փոխարենը մի արհեստական թեզ էին շրջանառում՝ «խաղաղության պայմանագիր» և «խաղաղության դարաշրջան», հիմա դրա պատասխանը ո՞նց են տալու։ Թեև այդ հարցերն իրենց էլ ենք տալու․ գալու է ժամանակը, նույն ՔՊ-ի պատգաավորներին ասելու ենք՝ դուք խաբել եք սեփական ժողովրդին, դուք մոլորեցել եք սեփական ժողովրդին»,-ասաց Գեղամ Մանուկյանը։ Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև Փաշինյանի հետևյալ արտահայտությանը, թե՝ Ադրբեջանն ուզում է ցեղասպանության ենթարկել Արցախի հայությանը։ «44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարցազրույցներում խոսում էր Թուրքիայի ցեղասպան քաղաքականության մասին, խոսում էր 1915 թվի ցեղասպանությունը շարունակելու մասին, դրանից ամիսներ հետո որտեղի՞ց բուսնեց հայ-թուրքական երկխոսությունը։ Երբ Թուրքիայում կատուն ընկնում էր մեքենայի տակ, Հայաստանի իշխանական ամբողջ խմբակցությունը սկսում էր ցավակցել ու դրական մեսիջների մասին էր խոսում Թուրքիայի հետ։Հիմա այլևս հռետորաբանությունը փոխվել է, նույն այդ վայրիվերումներն են՝ ամեն վայրկյան քաղաքական դիրքորոշում փոխելով, իրարամերժ, հակասականքաղաքկանություն ու խոսույթ օգտագործելով»,-ասաց Գեղամ Մանուկյանը։Ավելին17:5010.11.22 -
ԱռողջապահականՀակոբ Ավագյանն ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնիցՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին որոշում է ստորագրել` Հակոբ Ավագյանին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հակոբ Ավագյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սլավիկ Սարգսյանին»:Ավելին17:4010.11.22 -
Սպորտ«Ալաշկերտ»-ի և «Ուրարտու»-ի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքիՀայաստանի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Ալաշկերտ»-ը և «Ուրարտու»-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում թիմերից ոչ մեկին չհաջողվեց իրացնել գոլային պահերը: Նույն ընթացքն ունեցավ նաև երկրորդ կեսը: Ի վերջո հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: Այս տուրից հետո «Ուրարտու»-ն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և ունի 38 միավոր: «Ալաշկերտ»-ը երկրորդ տեղում է` հավաքած 34 միավորով: Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Արարատ»-«Լեռնային Արցախ», «Նոա»-«Արարատ-Արմենիա», ԲԿՄԱ-«Փյունիկ» հանդիպումները:Ավելին17:3010.11.22 -
ՄշակույթԿամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԳերմանիայումԿոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ Գերմանիայում կայանալիք հյուրախաղերին ընդառաջ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգի ընթացքում նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես է եկել գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ, որի հրավերով նվագախումբը մեկնել է Գերմանիա։ Որպես մենակատար հանդես է եկել Գինեսի ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը. ծրագրում՝ Ֆելիքս Մենդելսոն, Էդուարդ Բաղդասարյան, Ռուբեն Ալթունյան, Էդվարդ Միրզոյան։ Գերմանիայի Դաշնությունում հյուրախաղերը կանցկացվեն նոյեմբերի 10-18-ը։ Հյուրախաղերի շրջանակում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, նվագախումբը Գերմանիայի Դաշնության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանում՝ Լանդթագում, հանդես կգա «Հայաստանի օր» միջոցառմանը, ինչպես նաև երեք համերգով կմասնակցի «Իկինգ» փառատոնին։ Նախատեսված է ևս երկու համերգ Նաումբուրգ և Մագդեբուրգ քաղաքներում։Ավելին17:2010.11.22 -
ԱռողջապահականՄեկ շաբաթում շմոլ գազից թունավորման 14 դեպք՝ «Մուրացան» հիվանդանոցումԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազից թունավորման կասկածանքով նոյեմբերի 9-ի գիշերը հոսպիտալացվել են նույն ընտանիքի 3 երեխա (3, 5, 7 տարեկան): Շմոլ գազից թունավորվել է նաև երեխաների մայրը, որը առաջին բուժօգնություն է ստացել նույն կլինիկայում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի պետական բժշկական համալսարանից, համալսարանական մասնագետների կողմից որոշվել է երեխաների թունավորման մակարդակը, նշանակվել է բարոթերապիա` հիպերբարիկ օքսիգենացիա: Բուժման արդյունքում երեխաների մոտ գրանցվել է դրական դինամիկա: Բժիշկները երեխաների առողջական վիճակը գնահատում են բավարար: Նրանք այսօր դուրս կգրվեն բուժհաստատությունից: Նշենք, որ մեկ շաբաթում «Մուրացան» հիվանդանոցային համալիրում շմոլ գազից թունավորման երկրորդ դեպքն է: Օրեր առաջ` նոյեմբերի 5-ին հոսպիտալացվել էր նաև 10 քաղաքացի` 7 երեխա և 3 մեծահասակ: Ստանալով համապատասխան բուժօգնություն նրանք բավարար վիճակում դուրս էին գրվել համալսարանական հիվանդանոցից: Հաշվի առնելով վերջին մեկ շաբաթում գրանցված դեպքերի թիվը, համալսարանական մասնագետները մեկ անգամ ևս հորդորում են ուշադիր լինել գազախողովակներին, գազով աշխատող սարքերին, դրանց օգտագործմանը, տեսնել արդյոք լիարժեք ապահովո՞ւմ են արտանետումը, թե ոչ, քանի որ շատ դեպքերում խնդիրը հենց դրա հետ է կապված լինում, ինչպես նաև տեղադրել ազդանշանային սարքեր: Անհրաժեշտ է հաճախակի օդափոխել բնակարանը, հատկապես խոհանոցը, որտեղ գազօջախն անընդհատ վառվում է, լինել զգոն:Ավելին17:1010.11.22 -
«Հայրենիքը չհանձնելու մասին» ֆիլմ. Մհեր Մկրտչյանը «վերջակետ» է դնում «իշխանություններին»Ստորագրողների, դավաճանների, չհանձնվողների մասին «Իշխանություն 2» ֆիլմի պրեմիերան է երեկ երեկոյան եղել «Մոսկվա» կինոթատրոնում: Հասարակական-քաղաքական գործիչներ են դիտել ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմի երկրորդ մասը: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է նաև մասնակցել պրեմիերային:Ավելին17:0010.11.22 -
ՔաղաքականՆոր հասկացար, որ Ալիևը նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանությունը. Ռուբեն ՀակոբյանՔաղաքագետ Ռուբեն Հակոբյանը գրում է. Քայլարածի «հայտնագործությունը» «Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն». Փաշինյան։ Այ իշխանատենչ երկոտանի, նոր հասկացար, որ Ալիեւը նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանությունը։ Լսի՛ր, Արցախը և 5000 զինվորի գլխատած գլխակեր հրեշ, քանի դու դեռ իշխանություն ես, թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակելու է 1915թ. կիսատ մնացած ցեղասպանության երթը։ Հ.Գ. Բայց դե՝ դու շարունակիր խաղաղատենչության քո անկասելի երթը, վիժվա՛ծք։Ավելին16:5010.11.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն այսօր քննադատում էր Նիկոլ Փաշինյանին. Անդրանիկ ԹևանյանՆիկոլ Փաշինյանն այսօր գործնականում քննադատում էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը այն առումով, որ քննադատում էր Ադրբեջանին ցեղասպանության փորձ անելու համար: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ելույթին: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հանդես եկավ հայտարարությամբ: Մասնավորապես նա դատապարտեց Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը և ասաց, որ Ալիևը պատրաստվում է ԼՂ հայության ցեղասպանության: «Նիկոլ Փաշինյանը ինքն էր բոլոր նախադրյալները ստեղծում այդ ամենի համար՝ հայտարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ: Իր վարած քաղաքականությունը դա էր հուշում: Աստանայում Ալիևը հայտարարեց, որ բոլոր կողմերը ընդունել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին և ինքը ղարաբաղցիների հետ կարող է հարաբերվել իր երկրի ներքին օրենսդրության շրջանակներում: Այս ամենը փաստացի բերել է նրան, որ հիմա Ալիևը նոր նշաձող է սահմանում իր պահանջների համար և ՀՀ-ին նոր պահանջներ է ներկայացնում, սա հետևանք է Փաշինյանի վարած քաղաքականության, որ ինքը որդեգրել էր 2020-ի նոյեմբերի 9-ից հետո: Զիջողական, այսպես կոչված խաղաղասիրական քաղաքականությունը հանգեցրել էր նրան, որ Ալիևը նորանոր պահանջներ է առաջ քաշում: Նիկոլ Փաշինյանը արձանագրում է, որ Ադրբեջանի կազմում հայտնվելով Ղարաբաղը լավագույն դեպքում կարող է հայաթափվել, վատագույն դեպքում՝ ցեղասպանվել: Դա նշանակում է ընդունել սեփական քաղաքականության ֆիասկոն, ընդունել, որ այսպես ասած իր խաղաղության օրակարգը պատերազմի և ցեղասպանության օրակարգ էր: Հիմա Նիկոլ Փաշինյանը արձանագրում է, որ բանակցությունները մտցրել է փակուղի՝ դարով իսկ ճանապարհ բացելով նոր ագրեսիայի համար: Սա այն պայմաններում, երբ բանակը բարձիթողի վիճակում է, վերազինումը ձախողվել է, որովհետև նման խնդիր դրված չի եղել: Փաշինյանի հույսը միջազգային ուժերն են, հույս ունի, որ նրանց ապավինելով կարող է կանգնեցնել ադրբեջանական ագրեսիան»,-ասաց նա:Ավելին16:4010.11.22 -
ՄիջազգայինՍամարղանդում սկսվել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստըԹյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարները նոյեմբերի 10-ին իրենց նիստի ընթացքում կքննարկեն փաստաթղթերի փաթեթ, որոնք պլանավորում են ստորագրել նոյեմբերի 11-ին Սամարղանդում Կազմակերպության երկրների առաջին գագաթնաժողովի ընթացքում: Այդ մասին հայտարարել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Նորովը հանդիպման բացմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը կդառնա փաստաթղթերի փաթեթի ստորագրումը, որոնք կսահմանեն ԹՊԿ-ի զարգացումը 2022 - 2026 թվականներին: Մեր նիստի օրակարգում Է այդ փաստաթղթերում ուղղումների եւ լրացումների քննարկումը, որոնք առաջարկել են փորձագետները»,- ասել Է Նորովը: Նրա կարծիքով՝ այդ փաստաթղթերում արտացոլված են ԹՊԿ-ի երկրների համագործակցության հեռանկարային ուղղություններում փոխգործակցության ընդհանուր մոտեցումները: Ավելի վաղ հաղորդվել Է, որ գագաթնաժողովում կհաստատվի առեւտրի աջակցման ռազմավարությունը, ինչպես նաեւ կընդունվեն ոոշումեր ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին՝ 350 – 500 միլիոն դոլար նախանական կապիտալով, որը հավասար մասերով կներդնեն Կազմակերպության անդամ պետությունները, ինչպես նաեւ ԹՊԿ-ի զարգացման բանկի ստեղծման մասին: Թյուրքական պետությունների համագործակցության խորհուրդը (Թյուրքական խորհուրդ), որն ստեղծվել Է 2009 թվականին, 2021 թվականի նոյեմբերին Ստամբուլում կայացած գագաթնաժողովում որոշում Է ընդունել փոխելու իր անվանումը՝ դարձնելով Թուրքական պետությունների կազմակերպություն: Այս պահին կազմակերպության մեջ են մտնում Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան, Ուզբեկստանը, որպես դիտորդներ մասնակցում են Հունգարիան եւ Թուրքմենստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:3010.11.22 -
ԱշխարհԼիբանանի խորհրդարանի պատգամավորները չկարողացան ընտրել հանրապետության ղեկավարՆոյեմբերի 10-ին Լիբանանի Ներկայացուցչիչների պալատում կայացած քվեարկությունը չհանգեցրեց հանրապետության նոր ղեկավարի ընտրության: Ինչպես հայտնել Է խոսնակ Նաբիհ Բերրին, նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել իր համար կանխապահովել խորհրդարանի 128 անդամներից 65-ի պաշտպանությունը, որոնց ձայներն անհրաժեշտ են հաղթանակի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ընդդիմադիր խմբակցություների թեկնածու Միշել Մուավադի օգտին քվեարկել Է 44 պատգամավոր, դա օրենսդիների ամենամեծ թիվն Է, անկախ թեկնածու Իսամ Խալիֆայի օգտին՝ 6»,- հայտարարել Է նա: Խոսնակի խոսքով՝ 47 պատգամավորներ քվեատուփերի մեջ են գցել դատարկ քվեաթերթիկներ: Պատգամավորների պալատում Լիբանանի նախագահի ընտրություններն անցկացվել են հինգերորդ անգամ, առաջին փուլը կայացել Է սեպտեմբերի 29-ին: Ինչպես սպասվում Է, հաջորդ քվեարկությունը խորհրդարանում կկայանա նոյեմբերի 17-ի հինգշաբթի օրը: Գեներալ Միշել Աունի լիազորությունների ժամկետը, որը պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել Է վեց տարի, ավարտվել Է հոկտեմբեի 31-ին: Նա լքել Է Բաաբդա պալատը՝ նախագահական աթոռը թողնելով թափուր: Լիբանանի Սահմանադրության համաձայն՝ հանրապետության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում Է կառավարությունը՝ վարչապետ Նաջիբ Միքաթիի գլխավորությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:2210.11.22 -
ԱշխարհՄիլիոնից ավելի ուկրաինացի փախստականներ ցանկություն են հայտնել մնալ Լեհաստանում1,1-ից մինչեւ 1,2 միլիոն ուկրաինացի փախստականներ մտադիր են երկար ժամանակով մնալ Լեհաստանում: Այդ մասին հայտարարել Է Լեհաստանի ներքին գործերի եւ վարչակազմի փոխնախարար, փախստականների գործերով Լեհաստանի կառավարության լիազոր Պավել Շեֆերնակերը՝ հանդես գալով նոյեմբերի 10-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօրվա դրությամբ 1 մլն 439 մարդ գրանցվել Է PESEL ռեեստրում (անհատական անձնական համար): Դա ամենաշատն Է ողջ Եվրամիությունում: Չկա մի պետություն, որտեղ այդքան շատ մարդ պլանավորի երկար ժամանակով մնալ»,-ասել Է Շեֆերնակերը: «Մենք այժմ գնահատում ենք, որ շուրջ 1,1-ից մինչեւ 1,2 միլիոն մարդը մի խումբ Է, որը կցանկանա Լեհաստանում մնալ երկար ժամանակով»,-հավելել Է նա: Փոխնախարարը նշել Է, որ նրանց ավելի քան 90 տոկոսը կանայք են՝ իրենց երեխաների հետ: Լեհաստանի սահմանային պահազորի վերջին տվյալների համաձայն, փետրվարի վերջից Լեհաստան Է ժամանել Ուկրաինայի 7,6 միլիոն բնակիչ, նրանցից 5,8 միլիոնը ետ Է վերադարձել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին16:1510.11.22 -
ՍպորտՀայտնի է Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախնական կազմը աշխարհի առաջնությունումԾանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականներ նախնական կազմերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի նախնական ցուցակում ընդգրկվել են` Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (89 կգ), Արա Աղանյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը` գերծանր քաշ: Կանանց ընտրանու կազմում են` Իզաբելա Յայլյանը (59 կգ), Տաթև Հակոբյանը, Միլենա Խաչատրյանը (76 կգ), Լիանա Գյուրջյան (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (+87 կգ): Ծանրամարտի աշխարհի 2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում` դեկտեմբերի 5-16-ը:Ավելին16:0710.11.22 -
ՄիջազգայինՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեն քննարկել է նոր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելըՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական կոմիտեն տեսակոնֆերանսի ռեժիմով նիստ Է անցկացրել, քննարկել Է նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելը: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նոյեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի Է ունեցել ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի նիստ: Դրան մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի եւ քարտուղարության ներկայացուցիչները»,-ասել են գերատեսչությունում: «Նիստի շրջանակներում տեղի Է ունեցել կարծիքների փոխանակում հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմա-քաղաքական իրադրության, նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելու միջոցների, ինչպես նաեւ միութենական դաշինքի պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ»,-հավելել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին16:0010.11.22