Լրահոս
Միջազգային
14:37
10.11.22
142

Իսրայելը Իրանին հարվածելու նպատակ ունի

Իսրայելը Իրանին հարվածելու հեռահար նպատակ ունի: Իսրայելի պաշտպանության նախարարի այս խոսքերը մեջբերել է «The Jerusalem Post»-ը: Ըստ պարբերականի՝ Բենի Գանցը հայտարարել է, որ Իսրայելը պետք  է պատրաստվի նման հարված հասցնելուն, բայց նաև պետք է շատ զգույշ լինի և համակողմանի քննարկումներ անի՝ նախքան դրան գնալը: 

Գանցը հիշեցրել է, որ Իրանին հարվածելու համար Իսրայելի բանակը մարտական վիճակի է բերվել դեռ այն ժամանակ, երբ երկիրը ղեկավարում էր Բենյամին Նեթանյահուն: