Լրահոս
Քաղաքական
15:07
10.11.22
128

Նիկոլ Փաշինյանը 235 հազար եվրո փող է ծախսում, որ իր ուզած ինքնաթիռով հասնի ԱՄՆ-հետ գա. Սևակ Հակոբյան

Img default alt hy

«Yerevan.Today»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է.

Նիկոլ Փաշինյանը 235 հազար եվրո փող է ծախսում, որ իր ուզած ինքնաթիռով հասնի ԱՄՆ-հետ գա։

Զարեհ Սինանյանը մեկնում է Լիբանան միայն մի բանի համար՝ որ միջոցառման հրավիրատոմս տա։

190 մլն դրամ Երևանի քաղաքապետարանը տալիս է լուսաձայնային շուի համար։

8,5 մլն դրամ տալիս են ԱԺ դարպասներին վանդակաճաղեր և փշալարեր անցկացնելու համար։

Սրանք ընդամենը երկու օրվա ֆինանսական հատկացումների լրահոսի մի մասն են։ Փողերը ցփնում են աջ ու ձախ։ Ու այս ամենի ֆոնին հասկանալի է դառնում, թե ինչու այսօր կառավարությունը 100 մլն եվրո վարկ վերցրեց։ Սպասեք նոր անիմաստ ծախսերի։