Լրահոս
Միջազգային
15:47
10.11.22
100

Կիևում Թուրքիային և ՄԱԿ-ին առաջարկել են պարենային գործարքը երկարացնել մեկ տարով

Img default alt hy

Կիևը ՄԱԿ-ին և Թուրքիային առաջարկել Է «պարենային գործարքը» երկարացնել մեկ տարով և ընդլայնել նրա գործողությունը Նիկոլաևսկի մարզի նավահանգիստներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ուկրաինայի ենթակառուցվածքի փոխնախարար Յուրի Վասկովը:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Վասկովին, հաղորդել է, որ Կիևն ակնկալում է գործարքի երկարացում մեկ տարով:

«Ուկրաինան Թուրքիային և ՄԱԿ-ին առաջարկել Է շարունակել հացահատիկային համաձայնագիրն առնվազն մեկ տարով, ինչպես նաև ընդլայնել Նիկոլաևսկի մարզի հարավի նավահանգիստների նախաձեռնությունը, որոնք ապահովել են պարենամթերքի ուկրաինական արտահանման 35 տոկոսը»,-Վասկովի խոսքը մեջբերում Է ուկրաինական «Պրյամոյ» հեռուստաալիքի Telegram-ալիքը:

Հուլիսի 22-ին Ստամբուլում տեղի Է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում արտահանման համար ռուսական պարենամթերքի մատակարարումների սահմանափակումները վերացնելու և Ռուսաստանին ուկրաինական հացահատիկի արտահանման գործում աջակցելու շուրջ:

Գործարքն ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի սկզբին մատնանշել Է, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծամասնությունն արտահանում Է իր պետություններ, այլ ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրներ:

ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան նշել Է, որ պարենային գործարքի մի մասը, որը վերաբերում Է ռուսական պարենամթերքի և պարարտանյութերի արտահանմանը, չի գործում: Համաձայնագրի ժամկետը լրանում Է նոյեմբերի 19-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: